ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎
Відкрити в Telegram
Показати більше
Країна не вказанаКатегорія не вказана
303
Підписники
Немає даних24 години
-177 днів
+4930 днів
Архів дописів
303
Ու թող մեռնենք,եղբայր,սիրով ու անճիչ,
Վառ հավատով,որ սերունդները անցավ,
Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան...
303
Թե ինձ այրեց արտասուքը,
Ինչիս է պետք էլ քո շուքը։
Մարդ է մեռնում քո երեսից,
Ինչիս է քո սև ու սուգը...
303
Աչք մտնողը աչքի ընկավ
Աչք կհանի...
Աչքալույս տաս աչքի լույսն ես
Աչքով կանի.
Աչքիդ չընկավ աչքի փուշն ես,
Այնուհետև
Քեզ նայելու աչք էլ չունի
Չորսաչքանին։
303
Մի ամիս է,թե մի տարի,
Թե մի դար
Այն օրվանից,ինչ այս դռնից չմտար,
Շեմքին կանգնած`այդ ինչ բառ էր ասացիր։
Մոռացել եմ-մի ամիս չէ,այլ մի դար...
303
Նա՞ է գրում ինձ,
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին,
Ինքս էլ չգիտեմ․
«Արդյոք քեզ ե՞րբ եմ, ե՞րբ եմ տեսնելու…
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն...
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը…»։
303
Տաքն ինչ իմանա,թե պաղը ինչ է,
Վերքը կիմանա,թե աղը ինչ է,
Նա ով շատերին կսկիծ է տվել,
Ինչպես իմանա, թե ցավը ինչ է:
303
Փակիր աչքերդ, սիրելի՛ս.
Սարսափով եմ ես մտածում,
Որ կարող է այս անգամ էլ ե՛ս չսպանվեմ,
Այլ… ավիրեմ քո՛ աչքերը...
Փակի՛ր աչքերդ, սիրելի՛ս…
303
Գարունն այս անգամ ձմռանը եկավ,
Այն էլ հյուսիսում.
Ես բոլորովին չէի սպասում,
Ձմեռն այս վկա։
Քեզ չփընտրեցի, չըորոնեցի
Եվ... գտա հանկարծ...
303
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում
Ապաքինված սիրտը հետո, գալիք ցավը հեշտ է տանում։
303
ՈՒ ես հասկացա կյանքում մի պարզ բան,
Որ պետք չէ խառնել անցյալն ու ներկան,
Որ պետք չէ սիրել խենթի պես ուժգին,
Պետք չէ նվիրվել այս կյանքում մեկին`
Ով իրականում չի էլ ըմբռնում,
Թե սերն իսկական ինչպես է լինում,
Թե ինչպես կարող են քնքշորեն սիրել,
Եվ անմնացորդ ինչպես նվիրվել...
