778
Подписчики
-324 часа
-67 дней
-630 день
Архив постов
778
ինքը բան չասեց, բայց ես ամեն ինչ լսեցի
որովհետև կապը տենց սիրուն
ու նուրբ թել ա, որ կապում ես
մատիցդ
ու ամեն ինչ զգում, ամեն շարժում նկատում
դու տեսնում ես ինչ ռիթմով ա շարժվում թելը
դու զգում ես ուր ա տանում քեզ էդ թելը
դու գիտես, որ շատ հեշտ
կարող ես կտրել իրան
բայց քարկապներ ես անում
որ հանկարծ չքանդվի
որ չպոկվի քեզնից
որ չփաթաթվի դռներին
դրա համար ա, որ ինքը
բան չասեց
բայց ես ամեն ինչ լսեցի.
| Արփի Ստեփանյան |
778
Բայց դու հավատա,
որ մենք այս խաղից հաղթող դուրս եկանք.
դու ինձ հաղթեցիր`ինձնից գնալով,
ես քեզ հաղթեցի`քեզ չկանչելով.
| Սևակ |
778
Հիմա պիտի քեզ ասեմ աշխարհի ամենատխուր բառերը.
Ես մոռացել եմ քեզ.
հետ չգաս.
| Վեն Մաքելվին |
778
Թե հանդիպես
այն բացառիկ հոգիներից մեկին,
ով պատերազմ է տեսնում
քո աչքերում
ու չի թարթում աչքերը,
ամուր գրկիր նրան,
գրկիր նրան հավերժ)
| Ստեֆանի Բենեթ |
778
Եթե արդեն իմ աչքերը գույն են դարձել
և մարմինս էլ չես գրկում օդում,
եթե էլ իմ մասին քեզ չեն հարցրել,
և հաստատ է, որ ինձ չես կարոտում,
կգա՞ս խոսենք․
Եթե իմ մազերը երկարել են,
զգեստս նոր է ու ավելի սիրուն,
էլ գրելուց լավ չեմ ու պարելը
թե գրելուց ավելի եմ սիրում,
կգա՞ս խոսենք․
Եթե հիմա ես էլ չեմ տառապում,
երակներում իմ թանաք է սպիտակ,
և մեզ ոչինչ եթե էլ չի կապում,
եթե սիրտ չէ հիմա իմ կրծքի տակ․
(կգա՞ս խոսենք․)
չգա՛ս․
| Ծով alizé |
778
Մի անգամ Ստանիսլավսկուն խնդրեցին բացատրել, թե ինչ է նշանակում սիրել:
Նրան առաջարկվեցին բազմաթիվ տարբերակներ՝ նվիրել ծաղիկներ, ապրել սիրելիի հետաքրքրություններով, աչքերով հոշոտել, երգել ուրախությունից:
Ստանիսլավսկին պատասխանեց.
-Ուզենալ դիպչել....
Уже доступно! Исследование Telegram 2025 — ключевые инсайты года 
