778
Подписчики
-324 часа
-67 дней
-630 день
Архив постов
778
Եվ քեզ թվում է, թե ամեն ինչ մի քանի վայրկյան հանդարտվեց, որովհետև դու լաց եղար...
| Ծով alizé |
778
Ցույց տուր ինձ գոնե մի լավ բան, որը երբեք չի ավարտվում, և ես երջանիկ կլինեմ:
| Ռեյ Բրեդբերի |
778
...որովհետև այն, ինչ ուզում եմ, պառկելն է կողքիդ ու լսելը՝ ինչպես ես համբուրում ուսս,
ինչպես է մարդը հոգ տանում ուրիշ մարդու մասին...
| Վիկտորիա Սամուել |
778
Թե էլ երբեք չհանդիպենք,
կրելու եմ քեզ
ներս ու
դրսում,
մատներիս ծայրերին
և ուղեղիս եզրերին,
և առանքներում,
առանցնքերում
նրա, ինչ որ եմ,
ինչ որ մնում է..
| Բուքովսկի |
778
Ինչ-որ մեկը հիմա
ինչ-որ մի տեղ երևի
անդարձ կորցրել է կարևոր մեկին,
թե չէ ինչո՞ւ պիտի ցուրտ լիներ այսքան,
ու տաք թեյն անգամ և ծածկոցը նույնիսկ
չփոխեին ոչինչ...
| Նազիկ Գասպարեան |
778
Հորինիր ինձ,
մի վերջին անգամ հորինիր ինձ
քո կողքին,
քո մեջ,
շուրջբոլորը քո:
Հիշո՞ւմ ես` երգ կար`
Մեր միջև չի եղել ոչինչ,
ինչ եղել է,
եղել է մեր մեջ...
| Արարատ Մկրտումյան |
778
Եթե մարդիկ լավը լինեին,
փողոցներում էսքան անտեր շներ չէին լինի:
Չկա ավելի զզվելի բան,
քան ստեղծել ոչնչացնելու նպատակով.
ինձ վախեցնում են բնությունը սիրող մարդիկ,
ովքեր ծառ են տնկում, մեծացնում մի ձմեռ կտրելու նպատակով.
Ինձ վախեցնում են կենդանասերները,
ովքեր կենդանի են պահում
նրանց մորթելու կամ վաճառելու նպատակով.
Ինձ վախեցնում են մարդիկ,
ովքեր հանկարծ սկսում են սիրել
մեկ այլ մարդու...
Եթե մարդիկ լավը լինեին,
Աստված նրանց չէր ստեղծի.
Ինձ վախեցնում է Աստվածն իր բարությամբ...
| Հենրի Արամյան |
778
Մի օր ես քեզ համար օղի կլցնեմ ու կպատմեմ,
որ սերն ամենասովորական մարդկային հոգատարություն է միայն,
ոչինչ ավելի...
| Էդգար Կոստանդյան |
Уже доступно! Исследование Telegram 2025 — ключевые инсайты года 
