774
Подписчики
-224 часа
-97 дней
-730 день
Архив постов
774
...նույնիսկ երամը կորցրած ու անտառի կանաչում սպանված թռչունը կվերադառնա,
եթե ինչ-որ բան կիսատ է թողել.
| Ադի Ալյեն |
774
Սկզբից մտածում ես,
որ քեզ էդ չի կարող պատահել,
հետո պատահում է,
ու դու արդարանում ես.
Որովհետև քեզ հետ ոչինչ չի պատահել`
բացի քեզնից:
Հետո հասկանում ես,
որ եթե ոչ քեզ հետ,
ապա էլ ո՞ւմ.
Ու առավոտյան
թարմ մարզանքով կյանք ես մտնում,
որովհետև էս ամեն ինչը
հազար անգամ եղել է,
ու դու էլ ինչ-ինչ 19-րդ դարի գրականություն
գոնե կարդացել ես.
Ու ոչինչ չես կարդացել,
ու ամեն ինչ կարդացել ես,
ու անտեսել ես ամեն ինչ,
որ ապրես։
Ու արդարանում ես,
որ կյանքը քեզ պատահել է,
ու քեզ հետ էդ չէր կարող պատահել:
| Աշոտ Գաբրիելյան |
774
..ասաց, որ սպասի, շաբաթ օրը գալու է` ժամը 5-ին:
Թե կոնկրետ ո՞ր օրը, ի՞նչ շորով, ո՞ւմ և քանիսի՞ն սիրելուց հետո, չէր ասել:
Ի՞նչ կարևոր էր, երբ ամբողջ կյանքում պատրաստ ես սպասել մեկին, սրանք կարևո՞ր են.
| Հովիկ Աֆյան |
774
Դու կարող ես հուզվել,
գազազել,
կարող ես ցնդել,
իսկ նա,
ոնց որ հացը, հանգիստ կկիսե քո հոգին հոգնած.
| Չարենց |
774
...ես շատ բան եմ հասկացել, շատ բաներ էլ սկսել եմ չհասկանալ.
Այս բոլոր օրերի մեջ մեկը չեղավ,որ քեզնով չլուսանա,
իսկ դու ոչ մի անգամ չհայտնվեցիր.
Իսկ ուզածս մեծ բան չէր`
մի բաժակ սուրճ պատշգամբում...
ես` իմ ,դու` քո.
| Էդգար Կոստանդյան |
774
...ու վաղվանից առաջ
մի լուսավոր գիշեր`
մոռանալու համար,
քո գնալուց հետո
եկած այս օրը
ինձ չի հերիքում.
| Արմեն Սարգսյան |
774
Երբ սերը հեռանում է, խնդրիր` դուռը բաց թողնի:
Անջատիր երաժշտությունը:
Ականջդ դիր լռությանը:
Շշնջա.
-Շնորհակալ եմ, որ այցելեցիր.
| Սարայ Քեյ |
