cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Արման Թաթոյան/ Arman Tatoyan

Հետևեք ինձ նաև՝ ❗️Ֆեյսբուքում: https://www.facebook.com/TatoyanArman ❗️Թվիթերում: https://twitter.com/atatoyan?s=21 ❗️Ինստագրամում: https://www.instagram.com/arman_tatoyan/

Больше
Рекламные посты
1 865
Подписчики
-224 часа
-67 дней
-1430 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

01:28
Видео недоступноПоказать в Telegram
Ադրբեջանական կողմը մանրակրկիտ աշխատանք է կատարում «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը կյանքի կոչելու համար։ Այն ունի լրջագույն վտանգներ Հայաստանի և հայ ժողովրդի համար առհասարակ, քանի որ ոչ թե ենթադրում է խաղաղ գոյակցություն երկու ժողովուրդների միջև, այլ Հայաստանն օկուպացնելու Ադրբեջանի իշխանության ծրագիր է: Այն ուղղված է նաև Հայաստանի ժողովդրագրական պատկերի կտրուկ փոփոխությանը` զավթողական նպատակներով:
Показать все...
IMG_6821.MOV31.72 MB
Фото недоступноПоказать в Telegram
🇦🇲, 🇺🇸 Ավարտվեցին մեր եռօրյա ինտենսիվ աշխատանքային քննարկումները` կապված միջազգային և ԱՄՆ դատարաններում Հայ ժողովրդի, այդ թվում` Հայաստանի սահմանային բնակչության իրավունքների և անվտանգության, Երուսաղեմի Հայկական թաղամասի, արցախահայության իրավունքների պաշտպանության հետ: Քննարկումներին ակտիվ մասնակցություն [առցանց] ունեցավ նաև միջազգային փաստաբան Կարօ Ղազարեանը (Garo Ghazarian)` կապված միջազգային քրեական իրավունքի հետ: Գառնիկ Քերքոնեան (Karnig Kerkonian) Երևանից ուղևորվեց Ժնև` արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության հետ կապված բարձրաստիճան խորհրդակցությունների: English text 🇺🇸
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է Հայոց ինքնության պահպանման կարևոր հենասյուն: Չպետք է թույլ տալ քաղաքական իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ու մարմինների [ի չարը] օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի: Դա հենց սահմանադրական կարգի տապալում է: Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա, պաշտոններ պահպանելու միջոց: Պետք է զարգացնել Մայր օրենքում ամրագրված մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, ժողովրդավարության երաշխիքները, ապահովել նրանց կիրառությունն իրական սահմանադրական ոգով` հանուն Հայոց ուժեղ և անվտանգ պետականության: Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Показать все...
01:15
Видео недоступноПоказать в Telegram
Հայկական սփյուռքը Ադրբեջանի գլխավոր թշնամական թիրախներից է: Մեծ ռեսուրսներ են ծախսվում` թշնամացնելու համար, վերացնելու համար կապը Հայաստանի հետ:
Показать все...
IMG_6818.MOV27.04 MB
Фото недоступноПоказать в Telegram
🇦🇲, 🇺🇸 Ադրբեջան «խաղաղասեր» իշխանական քարոզչությունը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներն է ներկայացնում` այս անգամ առավել սթափեցնող ցանկով Ըստ այդմ, ՀՀ Սահմանադրության մեջ պետք է կատարել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչվող 2 փոփոխություն՝ 1) «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։ Հայստանում պետք է տեղակայվեն զինված ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահություն (ակնհայտ է չէ՞ որ երկիրն է)։ Քանի որ Ադրբեջանը չի վստահում Հայստանին, ինչ-որ փուլից սկսած «արևմտյան ադրբեջանցիներն» իրենք պետք է ունենան սեփական անվտանգությունը կազմակերպելու հնարավորություն՝ զինված ստորաբաժանումներ ստեղծելով. 2) «արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովում։ Մանրամասն
Показать все...
01:22
Видео недоступноПоказать в Telegram
Սանկտ Պետերբուրգի Միջազգային իրավաբանական XII ֆորումի ելույթս (հատված) ազգային և միջազգային դատարանների վերաբերյալ: 26 հունիսի, 2024թ.
Показать все...
IMG_6583.MP428.70 MB
01:33
Видео недоступноПоказать в Telegram
Ադրբեջանի նախագահը տարբեր է դարձրել իր խոսքը ներքին ու արտաքին լսարանների համար: Ներքին լսարանին ուղղված նրա խոսքն ընդգծված ագրեսիվ է ու թշնամանական` ի տարբերություն արտաքին լսարանի: Նա թշնամանքի ներքին քարոզով ապահովում է իր քաղաքական կյանքի երաշխիքներ ու ստեղծում է իր համար «պատեհ» պահի Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հիմքեր: Իրականում, ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումը մոլորեցնող է, խաբկանք: Այն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է:
Показать все...
IMG_6167.MOV33.47 MB
01:17
Видео недоступноПоказать в Telegram
Դերասանուհի Լալա Մնացականյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցություններս նրա ընտանիքին: Աստված հոգին լուսավորի: Տեսանյութը` ապրիլ, 2019թ.
Показать все...
IMG_6145.MOV14.95 MB
01:24
Видео недоступноПоказать в Telegram
Ադրբեջանի պետական քաղաքականությունը հիմնված է հային ատելու, հայատյացության վրա։ Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը կառուցված է հայերի նկատմամբ թշնամանքի վրա։ Պատմական փաստերի խեղաթյուրմամբ ադրբեջանական իշխանությունները զարգացնում են կեղծ թեզեր և դրանք դնում հակահայկական քարոզչության հիմքում։ Այդ ամենի համար օգտագործվում են բոլոր միջոցները միջազգային և ներքին հարթակներում։
Показать все...
IMG_6134.MOV30.02 MB
Фото недоступноПоказать в Telegram
Հատուկ զեկույց անգլերենով Այս օրերի ու առհասրակ Հայաստանի իրավական համակարգի գլխավոր խնդիրներից է մնում «կարմիր ու սև բերետավորների» կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու այդ խախտումների, այդ թվում` հանցանքների համար բացարձակ անպատժելիության քաղաքական հովանավորությունը, այս ամենի խրախուսումը անձամբ ՀՀ վարչապետի կողմից: Զեկույցի հղում՝ https://bit.ly/4c5UDZ3
Показать все...
Выберите другой тариф

Ваш текущий тарифный план позволяет посмотреть аналитику только 5 каналов. Чтобы получить больше, выберите другой план.