Armenian Code Academy
Открыть в Telegram
Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին: Կապ մեզ հետ 👉 https://t.me/armenian_code_academy
Больше2 320
Подписчики
-324 часа
-97 дней
-3630 дней
Архив постов
🚀 Քո փորձը կարող է օգնել ձևավորել տեխնոլոգիական ոլորտի ապագան։
Ի՞նչ է իրականում կատարվում տեխնոլոգիական աշխատաշուկայում, և ի՞նչ են այսօր ակնկալում ոլորտի մասնագետները։
Armenian Code Academy-ում սկսել ենք աշխատաշուկայի ուսումնասիրություն՝ ավելի լավ հասկանալու տեխնոլոգիական ոլորտի մասնագետների փորձը, կարիքներն ու մարտահրավերները՝ Junior-ից մինչև Senior։
Եվ այստեղ կարևոր է հենց քո կարծիքը։ 💙
📋 Մասնակցիր մեր հարցմանը և կիսվիր քո փորձով։
⏱ Ընդամենը 15 րոպե
🔒 Ամբողջությամբ անանուն
Քո 15 րոպեն կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ ոլորտի իրական կարիքներն ու ապագա հնարավորությունները։
🔗 Լրացրու հարցումը՝
https://odna.co/poll/YakWmqCA9HLd4nb9Tx6RnW
Շնորհակալ ենք յուրաքանչյուր պատասխանի համար։ 🙌🏻
16 нояб., 05:50
Ինչպե՞ս կարող են վերլուծաբաններն օգտագործել LLM-ն ու ԱԲ ագենտներն իրենց աշխատանքում 👀
Վարկածների ստուգում, տվյալների նախապատրաստում, հաշվետվությունների կառուցում, արդյունքների մեկնաբանում... Որքա՞ն ժամանակ է ծախսվում կրկնվող առօրյա աշխատանքի վրա, որը կարելի է ավտոմատացնել։ AI Analytics Week աշխատաշրջանների ընթացքում կքննարկենք, թե ինչպես են LLM-ն ու ԱԲ ագենտները օգնում լուծել այս առաջադրանքներն ավելի արագ և առանց որակի վերահսկողությունը կորցնելու։
2026 թ. նոյեմբերի 23-ից 27-ը Yandex-ի մասնագետների հետ կքննարկենք՝
📌 ԱԲ գործիքները վերլուծաբանի աշխատանքում
📌 տվյալների մաքրում LLM-ի միջոցով, RAG փայփլայններ
📌 LLM-ները փորձարկումներում (ընտրանք, ստրատիֆիկացիա, սինթետիկ վերահսկողություն)
📌 ագենտային համակարգերի ճարտարապետություն, տվյալների հասանելիություն MCP-ի միջոցով
Մասնակցության համար անհրաժեշտ են Python-ի, SQL-ի և վիճակագրության հիմնավոր գիտելիքներ, ինչպես նաև ML-ի հիմունքներ։
Գրանցվեք մինչև 2026 թ. նոյեմբերի 22-ը ներառյալ։ Ծրագրին և խոսնակներին ծանոթանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք անցնել հղումով ✏️
➿➿➿
How to apply LLMs and AI agents in your work as an analyst 👀
Testing hypotheses, preparing data, generating reports, interpreting results… How much time do we spend on routine tasks that could be automated? At the AI Analytics Week intensive, we'll explore how to use LLMs and AI agents to streamline these tasks without compromising quality control.
From November 23 to 27, 2026, Yandex experts will join us to discuss:
📌AI tools for analysts
📌Data cleaning with LLMs and RAG pipelines
📌 LLM applications in experiments
📌Agent system architecture and MCP-based data access
To participate, you should have a solid foundation in Python, SQL, and statistics, as well as a basic understanding of ML.
Sign up by November 22, 2026. Program details, speakers, and registration are available on the website ✏️
10 нояб., 09:41
Ինչպիսի՞ն է այսօր տեխնոլոգիական ոլորտի աշխատաշուկան, և ի՞նչ է իրականում պետք մասնագետներին 🤔
Armenian Code Academy-ում սկսել ենք տեխնոլոգիական ոլորտի աշխատաշուկայի խորքային ուսումնասիրություն՝ հասկանալու մասնագետների փորձը, կարիքներն ու մարտահրավերները՝ Junior-ներից մինչև Senior-ներ։
Ու այս ուսումնասիրության ամենակարևոր մասը հենց ձեր կարծիքն ու փորձն են։ 🙌🏻
Պատրաստել ենք հարցում, որի միջոցով ուզում ենք ավելի լավ հասկանալ ոլորտի իրական պատկերը։
⏱ Կպահանջվի ընդամենը 15 րոպե։
🔒 Հարցումն ամբողջությամբ անանուն է։
Ձեր տրամադրած 15 րոպեն կօգնի մեզ ավելի լավ հասկանալ ոլորտի կարիքներն ու ապագա հնարավորությունները։
🔗 Լրացրեք հարցումն այստեղ 👇🏻
https://odna.co/poll/YakWmqCA9HLd4nb9Tx6RnW
Շատ շնորհակալ կլինենք, եթե միանաք ուսումնասիրությանը։ Յուրաքանչյուր պատասխան մեզ համար կարևոր է։ 💙
10 нояб., 08:18
Պատրա՞ստ ես մտնել program management-ի աշխարհ ու զարգացնել կարիերադ։ Մենք սկսում ենք մեր Associate Program Manager ինթերնշիփը 🚀
Եթե դու՝
✅ Հեշտությամբ ես լեզու գտնում մարդկանց հետ ու սիրում ես ակտիվ շփումը
✅ Կարողանում ես արագ կողմնորոշվել ու խնդրի համար աշխատող լուծում գտնել
✅ Ունես ցանկություն աջակցելու մարդկանց՝ իրենց կրթական ճանապարհն ավելի արդյունավետ դարձնելու հարցում,
Ուրեմն ACA-ում հենց քեզ ենք սպասում։ Որպես ծրագրերի ղեկավարման ինթերն՝ դու կարևոր դեր կունենաս ACA-ի կրթական ծրագրերի իրականացման մեջ։ Դու կաշխատես ուսանողների ու դասախոսների հետ՝ կազմակերպելով կրթական ծրագրերի հաջող ընթացքն ու զարգացնելով մասնագիտական հմտություններդ։
Միացիր ACA-ի թիմին, որտեղ կանես առաջին քայլերդ կարիերայում։
Դիմելու համար ուղարկի՛ր CV-դ careers@aca.am էլ․ հասցեին 🖇️
04 нояб., 09:43
MentorPlay-ը վերադառնում է՝ այս անգամ AI և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար 🚀
Career Factory by staff.am-ը Plug and Play Armenia-ի հետ համատեղ հրավիրում են ձեզ MentorPlay | AI Edition միջոցառմանը, որտեղ սպասվում են AI ոլորտի առաջատար մասնագետների հետ 1:1 մենթորություններ, թեմատիկ քննարկումներ և նոր կապեր։
📆 07.11.2026
⏰ 11:00-15:00
📍 Ալեք Մանքուկյան 1/7, ISTC Foundation
Մասնակցությունն անվճար է, բայց տեղերը սահմանափակ են։
Մանրամասներին ծանոթացեք և գրանցվեք այստեղ:
03 нояб., 02:45
📢 DataArt is hosting the first YerevanJS Meetup in Yerevan this Thursday, October 8.
If you’re interested in JavaScript, web development, AI, or want to connect with the local tech community, this meetup may be worth checking out.
The agenda includes 3 talks:
🔸 Azat Davliatshin — A Bridge the Token Never Crosses: Signing users into embedded apps without third-party cookies
🔸 Dmitrii Shmakov — WebMCP: Make the Web Great Again (for users and agents too)
🔸 Gagik Papikyan — Object Prototype is not Your Friend
📅 October 8, Thursday
⏰ 18:30
📍 DataArt office, Paronyan 40/2, 5th floor
🌍 Language: English
🆓 Participation is free with prior registration
👉 Register here: https://forms.gle/1s92TMeyCFrFFb7P8
07 окт., 05:24
ML School Armenia Meetup-ի հայտերի ընդունումն ավարտվում է արդեն հոկտեմբերի 8-ին 🚀
Հրավիրում ենք ML և AI ինժեներներին, Data Scientist-ներին և ML/AI նախագծերով զբաղվող ծրագրավորողներին ML School Armenia-ի առաջին հոսքի պաշտոնական բացմանը։
Ոլորտի փորձագետները կքննարկենք՝
1) Ինչպե՞ս են կրթական ծրագրերն ու տեխնոլոգիական համայնքը միասին նոր հնարավորություններ ստեղծում AI մասնագետների համար։
2) Ինչպե՞ս է կառուցված ML School Armenia-ի ուսումնական ուղին՝ մաթեմատիկական և ML հիմունքներից մինչև ինդուստրիայի իրական խնդիրներ։
Միթափին կմասնակցեն նաև ML School Armenia-ի թիմը, առաջին հոսքի ուսանողները և Հայաստանի ML համայնքը։ Սա լավ հնարավորություն է ծանոթանալու, հարցեր տալու և գաղափարներ փոխանակելու։
🚀 Միթափը կսկսվի ժամը 12:00-ին, ելույթները՝ 13:00-ին։
Միջոցառումը կանցկացվի անգլերեն լեզվով։
Հայտ ներկայացնելու համար մնացել է ընդամենը մի քանի օր՝ մինչև հոկտեմբերի 8-ը։ Շտապե՛ք ապահովել ձեր տեղը միջոցառմանը։
Տեղերը սահմանափակ են, և յուրաքանչյուր հայտ դիտարկվում է առանձին։
Մասնակցությունը հաստատվում է էլեկտրոնային փոստով։
📌 Մանրամասների և գրանցման համար անցեք Bio-ի հղումով։
ML School Armenia Meetup — applications close on October 8! 🚀
05 окт., 13:05
ML School Armenia Meetup-ի հայտերի ընդունումն ավարտվում է արդեն հոկտեմբերի 8-ին
Հրավիրում ենք ML և AI ինժեներներին, Data Scientist-ներին և ML/AI նախագծերով զբաղվող ծրագրավորողներին ML School Armenia-ի առաջին հոսքի պաշտոնական բացմանը։
Ոլորտի փորձագետները կքննարկենք՝
😄Ինչպե՞ս են կրթական ծրագրերն ու տեխնոլոգիական համայնքը միասին նոր հնարավորություններ ստեղծում AI մասնագետների համար։
😄 Ինչպե՞ս է կառուցված ML School Armenia-ի ուսումնական ուղին՝ մաթեմատիկական և ML հիմունքներից մինչև ինդուստրիայի իրական խնդիրներ։
Միթափին կմասնակցեն նաև ML School Armenia-ի թիմը, առաջին հոսքի ուսանողները և Հայաստանի ML համայնքը։ Սա լավ հնարավորություն է ծանոթանալու, հարցեր տալու և գաղափարներ փոխանակելու։
Միթափը կսկսվի ժամը 12:00-ին, ելույթները՝ 13:00-ին։
Միջոցառումը կանցկացվի անգլերեն լեզվով։
Հայտ ներկայացնելու համար մնացել է ընդամենը մի քանի օր՝ մինչև հոկտեմբերի 8-ը։ Շտապե՛ք ապահովել ձեր տեղը միջոցառմանը։
😄 Մանրամասների և գրանցման համար անցեք հղումով։
05 окт., 13:03
05 окт., ~13:03
🇦🇲 What does Armenia’s AI ecosystem look like today?
YerevaNN has prepared a new report exploring the current state of AI in Armenia - from research and education to companies, infrastructure, government support, and the local AI community.
The report brings together key data, including:
• 23 active AI research groups
• 114 organizations working in AI
• 6,736 publicly documented data-center GPUs
• AI education programs and research opportunities
• Government initiatives and community activities
The report is based on information available through August 2026 and gives a clear picture of where Armenia’s AI ecosystem stands today, as well as the areas where there is still room to grow.
📖 Read the full “The AI Ecosystem in Armenia” report by YerevaNN
14 сент., 05:12
Ողջու՜յն ACA-ի սիրելի շրջանավարտ 👋
Yandex Armenia-ի հետ մեկնարկում ենք ML School Armenia-ն՝ AI և Machine Learning մասնագետների պատրաստման 2-ամյա անվճար ծրագիր 🚀
Առաջին խմբում կընդգրկվի մինչև 30 մասնակից։ Ծրագրի ընթացքում կաշխատես տվյալների ու ML մոդելների հետ, կսովորես նեյրոնային ցանցեր, LLM-ներ, Computer Vision, NLP, recommendation և speech համակարգեր։
📍 Դասերը՝ Երևանում, Yandex Armenia-ի գրասենյակում
📚 Շաբաթական՝ 2–3 հանդիպում
💸 Ուսուցումն անվճար է
🌐 Պարտադիր է հայերենի, անգլերենի և ռուսերենի ազատ իմացությունը
📅 Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 12
Ընդունելությունը ներառում է առցանց թեստավորում և օֆլայն հարցազրույց։
Դիմի՛ր մինչև սեպտեմբերի 12-ը👉 ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ
01 сент., 12:15
🌍 Վաղը՝ 19:30-ին, AIESEC in Armenia-ն կանցկացնի տեղեկատվական հանդիպում։
✨Երբևէ մտածե՞լ եք արտերկրում կամավորություն անելու, մասնագիտական պրակտիկա անցնելու կամ միջազգային աշխատանքային փորձ ձեռք բերելու մասին։
Միացե՛ք AIESEC in Armenia-ի տեղեկատվական հանդիպմանը և բացահայտե՛ք միջազգային հնարավորությունների աշխարհը։
Հանդիպման ընթացքում կխոսենք՝
✨ արտերկրում կամավորական ծրագրերի,
🌍 միջազգային փոխանակման հնարավորությունների,
💼 մասնագիտական պրակտիկաների և աշխատանքի հնարավորությունների,
🤝 տարբեր մշակույթների հետ ծանոթանալու և միջազգային փորձ ձեռք բերելու մասին։
Դուք կիմանաք՝
• ինչպիսի՞ ծրագրեր է առաջարկում AIESEC-ը,
• ո՞վ կարող է մասնակցել,
• ինչպե՞ս դիմել ծրագրերին,
• ինչպես են իրականացվում փոխանակման ծրագրերը,
• ինչպես կարող է միջազգային փորձը նպաստել ձեր անձնական և մասնագիտական զարգացմանը։
📅 Ամսաթիվ՝ 04 August, 2026
🕒 Ժամ՝ 19:30-20:30
💻 Ձևաչափ՝ Առցանց
🔗 Հղում` https://meet.google.com/xqz-wryg-qka
03 авг., 11:13
🚀 Հերթական հիանալի հնարավորությունը մեր գործընկեր Yandex Armenia-ից
Հուլիսի 27-ից 31-ը տեղի կունենա AI Agents Security Week առցանց ինտենսիվը՝ Yandex School of Data Analysis-ի աջակցությամբ։
Եթե ծրագրավորման ընթացքում օգտագործում եք AI գործակալներ և մոդելներին հասանելիություն եք տրամադրում ձեր ֆայլերին, այս ինտենսիվը ձեզ համար է։
Կխոսենք՝
🔹 AI գործակալների և LLM-ների տարբերությունների,
🔹 հարձակումներից ու տվյալների արտահոսքից պաշտպանության,
🔹 DeepSeek-ի, Microsoft Bing-ի և Amazon-ի AI համակարգերում հայտնաբերված սխալների մասին։
📌 Ձևաչափը՝ 5 YouTube տեսադաս՝ ռուսերեն և անգլերեն ենթագրերով։
Վերջնական առաջադրանքը կատարելու դեպքում կստանաք վկայական։
📅 Գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 27
💻 Մասնակցությունն անվճար է։
🔗 Գրանցման հղում՝ https://agentsecurityweek.yandex.com/
24 июля, 04:56
✨ Մեր գործընկեր Yandex Armenia-ն հրավիրում է Back to Back բեքենդ կոնֆերանսին՝ ստեղծված ինժեներների կողմից՝ ինժեներների համար։
Latency-ի աճ, անսպասելի bottleneck-ներ, մասշտաբավորման խնդիրներ ու ճարտարապետական որոշումներ, որոնք ժամանակի ընթացքում սկսում են ազդել համակարգի աշխատանքի վրա․ եթե այս մարտահրավերները ձեզ ծանոթ են, ապա այս միջոցառումը հենց ձեզ համար է։
Երևանյան հանդիպման հիմնական ուղղությունը կլինի «Architecture & Performance»-ը՝ նվիրված արտադրողականությանը, ճարտարապետական մոտեցումներին և պրոդակշնում հանդիպող իրական խնդիրներին։
Բանախոսներն են՝
📌 Բրյուս Մոմջան — Postgres Evangelist և փոխնախագահ
Թեմա՝ «WAL-ի զարմանալի աշխարհը»
📌 Մոնս Անդերսոն — Solution Architect, Exness
Թեմա՝ «2⁶⁴-ից անդին․ բաշխված իդենտիֆիկատորների ալգորիթմների ժամանակակից մոտեցումները»
Մասնակիցները հնարավորություն կունենան նաև անմիջականորեն շփվելու միջազգային փորձագետների հետ, ովքեր ամեն օր աշխատում են բեքենդ համակարգերի նախագծման և զարգացման վրա։
📅 Օգոստոսի 1
📍 Երևան, օֆլայն ձևաչափ
💻 Հասանելի կլինի նաև առցանց հեռարձակում
🌐 Միջոցառման լեզուն՝ անգլերեն
Գրանցվե՛ք հղումով․ տեղերի քանակը սահմանափակ է։
@yndxarmenia
20 июля, 04:28
Մեր գործընկեր Yandex Armenia-ի կարևոր ծրագրով ենք եկել կիսվելու 🚀
Հերիք է գաղափարը մտքում պահել, ժամանակն է այն իրականացնել 🌟
Yandex Armenia Startup Accelerator-ը ստեղծվել է հենց դրա համար։ Ծրագիրը կօգնի ձեր գաղափարը վերածել իրական, աշխատող արտադրանքի։ Դիմել կարող են այն ուսանողները, ասպիրանտները և հետազոտական թիմերը, որոնք ունեն գաղափարներ AI-ի, ռոբոտաշինության և այլ ոլորտներում։
Ծրագրի ընթացքում դուք հասանելիություն կստանաք Yandex Cloud-ի ռեսուրսներին և քովորքինգ Երևանի կենտրոնում, ինչպես նաև մենթորական աջակցություն մեր ընկերության առաջատար փորձագետներից, ովքեր զարգացնում են մեր ծառայությունները Հայաստանում և այլ երկրներում, և միջազգային խոշոր աքսելերատորների խորհրդատուներից։
Հայտերի ընդունումը՝ մինչև հուլիսի 30։ Անցեք հղումով՝ ձեր հայտը թողնելու համար 🗺
01 июля, 02:38
🚀 Acba Tech Meetup | AI, Engineering & the Future of Banking
Խոսելու ենք այն մասին, թե ինչպես են արհեստական բանականությունը (AI), ինժեներական մտածողությունն ու թվային համակարգերը փոխում բանկային ոլորտի ապագան։ Ծրագրում՝ 4 գործնական ելույթ, խորքային քննարկումներ և networking:
🔸Ամսաթիվ՝ Հունիսի 26, 17:30 - 21:00
🔸Ձևաչափ՝ Օֆլայն (Synergy Business Center, Արմենակ Արմենակյան 2/5, Երևան)
🔸Մասնակցություն՝ Անվճար՝ գրանցման հաստատմամբ (տեղերը սահմանափակ են)
🔗 Մանրամասներ և գրանցում
16 июня, 12:00
🚀 Գործնական workshop՝ AI-ը HR ոլորտում
Թեմա՝ Ինչպե՞ս սկսել առանց ռիսկերի
Խոսելու ենք HR-ում արհեստական բանականության անվտանգ կիրառման, տվյալների պաշտպանության և գործնականում էֆեկտիվ prompt-եր (հրահանգներ) կազմելու մասին։ Կլինի նաև թիմային աշխատանք։
🔸Ամսաթիվ՝ Հունիսի 24, 15:00 - 19:00
🔸Ձևաչափ՝ Օֆլայն (Հակոբ Հակոբյան 3, Երևան)
🔸Մասնակցություն՝ Դոնացիոն համակարգով (սկսած $10-ից, որն ուղղվելու է Տեխնոլոգիական կրթության հիմնադրամին)
🔗 Մանրամասներ և գրանցում
16 июня, 06:06
🚀 Վեբինար՝ Քո հնարավորությունները խաղային ոլորտում
Խոսելու ենք Game Dev ոլորտի հնարավորությունների, սկսնակների համար հեռանկարային ուղղությունների և կարիերայի ճիշտ ուղի ընտրելու մասին։
🔸Խոսնակներ՝ Նարեկ Աղեկյան և Անժելա Գալստյան
🔸Ամսաթիվ՝ Հունիսի 17, 18:00
🔸Ձևաչափ՝ Օնլայն
🔗 Մանրամասներ և գրանցում
15 июня, 12:41
+4
Ի՞նչ կստանանք Yandex Armenia-ի ինթերնշիփի ընթացքում ✏️
Առաջին հերթին՝ իրական աշխատանքային փորձ բիգթեք-ում։ Ոչ սիմուլյացիաներ ու ուսումնական առաջադրանքներ, այլ նախագծեր, որոնք ազդում են միլիոնավոր օգտատերերի կյանքի վրա։ Բեքենդի փորձնկաները աշխատում են բարձր բեռնվածությամբ համակարգերի հետ և փնտրում են Yandex Go-ի ծառայությունների զարգացման նոր ուղիներ։
Մանրամասներ ուղղությունների, ընտրության փուլերի և բոլոր պայմանների մասին՝ քարտերում։
Հասցրեք դիմել հղումով:
04 июня, 06:04
Բոլոր նրանց համար, ովքեր կարևոր պլանները միշտ հետաձգում են «հաջորդ շաբաթվան», «հաջորդ եղանակին» կամ «ամսի 1-ին»...
Այսօր օրացույցը մեզ բացառիկ «3-ը 1-ում» համադրություն է նվիրել.
✔️ Շաբաթվա առաջին օրը
✔️ Ամսվա առաջին օրը
✔️ Ամռան առաջին օրը
Եթե կա մի գաղափար, նախագիծ, սովորություն կամ նպատակ, որը երկար ժամանակ է, ինչ հետաձգում եք, հենց հիմա լավագույն պահն է սկսելու համար:
Գուցե սա ընդամենը օրացուցային պատահականություն է։ Իսկ գուցե հենց այն նշանն է, որին սպասում էիք՝ վերջ տալու «հետո կսկսեմ»-ներին։
01 июня, 08:33
