ru
Feedback
Cratos Consult

Cratos Consult

Открыть в Telegram

Քաղաքական PR-ի առաջին գործակալությունը Հայաստանում 🏆

Больше
1 102
Подписчики
Нет данных24 часа
+57 дней
+230 дней

Загрузка данных...

Облако тегов
Нет данных
Возникли проблемы? Пожалуйста, обновите страницу или обратитесь к нашему support-менеджеру .
Входящие и исходящие упоминания
---
---
---
---
---
---
Привлечение подписчиков
сентябрь '26
сентябрь '26
+7
в 0 каналах
август '26
+16
в 0 каналах
Get PRO
июль '26
+17
в 0 каналах
Get PRO
июнь '26
+20
в 0 каналах
Get PRO
май '26
+15
в 0 каналах
Get PRO
апрель '26
+32
в 0 каналах
Get PRO
март '26
+15
в 0 каналах
Get PRO
февраль '26
+57
в 0 каналах
Get PRO
январь '26
+51
в 0 каналах
Get PRO
декабрь '25
+34
в 0 каналах
Get PRO
ноябрь '25
+64
в 0 каналах
Get PRO
октябрь '25
+38
в 0 каналах
Get PRO
сентябрь '25
+9
в 0 каналах
Get PRO
август '25
+31
в 2 каналах
Get PRO
июль '25
+51
в 0 каналах
Get PRO
июнь '25
+32
в 0 каналах
Get PRO
май '25
+7
в 0 каналах
Get PRO
апрель '25
+6
в 0 каналах
Get PRO
март '25
+27
в 2 каналах
Get PRO
февраль '25
+62
в 0 каналах
Get PRO
январь '25
+27
в 1 каналах
Get PRO
декабрь '24
+18
в 1 каналах
Get PRO
ноябрь '24
+65
в 1 каналах
Get PRO
октябрь '24
+84
в 0 каналах
Get PRO
сентябрь '24
+28
в 0 каналах
Get PRO
август '24
+915
в 3 каналах
Get PRO
июль '240
в 2 каналах
Get PRO
июнь '240
в 1 каналах
Get PRO
май '24
+129
в 1 каналах
Дата
Привлечение подписчиков
Упоминания
Каналы
06 сентября0
05 сентября+1
04 сентября0
03 сентября+1
02 сентября+1
01 сентября+4
Посты канала
Պուտինը AI հոլովակի է հավատացել🤷‍♀️ ՌԴ նախագահը ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառները բացատր
Պուտինը AI հոլովակի է հավատացել🤷‍♀️ ՌԴ նախագահը ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառները բացատրել է բնության մեջ սննդային շղթայի օրինակով, որտեղ խոյադելֆինները (կոսատկաները) ուտում են սպիտակ արջերին: Նրա խոսքով՝ հենց այսպես է պետք երեխաներին բացատրել աշխարհի կառուցվածքը: 🔹 Կենդանաբանները պնդում են, որ բնության մեջ խոյադելֆինների կողմից սպիտակ արջերի որսի որևէ հաստատված դեպք արձանագրված չէ: Նախագահը, հավանաբար, հիմնվել է ԱԲ-ի միջոցով գեներացված վիրուսային տեսանյութի վրա: Այս թեմայով մեմերը ողողել են համացանցը: ❗️Բառապաշարի նոր ընտրությունն իշխանություններին ազատում է մանրակրկիտ բացատրություններ ներկայացնելու անհրաժեշտությունից․ փոխարենը հակամարտությունը ներկայացվում է որպես աշխարհի բնական ու մշտական կարգ, այլ ոչ թե ժամանակավոր դժվարություն: Նման ձևակերպումն անջատում է պատերազմը որևէ պայմանից կամ ժամկետից․ այն հանդիսանում է բնության անխուսափելի օրենք, որը չի պահանջում ո՛չ բացատրություն, ո՛չ էլ ավարտ: Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult

2
Ժամանակդ խնայիր ու կարդա լուրերը հակիրճ⤵️ 🇦🇲 Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ծրագրում չեղարկել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը: 🇦🇿 Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն-ցիստեռն, հայտնում է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն։ 🇺🇦🇷🇺 Նախագահ Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները շուտով Կիևում և Մոսկվայում հանդիպումներ կանցկացնեն խաղաղության համաձայնագրի շուրջ: Նախագահ Թրամփը հայտնել է Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: 🇺🇸 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շուտով կվերսկսի զինամթերքի վաճառքը դաշնակիցներին՝ պաշարներն անվանելով «գրեթե անսահմանափակ»: 🇮🇱 Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի արտաքին քաղաքական գլխավոր խնդիրը Իրանում իշխանափոխությունն է: 🇮🇷 ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններ չի վարի, քանի դեռ Իրանը չի դադարեցրել առևտրային նավերի գնդակոծումը: Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
191
3
Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը 22-ամյա զինծառայող Հայկ Ռոգանյանի ծնողներին հանձնել է հետմահու «Արիության շքանշանը»։ Քաղաքա
Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը 22-ամյա զինծառայող Հայկ Ռոգանյանի ծնողներին հանձնել է հետմահու «Արիության շքանշանը»։ Քաղաքապետը, խոսելով այն մասին, որ կորստի ցավը ոչնչով հնարավոր չէ մեղմել, սեղմել է զոհվածի հոր ձեռքը և ասել․ «Շնորհակալություն։ «От души» շնորհավորում եմ։ Ձեր որդու համար մեծ շնորհակալություն»։ 🤦‍♀️Հատկապես «от души շնորհավորում եմ» և «նա արժանի է դրան» արտահայտությունները սոցիալական ցանցերում բուռն արձագանքի են արժանացել։ Հետագայում տեսանյութը խմբագրվել է, և այդ հատվածը հեռացվել է։ Հանրային հաղորդակցության մեջ մեկ բառը կարող է ամբողջությամբ փոխել ուղերձի իմաստը։ Իսկ նման պատասխանատու իրավիճակներում յուրաքանչյուր բառ կարևոր է։ Հենց այդ պատճառով քաղաքական գործիչների և պաշտոնյաների համար կարևոր է ունենալ պրոֆեսիոնալ խորհրդատուների թիմ, որը նախապես ստուգում է ձևակերպումները և կանխում նման սխալները, այլ ոչ թե փորձում է դրանք ուղղել արդեն հրապարակված տեսանյութից հետո։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
196
4
Ժամանակ մի կորցրու, կարդա կարևոր լուրերը հակիրճ ⤵️ 🇦🇲 Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ից մեկնարկում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ 🇦🇲🇪🇺 ԵՄ Խորհուրդն աջակցել է Հայաստանի արտահանման շուրջ 80%-ի համար առևտրային արտոնությունների ներդրմանը, հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։ 🇺🇸 ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը փակ խորհրդակցություններ է անցկացրել Մոսկվայի և Պեկինի հետ՝ Իրանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցերի շուրջ։ 🇺🇸 Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ նոր ռազմական արշավը երկար չի տևի, և որ ամերիկյան ուժերը ոչնչացրել են իրանական նոր սարքավորումները Հորմուզի նեղուցի շրջանում։ 🇮🇷 Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ի պատասխան ամերիկյան հարձակումների՝ հրթիռային հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում, Իրաքում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ 🇺🇦 Ուկրաինայի ԱԳՆ-ն ԻԿԱՕ-ին կոչ է արել արգելել քաղաքացիական ավիացիայի թռիչքները Ռուսաստանի տարածքով։ 🇷🇺 Նախագահ Պուտինը հայտարարել է, որ Զելենսկու հայտարարությունը Ռուսաստանի օդային տարածքը փակելու մասին «պետական ահաբեկչության հայտ» է։ 🇪🇺 Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Աննա-Կայսա Իտկոնենը հայտարարել է, որ եվրոպական գազապահեստարանները լցված են ընդամենը 65%-ով՝ անվտանգության 80% կրիտիկական շեմի դեպքում։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
197
5
🍏 Թիմ Քուքը հեռանում է Apple-ի CEO պաշտոնից Քուքը GR-ի ամենահաջողակ մասնագետներից մեկն է։ Ի տարբերություն Ջոբսի, ով պրոդուկտ
🍏 Թիմ Քուքը հեռանում է Apple-ի CEO պաշտոնից Քուքը GR-ի ամենահաջողակ մասնագետներից մեկն է։ Ի տարբերություն Ջոբսի, ով պրոդուկտներ էր հնարում և աշխատում էր ինժեներների հետ, Քուքին վարձել էին, որպեսզի նա պահպանի ընկերության զարգացման տեմպը՝ սակագների, պատժամիջոցների և դաժան աշխարհաքաղաքականության պայմաններում։ Նրա օրոք Apple-ը դարձավ առաջին կորպորացիան, որը գերազանցեց 1 տրիլիոն դոլարի շեմը։ Ազդեցության մակարդակով տասնյակ երկրներ չեն կարող համեմատվել ընկերության հետ։ Քուքի ամենամեծ ձեռքբերումնեից մեկը ընկերության արդյունավետ ղեկավարումն է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակամարտության շրջանում։ Երբ Թրամփի վարչակազմը չինական ներմուծման վրա մաքսատուրքեր էր սահմանում, որոնք կարող էին տասնյակ տոկոսներով բարձրացնել iPhone-ի ինքնարժեքը, Քուքը իշխանությունների հետ դատական վեճերի մեջ չէր մտնում։ Փոխարենը՝ նա մեկնում էր Վաշինգտոն, խոստանում միլիարդավոր դոլարների ներդրումներ և հասնում նրան, որ Apple-ի արտադրանքի համար անհատական բացառություններ կիրառվեն, մինչդեռ մրցակիցները շարունակում էին վճարել ամբողջական դրույքաչափով։ Միևնույն ժամանակ, նա պահպանում էր լավ հարաբերություններ Պեկինի հետ, որտեղ գտնվում է ընկերության ողջ արտադրական բազան։ Առաջին հայացքից Քուքը զբաղվում էր գաջեթների վաճառքով, իրականում նա բանակցություններ էր վարում գերտերությունների առաջնորդների հետ։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
197
6
Ինչ եղավ մինչ դու քնած էիր ԱՄՆ-ն մասշտաբային հարձակում է իրականացրել Իրանի վրա։ ❗ ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի տարածքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտներին։ CENTCOM-ի տվյալներով՝ գործողությունը պատասխան էր Հորմուզի նեղուցը ականապատելու և Մերձավոր Արևելքում ամերիկացի զինվորականների վրա հարձակվելու ԻՀՊԿ փորձերին։ 🔹 Թրամփը հաստատել է հարվածները՝ դրանք անվանելով «մասշտաբային և հզոր», ու հայտարարել, որ պատճառը Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ իրանական բալիստիկ հրթիռների արձակումն է։ 🔹 Հորդանանցի զինվորականները հայտնել են, որ որսացել են երկրի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռների մեծ մասը. տուժածներ չկան։ 🔹 Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանի կողմից պատասխան հարվածի դեպքում Վաշինգտոնը էլ ավելի մասշտաբային գործողություն կանցկացնի։ 🔹 Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զգոնություն՝ նախազգուշացնելով օդային տարածքի հնարավոր փակման և չվերթների չեղարկման մասին՝ հետագա էսկալացիայի ռիսկի ֆոնին։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
184
7
Ժամանակ մի կորցրու ու կարդա բոլոր լուրերը հակիրճ ⤵️ 🇦🇲 ԱԳՆ Միրզոյանը հայտարարել է, որ հայկական ընկերությունները առաջիկա օրերին կսկսեն իրենց ապրանքների մատակարարումը Ադրբեջան։ 🇩🇪 Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է օգոստոսին Լայպցիգի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի վրա պայթուցիկով ԱԹՍ հարձակման մեջ։ 🇷🇺 Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտարարել է, որ Գերմանիայի մեղադրանքներն անհիմն են։ 🇪🇺 Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն աշխատելու է Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացման ուղղությամբ՝ Լայպցիգի միջադեպի պատճառով։ 🇦🇿 Նախագահ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը աշխատում են առևտրի ծավալների ավելացման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ։ 🇺🇦 Նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան հաշվի կառնի Մոսկվայում նախատեսված նոր հանդիպումները և միջազգային գործընկերների խնդրանքով կկասեցնի հարվածները։ 🇪🇺 Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պինյոն հայտնել է, որ ԵՄ-ն մտադիր չէ արագացնել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը և միջոցները կփոխանցի երկու տարվա ընթացքում, ինչպես նախատեսված էր։ 🇮🇱 Վարչապետ Նեթանյահուն հաստատել է Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի ներքին անվտանգության ապարատի ղեկավարի ձերբակալումը։ 🇨🇳 Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը հայտարարել է, որ Պեկինը թույլ չի տա Ռուսաստանին միջուկային զենք կիրառել Ուկրաինայի դեմ։ 🇮🇷 Նախագահ Պեզեշքիանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ առճակատման մեջ Թեհրանի հաղթանակի նկատմամբ վստահության մասին։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
193
8
🔹 Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ-ի միակ առաջնորդն էր, ով ելույթ չունեցավ ռուսերենով։ 🔹 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բազմաբևեռ աշխա
🔹 Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ-ի միակ առաջնորդն էր, ով ելույթ չունեցավ ռուսերենով։ 🔹 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բազմաբևեռ աշխարհը պետք է սկսվի յուրաքանչյուր առանձին տարածաշրջանի բազմաբևեռությունից: 🔹 Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նպատակաուղղված է ուկրաինական հակամարտության ավարտին։ 🔹 Վլադիմիր Պուտինն առաջարկել է ստեղծել ՇՀԿ-ի նոր բանկ, որը չի վերահսկվի Վաշինգտոնի կողմից։ 🔹 Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ապահովել Արցախի վերաբերյալ սեփական բանաձևերի կատարումը: 🔹 Իրանի նախագահ Փեզեշքիանը ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի աշխատանքն անվանել է «խորապես հիասթափեցնող»: 🔹 Սի Ծինփինը հայտարարել է Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում հակամարտությունների կարգավորման համար դիվանագիտական ջանքերը ընդարձակելու Չինաստանի պատրաստակամության մասին: Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
239
9
🇦🇲🇷🇺 Միրզոյան. Ռուսաստանը Հայաստանի համար ավելին է, քան ռազմավարական գործընկեր Վերջին օրերին հայկական հանրային դաշտում լա
🇦🇲🇷🇺 Միրզոյան. Ռուսաստանը Հայաստանի համար ավելին է, քան ռազմավարական գործընկեր Վերջին օրերին հայկական հանրային դաշտում լարվածությունը կտրուկ աճեց այն բանից հետո, երբ ՀՀ կառավարության նոր ծրագրից անհետացավ Ռուսաստանի՝ որպես «ռազմավարական գործընկեր» հիշատակումը: Սրեց իրավիճակը այն փաստը, որ վարչապետ Փաշինյանը անձամբ հաստատեց այս փոփոխությունները՝ հասկանալ տալով, որ ձևակերպումը հեռացվել է գիտակցված։ Այս ֆոնին ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հայտարարությունը հնչեց գրեթե որպես հակակշիռ Փաշինյանի կտրուկ ազդանշաններին: Միրզոյանը ընդգծեց, որ իրավական, քաղաքական և տնտեսական տեսանկյունից Երևանի և Մոսկվայի հարաբերությունները դուրս են գալիս սովորական գործընկերության շրջանակներից. նրա խոսքով՝ երկրներին կապում են պայմանագրեր, որոնք նրանց դաշնակիցներ են դարձնում: Միրզոյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանը և Ռուսաստանը ինտեգրված են միասնական տնտեսական տարածքում ԵԱՏՄ-ի շրջանակներում և մնում են ԱՊՀ անդամներ։
207
10
Ժամանակդ խնայիր ու կարդա լուրերը հակիրճ⤵️ 🇦🇲 ԱԳՆ Միրզոյանը հայ դիվանագետների հետ այցելել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետ։ Միրզոյանը կարծում է, որ և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան պատրաստ են սահմանի բացմանը։ 🇷🇺 Մոսկվան նախկինի պես համարում է, որ Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը բխում է երկու երկրների շահերից․ Մամուլի քարտուղար Պեսկով: 🇺🇸 Lydian Armenia-ն հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու հանքին կից համայնքները «Լիդիան Արմենիա»-ից տարեկան կստանան 9 միլիոն դոլար։ 🇮🇷 Նախագահ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը նախկինի պես հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պատերազմի շարունակումը չի բխում որևէ մեկի շահերից։ 🇦🇿 Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը Բիշքեքում կայացած հանդիպմանը պայմանավորվել են շարունակել կայուն խաղաղության ամրապնդումը և երկրների միջև հարաբերությունների կարգավորումը։ 🇺🇦 Նախագահ Զելենսկին հայտարարել է, որ, չնայած Մոսկվայի հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը մարտական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն չի ցուցաբերում։ 🇮🇱 ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտնել է Գազայում օդային հարվածով ՀԱՄԱՍ-ի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին։ 🇪🇺 Եվրախորհրդարանի պատգամավոր Պետեր Մադյարը հայտարարել է Հունգարիայի կողմից ԵՄ սառեցված միջոցները ստանալու պայմանների կատարման մասին: 🇮🇳 Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է Հայաստանի հետ պաշտպանության, ՏՏ և տիեզերական ոլորտներում համագործակցության զարգացման հարցում Հնդկաստանի հետաքրքրվածության մասին։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
227
11
🇬🇧 Սրտերի թագուհին 29 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Ուելսի արքայադուստր Դիանան։ Հիշենք նրա ամենահամարձակ հումանիտար քայ
🇬🇧 Սրտերի թագուհին 29 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Ուելսի արքայադուստր Դիանան։ Հիշենք նրա ամենահամարձակ հումանիտար քայլերից մեկը։ 1997 թվականի հունվարին Դիանան այցելեց Անգոլա, որտեղ տասնամյակներ տևած քաղաքացիական պատերազմից հետո մնացել էին միլիոնավոր չպայթած ականներ։ Պաշտպանիչ հանդերձանքով նա անցավ գործող ականապատ դաշտի մաքրված հատվածով։ Նրա լուսանկարները հաջորդ օրը հայտնվեցին աշխարհի խոշորագույն լրատվամիջոցների առաջին էջերում։ Բրիտանացի և ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ քննադատեցին նրան ռազմական քաղաքականության հարցերին միջամտելու համար։ Այնուամենայնիվ, նրա այցից հետո ականների խնդիրը դարձավ միջազգային հումանիտար օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը։ Նույն տարվա դեկտեմբերին՝ Դիանայի մահից չորս ամիս անց, 122 պետություն ստորագրեց Օտտավայի պայմանագիրը, որը նախատեսում էր հակահետևակային ականների արգելում։ Ականների խնդիրը մինչ այդ զուտ ռազմական ու տեխնիկական հարց էր դիտարկվում։ Դիանան, սակայն, փոխեց ամբողջ մոտեցումն ու հարցը տեղափոխեց հումանիտար դաշտ։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
283
12
❗ Այսօր Բիշքեկ կժամանեն 17 առաջնորդներ 🔹 Պուտինն ու Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կհանդիպեն և կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ ա
❗ Այսօր Բիշքեկ կժամանեն 17 առաջնորդներ 🔹 Պուտինն ու Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կհանդիպեն և կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցն ու ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները։ 🔹 Սին և Մոդին առաջին անգամ կհանդիպեն սահմանային բանակցությունների մեկնարկից ի վեր։ 🔹 Ակնկալվում է կազմակերպության 25-ամյակին նվիրված «Բիշքեկյան հռչակագրի» ընդունումը։ 🔹 Էրդողանն ու Ալիևը կմասնակցեն որպես SCO Plus գործընկերներ, այլ ոչ թե լիիրավ անդամներ։ 🔹 Գագաթնաժողովին կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը։ 🔹 Օրակարգում են Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման նոր բանկի ստեղծման և տրանսպորտային միջանցքների հարցերը։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
315
13
Ամփոփենք նախորդ շաբաթը⤵️ 🇦🇲 Վարչապետ Փաշինյանը հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման շուրջ վեճով միջազգային արբիտրաժ դիմելու պատրաստակամության մասին։ 🇷🇺 Մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի, Թրամփի և Զելենսկու եռակողմ հանդիպումը հնարավոր է միայն գոյություն ունեցող համաձայնությունները ձևակերպելու համար։ 🇫🇮 Ֆինլանդիայի նախագահ Ստուբը հայտարարել է, որ հավանական չի համարում Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի երկրների վրա և բացառել է Մոսկվայի կողմից Ուկրաինայի դեմ միջուկային զենքի կիրառումը։ 🇺🇸 Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կսկսի համալրել ռազմավարական նավթային պահուստը վենեսուելական նավթով, որը արդյունահանվում է Վաշինգտոնի և Կարակասի միջև նոր համաձայնագրի շրջանակներում։ 🇺🇦 Պաշտպանության նախարար Խմարան հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է վաղաժամկետ ստանալ ԵՄ վարկի մի մասի՝ 27 միլիարդ դոլարի չափով ռազմական բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։ 🇮🇷 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մուսուլմանական երկրներին, հատկապես Պարսից ծոցի պետություններին, կոչ է արել միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի և Իսրայելի։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
339
14
🎬 Այս կիրակի դիտում ենք քաղաքական թրիլլեր 🇺🇸 Սլոունի վտանգավոր խաղը / Miss Sloane (2016) Ֆիլմը պատմում է Էլիզաբեթ Սլոունի՝
🎬 Այս կիրակի դիտում ենք քաղաքական թրիլլեր 🇺🇸 Սլոունի վտանգավոր խաղը / Miss Sloane (2016) Ֆիլմը պատմում է Էլիզաբեթ Սլոունի՝ Վաշինգտոնի ամենաազդեցիկ լոբբիստներից մեկի մասին։ Նա հայտնի է իր կոշտ մեթոդներով և միշտ մի քանի քայլ առաջ մտածելու ունակությամբ։ Երբ Սլոունը ներգրավվում է կարևոր քաղաքական պայքարի մեջ, սկսվում է ազդեցության, փողի և իշխանության համար վտանգավոր խաղ, որտեղ հաղթելու համար թույլատրելի են գրեթե բոլոր մեթոդները։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
312
15
Ջախողված PR ԱՄՆ Կրթության դեպարտամենտը փորձել է հետ չմնալ թրենդերից և X հարթակում հրապարակել է Դոնալդ Թրամփի մասնակցությամբ «
Ջախողված PR ԱՄՆ Կրթության դեպարտամենտը փորձել է հետ չմնալ թրենդերից և X հարթակում հրապարակել է Դոնալդ Թրամփի մասնակցությամբ «edit» տեսանյութ։ Հոլովակում ֆիլմի հերոսը հուզական ձայնով ասում է․ «Դու չես կարող բանակցել վագրի հետ, երբ գլուխդ նրա երախում է»։ PR թիմի նպատակն էր Թրամփին ներկայացնել որպես անհաշտ «վագր»։ 😬 Սակայն նրանք բաց են թողել մի կարևոր դետալ․ Դրվագը «Darkest Hour» ֆիլմից է, որտեղ Չերչիլը «վագր» ասելով նկատի ուներ Ադոլֆ Հիտլերին։ Արդյունքում՝ Թրամփին հզոր ցույց տալու փոխարեն, դեպարտամենտը նրան ակամա համեմատեց Հիտլերի հետ։ Հոլովակը արագ հեռացվեց։ Երիտասարդ լսարանի հետ թրենդներով խոսելը կարևոր է, բայց դա պետք է անել մեծ զգուշությամբ և հաշվի առնելով ամեն մի մանրուք։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
307
16
🇷🇺🇬🇧Բրիտանական ռազմական օբյեկտները այսուհետ կլինեն ռուսական ռազմական ուժերի հարվածների պոտենցիալ թիրախները՝ ինչպես Ուկրաի
🇷🇺🇬🇧Բրիտանական ռազմական օբյեկտները այսուհետ կլինեն ռուսական ռազմական ուժերի հարվածների պոտենցիալ թիրախները՝ ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Մոսկվան Մեծ Բրիտանիային մեղադրում է ուկրաինական ուժերի հարձակումներին անմիջական մասնակցության մեջ և խիստ քննադատում Storm Shadow հեռահար հրթիռների ու այլ սպառազինության մատակարարումները։ Ռուսական կողմը պնդում է, որ նման աջակցությունը Լոնդոնին վերածում է հակամարտության ուղղակի մասնակցի, և հետևանքները կարող են «աղետալի» լինել։ 🇺🇸 Չնայած Մոսկվայից հնչող այս սպառնալիքներին՝ ԱՄՆ նախագահ Թրամփը փորձել է հանդարտեցնել իրավիճակը։ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ լավ քննարկումներ է ունեցել Պուտինի հետ և վստահ է, որ Ռուսաստանը չի հարձակվի NATO-ի տարածքի վրա՝ ընդգծելով, որ դաշինքի անվտանգության հետ կապված «որևէ խնդիր չկա»։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
300
17
Ժամանակ մի կորցրու ու կարդա բոլոր լուրերը հակիրճ ⤵️ 🇦🇲🇮🇷 Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը, միջազգային գործընկերների աջակցությամբ, իրականացնում է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների վերլուծություն՝ հայ-իրանական տնտեսական համագործակցության վրա դրանց ազդեցությունը գնահատելու նպատակով։ 🇦🇿🇷🇺 Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ վճռականորեն դատապարտելով Մոսկվայում դեսպանատան հյուրատան մոտ անհայտ անձանց հրահրող գործողությունները։ 🇺🇸 ԱՄՆ առևտրային ներկայացուցչությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Կանադան շարունակի կիրառել կամ ընդլայնի պատասխան մաքսատուրքերը։ 🇺🇦 Նախագահ Զելենսկին հայտնել է միջազգային կոալիցիայի դաշնակիցներից Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրների նոր խմբաքանակի ժամանման մասին։ 🇪🇺 Եվրամիության դիվանագիտական ծառայությունը հայտնել է սահմանակից պետությունների լոգիստիկ երթուղիների ամրապնդման համար տեխնիկական աջակցության նոր փաթեթի ձևավորման մասին։ 🇦🇪 Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄԷ-ի ընկերության հետ՝ շաբաթական մինչև 40 տոննա թարմ միրգ և բանջարեղեն կանոնավոր արտահանելու համար։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
242
18
Ժամանակդ խնայիր և կարևոր լուրերը կարդա հակիրճ⤵️ 🇦🇲 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Երևանը ոչ մի քայլ չի ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու ուղղությամբ և անում է հնարավոր ամեն ինչ՝ բարիդրացիական կապերը պահպանելու համար: 🇷🇺 Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ արևմտյան երկրները ճնշում են գործադրում Հայաստանի ղեկավարության վրա՝ նպատակ ունենալով վերացնել «ռուսական գործոնը» «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումից։ 🇨🇳 Հայ-չինական հարաբերությունների զարգացման հիմնադրամի նախագահ Սերգեյ Ավանեսովը հայտնել է Չինաստանի շուկա ապրանքների արտահանման համար Չենդուում մշտական լոգիստիկ երթուղու և Հայաստանի տաղավարի ստեղծման մասին։ 🇨🇦 Սպիտակ տունը հայտնել է կանադական կաթնամթերքի վրա 50 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանելու մասին՝ ի պատասխան Օտտավայի կողմից կիրառված առևտրային սահմանափակումների։ 🇺🇦 Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանի Կստովո քաղաքում գտնվող «ՆՈՐՍԻ» նավթավերամշակման գործարանին հասցված հաջող հարվածը։ 🇮🇷 Պահապանների կորպուսը հայտարարել է Արևմտյան Ադրբեջան նահանգում ընթացող հետաքննության շրջանակներում տեխնիկայի առգրավման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին։ 🇮🇱 Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ներկայիս ղեկավարության հետ դիվանագիտական գործարքը հնարավոր չի թվում։ 🇫🇷 Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Հայաստանում դեսպան Օլիվիե Դըկոտինյիի դիվանագիտական առաքելության ավարտի մասին։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
230
19
Wildberries-ը պետականացվու՞մ է Այսպիսի հարց է առաջանում Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրից հետո։ Փաստաթուղթը թույլ է տալիս ժամա
Wildberries-ը պետականացվու՞մ է Այսպիսի հարց է առաջանում Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրից հետո։ Փաստաթուղթը թույլ է տալիս ժամանակավոր պետական կառավարման հանձնել կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտները, եթե դրանց սեփականատերերը, իշխանությունների կարծիքով, չեն ապահովել անվտանգությունը կամ չեն վերականգնել օբյեկտը հարձակումից հետո։ Ցանկում ներառվել են նաև տրանսպորտային-լոգիստիկ համալիրները։ Բայց որքանո՞վ է սա տրամաբանական։ Ձեռնարկություններն արդեն իսկ հարկեր են վճարում պետությանը։ Այդ փողերի զգալի մասը ուղղվում է բանակին և պաշտպանությանը։ Ուստի հարց է առաջանում՝ որքանո՞վ է խելամիտ մասնավոր բիզնեսից պահանջել ինքնուրույն ապահովել օբյեկտների ապահովությունը, իսկ վտանգի դեպքում՝ կասեցնել վերահսկման իրավունքը։ Համարվում է, որ այս որոշումը կայացնելու գլխավոր պատճառներից մեկը դարձել են Wildberries-ի վրա հարձակումները։ Հուլիսի կեսերից ուկրաինական հարվածները խոցել են ընկերության առնվազն երկու տասնյակ պահեստներ, իսկ ընկերության և վաճառողների ընդհանուր կորուստները գնահատվում են 150-ից մինչև 300 միլիարդ ռուբլի (ավելի քան 1.5–3 միլիարդ դոլար)։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
310
20
Քեզ համար հավաքել ենք բոլոր լուրերը հակիրճ⤵️ 🇦🇲 Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է Լաչինում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման մասին. քնարկվել են էլեկտրաէներգիայի ներկրումը, արտահանումը և սահմանին էներգահամակարգերի միացումը: 🇺🇸 ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանից նավթի գնումները շարունակող ցանկացած օտարերկրյա պետության ու ընկերության դեմ երկրորդային պատժամիջոցներ «տնտեսական D-Day» սահմանելու մասին։ 🇦🇿 Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է Ստեփանակերտ, Իվանյան և Մարտակերտ քաղաքներ հերթական խմբի բնակեցման մասին։ 🇷🇺 Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան 630 տոննա ցորենի և 36 տոննա պրոպանի խմբաքանակի հաջող տարանցիկ մատակարարման մասին։ 🇨🇦 Կանադայի Վարչապետ Քարնին հայտարարել է 20 միլիարդ դոլարի ծավալով ամերիկյան ներմուծման նկատմամբ 50 տոկոսանոց պատասխան սակագնային տուրքերի սահմանման մասին։ 🇮🇷 Իրանի IRIB պետական հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել ԱՄՆ նախագահի որդու՝ Բերոն Թրամփի հասցեին ուղղակի սպառնալիքներով։ 🇪🇺 ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտնել է Չեռնոգորիայի և Ալբանիայի հետ անդամակցության շուրջ բանակցություններում գրանցված ռեկորդային առաջընթացի մասին։ Բաժանորդագրվեք ➡️ https://t.me/cratosconsult
236