cookie

Ми використовуємо файли cookie для покращення вашого досвіду перегляду. Натиснувши «Прийняти все», ви погоджуєтеся на використання файлів cookie.

avatar

Azatutyun

Більше
Рекламні дописи
58 949
Підписники
+9324 години
-167 днів
+21030 днів
Час активного постингу

Триває завантаження даних...

Find out who reads your channel

This graph will show you who besides your subscribers reads your channel and learn about other sources of traffic.
Views Sources
Аналітика публікацій
ДописиПерегляди
Поширення
Динаміка переглядів
01
Մոսկվան Երևանին կոչ է անում դադարեցնել ՀԱՊԿ-ի անդամակցության շուրջ «քաշքշոցը» 💬«Միլիոն անգամ ասել ենք, որ ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են կամավոր։ Այնտեղ մասնակից երկրների վրա ճնշման հրամանատարական և վարչական համակարգ չկա, փոխադարձ հարգալից երկխոսություն է ընթանում, ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում»,- հայտարարել է Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10Loading...
02
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում • Իրավաչա՞փ էր արդյոք հատուկ միջոցների կիրառումը • Կքննվե՞ն ոստիկանների գործողությունները • 4-րդ օրն է փակ է Բաղրամյան պողոտան • 9 մարդ դեռ բուժօգնություն է ստանում • Հայաստանն ու Բելառուսը հետ են կանչում դեսպաններին • Իսրայելը շարունակում է գրոհել Հաղորդումը վարում է Նանե Սահակյանը Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
9911Loading...
03
ԱՄՆ դեսպանությունը խրախուսում է ՀՀ իրավապահներին քննել հնարավոր խախտումներով բոլոր միջադեպերը «Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով», - նաև ասված է հայտարարության մեջ։
2 9533Loading...
04
Պահը, երբ նռնակը պայթում է ցուցարարի ձեռքում. «Ազատության» բացառիկ կադրերը Քաղաքացին վիրահատվել է, ձեռքի մատներից 3-ը հեռացվել են, վարչապետն այսօր ասաց՝ ցավում է, բայց մեղքը քաղաքացունն է, ոչ թե ոստիկաններինը։ Դանիել Իոաննիսյանը հակադարձում է, քաղաքացին վնասվածք չէր ստանա, եթե ոստիկանները պահպանեին հատուկ միջոցների կիրառման կարգը։
5 19426Loading...
05
Նախագահ Վահագն Խաչատուրյանն արդարացրեց ոստիկանության գործողությունները 💬 «Մենք շատ անգամներ զգուշացրել ենք, և այն մարդիկ, ովքեր որ կազմակերպել են, որ զերծ մնացեք ավելորդ լարվածությունից, առավել ևս իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի արեք, բայց ցավոք սրտի իրանց պահվածքը այլ էր», - ասաց նա՝ շարունակելով, -«Ոստիկանները, ուժային կառույցները ստիպված էին իրականում անել այն գործողությունը, որ իրենք պարտավոր էին անել»։
6 2434Loading...
06
Ռուսաստանը «շարունակելու է աշխատել Հայաստանի հետ»՝ հստակեցնելու ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը․ Պեսկով 💬 «Մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին», -ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարի վերաբերյալ հայտարարություններին։
7 7673Loading...
07
Վերջին լուրեր | Հունիսի 13
7 4673Loading...
08
«Երբեք չեմ հավատա, որ քարանետում կկազմակերպի Բագրատ սրբազանը», - ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, վարչապետի խոսքերին արձագանքելով: Իրավապածտպանը կարծում է՝ ոստիկանները ևս տուժել են հատուկ միջոցների կիրառումից: Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազատության» յութուբյան ալիքում:
7 1504Loading...
09
Մինսկն արձագանքում է վարչապետ Փաշինյանին և հիշեցնում բելառուս ընդդիմադիրների հետ հայաստանցի պաշտոնյաների շփումների մասին։ «Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի» ,- Բելառուսի և այդ երկրի նախագահի հասցեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքելով՝ իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին։
7 6497Loading...
10
Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտում է «անհամաչափ ուժի կիրառումն ու հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու ստահոդ լուրերի տարածումը» «Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով։ Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ»,- ասված է հայտարարության մեջ։ Գերագույն հոգևոր խորհուրդը նաև դատապարտելի է համարում «իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածումը»: Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր շարժումը Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից է առաջնորդվում։
7 7344Loading...
11
Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների. ԱԳՆ
10Loading...
12
Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների. ԱԳՆ
7 93914Loading...
13
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
8 79114Loading...
14
Բելառուս ես այլևս երբեք չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն. Փաշինյան
8 91633Loading...
15
Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ. Փաշինյան Տուժել է 18 ոստիկան և 83 քաղաքացի։ Այս պահին հոսպիտալացված է 16 անձ, հայտնեց վարչապետը։
8 7208Loading...
16
Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում ԱԺ շենքի ու մուտքերի մոտ Խորհրդարանում այսօր շարունակվում է 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, եզրափակիչ ելույթով հանդես է գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր ևս հանրահավաք է հայտարարել Բաղրամյան պողոտայում։ Խորհրդարանի շենքի երկայնքով ոստիկանները պատ են կազմել։
8 6933Loading...
17
Կառավարության նիստ հետաձգվել է ԱԺ-ում բյուջեի քննարկման պատճառով, ցուցարարները կառավարության շենքի մոտ են Մինչ ցուցարարները հավաքվում էին Կառավարության շենքի մոտ, Կառավարությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ նիստը հետաձգվել է, այն կկայանա վաղը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով։
9 4745Loading...
18
09։30֊ի դրությամբ Բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ 85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։ Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
9 2953Loading...
19
Թե՛ հավաքի մասնակիցները, թե՛ Ոստիկանության ծառայողները խիստ մտահոգիչ տեղեկություններ են ներկայացրել․ ՄԻՊ Հավաքի որոշ մասնակիցներ նշել են, որ իրենց նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ է կիրառվել այն պայմաններում, երբ իրենք արդեն իսկ գտնվել են Ոստիկանության ծառայողների հսկողության ներքո, հայտնում է ՄԻՊ գրասենյակը՝ նշելով, որ ըստ ներկայացված պնդումների, նշված բռնի գործողությունները կրել են շարունակական բնույթ, պայմանավորված չեն եղել անձանց բերման ենթարկելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղեկցվել են ոստիկանության ծառայողների կողմից անձանց հասցեին հնչեցվող վիրավորանքներով։ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարել նաև բժշկական օգնություն ստացող ոստիկանների ներկայացրած տեղեկությունները՝ հավաքի մասնակիցների կողմից իրենց ուղղությամբ տարատեսակ առարկաներ նետելու վերաբերյալ, ինչի հետևանքով ծառայողները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
9 7673Loading...
20
100 վիրավոր, 100 բերման ենթարկված. ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց Հակառակ օրենքին՝ հատուկ միջոցների կիրառումից առաջ ոստիկանները չեն նախազգուշացրել։ Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ նռնակները կիրառվել են օրենքի խախտմամբ «չպահպանելով մարդկանցից նվազագույն՝ 2,5 մետր հեռավորությունը»։ Ոստիկանությունում «մշտադիտարկում» է ընթանում։
11 29438Loading...
21
Կեսգիշերի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ 66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Առողջապահության նախարարություն
3502Loading...
22
Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց Բաղրամյան պողոտայում․ տուժել է առնվազն 79 մարդ «Ազատության» արձանագրած կադրերը խորհուրդ չենք տա դիտել նյարդերից թույլ մարդկանց Հիվանդանոցում հետևում էինք՝ ինչպես են տասնյակ վիրավորներ հասնում Ընդդիմությունն ու իշխանությունը շարունակում են միմյանց մեղադրել կատարվածի համար Մինչ այդ էլ ԱԺ-ում էին վիճում Իրավապահներն այսօր, փողոցում մենակ թողնելով երեխաներին, բերման են ենթարկել Հաթերքի գյուղապետին ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասում է՝ նոր պահանջներ դնելու, ապա հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը հայ-ադրբեջանական շփումներում պետք է դադարեցվի Իսկ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Երևանն ու Բաքուն կարող են սկսել քննարկել ապաշրջափակման հարցը մինչև խաղաղության պայմանագիրը
11 9553Loading...
23
00։00֊ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ 66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
11 3393Loading...
24
22։15֊ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ 6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, հայտնում է ԱՆ-ն: Ոստիկանությունից հայտնել են՝ վնասվածքներ են ստացել 16 ոստիկան: վնազվածքների բնույթը, սակայն, չի նշվում:
12 5149Loading...
25
22.00-ի դրությամբ 98 բերման ենթարկված կա, հայտնել են «Ազատությանը» ՆԳՆ-ից:
12 7178Loading...
26
«Նռնակը հենց իմ հետևում ընկավ». հատուկ միջոցներից տուժած մոտ 20 հոգի տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց
12 6005Loading...
27
«5 իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան իրենք Ռուբեն Մելիքյանը փոխանցեց «Ազատությանը»՝ 21.40-ի դրությամբ տեղեկություններ ունեն քրեական վարույթով 6 ձերբակալվածի մասին։
12 1516Loading...
28
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։ Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
12 1365Loading...
29
30 տուժածներ՝ հատուկ միջոցներից Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ. ԱՆ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ ՆԳՆ-ից ավելի վաղը հայտնել էին տուժած 6 ոստիկանի մասին։
12 99037Loading...
30
Ոստիկանությունն ասում է՝ 21:00 դրությամբ 86 բերման ենթարկված կա: նախնական տեղեկություններով, հայտնում են 6 վիրավոր ոստիկանի մասին: Այս պահին վիրավոր ցուցարարների որևէ պաշտոնական թիվ, սակայն, չի հրապարակվել:
11 5551Loading...
31
Տուժել է առնվազն 6 ոստիկան, հայտնեցին «Ազատությանը» ՆԳՆ-ից:
11 4830Loading...
32
«Ազատության» տեղեկություններով, համալսարանական թիվ 1 հիվանդանոցում մոտ 20 տուժած կա, պաշտոնական որևէ տվյալ Առողջապահության նախարարությունից դեռևս չեն հայտնում:
13 0992Loading...
33
Բաղրամյանը լուսաձայնային նռնակներից հետո
12 11529Loading...
34
ԲԱՂՐԱՄՅԱՆ ԵՎ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ «Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով»,-հայտարարել են ՔԿ-ից ։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում` նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ, նշում են կառույցից։
11 1893Loading...
35
Վիճակն անկառավարելի էր, դրա համար էլ նռնակ կիրառեցինք, զգուշացրել էինք. ոստիկանապետ
10 8936Loading...
Մոսկվան Երևանին կոչ է անում դադարեցնել ՀԱՊԿ-ի անդամակցության շուրջ «քաշքշոցը» 💬«Միլիոն անգամ ասել ենք, որ ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են կամավոր։ Այնտեղ մասնակից երկրների վրա ճնշման հրամանատարական և վարչական համակարգ չկա, փոխադարձ հարգալից երկխոսություն է ընթանում, ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում»,- հայտարարել է Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Показати все...
👎 1
01:19
Відео недоступнеДивитись в Telegram
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում • Իրավաչա՞փ էր արդյոք հատուկ միջոցների կիրառումը • Կքննվե՞ն ոստիկանների գործողությունները • 4-րդ օրն է փակ է Բաղրամյան պողոտան • 9 մարդ դեռ բուժօգնություն է ստանում • Հայաստանն ու Բելառուսը հետ են կանչում դեսպաններին • Իսրայելը շարունակում է գրոհել Հաղորդումը վարում է Նանե Սահակյանը Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
Показати все...
PRESS_new_Anons_SQ_13.06.mp48.50 MB
1
ԱՄՆ դեսպանությունը խրախուսում է ՀՀ իրավապահներին քննել հնարավոր խախտումներով բոլոր միջադեպերը «Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով», - նաև ասված է հայտարարության մեջ։
Показати все...
ԱՄՆ դեսպանությունը խրախուսում է ՀՀ իրավապահներին քննել հնարավոր խախտումներով բոլոր միջադեպերը

Միացյալ Նահանգների դեսպանատունը նաև խրախուսում է իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ ...

20🤬 5👍 3👏 3
01:29
Відео недоступнеДивитись в Telegram
Պահը, երբ նռնակը պայթում է ցուցարարի ձեռքում. «Ազատության» բացառիկ կադրերը Քաղաքացին վիրահատվել է, ձեռքի մատներից 3-ը հեռացվել են, վարչապետն այսօր ասաց՝ ցավում է, բայց մեղքը քաղաքացունն է, ոչ թե ոստիկաններինը։ Դանիել Իոաննիսյանը հակադարձում է, քաղաքացին վնասվածք չէր ստանա, եթե ոստիկանները պահպանեին հատուկ միջոցների կիրառման կարգը։
Показати все...
PRESS_DDDDDDDDDDDDDDDDDDDD.mp49.01 MB
👍 26🤬 15😢 14 3
Նախագահ Վահագն Խաչատուրյանն արդարացրեց ոստիկանության գործողությունները 💬 «Մենք շատ անգամներ զգուշացրել ենք, և այն մարդիկ, ովքեր որ կազմակերպել են, որ զերծ մնացեք ավելորդ լարվածությունից, առավել ևս իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի արեք, բայց ցավոք սրտի իրանց պահվածքը այլ էր», - ասաց նա՝ շարունակելով, -«Ոստիկանները, ուժային կառույցները ստիպված էին իրականում անել այն գործողությունը, որ իրենք պարտավոր էին անել»։
Показати все...
👍 84🤬 21👎 15 1
Ռուսաստանը «շարունակելու է աշխատել Հայաստանի հետ»՝ հստակեցնելու ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը․ Պեսկով 💬 «Մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին», -ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարի վերաբերյալ հայտարարություններին։
Показати все...
🤬 59👍 8 3
01:14
Відео недоступнеДивитись в Telegram
Վերջին լուրեր | Հունիսի 13
Показати все...
PRESS_Digest_VT_13.06.mp47.94 MB
7👍 3
01:13
Відео недоступнеДивитись в Telegram
«Երբեք չեմ հավատա, որ քարանետում կկազմակերպի Բագրատ սրբազանը», - ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, վարչապետի խոսքերին արձագանքելով: Իրավապածտպանը կարծում է՝ ոստիկանները ևս տուժել են հատուկ միջոցների կիրառումից: Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազատության» յութուբյան ալիքում:
Показати все...
Janna_FOR TG.mp419.95 MB
🤬 40👍 12👎 5
Մինսկն արձագանքում է վարչապետ Փաշինյանին և հիշեցնում բելառուս ընդդիմադիրների հետ հայաստանցի պաշտոնյաների շփումների մասին։ «Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները, շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի» ,- Բելառուսի և այդ երկրի նախագահի հասցեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքելով՝ իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին։
Показати все...
🤬 77👎 21👍 8😡 5 4
Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտում է «անհամաչափ ուժի կիրառումն ու հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու ստահոդ լուրերի տարածումը» «Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով։ Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։ Մեր կոչն է նաև իրենց բողոքի ձայնն արտահայտող հայրենակիցներին գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ»,- ասված է հայտարարության մեջ։ Գերագույն հոգևոր խորհուրդը նաև դատապարտելի է համարում «իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն և ստահոդ լուրերի տարածումը»: Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր շարժումը Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից է առաջնորդվում։
Показати все...
🤬 70👍 25👎 8 7😡 4😢 1