cookie

Ми використовуємо файли cookie для покращення вашого досвіду перегляду. Натиснувши «Прийняти все», ви погоджуєтеся на використання файлів cookie.

Рекламні дописи
11 806
Підписники
+424 години
+17 днів
+58930 днів

Триває завантаження даних...

Приріст підписників

Триває завантаження даних...

Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում հավատարմագրված այլ դիվանագետների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայություն @ArmeniaSputnik
Показати все...
❗️ՀՀ ՊՆ. Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: @ArmeniaSputnik
Показати все...
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Բույնը հայտնաբերվել է սև արագիլի ինկուբացիայի շրջանում: Սև արագիլը համարվում է հազվագյուտ Հայաստանի համար և գրանցված է ՀՀ կարմիր գրքում: @ArmeniaSputnik
Показати все...
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը կոչ է անում միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին 🔻Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: 🔻Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը: 🔻Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և հիմքը մեր ապագա բոլոր իղձերի կատարման։ @ArmeniaSputnik
Показати все...
📌 Տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի, հավաքների, իսկ չմասնակցելու դեպքում սպառնում հեռացնել աշխատանքից. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները և կլինեն աշխատանքից անօրինական ազատումներ` քաղաքացիները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով, 81-07 «Թեժ գծի» հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (e-request.am): @ArmeniaSputnik
Показати все...
⚡️Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս, 2․0 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Թթուջուր, Այգուտ, Դրախտիկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ @ArmeniaSputnik
Показати все...
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հեռախոսազրույցում իր ամբողջական զորակցությունն է հայտնել ժամեր առաջ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը։ @ArmeniaSputnik
Показати все...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդել է պատիժ 11 տարի ժամկետով. Կոչուբաև Գասպարյանի պաշտպանը հայտնել է, որ մայիսի 14-ին հանդես կգան ճառով: @ArmeniaSputnik
Показати все...
Repost from N/a
Ես ասել եմ, որ վտանգը դեռ դեմներս ա․ Կիրանցի վարչական ղեկավարը 168․am-ին ասել է, որ իր խոսքերը սխալ ու կիսատ են հասկացել, թե Կիրանցում սահմանազատումից գոհ են․ «Ես շեշտեցի, որ ամենամեծ վտանգը հենց գյուղում ու կամրջի սահմանազատումն է, որը այս պահին սառեցվել է»,- ասել է Կամո Շահինյանը և հավելել, որ եղածը, ինչ արել են, համապատասխանում է սահմանին, իսկ այն, ինչ դեռ նոր պետք է անեն, վտանգավոր է։
«Կխնդրեի, որ ներկա լինեն ամեն ինչին ու հասկանալով խոսեն, ոչ թե վերցնեն՝ որին ինչ հարմար ա ու հրապարակեն․ կխնդրեի չաղավաղեն»։
@RadioSputnikArm
Показати все...
Բոլշևիկյան թեզերն ինչո՞ւ եք բերում մեր եկեղեցականների դեմ. Էդմոն Մարուքյան «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը և հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը իր տեսաուղերձում անդրադարձել է պնդումներին, թե հայ առաքելական եկեղեցին իրավունք չունի միջամտել քաղաքական գործընթացներին։ Եկեղեցու քննադատների թվում Մարուքյանը նշել է, այսպես կոչված, «արևմտամետ», «լիբերալ» փորձագետներին՝ նրանց անվանելով թուրք-ադրբեջանական գործակալներ։ Մարուքյանը օրինակ է բերել մի շարք առաջատար երկրների, որտեղ կրոնական գործիչները սերտորեն կապված են պետական որոշումների կայացման հետ, կամ նույնիսկ ուղղակիորեն մասնակցում են կառավարմանը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Հնդկաստան, Թուրքիա և այլն: Եվ եթե Հայաստանում հոգևորականներն իրավունք չունեն արտահայտվելու, ապա հարց է առաջանում՝ իսկ ընդհանրապես ո՞վ ունի: @ArmeniaSputnik
Показати все...