cookie

Ми використовуємо файли cookie для покращення вашого досвіду перегляду. Натиснувши «Прийняти все», ви погоджуєтеся на використання файлів cookie.

avatar

Հայաստան դաշինք

Դաշինքը ձևավորվել է հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության:

Більше
Рекламні дописи
1 588
Підписники
Немає даних24 години
Немає даних7 днів
+430 днів

Триває завантаження даних...

Приріст підписників

Триває завантаження даних...

🗣 Կարևորը ԱԺ-ից. Մայիսի 21, 2024թ․ #ԱԺ #ՀայաստանԴաշինք 📌 Արթուր Խաչատրյան Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Կիրանցում, արդեն սահմանազատում չէ․ դա մանր ջեբկիրություն է, մանր գողություն։ Պարզվում է՝ երբ ՀՀ-ն կադաստրի վկայական է տվել մեր հայրենակիցներին, իրենք սխալվել են և, բնականաբար, սխալվել են ի վնաս մեր հայրենակիցների։ 📌 Աղվան Վարդանյան Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված։ Ձեզ մի՛ խաբեք․ այս Սրբազան շարժումը զուտ հայկական է, այն ընդլայնվելու է, մաքրելու է Հայաստանը ատելությունից, ստից, կեղծիքից, դավաճաններից, չհայերից։ Այս շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված։ 📌 Արծվիկ Մինասյան ՀՀ որևէ օրենքում «սահմանի վերարտադրություն» հասկացություն չկա։ Ոտնահարել եք ոչ միայն իրավական համակարգը, նաև քաղաքական, բարոյական համակարգերը, ամեն ինչ տանում եք, հանձնում եք։ Ինչի՞ համար։ Մեկ բանի համար՝ ձեր աթոռների համար, որ մնաք այդ աթոռին կպած։ Կպե՛ք։ Ինչքան կպչեք, այդքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ է հեռացվելու, փոխարինվելու է նորմալ, ազգային աթոռով։ 📌 Ագնեսա Խամոյան Ի՞նչ երաշխիք, որ ՍԴ անդամի թեկնածուն, ով նախկինում 4 տարի եղել է Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, տնօրենների խորհրդի նախագահ և զուգահեռաբար եղել է ԱՄՆ դեսպանատան գրանցված աշխատող, առնվազն ազդեցության գործակալ չէ։ 📌 Գառնիկ Դանիելյան Պետք է անկեղծ խոսել․ սա միակողմանի զիջում է, Ադրբեջանի պահանջի կատարում։ Չի կարելի սեփական ժողովրդին ծաղրել ու ասել՝ անվտանգության համար ծառ տնկեք։ Կիրանցում իրական մարդիկ են՝ կադաստրի իրական փաստաթղթերով, պապերից ժառանգած տներով, բայց նրանց համոզում են, որ դա նրանց տունը չէ։ 📌 Քրիստինե Վարդանյան ՔՊ-ի հենարանը դարձել են Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ շպիոնաժի մեջ ընդդիմությանն են մեղադրում։ 4 տարվա ընթացքում ՔՊ-ն խաղաղության մասին ամենաշատ խոսող ուժն է եղել, և այդ ընթացքում ամենաշատ հարձակումներն են եղել ՀՀ-ի։ 📌 Արծվիկ Մինասյան Փաստաբանական գործունեությունը ստանդարտ հարկման տակ դնելը բերելու է Հայաստանում խախտված իրավունքների անպաշտպանությանը, իսկ անվճարունակ մարդիկ ընդհանրապես կհայտնվեն իրավական կամայականությունների տիրույթում։ 📌 Լիլիթ Գալստյան Ի՞նչ ասել, որ համարժեք լինի ոստիկանության այն ոհմակայենիչերիական վարքագծին, որը դարձել է այս իշխանության միակ ու նողկալի հենարանը։ Հանուն թշնամու, հանուն սեփական անփառունակ իշխանության ոստիկանական մահակի ու սապոգի տակ ՀՀ քաղաքացուն և պետությանն եք նվաստացնում։ 📌 Արմենուհի Կյուրեղյան Քաղաքական մեծամասնությունն այնքան է վախեցած իր իշխանությունը կորցնելուց, այնքան է վախեցած ադրբեջանցիներին բարկացնելուց, այնքան է պատրաստակամ Ալիևի հրամանները կատարելու, որ ութ պատգամավորի մուտքը Կիրանց արգելելու համար այնտեղ էր հասցրել հարյուրավոր սև ու կարմիր բերետավորներին։ 📌 Աննա Գրիգորյան Այս համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցները գիտակցում են պատմական ողբերգությունները, որոնց միջով անցել ու անցնում ենք ձեր կառավարության օրոք՝ ձեր գործողությունների արդյունքում։ Շարունակական զիջումների ու անվերջ ստի և ցինիզմի, ստորացման և նվաստացման շղթան պետք է ընդհատվի։
Показати все...
ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից մեր վշտակցությունն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։ Մեր խորը վշտակցությունը փոխանցելով ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, զոհերի ընտանիքներին կիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը: Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան 05․20․2024
Показати все...
🗣 Կարևորը ԱԺ-ից. Մայիսի 3, 2024թ․ #ԱԺ #ՀայաստանԴաշինք 📌 Արթուր Խաչատրյան Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության առումով հպարտանալու առիթ չունի։ «Freedom House»-ը Հայաստանին շատ հետաքրքքիր գնահատական է տվել՝ 3.07։ 2.99-ը դիկտատուրա է։ Այսինքն, ընդամենը 0.7 միավորով է Հայաստանը բարձր այդ շեմից: Ուշադրություն է դարձվել նաև ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառման հանգամանքին՝ արդեն ձերբակալված կամ կալանավորված անձի նկատմամբ։ 📌 Գեղամ Նազարյան Առաջարկում եմ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքից տեղափոխել Կիրանց։ Դա կօգնի Կիրանցի զարգացմանը, իսկ բնակիչները համոզված կլինեն, որ ապրում են մի այնպիսի անվտանգ տեղում, որտեղ աշխատում է Հայաստանի կառավարության մի մասը։ 📌 Էլինար Վարդանյան Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թ․-ին դու մեզ համար բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն, բայց այսօր քո տունը, հողը, պատմությունը, հիշողությունները սակարկելու և հանձնելու առարկա են։ 2021 թ․-ին, քարոզարշավի ժամանակ նրանց ասե՞լ եք, որ 2024 թ․-ին նրանց սպասում է ադրբեջանցու ուղիղ նշանառություն։ 📌 Արծվիկ Մինասյան Հայաստանում անազատության մեջ գտնվող անձանց 50 տոկոսը կալանավորված է առանց դատավճռի։ Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում չի ներկայացվում: Տավուշում երիտասարդներ են կալանավորվել մարդկանց մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար։ 📌 Սեյրան Օհանյան Այսօր խախտվում են սահմանազատման և սահմանագծման միջազգային ընթացակարգերը, հերթականությունը և սկզբունքները։ Եթե այսօր իշխանությունն այս հերթականությամբ իրականացնի սահմանազատում և սահմանագծում, ապա հետագայում ինքն իր արմունկներն է կրծելու, որովհետև Խորհրդային միության ժամանակ ձևավորված սահմանները իրատեսական չեն և չեն համապատասխանում աշխարհագրական բնական արգելքներին։ 📌 Ագնեսա Խամոյան Հայաստանում կալանքը շարունակում է մնալ որպես պատժի միջոց։ Միայն մի դեպք է եղել, երբ դատախազությունը, պաշտպանելով իրավունքը, օգտվել է իր բացառիկ լիազորությունից և դատարանի կողմից ընտրված կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդություն է ներկայացրել։ Այդ դեպքը վերաբերվում է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը և «Սիներջի» ընկերության գործադիր տնօրենին, որի համար անմիջական լոբինգ է իրականացրել ԱԺ փոխնախագահ Արշակ Հակոբյանը։ 📌 Արթուր Խաչատրյան Հարցումները ցույց են տալիս, որ ամենացածր հեղինակություն ունեցող ինստիտուտը Հայաստանում Ազգային Ժողովն է, և դրա մեջ իր մեծագույն դերն ունի ԱԺ նիստերի կառավարման պրակտիկան և ընտրողական մոտեցումը սանկցիաների կիրառման հարցում։ Ի տարբերություն ԱԺ-ի՝ ամենաբարձր հեղինակությունը վայելում է Հայ Առաքելական եկեղեցին։
Показати все...
🗣 Կարևորը ԱԺ-ից. Մայիսի 2, 2024թ․ #ԱԺ #ՀայաստանԴաշինք 📌 Արծվիկ Մինասյան Կիրանցիներին ծեծելով և ջարդելով՝ տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ինչը նշանակում է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով՝ փորձում է իր հակապետական ծրագիրը կյանքի կոչել։ Սա ոչ միայն դատապարտելի է, սա ունենալու է նաև կոնկրետ հետևանքներ։ 📌 Գեղամ Նազարյան Ուզում եմ լսել՝ ՔՊ-ն արդարացնո՞ւմ է բռնությունը կիրանցիների նկատմամբ, թե՞ դատապարտում։ Կիրանցի մի երիտասարդ աղջիկ հարցնում էր ամիսներ առաջ իրենց երջանիկ ապագայից պատմող ՔՊ-ական պատգամավորներին՝ երջանկությունն այսպե՞ս է սկսվում՝ ծեծ ու ջարդո՞վ։ Կիրանցիները խնդրել են փոխանցել․ եթե քաղաքում հիշողությունը կարճ է, ապա գյուղում հիշողությունը դարերով մնում է։ 📌 Սեյրան Օհանյան Միջազգային հանրությանն ու Ադրբեջանին պետք է ներկայացնել, որ սահմանազատումն ու սահմանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով ու հերթականությամբ։ Դրա արդյունքը չի կարող հանդիսանալ հետագա ապակայունացման, լարվածության աղբյուր, դրա հատվածական իրականացման, միակողմանի զիջումների, սահմանամերձ բնակչության իրավունքների ոտնահարման վտանգները հետագայում տեսնելու ենք: 📌 Լիլիթ Գալստյան ՀՌՀ նախագահը, գերազանցելով իր լիազորությունները, Հանրայինի եթերում ստանձնել է պրոիշխանական լրագրողի, ՔՊ-ի քաղաքական նարատիվի մեկնաբանի առաքելությունը։ Չեք կարող որևէ կերպ հասարակությանը համոզել, որ ոչ իշխանական հեռուստաընկերությունները եթերից զրկելու որոշման մեջ քաղաքական պատվեր չկա։ 📌 Արմենուհի Կյուրեղյան Իշխանությունը շատ լավ հասկանում էր, որ երկիրը թշնամուն մաս-մաս հանձնելու ծրագիրը կյանքի կոչելու համար իր դավաճանական քայլերը վավերացնելու նպատակով պետք է հանրաքվեի անցկացման պահանջի առաջ կանգներ։ Հենց դրա համար էլ ՆՓ-ին պետք էր ԿԸՀ նախագահի պաշտոնում ունենալ իր հրահանգները հլու-հնազանդ կատարող մեկին՝ Վահագն Հովակիմյանին։
Показати все...
🗣 Կարևորը ԱԺ-ից. Ապրիլի 30, 2024թ․ #ԱԺ #ՀայաստանԴաշինք 📌 ՔՊ-ն մերժեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը 📌 Արթուր Խաչատրյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և կոչվում է պիլոտային սահմանազատում, իրականում ՀՀ-ն, մաս-մաս կտրտելով, թշնամուն տալու գործընթաց է։ Առանց որևէ իրավական հիմնավորման այն սկսվեց Շուռնուխից, երբ տարածքները, որոնց վրա Հայաստանն ուներ տիտղոս, կային սեփականության վկայականներ, տրված հանուն Հայաստանի Հանրապետության, առանց որևէ հիմնավորման տվեցին թշնամուն: 📌 Արծվիկ Մինասյան ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ հայտարարության ընդունումը և, դրանով իսկ, ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ անգամ հաստատելով, որ ինքը, ըստ էության, հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ առնչություն չունի։ 📌 Գեղամ Նազարյան Չի կարելի տասնամյակներով սահմանին ապրող ու սահմանը պահող մարդկանց հոգեբանական կտտանքների ենթարկել։ Կիրանց գյուղի բնակիչների պահանջը մեկն է՝ իրենց օրինական պատկանող ոչ մի թիզ հող չհանձնել հարևան հանրապետությանը։ Կիրանցիները պատերազմի կողմնակից չեն և չեն էլ պատրաստվում գյուղը լքել ու փախչել։ 📌 Արմեն Ռուստամյան Տավուշում իրականացվող հատվածական սահմանազատում կոչվածը միջազգային պրակտիկայում գոյություն չունի։ Դա Ադրբեջանի հորինածն է և ՀՀ իշխանությանը պարտադրածը։ ՔՊ-ն դա չի էլ թաքցնում։ Մենք ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է։ Օր առաջ սրանցից ազատվել է պետք։ 📌 Գեղամ Մանուկյան Չի կարող լինել աշխարհում որևէ այլ խելագար կառավարություն, որ իր երկրի փոքրիկ մի քանի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են դիմացի կողմից։ Ցանկացած նորմալ երկրում, որտեղ ոչ խելագար կառավարություն է, այդ իրավապահ մարմինները կալանքի օրդերը կստորագրեին՝ հայրենիքի, անվտանգային, պետական շահերը դավաճանելու մեղադրանքով։ 📌 Թադևոս Ավետիսյան Այսօր թուրքն իր ողջ ներուժով փաստացի օրակարգ է թելադրում մեր երկրի տնտեսական տարածքում։ Թուրք-ադրբեջանական տանդեմը խնդիր ունի մեզ բնաջնջելու, ոչ թե մեզ հետ մրցակցելու կամ հարևանությամբ ապրելու, և դա նրանք իրականացում են ամեն պատեհ առիթի, ողջ ծավալով՝ ցեղասպանելու և հային հայրենազրկելու գնով։
Показати все...
Фото недоступнеДивитись в Telegram
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Показати все...
00:15
Відео недоступнеДивитись в Telegram
Ծիծեռնակաբերդի բարձունքում աղոթք է հնչում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար
Показати все...
00:12
Відео недоступнеДивитись в Telegram
Հանրապետության հրապարակից մեկնարկում է ջահերով երթը
Показати все...
Фото недоступнеДивитись в Telegram
Ջահերով երթ՝ Այսօր, 19:15 Մեկնարկը Հանրապետության Հրապարակից:
Показати все...
Հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով: Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները: Թեև Հայաստանի օրենսդրությունը կալանքը դիտում է որպես խափանման ծայրահեղ միջոց և նախապատվություն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։ Շինծու մեղադրանքներով տևական ժամանակ անազատության մեջ էին ընդդիմադիր պատգամավորներ, պատգամավորության ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ և հանրային տասնյակ գործիչներ: Հարյուրավոր անձինք ապօրինաբար ձերբակալվել, միայն ոստիկանների ցուցմունքներով տևական ժամանակ անազատության մեջ են պահվել իրենց ընդդիմադիր գործունեության համար: Տասնյակ քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրված կամ հետապնդման են ենթարկվում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհված զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանությանը: Կիրառելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները հստակ է, որ ինչպես վերը նշված բազմաթիվ դեպքերում, այնպես էլ ներկայումս անազատության մեջ գտնվող շատ անձինք քաղաքական բանտարկյալներ են: Մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել մի երկրում, որտեղ այլակարծության դեմ պայքարի միջոց է կիրառվում կալանքը, ինչպես նաև նախաքննությամբ և դատական քննությամբ դրսևորած ռեպրեսիվ վերաբերմունքը, որն առանձին դեպքերում ընդհուպ հասցրել են «մեղադրյալ» հանրային գործիչների մահվան: Հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ նման վերաբերմունքը հետապնդում է մեկ նպատակ՝ ստեղծել խոսքի ազատության խոչընդոտման միջավայր և մթնոլորտ։ Ելնելով վերոգրյալից հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն 16.04.24թ.
Показати все...