Armenian Code Academy
Открыть в Telegram
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին: Կապ մեզ հետ 👉 https://t.me/armenian_code_academy
Больше2 348
Подписчики
-224 часа
-67 дней
-2530 дней
Архив постов
🤩 Միացի‘ր մեր LinkedIn Profile Contest-ին, բարելավիր էջդ ու ստացիր Kindle շահելու հնարավորություն։
🎯 Մրցույթին կարող ես մասնակցել, եթե սովորում ես ավագ դպրոցում, բակալավրիատում կամ մագիստրատուրայում, կամ եթե մինչև երեք տարվա փորձով մասնագետ ես։ Կհաղթի ամենից պրոֆեսիոնալ էջը ներկայացրած մասնակիցը։
Միանալու համար ուղղակի պատրաստի‘ր էջդ ու լրացրու հայտը։
⏳ Դիմելու վերջնաժամկետը՝ մինչև ապրիլի 5:
Մրցույթին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար անցի’ր այս հղումով 👇https://bootcamps.aca.am/linkedin
Այստեղ կգտնես նաև խորհուրդներ՝ էջդ բարելավելու մասին 🔗
👾 Պոլիգլոտ ծրագրավորողները՝ մի քանի ծրագրավորման լեզվի տիրապետող մասնագետները, մի շարք կարևոր առավելություններ ունեն աշխատանքում
Եկեք ծանոթանանք մի քանիսին 👀
✨ Բազմակողմանիություն
Մի քանի լեզուներ իմանալը ծրագրավորողին հնարավրոություն է տալիս բազմակողմանի լուծումներ գտնել և օգտագործել տարբեր լեզուների ուժեղ կողմերը՝ լավ արդյունքի համար:
🔮 Հարմարվողականություն
Ցանկացած նախագծի կամ աշխատանքային նոր միջավայրի հարմարվելու ընթացքը մի քանի լեզուների իմացությունը շատ ավելի արագ է դարձնում։
💡Խնդրի խորը դիտարկում
Դե որքան շատ գիտելիք ոլորտի մասին, այնքան ավելի հիմնային պատկերացում խնդրի ու լուծումներ գտնելու համար։
🤝 Արդյունավետ հաղորդակցություն
Որովհետև պոլիգլոտ ծրագրավորողը աշխատանքում կհասկանա «բոլորի լեզուն», ինչը աշխատանքը էլ ավելի համակարգված կդարձնի։
💻 Fast Bank-ում մի քանի թափուր հաստիքներ կան tech մասնագետների համար, որ կհետաքրքրեն ձեզ
💡 Junior Machine Learning Engineer
💡 Mid Machine Learning Engineer
💡 Mid Level QA Engineer
💼 Բոլոր հաստիքների համար ընդհանուր պայման է ծրագրավորման կամ մաթեմատիկական ոլորտում մասնագիտական կրթությունը
💼 Աշխատանքները մշտական են՝ ամբողջ դրույքով
Դիմելու և պայմանների մասին իմանալու համար անցեք հղումներով✨
Ի՞նչ դիտել այս շաբաթ-կիրակի՝ tech-ի մասին 📽
🎞 Silicon Valley (2014-2019) - համարվում է կոմեդիա ժանրի մեր ժամանակի լավագույն սերիալներից մեկը։ Սիլիկոնային հովտի սարկաստիկ նմանակումն է, որ հաստատ արժի նայել ազատ ժամանակ։
🎬 Severance (2022-մինչ օրս)
Եթե գոնե մի անգամ մտածել եք, որ տանը ուզում եք չմտածել աշխատանքի մասին, սերիալը կհետաքրքրի հաստատ։ Այն պատմում է բժշկական միջամտության մասին, որի միջոցով մարդու աշխատանքային հիշողությունը պետք է կապ չունենա աշխատանքից դուրս կատարվողի հետ։
📺 WeCrashed (2022)
Այս մեկն էլ, եթե ուղղակի տեխնիկական ընկերության ներքին անցուդարձն է հետաքրքիր։ Այն մինի-սերիալ է WeWork tech ընկերության ներսում կատարվող ինտրիգային դեպքերի մասին
🤖 ChatGPT-ի հետ լավ հարաբերությունների հիմքում լավ պրոմպտերն են (հուշումները, ուղղորդող հարցերը, բացատրությունները և այլն)։
✨ Դե իսկ «Ինչպե՞ս գրել լավ պրոմպտ» հարցի պատասխանները շատ են․
Օրինակ՝ Semrush-ը 195-ից ավելի տարբերակ է առաջարկում լավ պրոմպտերի համար։
Իսկ մենք առաջարկում ենք օգտվել մի քանի կարևոր հուշումներից հարցեր գրելիս 👇🏻
▫️ Խնդիրը բաժանել մասերի, եթե ասելիքը շատ է
▫️ Գրել օրինակներ, նկարագրել, թե ինչ կոնտեքստում եք օգտագործելու պատասխանը
▫️ Տալ հրահանգներ, թե ինչպիսին լինի կամ չլինի պատասխանը, (օրինակ` the answer should be short)
▫️ Նշել ձևաչափը, որով ուզում եք ստանալ պատասխանը
▫️ Ուղղել, եթե սխալ է պատասխանը, խնդրել վերաձևակերպել և նշել, թե կոնկրետ ինչն է սխալ
▫️ Իդեալական արդյունքի համար էլ՝ սովորեցնել գրել ձեր ոճով
🧠 Ինպե՞ս կարող են օգնել AI գործիքները վաճառքի մասնագետին բարձրացնել արդյունավետությունը՝
🟣 հնարավորություն կտան կայացնել տվյալների վրա հիմնված որոշումներ
🟣 կօգնեն ավտոմատացնել աշխատանքի զգալի մասը
🟣 կօգնեն իրականացնել ճշրգիտ կանխատեսումներ
🔗 Գործիքակազմին կարող ես ծանոթանալ այստեղ՝ https://bootcamps.aca.am/aiforsalesreg
#aitools #armeniancodeacademy #aitoolset2024
🎧Ի՞նչ պոդքասթներ լսել tech ոլորտի մասին։ Մենք 5 հետաքրքիր տարբերակներ ենք առաջարկում 👇
▫️ Pivot - Պոդքասթի ընթացքում լրագրող Կարա Սվիշերը և New York University-ի պրոֆեսոր Սքոթ Գելուեյը խոսում են tech ոլորտի նորություններից ու խնդիրներից։
▫️Clockwise - Ընդամենը 30 րոպե տևողությամբ tech զրույցներ՝ տեխնիկական ոլորտի 4 փորձառու մասնագետների կողմից։ Արդեն ունի 536 էպիզոդ։
▫️Code Story - Եթե սիրում եք լսել հիմնադրման և հաջողության պատմություններ, ուրեմն այս մեկը հաստատ կսիրեք։ Պոդքասթն ունի 537 էպիզոդ, թողարկվում է շաբաթական մեկ անգամ։
▫️ 99% Invisible - 99% դեպքերում մենք չենք տեսնում այն, ինչ թաքնված է իրական դիզայնի ետևում. եթե անգամ դիզայներ չեք, պոդքասթի վարող Ռոման Մարսը այնքան տարված է խոսում արվեստի, դիզայնի և tech-ի մասին, որ հաստատ կլսեք առանց շեղվելու։
▫️Darknet Diaries - Դե իսկ այս մեկը կրիմինալ պատմությունների սիրահարների համար։ Tech ու մութ hacking պատմություններ, բացահայտումներ և այլն. պոդքասթը թողարկվում է ամիսը 2 անգամ, բայց ապահովում է ամսվա ինտրիգը:
👾Ինչպե՞ս ինտեգրել AI-ը, IoT-ը, Blockchain-ը աշխատանքի մեջ։
👀Կիրառել դրանք ամենօրյա թասքերի ավտոմատացման համար․
օրինակ՝
- Կիրառել AI tool-եր՝ ամբողջական հետազոտության՝ research-ի համար
- Օգտագերծել IoT smart սարքավորումները՝ տվյալներ հավաքագրելու, տվյալները վերլուծելու, խմբավորելու համար
- Կատարել աշխատանքի տեխնիկական մասը արագ և արդյունավետ՝ գեներացնող tool-երի օգնությամբ
🔮Ստեղծել անվտանգ միջավայր՝ տվյալների պահպանման կամ փոխանցման համար.
Blockchain-ը հնարավորություն կտա ապահովել թափանցիկություն. այն կարող եք օգտագործել անվտանգ աշխատանքի, տվյալների ապահով փոխանցման համար։
💡Բարձրացնել աշխատանքի որակը և կատարել այն ավելի պրոդուկտիվ
Օգտագործեք նորարարությունները ժամանակը ճիշտ կառավարելու և առաջադրանքների համակարգված լուծման համար։
Ավելի շատ AI tool-եր իմանալու համար անցի՛ր այս հղումով։
💕Եթե մտածում էիք, թե Tech-ում ռոմանտիկա չկա, մենք եկել ենք հակառակը ապացուցենք։
Պատկերացրել ենք, թե ի՞նչ կլիներ, եթե ծրագրավորման լեզուներն ու մեր մնացած դասընթացները հարաբերությունների մեջ լինեին 🤍
Remote աշխատանքի հնարավորեւթյուն ծրագրավորման ոլորտի կրտսեր մասնագետների համար 2 ընկերություններում 📢
👾 Liss Solution-ը փնտրում է կրտսեր (Junior) վեբ ծրագրավորողի իսկ Outstaff Your Team ընկերությունը՝ կրտսեր Python ծրագրավորողի։
Երկու աշխատանքների համար էլ պահանջվում է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ոլորտում 💼
▫️Ինչպես նաև անգլերենի լավ իմացություն
📍Երկու աշխատանքներն էլ հեռավար են։
Outstaff Your Team-ը գտնվում է Գյումրիում։
Հաստիքներին մանրամասն ծանոթանալ և դիմել կարող եք այս հղումներով 👇🏻
https://www.linkedin.com/jobs/view/3782005022
https://www.linkedin.com/jobs/view/3826151584
💡Երբևէ մտածե՞լ ես, որ եթե դուռը բանալիով փակելուց հետո նաև ծափ տաս, հետո չես տանջվի՝ փակե՞լ էիր, թե՞ ոչ։
Հենց այս նույն տրամաբանությամբ է աշխատում մեկից ավելի զգայարանների օգնությամբ սովորելու տեխնիկան՝multisensory learning-ը։
✨Մեթոդի հիմքում այն փաստն է, որ մենք շատ ավելի լավ ենք ֆիքսում ինֆորմացիան, եթե ընկալում ենք այն մեկից ավելի զգայարանների միջոցով.
Օրինակ՝ կարդացածը ավելի լավ կտպավորվի, եթե կարդալուն զուգահեռ՝
▪Խզբզեք
▪Մատով շոշափեք գիրքը,
▪Ծամոն ծամեք
▪Քայլեք
▪Հոտավետ մոմ դնեք տարածքում և այլն
Մի խոսքով՝ կարդալուն զուգահեռ ակտիվացնեք լսողական, տեսողական, շոշափելիքի, համի ու հոտառության զգայարանները։ 🖇
🧠Մեթոդի բացատրությունը շատ պարզ է.
Մեր ուղեղը ինֆորմացիան տեղավորում է սինապսների մեջ, և որքան շատ կապեր ստեղծվեն մեկ ինֆորմացիայի համար, այնքան ավելի լավ կտպավորվի։
👀Մի խոսքով՝ մեկ սինապսը ունենում է միևնույն ինֆորմացիայի մասին մի քանի ասոցիացիա և վերջ. սովորածդ տպավորված է լինում ուղեղումդ մի քանի ձևերով։
UX/UI դիզայն tool-եր, որոնց պետք է ծանոթ լինեն Junior UX/UI դիզայներները 2024-ին ✨
💡Արագ ու պրոդուկտիվ աշխատելու համար՝ Figma Plugin-ներ.
Ամենատարբեր գործառույթներ կատարող փլագինները կօգնեն քեզ դիզայն գործընթացի բոլոր հարցերում՝ ստվերներից մինչև UX տեքստերի կազմում ու խմբագրում։
Այստեղ կարող ես ծանոթանալ բոլոր փլագիններին, նորություններին ու դրանց գործառույթներին։
💻Նախատիպներ (Prototype-ներ) ստեղծելու համար՝ Invision, Adobe XD, Sketch, Framer.
Դե իսկ եթե այս 4-ը ծանոթ լինեն կամ փնտրես ավելին, կան բազմաթիվ այլ տարբերակներ։
🔮Ոգեշնչվելու համար՝ Behance, Dribbble, Awwwards, Mobbin.
Եվ էլի տասնյակ վեբ-կայքեր, որոնք քեզ կտան հնարավորություն ծանոթանալ այլ դիզայներների աշխատանքներին, best practice-ներին ու սովորել տեսնելով։
💭Ինչպե՞ս և որտե՞ղ հետևել տեխնոլոգիական ոլորտի նորություններին և թրենդներին․
👀Հետևել Tech կայքերի ու հարթակների․
Եթե անգամ հարցնեք Google-ին, թե ի՞նչ նորություն կա Tech-ում, կստանաք պատասխան։
Բայց ամեն օր հարցնելու գործը հեշտացնող բազմաթիվ կայքեր ու հարթակներ կան, որոնց բաժանորդագրվելը կտա ձեզ նորություններ, թրենդներ, հոդվածներ և Tech-ի հետ կապված ամեն ինչ։ Դե օրինակ՝ Engadget , Techcrunch , The Verge , Digital Trends և այլն ։
📲Հաջորդ տարբերակը սոցցանցերն են
Tech ոլորտի բազմաթիվ ինֆլյուենսերներ ամեն օր կիսվում են մասնագիտական նորություններով ու թրենդներով։ Դե իսկ թե ու՞մ և ինչու՞ հետևել, կարող եք ծանոթանալ այստեղ ։
✨Հիանալի տարբերակ է նաև Tech իվենթների հետևելն ու մասնակցելը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում։ Միջոցառումների, ֆորումների, փառատոնների մասնակցելը ոչ միայն ինֆորմացիա, այլլև նոր կապեր ու ծանոթություններ կտա։
🤩 Ուզո՞ւմ ես tech թիմի հետ tech լեզվով շփվել կամ ստանալ կարիերայի նոր հնարավորություններ tech-ում։
Միացի‘ր մեր 2-շաբաթյա ԱՆՎՃԱՐ դասընթացին և բարելավի‘ր ոլորտի մասին քո գիտելիքները։🔥
🔗 Դասընթացի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցի’ր այս հղումով:
🔥ՎՃԱՐՈՎԻ պրակտիկայի 3 հնարավորություն Munich Ventures-ից:
🇺🇸 Բոլոր հաստիքների ընդհանուր պահանջն է անգլերենի գերազանց իմացությունը:
⏳ Պրակտիկաների տևողությունը` 4 ամիս
💻 Ֆորմատը՝ հիբրիդային (օնլայն և օֆլայն)
🔗 Յուրաքանչյուր հաստիքի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
- Project Manager Intern
- Marketing intern
- Fullstack (Laravel/Vue.js) intern
Հաջողություն ենք մաղթում 😊
Արհեստական բանականությամբ աշխատող օգտակար գործիքակազմ Software Engineer-ների համար 🧠
Ուսումնասիրելով 2024 թվականի ամենապահանջված գործիքները՝ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, որոնք անհամեմատ կարագացնեն, կհեշտացնեն և ավելի էֆեկտիվ կդարձնեն ձեր աշխատանքը։ 💪
🔗 Ամբողջական ինֆորմացիան այստեղ:
🔥Միանգամից երկու աշխատանքի հնարավորություն ACA-ից։
🎯Այս պահին ունենք երկու ազատ հաստիքներ ծրագրերի կառավարման, հաճախորդների սպասարկման և մարքեթինգի թիմերում:
🧩Եթե համապատասխանում ես պահանջներին և ցանկանում ես ունենալ աշխատանք, որը կսիրես, անձնային աճի հնարավորություններ ու այս ամենին նպաստող միաջավայր, ապա բաց մի՛ թող հնարավորությունը:
Շտապի՛ր միանալ մեր թիմին:
☑️Ծրագրերի կառավարման մասնագետ
☑️Հաճախորդների սպասարկման մասնագետ
Սիրով սպասում ենք քեզ 💙
🔥Միանգամից երկու աշխատանքի հնարավորություն ACA-ից։
🎯Այս պահին ունենք երկու ազատ հաստիքներ ծրագրերի կառավարման, հաճախորդների սպասարկման և մարքեթինգի թիմերում:
🧩Եթե համապատասխանում ես պահանջներին և ցանկանում ես ունենալ աշխատանք, որը կսիրես, անձնային աճի հնարավորություններ ու այս ամենին նպաստող միաջավայր, ապա բաց մի՛ թող հնարավորությունը:
Շտապի՛ր միանալ մեր թիմին:
☑️Ծրագրերի կառավարման մասնագետ
☑️Հաճախորդների սպասարկման մասնագետ
Սիրով սպասում ենք քեզ 💙
🔥Շտապե'ք միանալ մեր ԱՆՎՃԱՐ Business Development Deep Dive ծրագրին, որի նպատակը բիզնես զարգացման/վաճառքի ոլորտի մասնագետների մրցունակության բարձրացումն է։
⏳Ծրագրի տևողությունը՝ 4 ամիս + 3 ամիս անհատականացված մենթորշիփ
💻Ֆորմատը՝ հիբրիդային (օնլայն և օֆլայն)
🇺🇸Լեզուն՝ անգլերեն
🔗 Մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել այս հղումով;
