cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Մարտական Եղբայրություն

«Մարտական եղբայրություն» միաբանության պաշտոնական տելեգրամյան ալիք Facwbook: https://www.facebook.com/martakaneghbayrutyun?mibextid=ZbWKwL Website: https://martakan.am/

Больше
Рекламные посты
624
Подписчики
-424 часа
-77 дней
+8230 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

💬 Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը գրում է․ Հայաստանի ապագայի խնդիրը Տավուշի՝ սովետական շրջանում 1970-80-ականներին իրենց էթնիկ էքսպանսիայի հետևանքով առաջացած այդ "4 գյուղերը" չեն, որոնք ՀՀ իշխանությունների կողմից հանձնվում են Ադրբեջանին։ Խնդիրն այն չէ, որ այս միակողմանի հանձման հետևանքով կիսվում է սովետական Հայաստանի մաս հանդիսացած Կիրանը, որն ըստ էության դատապարտված է ոչնչացման՝ որպեսզի ինքնաբավ ապրեն էթնիկ էքսպանսիայի հետևանքով առաջացած այդ չորս ադրբեջանական գյուղերը։ Խնդիրը՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ՀՀ իշխանությունների կողմից կայացված ռազմավարական ու ճակատագրական սխալն է։ Որոշումը, որ Հայաստանը, հայ ժողովուրդը և հայոց բանակը պարտվել են, ու ՆՓ-ն գնում է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթի ստորագրմանը՝ Հայաստանն ու ՀՀ իշխանություններին ֆիքսելով որպես ծնկի բերված, պարտված կողմ՝ իր բոլոր հետագա հետևանքներով և «դեմքերով»։ Նոյեմբերի 9-ին կայացված սխալ որոշման պատճառով են բոլոր այս հետևանքները՝ Ադրբեջանի բազմակի ներխուժումներ, Արցախի հայաբնակ հատվածի գրավում, էթնիկ զգում, Տավուշի իրադարձություններ, և այլն։ Այդ Հանցագործությունների ու ստորացման, պատվազրկության ու ազգային արժանապատվության, ինքնության խեղման և հայ պատմամշակութային գոյության ջնջման շարունակական շարանը։ Խնդիրը նոյեմբերի 9ի ռազմավարական ու ճակատագրական սխալի շտկումն է։ Եթե այն չի շտկվում՝ սխալից բխող հետևանքները դեռ շարունակվելու են․ խաչմերուկ, «խաղաղության» ասիմետրիկ պայմանագիր Ադրբեջանի պայմաններով, ադրբեջանցիների էթնո-քաղաքական էքսպանցիայի շարունակությունը և ի վերջո՝ Հայաստանի աշխարհաքաղաքական ստվերումն, հետո ապսորբցիան՝ դարձնելով Հայաստանը Ադրբեջանի աշխարհաքաղաքականության և ազդեցության գոտի։ Չմոռանանք, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը իրենք համարում են իրենց հայրենիքը, ինչը նոր մոտիվացիա և մոբիլիզացիա է ենթադրում։ Եվ այս ամենը նոյեմբերի 9ին որոշված պարտության տարբեր «դեմքերն» են։ Խնդիրը բոլոր այս հետևանքների պատճառի՝ նոյեմբերի 9ի ռազմավարական ու ճակատագրական սխալի շտկելն է։
Показать все...
8👍 3
🇦🇲 Հաղթանակի 30-ամյակը․ միջոցառում IV` 1994 թ. տեղի ունեցած մարտերը, Բիշքեքյան համաձայնագիր 1994 թվականին տեղի ունեցած մարտերը, Բիշքեքյան համաձայնագիր Շարունակվում է հայկական մեծագույն հաղթանակի՝ Առաջին Արցախյան պատերազմի ավարտի 30-ամյակին (2024թ. մայիսի 12) ընդառաջ «Մարտական եղբայրություն» միաբանության կողմից կազմակերպվող միջոցառումների շարքը, որոնք կտևեն նաև մայիսի 12-ից հետո: 💥 Ներկայացնում ենք 1991-94 թթ. Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական վերլուծաբան Էդիկ Առաքելյանի՝ Առաջին Արցախյան պատերազմի մասին զրույցների շարքը: ✔️ Սա թվով չորրորդ զրույցն է,որը ընթացքում կներկայացվեն 1994 թվականին տեղի ունեցած ծանր մարտերն ու բիշքեքյան համաձայնագրի կնքումը։ ❗️ Շատ կարևոր է, որ ներկա սերունդն իմանա, թե որքան ծանր ու դաժան պայմաններում է սկսվել 1994թ. Հաղթանակի կերտումը, որ հաղթանակը երբեք հեշտ չի տրվում, այլ մրցանակ է բանականություն և կամք ունեցողներին: ❗️ Ոչ ոք չպետք է մեզնից խլի մեր Հաղթանակի մասին հիշողությունը, որովհետև միայն այդ հիշողությամբ կկարողանանք կառուցել ապագայի իրապես անկախ և ինքնիշխան Հայաստանը, այլ ոչ թե պարտության հոգեբանությամբ: 🕚 Միջոցառումը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 19:00-ին, «Մարտական եղբայրություն» միաբանության գրասենյակում, որը գտնվում է Սայաթ-Նովա 25 հասցեում։ ❗️❗️ Հաղթանակի կողմնակից բոլոր հայերի համար մուտքը բաց է: https://www.facebook.com/events/324951660632159/
Показать все...
🇦🇲 Հաղթանակի 30-ամյակը․ միջոցառում IV` 1994 թ. տեղի ունեցած մարտերը, Բիշքեքյան համաձայնագիր

Event in Yerevan, Armenia by Մարտական Եղբայրություն on Saturday, May 11 2024

9👍 1
Մենք կողմ ենք սահմանազատմանը, բայց այն պետք է լինի խաղաղ պայմաններում, ոչ թե ուժի, սպառնալիքի ներքո
Показать все...
14👍 3
📌«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալուց առաջ ունենք որոշակի հարցեր
Показать все...
9👍 3
Երկրորդ Աշխարհամարտում Սովետական միության հաղթանակը ցավոք դեռ շարունակվում է փառաբանվել Հայաստանում։ Ուրիշի, իսկ ավելի ճիշտ` ռուսական պատերազմում բռնի առաջնագիծ քշված մի քանի հարյուր հազար հայի սերունդներն անգամ ԽՍՀՄ֊ի փլուզումից հետո շարունակում են փառաբանել ԽՍՀՄ֊ի հաղթանակը` սկսած «վարչապետի» շուրթերից մինչև աշակերտական парта-ներին նստած մանուկների միամիտ աչուկներ։ Եվ մենք շարունակում ենք սերունդներ մեծացնել, կրթել ռուսական քարոզչությամբ երևի նրա համար, որ վաղն էլ այդ սերնդին ուղարկենք Ուկրաինա կամ մեկ այլ տեղ` ռուսական պատերազմ հաղթելու։ Այսօր «վարչապետը» Շուշիի ու Արցախի մասին ծպտուն չհանեց, բայց խոնարհվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի անմար կրակի առջև։ Նկարում Մարտական Եղբայրության անդամ Ռուբեն Դալլաքյանի դստեր հետ պատրաստած նյութն է դպրոցական թեմատիկ քննարկմանը ներկայացնելու համար։
Показать все...
👍 21 4
📌 Վաղը մայիսի 9-ը տոնելիս պետք է հիշել սրա մասին 🗯 Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է․ 1939-ին Արցախի հայ բնակչությունը եղել է 133,000, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են նրանցից 45,000, որից զոհվել է 22,000։ Մոտավորապես նույն պատկերն է եղել նաև Հյուսիսային Արցախում, այսինքն՝ Շահումյան, Գետաշեն, Գարդմանք, Արծվաշեն՝ մինչև Տավուշ։ ․ ․ ․ 🌐 Ամբողջական հոդվածը կարդացեք մեր կայքում՝ https://martakan.am/posts/upLm3S9gXgw73AoFgi10
Показать все...
👍 9 2
Արցախյան  հաղթանակի 30-ամյակ   Հայ ժողովուրդն այս օրերին կանգնած է վճռորոշ ընտրության առջև։ Մի կողմում նոյեմբերի 9-ի անպատիվ կոնսենսուսն է և պարտվածի հոգեբանությունը, որն այսօրվա կառավարության քաղաքականության հիմքում է, և որի մեջ է նաև քաղաքական դաշտի զգալի մասը (ոչ միայն իշխանությունը, այլև՝ ընդդիմությունը), մյուս կողմում՝ այսօրվանից տասնապատիկ դժվարին պայքարով, դժոխային պայմաններում ձեռք բերված հաղթանակի հիշողությունն է՝ մեր ապագա Վերածննդի միակ հուսալի հոգեբանական և աշխարհայացքային հիմքը: Այս օրերին լրանում է մեզանից գողացված Հաղթանակի 30-ամյակը, որի ոգեկոչումը ոչ միայն անցյալին տուրք տալն է, այլև ներկայի ելքի ուղենիշ ցույց տալը: Մարտական Եղբայրություն միաբանությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու սույն թվականի մայիսի 15-ին, ժամը 18:30-ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտ (Վերնիսաժի այգի)  կայանալիք  միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում կհնչեն ելույթներ և կլինի կենդանի քննարկում։ Սիրով սպասում ենք Ձեզ Մանրամասներն՝ այստեղ https://shorturl.at/lR049
Показать все...
16🔥 3❤‍🔥 1👍 1
Արցախյան  հաղթանակի 30-ամյակ   Հայ ժողովուրդն այս օրերին կանգնած է վճռորոշ ընտրության առջև։ Մի կողմում նոյեմբերի 9-ի անպատիվ կոնսենսուսն է և պարտվածի հոգեբանությունը, որն այսօրվա կառավարության քաղաքականության հիմքում է, և որի մեջ է նաև քաղաքական դաշտի զգալի մասը (ոչ միայն իշխանությունը, այլև՝ ընդդիմությունը), մյուս կողմում՝ այսօրվանից տասնապատիկ դժվարին պայքարով, դժոխային պայմաններում ձեռք բերված հաղթանակի հիշողությունն է՝ մեր ապագա Վերածննդի միակ հուսալի հոգեբանական և աշխարհայացքային հիմքը: Այս օրերին լրանում է մեզանից գողացված Հաղթանակի 30-ամյակը, որի ոգեկոչումը ոչ միայն անցյալին տուրք տալն է, այլև ներկայի ելքի ուղենիշ ցույց տալը: Մարտական Եղբայրություն միաբանությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու սույն թվականի մայիսի 15-ին, ժամը 18:30-ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտ (Վերնիսաժի այգի)  կայանալիք  միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում կհնչեն ելույթներ և կլինի կենդանի քննարկում։ Սիրով սպասում ենք Ձեզ
Показать все...
📌 Մարտական Եղբայրություն միաբանության հարցարանը ուղղված քաղաքական ուժերին և գործիչներին ❗️ Պարզաբանելու համար Մարտական Եղբայրության դիրքորոշումն այս կամ քաղաքական շարժման կամ ուժի հանդեպ հրապարակում ենք մեր հարցարանը։ Որևէ ուժի գնահատում ենք ելնելով այս հարցերին տրվող պատասխաններից։ ․ ․ ․ 🌐 Ամբողջական տարբերակը կարդացեք մեր կայքում՝ https://martakan.am/posts/SGTYQc1XuFkNXz4k7Yll
Показать все...
Մարտական Եղբայրություն միաբանության հարցարանը

Պարզաբանելու համար Մարտական Եղբայրության դիրքորոշումն այս կամ քաղաքական շարժման կամ ուժի հանդեպ հրապարակում ենք մեր հարցարանը։ Որևէ ուժի գնահատում ենք` ելնելով այս հարցերին տրվող պատասխաններից։

👍 14🔥 1
📌 Մինչև հայկական Արցախի վերջին օրն` Արմանը պայքարել է 🗣 Արմանի ընտանիքի մտերիմ Ալյոնա Գրիգորյան-Դադամյանը գրում է։ Արմանն իմ ընտանիքի բարեկամն է։ Մինչև հայկական Արցախի վերջին օրն` Արմանը պայքարել է Շատերը, որ համացանցում էին հայրենասեր կամ պաթոսախառը ելույթներով, Արմանը` զենքը ձեռքին, մինչև Արցախի հայաթափման վերջին օրը դիրքերում էր։ Շրջափակման օրերին էլ, հնարավոր բոլոր միջոցներով օգնում էր իր հայրենակիցներին, երբ ամենաշատն ինքն ուներ օգնության կարիք։ Արմանը Սեպուհիս ընկերն է։ Իմ ժամանակների հերոսը։ Նիկոլն ու նիկոլիզմը չեն կարող կոտրել նրա տեսակին։ Կներես Արման Պետրոսյան, որ այսօր քեզ հետ հավասար չենք կարողանում պայքարել։ Արմանն Արցախում էր 2016 թ-ին, 2020 թ-ին, իսկ 2020 թ. պատերազմից հետո մնացել է Արցախում ու ծառայել հայրենիքին։ Եթե բոլորս մի քիչ Արման լինեինք......
Показать все...
🔥 18 16👍 1