uk
Feedback
ԲԵՎԵՌ / ПОЛЮС / BEVER

ԲԵՎԵՌ / ПОЛЮС / BEVER

Відкрити в Telegram

Ազգային-Ժողովրդավարական Բևեռն ազգային արժեքների և ժողովրդավարական սկզբունքների շուրջ հասարակական֊քաղաքական համախմբում է։

Показати більше
1 754
Підписники
-324 години
-107 днів
-2630 день
Архів дописів
Քաղաքական նոր հետապնդումներ Բևեռի նկատմամբ․ ինչի՞ հետ են կապված վերջին զարգացումները 🔴 https://youtu.be/w6CVuD8SuU0 t.me/NatDemAlliance

❗️LIVE. Քաղաքական նոր հետապնդումներ Բևեռի նկատմամբ․ ինչի՞ հետ են կապված վերջին զարգացումները LIVE. Новые политические преслед
❗️LIVE. Քաղաքական նոր հետապնդումներ Բևեռի նկատմամբ․ ինչի՞ հետ են կապված վերջին զարգացումները LIVE. Новые политические преследования против Полюса: с чем связаны последние события? 🔴 t.me/NatDemAlliance?livestream 🔴 https://www.youtube.com/live/w6CVuD8SuU0 t.me/NatDemAlliance

Բրյուսելը ոչ թե հեռացնում է Հայաստանին Ռուսաստանից, այլ մղում է դեպի ավտոկրատիա. դոկտոր Դավիթ Գրիգորյանի հոդվածը՝ հայերեն թարգմանությամբ 🔗 https://www.aravot.am/2026/07/30/1571575/ t.me/NatDemAlliance

«Համակարգի փլուզումը և պայքարը՝ մինչև հաղթական ավարտ». Տիգրան Մանուկյան 🔴 youtu.be/Z4SNAOIvwh0 t.me/NatDemAlliance

ԵՄ-ում ամենալայն տարածում ունեցող EUobserver պարբերականում այսօր հրատարակվել է դոկտոր Դավիթ Գրիգորյանի հոդվածը՝ Նիկոլի քաղաքական վայրագությունների և ԵՄ-ի անհեռանկար քաղաքականության վերաբերյալ: 🔗 https://euobserver.com/230243/brussels-isnot-pulling-armenia-away-from-russia-it-is-pushing-yerevan-into-autocracy/ t.me/NatDemAlliance

Վերելք Արագածի հարավային գագաթ՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ Ազգային-քաղաքական հետաքրքրություններ ունեցող երիտասարդներին, ինչպես նաև հոգով երիտասարդ ավագ սերնդի ներկայացուցիչներին հրավիրում ենք մեկօրյա բացառիկ արշավի՝ դեպի Արագած լեռան հարավային գագաթ։ Այս վերելքը սովորական արշավ չէ. լեռան գագաթը հաղթահարելուն զուգահեռ, մենք հենց տեղում անցնելու ենք ամենակարևորին՝ գաղափարական ու քաղաքական ակտիվ քննարկումներին։ Արշավի ընթացքում կխոսենք Հայաստանի և հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերների, դրանց հաղթահարման իրական ու արդյունավետ լուծումների մասին։ Քննարկման թեման՝ «Ազգային դիմադրության տրամաբանությունը» Քննարկումը կանցկացնեն Բևեռի խորհրդի անդամները: 📅 Օրակարգն ու ընթացքը. • 06:00 – Մեկնում Երևանից (Մերգելյան ինստիտուտի դիմացի հրապարակից) ավտոբուսներով մինչև Քարի լիճ։ (Հյուսիսային մարզերից մասնակցողները կարող են միանալ մեզ անմիջապես Քարի լճի մոտ՝ ժամը 08:30-ին)։ • Կանգառ լճի մոտ – Մոտ 30 րոպե ադապտացիա (լեռնային պայմաններին ընտելացում) և վերելքի մեկնարկ։ • Գագաթին – Կարճատև կանգառ հարավային գագաթին, լուսանկարահանում և վերադարձ դեպի լիճ։ • Հանգիստ և Քննարկում – Իջնելուց հետո՝ թեթև հանգստից ու սնվելուց հետո, հարմարավետ միջավայրում կանցկացնենք մեր հիմնական զրույց-քննարկումը։ 🎒 Անհրաժեշտ իրեր և պարագաներ. • Ջուր և մեկ օրվա սնունդ, • Շարժումը չկաշկանդող սպորտային հագուստ և կոշիկներ, • Գլխարկ, արևապաշտպան ակնոց և քսուք, ուսապարկ, • Անպայման՝ տաք հագուստ և անձրևապաշտպան վերնազգեստ (լեռներում եղանակը փոփոխական է)։ 💵 Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ (ճանապարհածախս)։ 📝 Գրանցման կարգը (ՊԱՐՏԱԴԻՐ Է). Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև օգոստոսի 12-ը։ 📞 Ինչպե՞ս գրանցվել և վճարել. • Հեռախոսով՝ +37491667694 կամ +37495667694 (զանգահարել և հայտնել անուն, ազգանուն)։ • Էլ. փոստով՝ Hovhannes-bagrati@mail.ru (նամակ գրելով այս էլ. փոստին, զանգահարել և անպայման հաստատել): • Բանկային փոխանցումով՝ IDBank 4318290010463939` (ստացող՝ Հովհաննես Հովհաննիսյան)։ Փոխանցումից հետո խնդրում ենք անպայման զանգահարել և տեղեկացնել։ • Առձեռն՝ Այցելելով Բևեռի գրասենյակ (ժամը 10:00 - 20:00, հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտանի հարևանությամբ, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից)։ ⚠️ Կարևոր հորդոր. Սիրտ-անոթային անբավարարություն կամ առողջական նմանատիպ այլ խնդիրներ ունեցող հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ վերելքից՝ սեփական առողջությունը չվտանգելու համար։ Սիրով սպասում ենք բոլորին։ Միասին հաղթահարենք թե՛ լեռնային, թե՛ քաղաքական բարձունքները։ t.me/NatDemAlliance

Վաղը՝ հուլիսի 30-ին, ժամը 21:00-ին, կկայանա մեր Ամենշաբաթյա ասուլիսը։ Այս անգամ մեր հյուրերն են Ազգային-ժողովրդավարական Բևեռի
Վաղը՝ հուլիսի 30-ին, ժամը 21:00-ին, կկայանա մեր Ամենշաբաթյա ասուլիսը։ Այս անգամ մեր հյուրերն են Ազգային-ժողովրդավարական Բևեռի անդամներ Գևորգ Սաֆարյանը և Ներսես Գևորգյանը։ Քննարկման հիմնական թեման. Քաղաքական հետապնդումների նոր ալիք Բևեռի նկատմամբ: Ձեր հարցերը կարող եք ուղարկել՝ ✅ նախապես՝ այս գրառման մեկնաբանություններում, ✅ ուղիղ եթերի ընթացքում, ինչպես նաև Բևեռի Telegram-ալիքում։ ✅ Միացեք ուղիղ եթերին և անմիջապես մասնակցեք քննարկմանը։ Ձեր հարցերն ու մտահոգությունները մեր համատեղ պայքարի կարևոր մասն են:

Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը քրեորեն պատժելի արարք է դարձել։ ____ Երեկ՝ 2026 թ․ հուլիսի 27-ին, ինձ կանչել էին որպես վկա «Բևեռ»-ի հետ կապված գործով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իբր անհատի կողմից կուսակցությանը կատարված հանգանակությունների տարեկան սահմանաչափը գերազանցելու համար): Իրականում այդպիսի խախտում հաստատ չի եղել, և դա խուժանական պատրվակ է մարդկանց հարցաքննությունների կանչելու համար: Ստացվում է՝ ցանկացած մարդու, ցանկացած հոդվածով, ցանկացած քրեական գործի շրջանակում կարող են հարցաքննության կանչել և առնվազն փորձել հոգեբանական ճնշման ենթարկել: Հետևաբար, իմ կարծիքով, այդ անտրամաբանական վարքագիծը կարելի է որակել որպես քաղաքական հետապնդում, ինչն էլ հարցաքննության ժամանակ գրանցել եմ որպես դիտողություն: Ռեժիմի կողմից այս քայլը հուշում է, որ քաղաքական պատվեր կա՝ օրենքի վրա թքած ունենալով քաղաքական դաշտը մաքրել անցանկալի խաղացողներից: Մեկ այլ գործ էլ վարում են «Սասնա Ծռեր»-ի հետ կապված, որի վերաբերյալ Վահագն Ավագյանը գրառում էր կատարել: Ակնհայտ է, որ ռեժիմը, նախընտրական շրջանի ծանրաբեռնվածությունից հազիվ քիչ թե շատ ազատվելով, անցել է մեր նման քաղաքական ուժերի նկատմամբ հետապնդումների: Շատ չի մնացել․ արագացող տեմպերով գալիս է փոփոխությունների ժամանակը: Ներսես Գևորգյան ԱԺԲ անդամ

Как национальное сопротивление поможет восстановить «красные линии»? Егише Петросян 🔴 youtu.be/nDC_w5WwA9M t.me/NatDemAlliance

Այսօր անկոտրում ոգու, հայրենատիրության և գաղափարական պայքարի առաջամարտիկ Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրն է🇦🇲 Վարուժան Ավետի
Այսօր անկոտրում ոգու, հայրենատիրության և գաղափարական պայքարի առաջամարտիկ Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրն է🇦🇲 Վարուժան Ավետիսյանը հայ մտավորականի, սպայի և քաղաքացու այն հազվագյուտ տեսակն է, որի համար Հայրենիքի ազատությունն ու պետականության վերականգնումը վեր են անձնական բարօրությունից, կոչումներից ու անվտանգությունից։ Գտնվելով անազատության մեջ՝ նա իր տոկունությամբ շարունակում է մնալ ազգային-ազատագրական պայքարի ամենաամուր սյուներից մեկը։ Նրա օրինակը լավագույնս ապացուցում է, որ հնարավոր է շղթայել մարմինը, բայց անհնար է բանտարկել ազատատենչ միտքը, արժանապատվությունն ու հավատամքը։ Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ Վարուժան: Քո անսասան կամքը, վճռականությունն ու հեռատես միտքը ներշնչման աղբյուր են բոլոր նրանց համար, որոնք չեն հանձնվել ու շարունակում են պայքարը հանուն Ազատ ու Հզոր Հայաստանի։ Վստահ ենք՝ արդարությունը վերականգնվելու է, իսկ ճշմարիտ գաղափարն ու նվիրումը տանելու են դեպի վերջնական հաղթանակ։ Ազատությո՛ւն Քեզ և ապստամբ ընկերներիդ: Կեցցե՛ Ազատ ու Արժանապատիվ Հայաստանը։

Լյուստրացիան որպես «քաղաքական դիագնոզ»․ ինչպե՞ս պարզել «ով ով է» և վերադարձնել գողոնը. Եղիշե Պետրոսյան t.me/NatDemAlliance

43 տարի առաջ այս օրը՝ 1983 թվականի հուլիսի 27-ին, Լիզբոնում տեղի ունեցած գործողությունը դարձավ հայ ժողովրդի անկոտրում կամքի,
43 տարի առաջ այս օրը՝ 1983 թվականի հուլիսի 27-ին, Լիզբոնում տեղի ունեցած գործողությունը դարձավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, արժանապատվության և արդարության ձգտման անջնջելի էջերից մեկը։ Հինգ հայորդիների՝ Սիմոնի, Արայի, Սարգսի, Վաչեի և Սեդրակի ինքնազոհաբերությունը լոկ պատմական իրադարձություն չէ, այլ սրբազան պատգամ՝ ուղղված բոլոր սերունդներին։ Նրանք իրենց կյանքի գնով աշխարհին հիշեցրին Հայոց ցեղասպանության, պատմական անարդարության և մեր ազգային իրավունքների մասին։ Այսօր, երբ մեր հայրենիքը կրկին կանգնած է գոյութենական լուրջ մարտահրավերների առջև, «Լիզբոն-5»-ի ոգին առավել քան արդիական է։ Սա հիշեցում է առ այն, որ ազգային արժանապատվությունը, ինքնության պահպանումն ու պայքարը չունեն այլընտրանք։ Հարգելով նրանց հիշատակը՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ միավորվելու, դիմակայելու և կերտելու ուժեղ ու արդար հայրենիք։ Հավերժ փառք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին։

Այսօր «Սասնա Ծռեր» խմբի անդամ, մեր նվիրյալ Էդվարդ Գրիգորյանի ծննդյան օրն է։ Սրտանց շնորհավորում ենք քեզ, սիրելի՛ Էդվարդ, ծննդ
Այսօր «Սասնա Ծռեր» խմբի անդամ, մեր նվիրյալ Էդվարդ Գրիգորյանի ծննդյան օրն է։ Սրտանց շնորհավորում ենք քեզ, սիրելի՛ Էդվարդ, ծննդյանդ տարեդարձի առթիվ։ Դու այն տեսակն ես, որի համար հայրենիքի ազատությունը, պետականության վերականգնումն ու արժանապատվությունը երբեք չեն եղել սոսկ խոսքեր։ Քո անցած ուղին, անկոտրում կամքը և վճռականությունը լավագույնս փաստում են, թե ինչ է նշանակում լինել իրական «Սասնա Ծուռ»՝ անարդարության դեմ չհանդուրժող, ազատատենչ և պատրաստակամ՝ անցնելու ամենածանր փորձությունների միջով։ Թող քո անմնացորդ նվիրումն ու մարտական ոգին միշտ վառ պահեն ազգային դիմադրության և արդարության հաղթանակի կրակը։ Ազատություն քեզ և ապստամբ ընկերներիդ 🇦🇲 t.me/NatDemAlliance

Վերելք Արագածի հարավային գագաթ՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ Ազգային-քաղաքական հետաքրքրություններ ունեցող երիտասարդներին, ինչպես նաև հոգով երիտասարդ ավագ սերնդի ներկայացուցիչներին հրավիրում ենք մեկօրյա բացառիկ արշավի՝ դեպի Արագած լեռան հարավային գագաթ։ Այս վերելքը սովորական արշավ չէ. լեռան գագաթը հաղթահարելուն զուգահեռ, մենք հենց տեղում անցնելու ենք ամենակարևորին՝ գաղափարական ու քաղաքական ակտիվ քննարկումներին։ Արշավի ընթացքում կխոսենք Հայաստանի և հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերների, դրանց հաղթահարման իրական ու արդյունավետ լուծումների մասին։ Քննարկման թեման՝ «Ազգային դիմադրության տրամաբանությունը» Քննարկումը կանցկացնեն Բևեռի խորհրդի անդամները: 📅 Օրակարգն ու ընթացքը. • 06:00 – Մեկնում Երևանից (Մերգելյան ինստիտուտի դիմացի հրապարակից) ավտոբուսներով մինչև Քարի լիճ։ (Հյուսիսային մարզերից մասնակցողները կարող են միանալ մեզ անմիջապես Քարի լճի մոտ՝ ժամը 08:30-ին)։ • Կանգառ լճի մոտ – Մոտ 30 րոպե ադապտացիա (լեռնային պայմաններին ընտելացում) և վերելքի մեկնարկ։ • Գագաթին – Կարճատև կանգառ հարավային գագաթին, լուսանկարահանում և վերադարձ դեպի լիճ։ • Հանգիստ և Քննարկում – Իջնելուց հետո՝ թեթև հանգստից ու սնվելուց հետո, հարմարավետ միջավայրում կանցկացնենք մեր հիմնական զրույց-քննարկումը։ 🎒 Անհրաժեշտ իրեր և պարագաներ. • Ջուր և մեկ օրվա սնունդ, • Շարժումը չկաշկանդող սպորտային հագուստ և կոշիկներ, • Գլխարկ, արևապաշտպան ակնոց և քսուք, ուսապարկ, • Անպայման՝ տաք հագուստ և անձրևապաշտպան վերնազգեստ (լեռներում եղանակը փոփոխական է)։ 💵 Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ (ճանապարհածախս)։ 📝 Գրանցման կարգը (ՊԱՐՏԱԴԻՐ Է). Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև օգոստոսի 12-ը։ 📞 Ինչպե՞ս գրանցվել և վճարել. • Հեռախոսով՝ +37491667694 կամ +37495667694 (զանգահարել և հայտնել անուն, ազգանուն)։ • Էլ. փոստով՝ Hovhannes-bagrati@mail.ru (նամակ գրելով այս էլ. փոստին, զանգահարել և անպայման հաստատել): • Բանկային փոխանցումով՝ IDBank 4318290010463939` (ստացող՝ Հովհաննես Հովհաննիսյան)։ Փոխանցումից հետո խնդրում ենք անպայման զանգահարել և տեղեկացնել։ • Առձեռն՝ Այցելելով Բևեռի գրասենյակ (ժամը 10:00 - 20:00, հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտանի հարևանությամբ, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից)։ ⚠️ Կարևոր հորդոր. Սիրտ-անոթային անբավարարություն կամ առողջական նմանատիպ այլ խնդիրներ ունեցող հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ վերելքից՝ սեփական առողջությունը չվտանգելու համար։ Սիրով սպասում ենք բոլորին։ Միասին հաղթահարենք թե՛ լեռնային, թե՛ քաղաքական բարձունքները։ t.me/NatDemAlliance

10 տարի առաջ այս օրը․.. Հաց Բերողի անմահ սխրանքը Ուղիղ 10 տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 26-ին, Արթուր Սարգսյանը՝ մեր Հաց Բե
10 տարի առաջ այս օրը․.. Հաց Բերողի անմահ սխրանքը Ուղիղ 10 տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 26-ին, Արթուր Սարգսյանը՝ մեր Հաց Բերողը, կատարեց մի արարք, որն ընդմիշտ փոխեց հայոց ժամանակակից պատմության ընթացքը։ Երբ ՊՊԾ գունդը ազատագրած ապստամբ Սասնա Ծռերը շրջափակման մեջ էին, Արթուր Սարգսյանը չկարողացավ անտարբեր մնալ։ Նա կատարեց քայլ, որը կոտրեց վախի մթնոլորտը․ ճեղքեց ոստիկանական շրջափակումն ու հաց հասցրեց ապստամբ տղաներին։ Այդ օրվանից Արթուրը դարձավ բոլորիս Հաց Բերողը՝ ապացուցելով, որ արդարության ու ազատության ճանապարհին չկան անանցանելի արգելքներ, երբ կա անսահման սեր առ Մարդը և Հայրենիքը։ Դա լոկ հաց հասցնելու քայլ չէր․ դա եղբայրասիրության, անսահման նվիրումի և բարոյական հաղթանակի դաս էր մի ամբողջ ազգի համար։ Անցել է 10 տարի, բայց Արթուրի թողած լուսավոր հետքն ու արժանապատվության պատգամն այսօր առավել քան արդիական են։ Նա ապացուցեց, որ սերն ու սկզբունքայնությունն անհամեմատ ուժեղ են, քան պատերն ու շղթաները։ Խոնարհում և հավերժ փառք մեր Հաց Բերողին՝ Արթուր Սարգսյանին 🙏 t.me/NatDemAlliance

Այս հակամարդկային, դավաճան ռեժիմը պետք է անհապաղ հեռանա. Մ. Միհրանյան, Հ. Հայրապետյան 🔴 youtu.be/KLlRJhg-OD0 t.me/NatDemAlliance

Ընտրակեղծարարությամբ Հայաստանում իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանը, մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ <<Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի>> անվան ներքո ձևավորելով հանցավոր խմբավորում, Հայաստանի Հանրապետության վարչարարության կատարման քողարկումամբ 800.000 դրամ տուգանք է ուղարկել իմ անունով (2021-2024թթ-ի Սասնա Ծռեր կուսակցության կառավարող մարմնի անդամի կողմից հայտարարագիր չներկայացնելու մեղադրանքով)։ Բանդիտական խմբավորման անդամներին ներկայացրել եմ 2020թ-ին այդ կարգավիճակիս դադարեցման վերաբերյալ կուսակցության կանոնադրության համապատասխան կետը, իսկ որպես պատասխան մի քանի անգամ ստացել եմ 2021-ին ընդունված և 2022-ին ուժի մեջ մտած մի օրենքի հղում, որով ըստ էության Սահմանադրության ոտնահարմամբ պահանջում են օրենքի հետադարձ ուժի կիրառում իմ նկատմամբ։ Այսօր ստացված որոշման մեջ, հասկանալով դատարանում իրենց ապօրինության հետևանքների բացահայտումը, արդեն հղում են կատարել, որպես բանտում գտնվող Վարուժան Ավետիսյանի ներկայացուցիչ կուսակցության տարեկան հաշվետվության իմ կողմից ներկայացման փաստին և պետռեգիստրում իմ անվան շարունակական պահպանմանը։ Վարուժան Ավետիսյանի ներկայացուցիչ հանդես գալը չի նշանակում կառավարող մարմնի անդամ լինել, իսկ պետռեգիստրի համապատասխան գրանցումը տեխնիկական խնդիր է, պայմանավորված Վարուժանի բանտարկության հետևանքով ցուցակների թարմացման հետ։ Այսքան մանրամասն անդրադառնում եմ այս խնդրին միայն այն պատճառով, որ հանրությունը տեղեկանա, որ լեգիտիմությունից զուրկ գործող թուրքական դրածո կառավարությունը չի կարող իշխանություն պահպանել, եթե բռնապետական կառավարում չհաստատի։ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը քրեորեն պատժելի արարք է դարձել։ Արտաքին ֆինանսական հոսքերը դադարեցվել են, իսկ ներսում ֆինանսների տիրապետող բոլոր անձիք քրեական հետապնդման են ենթարկվում և հայտնվել են իրենց սեփականությունը խլելու վտանգի տակ։ Քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն պրո-թուրքական ուժերը, իսկ ֆինանսավորումը պետք է իրականանա բացառապես ռեժիմի քվոտաներով։ Մյուսները հալածվելու են մինչև մահանան, կամ հեռացվեն երկրից։ Բնականաբար բողոքարկելու եմ կայացված բանդիտական վճիռը վարչական դատարանում , ընդհուպ մինչև Եվրոպական դատարան դիմելու մտադրությամբ։ Աստված պահապան բոլորիս։ Վահագն Ավագյան

Ինչպե՞ս է ազգային դիմադրությունը օգնելու վերականգնել հատված «կարմիր գծերը». Եղիշե Պետրոսյան 🔴 youtu.be/c3Q6y0P8Xs0 t.me/NatDemAlliance

Քաղաքականությունը մտել է ձեր խոհանոցն ու ննջասենյակը. Եղիշե Պետրոսյան 🔴 https://youtube.com/shorts/UMlx7jebrjI t.me/NatDemAlliance

Քաղաքական պատերազմ մեր հողում․ մեր միակ շանսը ազգային դիմադրությունն է. Եղիշե Պետրոսյան 🔴 youtu.be/cHEnPih5nY0 t.me/NatDemAlliance