cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Երևանի ձայնը

Больше
Рекламные посты
1 136
Подписчики
Нет данных24 часа
-77 дней
-4730 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

00:49
Видео недоступноПоказать в Telegram
Ուկրաինային հուլիսի 8-ին հասցված հարվածը ՌԴ-ին «արժեցել է» 200-250 միլիոն դոլար. Forbes Հուլիսի 8-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակման «արժեքը» 200-250 միլիոն դոլար է. այս մասին են վկայում Forbes հանդեսի հաշվարկները։ Ուկրաինայի պնդմամբ՝ ՌԴ-ն արձակել է տարբեր տեսակի 38 հրթիռ, և Forbes-ի հաշվարկով ընդհանուր հարվածի արժեքը 200-250 միլիոն դոլար է:Ընդ որում, Ուկրաինայի ՀՕՊ-ի ոչնչացրած 30 հրթիռի ընդհանուր արժեքը տատանվում է 160-200 միլիոն դոլարի սահմանում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Կինժալ» աէրոբալիստիկ, «Իսկանդեր-Մ» բալիստիկ, «X-59/X-69» կառավարվող, ինչպես նաև «X-101», «X-22», «Կալիբր», «Ցիրկոն» թևավոր հրթիռներ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վող հայտնել էր, որ ՌԴ-ն հուլիսի 8-ին Ուկրաինայի առավոտյան հրթիռակոծության ժամանակ տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ Է արձակել։ Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 140-ը՝ վիրավորվել, վնասվել է ավելի քան 50 քաղաքացիական օբյեկտ։
Показать все...
ukraina gmb tele.mp419.83 MB
00:55
Видео недоступноПоказать в Telegram
Իրանը կարևոր դեր է խաղացել Կովկասում ճգնաժամի կարգավորման գործում. Իրանի ԱԳՆ Իրանը կարևոր դեր է խաղացել Կովկասում ճգնաժամի կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, փոխանցում է IRNA-ն։ Սա Քանանին անվանել է տարածաշրջանային անվտանգության ապահովման երկրի՝ ջանքերի օրինակներից մեկը։ Նա հավելել է, որ Իրանի վարչակազմը զգալի առաջընթաց է գրանցել իր բարիդրացիական քաղաքականության մեջ։ Քանանին մատնանշել է հարևան երկրների հետ մշակութային, առևտրային և քաղաքական հարաբերությունների խթանումը, տարածաշրջանային որոշ երկրների հետ կապերի վերականգնումը, որոնց հետ երկիրը խզել է կապերը, ինչպես նաև Իրանի արդյունավետ դերը տարածաշրջանային և արտատարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում անվտանգության և կայունության ստեղծման գործում: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ ասել է, որ Իրանի կառավարությունը կարող է օգտագործել միջազգային կազմակերպությունների հնարավորությունները՝ լուծելու միջազգային կարեւոր խնդիրները եւ դառնալ Եվրասիական տնտեսական միության արդյունավետ անդամ:
Показать все...
nazzemi tele.mp419.05 MB
00:44
Видео недоступноПоказать в Telegram
Իրանի ընտրությունները չեն հանգեցնի երկրի զարգացմանն ու մարդու իրավունքների հարգանքի․ Պետդեպ Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի այս երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա։ Այս մասին Iran International-ի թղթակցին հայտնել են Պետդեպում։ «Ընտրություններն էական ազդեցություն չեն ունենա Իրանի նկատմամբ մեր մոտեցման վրա»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը, որի խոսքով՝ Թեհրանի վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգությունները «մնում են անփոփոխ»։ «Միևնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը, երբ այն ծառայում է ամերիկյան շահերին»,- ընդգծել է նա։ Պաշտոնյան կրկնել է ամերիկյան իշխանությունների դիրքորոշումն այն մասին, որ Իրանում ընտրություններն «ազատ ու արդար չեն եղել»։ «Մենք չենք ակնկալում, որ այս ընտրությունները կհանգեցնեն Իրանի զարգացման ուղղությամբ հիմնարար փոփոխությունների կամ նրա քաղաքացիների համար մարդու իրավունքների ավելի մեծ հարգանքի»,- ասել է ներկայացուցիչը։
Показать все...
pendep tele.mp417.09 MB
Repost from Yerevan Live!
Фото недоступноПоказать в Telegram
Մեսրոպ Մաշտոցն առաջին հայ «հեղափոխականն է», որի արածի՝ հայ գրերի գյուտի շնորհիվ հասել ենք 21-րդ դար. տեսանյութ Միջնադարյան հայկական վերնախավը շատ լավ գիտակցում էր, թե ինչպիսի ծառայություն է մատուցել Մեսրոպ Մաշտոցը հայ ժողովրդին ու Հայաստանին: Որպես այդ գիտակցման և Մաշտոցի «հեղափոխական» քայլի արժևորման դրսևորում՝ Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասել է Մաշտոցին, իսկ իշխան Վահան Ամատունին նրա գերեզմանի հիմքի վրա 443թ.-ին Օշականում կառուցել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։ @liveYerevan
Показать все...
01:01
Видео недоступноПоказать в Telegram
Փեզեշքիանն ադրբեջանական ծագմամբ թուրք է. Էրդողանը խոսել է Իրանի նորընտիր նախագահի մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի հետ հարաբերությունների դրական և ինտենսիվ զարգացում է ակնկալում այդ երկրում անցկացված նախագահական ընտրություններից և բարեփոխիչների թեկնածու Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից հետո։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ Գերմանիայից վերադառնալու ճանապարհին։ «Մասուդ Փեզեշքիանն իրականում ադրբեջանական ծագմամբ թուրք է, Թավրիզում խոսում է թուրքերեն, բայց երբ գալիս է քրդական շրջաններ, այնտեղ կարող է քրդերեն խոսել: Նա նաև շատ լավ տիրապետում է պարսկերենին։ Ես կզանգահարեմ և կշնորհավորեմ նրան։ Հուսով ենք, որ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները ապագայում կբարելավվեն։ Ավելին, Իրանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան լավագույն հարաբերություններն ունի տարածաշրջանում։ Իրանը նաև կարևոր հարևան է, որի հետ մենք պատմամշակութային կապեր ունենք։ Ակնկալում եմ, որ նոր ժամանակաշրջանում Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները կզարգանան դրական և արագացող տեմպերով»,- Էրդողանի խոսքն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Показать все...
erdo tele.mp423.68 MB
01:00
Видео недоступноПоказать в Telegram
Խայտառակություն Հունգարիայի ու սկանդալ՝ Եվրոպայի համար․ Լուազոն՝ Օրբանի՝ Շուշի այցի մասին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին խայտառակություն է Հունգարիայի համար։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորի խոսքով՝ այս այցը սկանդալ է Եվրոպայի համար: «Արդյո՞ք Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը», – գրել է նա՝ կից հրապարակելով Օրբանի՝ Շուշի այցից լուսանկար։ Ավելի վաղ ԵՄ-ն դժգոհել է Օրբանի՝ օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցությունից։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Մանրամասները՝ տեսանյութում։
Показать все...
ornub tele.mp48.82 MB
👍 4
Фото недоступноПоказать в Telegram
Օկուպացված Արցախ են բերվել 8 հազար ադրբեջանցիներ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նման տվյալ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա Շուշիում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցներին հայտնել է, որ ադրբեջանցիները բնակեցվել են Քաշաթաղում, Վարանդայում, Շուշիում, ևս չորս գյուղերում։ Մինչև տարեվերջ նախատեսում են Արցախ տեղափոխել 20 հազար ադրբեջանցու։
Показать все...
👍 2🤔 2
00:30
Видео недоступноПоказать в Telegram
ԱՄՆ հետաձգում է Վրաստանի հետ զորավարժությունները․ վերանայում են երկկողմ հարաբերությունները ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով, հայտարարել է Պենտագոնը։ «Միացյալ Նահանգները նախաձեռնել է վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայման գործընթաց։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կհետաձգի Նաբլ պարթնյոր զորավարժությունները»,- նշված է Պենտագոնի հաղորդագրությունում։ ԱՄՆ-ի ու Վրաստանի համատեղ զորավարժությունները նախատեսված էին հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։
Показать все...
VRASTAN telegr.mp47.76 MB
00:32
Видео недоступноПоказать в Telegram
Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի-բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար։ Այս մասին գրում են հնդկական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրի, դա պայմանավորված է վերջերս Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության Լորա համակարգի կիրառմամբ։ Նշվում է, որ Հայաստանի խնդրանքի և Հնդկաստանի հնարավոր պատասխանի կոնկրետ մանրամասները դեռևս մնում են անորոշ:  Pralay քվազիբալիստիկ «երկիր-երկիր» հրթիռը կարող է խոցել թիրախները 150-ից 500 կիլոմետր հեռավորության վրա և արձակվել շարժական արձակման կայանից։ Համակարգը հագեցած է առաջադեմ նավիգացիայով:
Показать все...
HNDKASTAN telegr.mp46.87 MB
1
00:44
Видео недоступноПоказать в Telegram
Բայդենը կդադարեցնի նախընտրական պայքարը․ Թրամփ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործող նախագահ Ջո Բայդենը կարող է դադարեցնել նախընտրական պայքարը։ «Նա երևի դադարեցնում է մրցավազքը, իսկ դա նշանակում է, որ դեմոկրատների թեկնածուն կլինի Քամալա Հարիսը»,- ասել է Թրամփը։ ԱՄՆ փոխնախագահ Հարիսը, ըստ Թրամփի, լուրջ մրցակից չէ։ «Կարծում եմ՝ Բայդենից ավելի լավ ելույթ կունենա, բայց նա խղճուկ է»,- ասել է Դոնալդ Թրամփը։ Այն մասին, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մտադիր է դուրս գալ նախընտրական պայքարից, ավելի վաղ գրել էր նաև The New York Times-ը։ Ըստ պարբերականի, եթե Բայդենին չհաջողվի հասարակական տրամադրությունները փոխել հօգուտ իրեն՝ Թրամփի հետ դեբատներից հետո, այդպես էլ կլինի։ Նշենք նաև, որ Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան-Պիերը իր հերթին հայտարարել էր, որ Բայդենը մտադիր չէ դադարեցնել նախընտրական պայքարը։
Показать все...
trump tele.mp417.31 MB
Выберите другой тариф

Ваш текущий тарифный план позволяет посмотреть аналитику только 5 каналов. Чтобы получить больше, выберите другой план.