780
Подписчики
+224 часа
-47 дней
-330 день
Архив постов
781
Ես սիրեցի քեզ ու ուզեցի,
որ դու ամուր լինես,
որ ինձ տանիք լինես,
թեկուզ՝ մի խեղճ կտուր,
որ այտերիս վրա
աշուն չիջնի իզուր.
| Լուսանե Ջալալյան |
781
Ես քեզնից սեր մուրացողներց չդարձա,
սեր խնդրողներից չդարձա,
սեր պահանջողներից չդարձա.
Չնկարվեցի հետդ.
ես քեզնից ընթրիքներ չպահանջեցի,
չնախաճաշեցի քեզ հետ,
ես կամ հայտնվեցի լուսաբացին կամ չմնացի մինչև լուսաբաց.
ես քեզ տեղը տեղին չսիրեցի,
բայց ճանապարհեցի սիրով,
ես ծնողներիդ չիմացա
չուզեցի,
որ ընկերներդ իմանան ինձ.
ես քեզ չդիմացա.
ես քեզ սրճարաններով քարշ չտվեցի,
խանութներով քարշ չտվեցի ,
հոգսս քաշել չտվեցի,
ինձ հասնելու համար քեզ երևանյան շոգին տնից չհանեցի.
քեզ մտքիցս չհանեցի.
փոխարենը՝
մատանիներս հանեցի քեզ անցավ շոյելու համար։
Ես քեզնից սեր մուրացողներից չդարձա,
սեր խնդրողներից չդարձա,
սեր պահանջողներից չդարձա.
Չնկարվեցի հետդ.
| Լուսանե Ջալալյան |
781
...հաջորդ կյանքում,
հաջորդում միայն
գուցե սովորեն քեզ սիրել
խելագարի պես
առանց նախապայմանների,
հաջորդ կյանքում միայն
սովորեն սիրել մատներիդ նուրբ շարժումները,
իրանդ բարակ
ու դեմքդ բարկացած,
ու աչքերդ կլոր,
ու գույնը աչքերիդ,
ու վարսերդ, որ անհամար են
ու ուսերիդ փռվելուց
մերկ-մերկ ուսերիդ փռվելուց ջրահարս ես հիշեցնում.
հաջորդ կյանքում,
հաջորդում միայն
գուցե քեզ բախտ վիճակվի
ապրել նավերում
ու ծովերում երգել,
պարել կրքոտ արգենտինուհու պես,
վիճել համառ իտալուհու պես
ու խմել մոռանալու համար
կյանքերը նախորդ,
կյանքերը բոլոր, որտեղ քեզ չսիրեցին առանց նախապայմանների,
որտեղ չսիրեցին մատներիդ նուրբ շարժումները,
ու ժպիտդ լիաթոք
ու ապրումներդ գեղեցիկ.
| Արև Թովմասյան |
781
Ինձ էլ մի գրիր։
Մտածել, լացել այլևս չեմ ուզում։
Գիտե՞ս` էլ բան չունեմ քեզ ասելու։
Չեմ համբուրում։
Քեզ վատ գիշեր.
| Բրեդբերի |
781
Դու պայթյուն էիր...
ռումբ...
ալեկոծություն,
դու պայթեցիր կյանքիս ամենասիրուն տարիքում, ամենամեջտեղում, չէ, մի քիչ բարձր, մի քիչ ձախ՝ սրտիս վրա...
դու հրաբուխ էիր, չքնող,
ավերիչ երկրաշարժ էիր ու փոթորկի ժամանակ նավարկության դուրս եկած նավ...
դու կարճ միացում էիր,
երկար էլեկտրահարություն,
դու մահին հանձնվելու խելագար ցանկություն էիր,
կտրված երակներ
ու չկտրվող ցավ...
դու պայթեցիր կյանքիս ամենակարևոր տարիքում, երբ մնացածը վայելում էին երիտասարդությունը, ես երիտասարդության ու կյանքի արանքում քեզ սիրելով էի զբաղված.
դու աղետ էիր...
ճիչ...
ապստամբություն...
դու վերք էիր...
մրմուռ...
ողբ...
դու վթար էիր...
բախում...
չկանխվող հարձակում...
դու մահապարտ էիր, ով հայտնվեց կյանքիս կենտ տարիքում ու ոչնչացրեց իրեն մարմնիս մեջտեղում...
չէ, մի քիչ բարձր, մի քիչ ձախ՝ սրտիս վրա...
քո պայթյուններից հետո կյանքումս ոչինչ իր տեղում չի, քո պայթյունը դառն էր, անհետաձգելի ,սառը...
դու իմ սառը պատերազմն էիր,
դու կայիր, բայց ես իրավունք չունեի քեզ հետ առնչվելու...
ու ես սառը պատերազմի նման ամեն անգամ իմ զենքերը մոտեցնում եմ քո սահմանին, հետո անփորձ զինվորի նման նահանջում եմ` քեզ համար աղոթելով,
ես քեզ պատերազմ հայտարարելու ուժ էլ չունեմ, որովհետև պայթել ես ոչ աջ, ոչ ձախ, ուղիղ սրտիս վրա.
իմ զենքերը մի օր կկրակեն քո ուղղությամբ, բայց քանի զենքի հակառակ կողմում ես եմ, փամփուշտները քեզ երբեք չեն դիպչի.
կարող ես,
ինչպես հիմա,
շարունակել հանգիստ ապրել.
| Նուրիջանյան |
781
Էս անհավասար ու չափից դուրս տխուր աշխարհի ոչ մի անկյունում դու չկաս,
ու դժվար ա մայթից մայթ, փողոցից փողոց, անկյունից անկյուն ու նույնիսկ սրտից սիրտ թափառել քեզ գտնելու համար...
#Գայա
781
Քարոզում, լացում, կռվում, երազում, վազում, չհասնում, ափսոսում, վերացնում,
Հետո՝ փոշմանում, չարանում, կոշտանում.
ափսոս նույնն ենք մնում ու ուրիշը չենք դառնում...
| 3.33 |
Уже доступно! Исследование Telegram 2025 — ключевые инсайты года 
