ru
Feedback
Marta Simonyan

Marta Simonyan

Открыть в Telegram

PharmD, MPH, PhD, eMBA Դեղագետ, Հանրային առողջապահության մասնագետ

Больше
943
Подписчики
Нет данных24 часа
-27 дней
-1130 день
Архив постов
✅Այս տարին ամփոփման տարի չէր... 💙Այս տարին ընդմիշտ մտքներումս պահելու, անվերջ ու անսահման շնորհակալ լինելու, երջանիկ աչքերի,
✅Այս տարին ամփոփման տարի չէր... 💙Այս տարին ընդմիշտ մտքներումս պահելու, անվերջ ու անսահման շնորհակալ լինելու, երջանիկ աչքերի, երջանիկ ժպիտի, երջանկության արցունքների ու օրհնված զգալու մասին էր...🙏🙏🙏 😍Այս տարին ավելանալու ու չպակասելու տարի էր🙏🙏🙏 👶2024ը մեր ընտանիքի ամենա ամենա տարին էր, որին միշտ հիշելու ենք ու ասելու Փառք Տիրոջը...🙏🙏🙏 ✌️Այնպես որ չենք ամփոփում այլ ասում ենք շնորհակալ ենք վիշապ ջան...🐲 🎄🎄🎄Թող 2025ը լինի առողջության, իմաստության ու արդարության տարի...🐉🐉🐉

3️⃣ կարևոր կետ, որոնց խորհուրդ եմ տալիս հետևել հենց այսօրվանից` պահպանելու համար առողջությունը: ✔️Առողջ և բալանսավորված սնուն
3️⃣ կարևոր կետ, որոնց խորհուրդ եմ տալիս հետևել հենց այսօրվանից` պահպանելու համար առողջությունը: ✔️Առողջ և բալանսավորված սնունդ: Չնայած տոնական այս օրերին դժվար է հետևել այս խորհրդին, բայց կարևոր է: ✔️Չափավոր ֆիզիկական ակտիվություն, որը ոչ միայն առողջության այլև լավ տրամադրության համար է: ✔️Քունը, պահպանեք քնի ռեժիմը, թույլ տվեք մարմնին ինչպես հարկն է հանգստանալ: Առողջ եղեք:

📍5 մթերք որոնցից խորհուրդ եմ տալիս հրաժարվել: ❌պատրաստի սոուսները, մայոնեզը, կետչուպը: ❌Ապխտած երշիկները և այս շարքին պատկանող այլ պրոդուկտներ, որոնք պարունակում են վնասակար ճարպեր և կոնսերվանտներ: ❌ Արագ պատրաստվող լապշաները` դրանք պարունակում են շատ անօգուտ աճխաջրեր: ❌Կարտոֆիլ ֆրին. Շատերի կողմից սիրված այս ուտեստը ունի շատ կալորիա և ոչ մի օգուտ օրգանիզմին: ❌Ոչ տնական բուրգերները և հոթ-դոգը: Այս արագ և համեղ պատառները ոչ միայն ավելորդ կալորիա են պարունակում, այլև իրենց բաղադրության շնորհիվ ծանրաբեռնում են երիկամների աշխատանքը:

👉Շաքարը և շաքար պարունակող մթերքները թույլ չեն տալիս նիհարել, վնասում են առողջությանը, անդրադառնում արտաքին տեսքի վրա: ❗️Շաքարի չարաշահումը ✔️խթանում է ակնեյի առաջացման ռիսկը, ✔️մաշկն ունենում է հոգնած տեսք, ✔️առաջանում են մուգ շրջանակներ աչքերի տակ, ✔️փոփոխվում է մաշկի գույնը, ✔️մեծանում է կնճիռների ժամանակից շուտ առաջացման ռիսկը: 📍Իմ խորհուրդն է խուսափել շաքարի կիրառումից: ✅Օրվա ընթացքում օգտագործեք մրգեր, որոնք կլրացնեն գլյուկոզայի և ֆրուկտոզայի օրգանիզմի պահանջը: ✅Խուսափեք գնել այնպիսի պրոդուկտներ, որոնք իրենց բաղադրության մեջ ունեն շաքար: ✅Խմեք սուրճը և թեյը առանց շաքարի` այդպես ավելի օգտակար է: 👉Այս պարզ բացառումը կօգնի նիհարել առանց սթրեսի և լինել առողջ:

🤔Լսե՞լ եք լեպտինի մասին: 🙌Այն ձեր «օգնական» հորմոնն է նիհարելու ճանապարհին: 👉Լեպտինը ճարպային հյուսվածքի կողմից արտադրվող հորմոնն է, որի նորմալ մակարդակն օրգանիզմում օգնում է պահպանել քաշը: 👇Հորմոնի ցածր մակարդակը մեծացնում է ախորժակը և առաջանում է անընդհատ ուտելու ցանկություն: ☝️Իսկ բարձր մակարդակը նվազեցնում է օրգանիզմի զգայունությունը հորմոնի նկատմամբ: 📍Եթե ուտելուց հետո կա քաղցր ուտելու ցանկություն, 📍ուտում եք չափից շատ, 📍ունեք անընդհատ սովի զգացում, ապա պետք է դիմել մասնագետի:

🧂Աղը մեր սննդակարգի անբաժան մասն է, բայց շատերս մեր առօրյա սննդակարգում չարաշահում ենք դրա օգտագործումը: ✅Աղի կիրառումը ճիշտ չափաբաժնով ✔️պահպանում է ջուր-աղ հավասարակշռությունը օրգանիզմում, ✔️յոդացված աղը կանխում է յոդի պակասը, ✔️աղը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը: ❌Չարաշահման դեպքում ✔️բարձրանում է արյան ճնշումը, ✔️մեծանում է երիկամներիմ քարերի առաջացման ռիսկը, ✔️վատ է անդրադառնում սրտի աշխատանքի վրա: Խորհուրդ է տրվում կիրառել մեկ թեյի գդալ աղ ամբողջ օրվա ընթացքում: 👌Սա առողջ և բալանսավորված սննդակարգի կարևոր բաղադրիչներից է, որին խորհուրդ եմ տալիս անպայման հետևել:

👉Նիհարելու ընթացքում քաղցրի պահանջը լրացնելու ամենաօգտակար բնական տարբերակը արմավն է: 👌Այն պարունակում է մի շարք կարևոր վիտամիններ և մանրաթելեր` ✔️երկաթ, ✔️վիտամին B, ✔️վիտամին C, ✔️մագնեզիում, ✔️մանգան, ✔️կալիում և այլն: ❗️Այս պտուղները քիչ կալորիական են, հագեցնող: 📍Կարելի է համադրել ընկույզի հետ և կստացվի օգտակար, քաղցր և առողջ միջանկյալ:

Ինչու՞ եմ նախաճաշին առաջարկում ուտել ձու 🥚 🍳Ձուն համարվում է իդեալական նախաճաշ՝ իր բարձր սննդարար արժեքի և օգտակար հատկությունների շնորհիվ։ 👉Այն մատակարարում է մի շարք կարևոր վիտամիններ և միներալներ՝ ներառյալ B խմբի վիտամիններ, D վիտամին, երկաթ, ցինկ, սելեն և այլն: ⚡️Որն էլ իր հերթին նպաստում է էներգիայի ստացմանը: Միջին չափի ձուն պարունակում է ընդամենը 70-80 կկալ: Ուստի ուտելով այն առավոտյան կունենանք առողջ նախաճաշ, երկար ժամանակ հագեցվածության զգացում:

🍖Միսն իր մեջ պարունակում է կարևոր սպիտակուցներ, ճարպեր և այլ սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են ինչպես նիհարելու, այնպես էլ օրգանիզմի առողջության պահպանման համար։ 👉Նիհարելու ընթացքում միսը շոգեխաշած վիճակում ուտելը օրգանիզմին հնարավորություն է տալիս ստանալ բոլոր անհրաժեշտ սննդանյութերը՝ առանց ավելորդ կալորիաների և վնասակար նյութերի, որոնք առաջանում են տապակելու դեպքում։ 🍗Համեմատության համար նշեմ, որ 100 գրամ շոգեխաշած հավի միսը պարունակում է 150 կկալ, իսկ տապակած վիճակում այն 250-300 կկալ է, կախված ընտրված ձիթայուղից:

Վաղը ինձ մի նայեք ես շատ խիստ եմ վաղը լինելու իմ հանդեպ 😂 Դուք կերեք սպիտակուցներ ու բանջարեղեն մինչև 18:00

Վաղը առավոտը խմում ենք ջուր, հետո նախաճաշը միրգ (մի բանան, մի նարինջ, մի խնձոր) ճաշը մածուն կամ կեֆիր մեջը լցրած նախորոք թրջած չրեր, առանց շաքարի ու սերմեր, ես չիա էլ եմ ավելացնելու: Ընթրիքին միս ենք ուտում մի մեծ կտոր, ոչ տապակած: Վերջին սննդընդունումը 18:30: Վաղը փորձեք գոնե կես ժամ քայլել:

🍋Լիմոնաջուրն ու չիայի սերմերը հզոր համադրություն են, որը օրգանիզմին տալիս է մի շարք առողջական առավելություններ։ 🍋‍🟩Լիմոնը հարուստ է վիտամին C-ով, որն օգնում է բարձրացնել դիմադրողականությունը, մաշկին տալիս է փայլ և առողջ տեսք✨, ինչպես նաև բարելավում է մարսողությունը՝ մաքրելով օրգանիզմը տոքսիններից🍃։ Չիայի սերմերը՝ պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3, երկաթ, ցինկ, կալցիում, որոնք էներգիա են տալիս օրգանիզմին ⚡️, օգնում են կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաև բարելավում են մարսողությունը։ 👌Երբ այս երկուսը միաձուլում ենք, օրգանիզմը ստանում է անհրաժեշտ հանքանյութեր և վիտամիններ՝ ապահովում էներգիա, բարձրացնում դիմադրողականությունը և օգնում նիհարելն ավելի արդյունավետ դարձնել։ ☺️Ուրեմն, սկսեք օրը այս հրաշալի ըմպելիքով և արդյունքը երկար չի սպասեցնի:

Վաղը առավոտյան խմում ենք մի բաժակ ջուր (եթե հավես ունեք մեջը լցրեք չիայի սերմեր երեկոյան ու լիմոն) հետո եթե նախաճաշում եք ուտում ենք 2 խաշած ձու, կարող եք մի փոքր կարագով ու մի բարակ կտոր սև հացով: Կարող եք որևէ միրգ մի հատ մինչև ժամը 1ը (խնձոր, տսնձ, նարինջ): Ճաշին որևէ աղցան ինչքան կուզեք: Ընթրիքին միս կամ տավարի կամ հավի ցանկացած ձև բացի տապակածից և խորոված բանջարեղեն, բացի կարտոֆիլից: ավարտել սնունդը մինչև ժամը 19:00: Թեյ, սուրճ ինչքան ուզեք առանց շաքար

👶Փոքրիկը արդեն 6 ամսական է և պետք է սկսել հավելյալ սնուցումը: Կարևոր է, որ երեխան ստանա վիտամիններով հարուստ մթերքներ: Այս տարիքի երեխաների համար հատկապես կարևոր է 🩸երկաթը, ☀️վիտամին D - ն, 💊բ խմբի վիտամինները: 👉Մի քանի խորհուրդ, որոնք ես ինքս արդեն կիրառում եմ: 1. Սկսեք հավելյալ սնուցումը անհամ բանջարեղեններից (դդմիկ, բրոկոլի, ծաղկակաղամբ) որպեսզի ավելի քաղցր բանջարեղեններից հետո փոքրիկը չհրաժարվի այս կարևոր վիտամիններով հարուստ մթերքներից: 2. Ամեն նոր մթերք առաջարկելուց, առաջարկեք այն թեյի գդալի ծայրով, քիչ քանակով: 3. Անպայման առաջարկեք առավոտյան ժամի և օրվա ընթացքում հետևեք երեխայի մաշկին, համոզվելու համար, որ չկան ալերգիկ ռեակցիաներ: 4. Դիմեք մասնագետին եթե երեխան նոր մթերքից ունի ցանավորում, փսխում: 🥰Սիրելի մայրիկներ հետևեք հրահանգներին և այս փուլը հաղթահարեք ավելի քիչ սթրեսով:

👉 Նստակյաց ապրելակերպի վտանգները մարսողական համակարգի համար Նստակյաց կյանքը կարող է առաջացնել լուրջ խնդիրներ, այդ թվում՝ մարսողական խանգարումներ: Այն հղի է մի շարք այլ խնդիրներով ևս, ինչպիսիք են՝ փորկապությունը, ստամոքսի հիվանդությունները, քաշի ավելացումը և այլն։ Մարսողական համակարգը պաշտպանելու և առողջությունը պահպանելու համար կարևոր է հետևել սննդակարգին։ Ահա մի քանի օգտակար սննդամթերքներ, որոնք կպաշտպանեն մարսողական համակարգը: 🍞1.Հացահատիկներ. Ամբողջահատիկից պատրաստված հացն ու շիլաները հարուստ են մանրաթելերով և քիչ կալորիական են։ Դրանք օգնում են մաքրել մարսողական համակարգը և բարելավել մարսողությունը։ 🫐2.Հատապտուղներ. Ելակը, մոշը և ազնվամորին հարուստ են հակաօքսիդանտներով և մանրաթելերով։ Հաճախակի օգտագործելով այս համեղ մրգերը, կարելի է կպահպանել մարսողական համակարգի առողջությունը։ 🥦3.Կանաչ բանջարեղեն. Սպանախը, բրոկոլին և կաղամբը հարուստ են երկաթով և չլուծվող մանրաթելերով, որոնք աջակցում են աղիների բնականոն աշխատանքին։ 👌4.Չիր. Հատկապես սալորաչիրը հայտնի է իր մարսողական համակարգին «օգնող» հատկություններով։ Այն բարելավում է աղիների աշխատանքը և օգնում կանխել փորկապությունը։ 👉5.Կտավատի սերմեր. Այս փոքրիկ սերմերը կարող են օգտագործվել որպես համեմունք, փորկապությունից ազատվելու և մարսողությունը հեշտացնելու համար։ 🔸 Ճիշտ սննդակարգին ավելացնելով նաև չափավոր ֆիզիկական ակտիվություն, կարելի է պաշտպանել մարսողական համակարգը և ընդհանուր առողջությունը։

💊 Վիտամին B-ի օգտակար հատկությունների մասին գիտենք բոլորս: Այսօր խոսեմ ինչպե՞ս և ե՞րբ կիրառել հարցերի մասին: 🙌🏽 Վիտամին B-ի հավելումները մեծամասամբ հանդիպում են կոմպլեքս՝ համակցված կերպով, և դրանք շատ կիրառելի և արդյունավետ են, այն դեպքում, երբ դուք չունենք կոնկրետ տեսակի վիտամինային խմբի անբավարարություն։ ☝🏻 Լավ որակի Վիտամին B-ի հավելումները հիմնականում պետք է պարունակեն բոլոր B խմբի վիտամինները՝ ✳️ Թիամին (B1) 100 մգ ✳️ Ռիբոֆլավին (B2) 100 մգ ✳️ Նիացին (B3) 100 մգ ✳️ Պանտոտենաթթու (B5) 100 մգ ✳️ Պիրիդոքսին (B6) 100 մգ ✳️ Բիոտին (B7) 400 մկգ ✳️ Ֆոլաթթու (B9) 100 մգ ✳️ Կոբալամին (B12) 100 մգ ❗️Այս ամենը մեկ հաբի բաղադրությունն է 📌 Սովորաբար օրական մեկ անգամը բավարար է, իհարկե եթե չկան այլ ցուցումներ: Ինչի՞ն ուշադրություն դարձնել 🔸 Հետևեք արտադրանքի փաթեթի բոլոր ուղղություններին: Եթե ունեք հարցեր, հարցրեք ձեր բժշկին կամ դեղագործին: 🔸 Ընդունեք լիքը բաժակ ջրով 🔸 Եթե ընդունում եք ծամելու հաբեր, ապա կուլ տալուց առաջ դեղահատը մանրակրկիտ ծամեք: 🔸 Եթե ընդունում եք երկարաժամկետ ազատման պարկուճներ (capsule), կուլ տվեք ամբողջությամբ: 🔸 Եթե հեղուկ արտադրանք եք ընդունում, օգտագործեք դեղամիջոցը հատուկ չափիչ գդալների օգնությամբ ՝ դոզան ճիշը չափելու համար: ❗️Մի օգտագործեք կենցաղային գդալ: 📍Որոշ հեղուկ ապրանքներ պետք է թափահարվեն յուրաքանչյուր ընդունումից առաջ: 🔸 B վիտամինները պետք է ընդունել վաղ առավոտյան, նախաճաշից հետո: Հիշե´ք, կարևոր է B խմբի վիտամինները կիրառել բժշկի ցուցմամբ: ❗️Դրանք առանց ցուցման և երկարաժամկետ օգտագործումը կարող է հանգեցնել նյարդերի վնասման: Առո´ղջ եղեք: