Իրանն այսօր
Открыть в Telegram
Այն մասին, թե ինչ կա-չկա Իրանում📿 ✍️Ալիքը վարում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։ 📎www.linkedin.com/in/zhanna-vardanyan
Больше2 739
Подписчики
-124 часа
+37 дней
-2830 день
Архив постов
2 739
❌Ժնևում այսօր նախատեսված Իրան-ԱՄՆ բանակցությունները հետաձգվել են:
🔹Պատճառը Լիբանանի հարավում իսրայելական նոր հարվածներն են:
🔹Ըստ CNN-ի՝ Իրանը երաշխիքներ է պահանջել, որ Լիբանանում ռազմական գործողությունները կդադարեն նախքան ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը:
@IRI2day
2 739
🔴Թեև ի սկզբանե նախատեսված էր, որ Իրան-ԱՄՆ հուշագիրը կստորագրվի Ժնևում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԻԻՀ խորհրդարանի փոխնախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմից, սակայն վերջին պահին որոշումը փոխվել է և այս գիշեր Իրանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռավար ձևաչափով ստորագրել են փաստաթուղթը:
📍Իրանական կողմը սա բացատրում է նրանով, որ «որքան բարձր է ստորագրման մակարդակը, այնքան մեծ է դրա խախտման գինը»:
📍Հուշագիրը ստորագրվել է անգլերեն և պարսկերեն տարբերակներով:
📍Փաստաթղթի «ճանապարհային քարտեզը» կարելի է բաժանել երկու փուլի.
🔴Ընթացիկ փուլում իրագործվող քայլեր.
🔹Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:
🔹Իրանի ծովային շրջափակման վերացում և Հորմուզի նեղուցի բացում:
🔹Իրանի նավթային պատժամիջոցների փաստացի կասեցում՝ անխոչընդոտ արտահանումն ապահովելու համար։
🔹Իրանը միջուկային ոլորտում նոր գործողություններ չի ձեռնարկի, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի սահմանի:
🔴Հետագա քննարկման ենթակա կամ վերջնական համաձայնագրից հետո իրագործվող հարցեր.
🔹Իրանը «ծառայությունների մատուցման» վճար է վերցնելու Հորմուզով անցման համար: Հարցը համակարգելու է Օմանի հետ: (Օմանի դեմքը, երբ գլխին Հորմուզի կառավարում ընկավ):
🔹Իրանի սառեցված հաշիվներին հասանելիության ապահովում:
🔹Վերջնական համաձայնագրից հետո 30 օրվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերի դուրս բերում Իրանին հարակից տարածքներից (Խոսքն ամենայն հավանականությամբ Պարսից ծոցից ռազմանավերի դուրսբերման մասին է , ոչ թե արաբական երկրներում ռազմաբազաների)։
🔹Իրանի համար 300 միլիարդ դոլարի ֆինանսավորման ապահովում։ Այս մասով ԱՄՆ փոխնախագահը Վենսը հայտարարել էր, որ սա լինելու է հիմադրամ, որը ֆինանսավորվելու է Պարսից ծոցի երկրների, այլ ոչ թե Միացյալ Նահանգների կողմից (եթե իսկապես այդպես է, փառահեղ է ստացվում. ԱՄՆ հարվածներին Իրանը պատասխանում է Պարսից ծոցի երկրներին հարվածելով, հետո Իրանը վերականգման գումարը տալիս են հենց այդ երկրները;Դ)։
🔹Վերջնական համաձայնության դեպքում՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների,ՄԱԽ ԱԽ, ԱԷՄԳ բանաձևերի չեղարկում:
🔹Իրանի կողմից ուրանի հարստացման հարցի քննարկում, հարստացված ուրանի պաշարների՝ երկրի ներսում նոսրացում:
📌Եթե այս դրույթներն իսկապես կատարվեն և վերջնական համաձայնություն լինի, ստացվելու է, որ պատժամիջոցների չեղարկումից բացի, Իրանը ներդրումների հնարավորություն և Հորմուզի նեղուցով տարանցման համար վճար կարող է ստանալ, ինչը չկար նախքան պատերազմը: Սրա դիմաց Իրանը զիջում է միջուկային ոլորտում իր հավակնությունները:
📌Հուշագրում խոսք չկա Իրանի հրթիռային ծրագրի մասին, ինչը երկար ժամանակ եղել է ԱՄՆ պահանջներից:
📌Ամերիկյան կողմը փորձում է հուշագրի 1-ին կետը մեկնաբանել այնպես, թե Իրանը հանձն է առնում դադարեցնել աջակցությունը տարածաշրջանային դաշնակիցներին (Դիմադրության առանցքին), ինչը ևս ԱՄՆ մշտական պահանջներից էր: Սակայն տեքստի իրական ձևակերպումը հեռու է նման մեկնաբանությունից կամ առնվազն Իրանին թույլ է տալիս հակառակը պնդել։
📝Ամեն դեպքում այս ամենը դեռ պետք է վերջնական համաձայնեցվի և իրագործվի և դա կողմերի փոխադարձ անվստահության ու Իսրայելի «բզբզոցների» պայմաններում:
@IRI2day
2 739
8️⃣ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է, որ չի արտադրի և ձեռք չի բերի միջուկային զենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնել են լուծել կուտակված հարստացված նյութերի կարգավիճակի հարցը կողմերի միջև համաձայնեցված մեխանիզմի միջոցով և 7-րդ կետում նշված ժամանակացույցին համապատասխան՝ առնվազն տեղում նոսրացման եղանակով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։ Երկու կողմերը նաև համաձայնում են քննարկել հարստացման հարցը և երկու կողմերի միջև համաձայնեցված այլ հարցեր, որոնք առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային կարիքներին՝ գոհացուցիչ շրջանակի հիման վրա, որը կհամաձայնեցվի վերջնական համաձայնագրում։ Վերջնական համաձայնագիրը կհաստատի սույն կետի դրույթները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդունում են վերը նշված միջուկային հարցերի հիմնարար կարևորությունը և հայտնում են իրենց մտադրությունը՝ բանակցություններում անհապաղ անդրադառնալու այս հարցերին՝ դրանց շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու նպատակով։
9️⃣ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնում են պահպանել առկա վիճակը մինչև վերջնական համաձայնագրի կնքումը. Իրանի Իսլամական Հանրապետությունը կպահպանի իր միջուկային ծրագրում առկա վիճակը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ չի սահմանի Իրանի դեմ և լրացուցիչ ռազմական ուժեր չի տեղակայի տարածաշրջանում։
🔟 Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և մինչև պատժամիջոցների դադարեցումը Գանձապետարանի կողմից բացառության թույլտվություններ (waiver) թողարկել՝ իրանական հում նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրանց ածանցյալների արտահանման, ինչպես նաև բոլոր առնչվող ծառայությունների, ներառյալ բանկային գործարքների, ապահովագրության, փոխադրումների և այլնի համար։
1️⃣1️⃣Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է սույն փոխըմբռնման հուշագրի կատարմամբ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանափակված կամ սառեցված միջոցներն ու ակտիվներն ամբողջությամբ հասանելի դարձնել օգտագործման համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցությունների ընթացքում երկկողմանիորեն համաձայնության կգան այս միջոցների ապասառեցման ընթացակարգի շուրջ։ Այս միջոցները, անկախ նրանից՝ կպահվեն հիմնական հաշվում, թե կփոխանցվեն, պետք է ամբողջությամբ օգտագործելի լինեն Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից որոշված ցանկացած վերջնական շահառուի վճարումներ կատարելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է այս կապակցությամբ տրամադրել բոլոր անհրաժեշտ հաստատումներն ու թույլտվությունները։
1️⃣2️⃣ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնում են ստեղծել գործադիր մեխանիզմ՝ սույն փոխըմբռնման հուշագրի հաջող իրականացմանը և վերջնական համաձայնագրի ապագա պահպանմանը հետևելու համար։
1️⃣3️⃣ Սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո և սույն հուշագրի 1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերի իրականացման մեկնարկի ու այդ միջոցառումների իրականացման շարունակականության պայմանով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կսկսեն բանակցությունները վերջնական համաձայնագրի շուրջ՝ բացառապես մնացած կետերի վերաբերյալ։
1️⃣4️⃣Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր ուժ ունեցող բանաձևով։
@IRI2day
2 739
🔴Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են Իրան-ԱՄՆ հուշագրի տեքստը.
1️⃣Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և ներկայիս պատերազմում նրանց դաշնակիցները, ստորագրելով սույն փոխըմբռնման հուշագիրը, հայտարարում են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին և պարտավորվում են այսուհետ ոչ մի պատերազմ կամ ռազմական գործողություն չսկսել միմյանց դեմ, ձեռնպահ մնալ միմյանց դեմ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և երաշխավորել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Վերջնական համաձայնագիրը հաստատելու է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմի մշտական դադարեցման և այս կետի մնացած դրույթները։
2️⃣ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ձեռնպահ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց։
3️⃣ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում են բանակցություններ վարել և հասնել վերջնական համաձայնության առավելագույնը 60 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
4️⃣Սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսում է վերացնել իր ծովային շրջափակումը և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ցանկացած խոչընդոտում կամ միջամտություն, և 30 օրվա ընթացքում ամբողջությամբ կդադարեցնի ծովային շրջափակումը։ Այս ժամանակահատվածում նավերի տեղաշարժը կհամապատասխանի մինչպատերազմյան երթևեկության ծավալներին, որը կվերականգնվի Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև պարտավորվում է վերջնական համաձայնագրից հետո 30 օրվա ընթացքում իր զինված ուժերը դուրս բերել Իրանի Իսլամական Հանրապետության հարակից տարածքներից։
5️⃣ Սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը առավելագույն ջանքերով միջոցառումներ կձեռնարկի՝ Պարսից ծոցից Օմանի ծով և հակառակ ուղղությամբ առևտրային նավերի անվտանգ և անվճար անցումն ապահովելու համար՝ միայն 60 օր ժամկետով։ Առևտրային նավերի տեղաշարժը կսկսվի անմիջապես և կվերականգնվի 30 օրվա ընթացքում՝ հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տեխնիկական ու ռազմական խոչընդոտների վերացման և ականազերծման անհրաժեշտությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցություններ կվարի Օմանի Սուլթանության հետ՝ Հորմուզի նեղուցում ապագա կառավարման և ծովային ծառայությունների սահմանման շուրջ՝ համաձայն կիրառելի միջազգային իրավունքի և Հորմուզի նեղուցի ափամերձ երկրների ինքնիշխան իրավունքների, ինչպես նաև կարծիքներ կփոխանակի Պարսից ծոցի ափամերձ այլ երկրների հետ։
6️⃣ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է իր տարածաշրջանային գործընկերների հետ միասին Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման համար ստեղծել կողմերի միջև համաձայնեցված հաստատուն ծրագիր՝ ապահովելով առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում։ Այս ծրագրի իրականացման մեխանիզմը կհաստատվի 60 օրվա ընթացքում՝ որպես վերջնական համաձայնագրի մաս։ Համապատասխան ֆինանսական գործարքների համար անհրաժեշտ բոլոր հաստատումները, չեղարկումները և թույլտվությունները կտրամադրվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։
7️⃣Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է դադարեցնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կիրառվող բոլոր տեսակի պատժամիջոցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի բանաձևերը և ԱՄՆ բոլոր միակողմանի՝ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային պատժամիջոցները՝ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն, որը կլինի վերջնական համաձայնագրի մաս։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդունում են վերը նշված պատժամիջոցների դադարեցման հարցի հիմնարար կարևորությունը և հայտնում են իրենց մտադրությունը՝ բանակցություններում անհապաղ անդրադառնալու այս հարցերին՝ դրանց շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու նպատակով։
@IRI2day
2 739
🎁🙅♂️Ի դեպ, իրանցիները չեն ցանկացել, որ համաձայնության մասին հայտարարվի Թրամփի ծննդյան օրը՝ հունիսի 14-ին:
⏰Արդյունքում կողմերը հայտարարությունն արել են Իրանի ժամանակով կեսգիշերն անց՝ արդեն հունիսի 15-ին:
⏰Այդ կերպ Իրանում խուսափել են Թրամփին «ծննդյան նվեր» անելուց, թեև ԱՄՆ-ում այդ պահին դեռ հունիսի 14-ն էր🤷♂️:
@IRI2day
2 739
📌Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են հուշագրի տեքստը և այն կստորագրեն այս ուրբաթ՝ հունիսի 19-ին։ Սա դեռ համաձայնության առաջին փուլն է, ու վերջնական համաձայնագրի համար կողմերը պետք է շարունակեն բանակցությունները:
Ըստ իրանական կողմի ՝
🔹Արդեն այս գիշերվանից պատերազմը դադարեցվում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ։
🔹Վերացվում է Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։
🔹Հորմուզի նեղուցը բացվում է հուշագրի ստորագրումից հետո (դեռ պարզ չէ՝ ինչ կարգավորումներով):
🔹 Բանակցությունների հաջորդ՝ 60-օրյա փուլը կմեկնարկի ամերիկյան կողմի պարտավորությունների կատարումից հետո՝ կապված պատերազմի դադարեցման, շրջափակման վերացման և ակտիվների ապասառեցման հետ։
🔹 Բանակցությունների հաջորդ փուլում քննարկվելու են միջուկային հարցը և Իրանի դեմ ուղղված բոլոր պատժամիջոցների՝ թե՛ առաջնային, և թե՛ երկրորդային, ինչպես նաև Անվտանգության խորհրդի ու ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևերի չեղարկումը:
🔹Քննարկվելու է նաև Իրանի տնտեսական վերականգնման հարցը, դրա իրագործման մեխանիզմները:
🔹 Մյուս հարցը կողմերի պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմի սահմանումն է:
@IRI2day
2 739
📍Իրանի ու ԱՄՆ-ի փոխադարձ հարվածները շարունակվել են նաև այս գիշեր
📍ԱՄՆ ԶՈւ-ն կրկին թիրախավորել է Իրանի հարավի ռազմական օբյեկտները:
📍Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ է արձակել Բահրեյնում, Քուվեյթում, Հորդանանում ամերիկյան բազաների ուղղությամբ:
📍ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին փակում է ցանկացած տեսակի նավերի, այդ թվում՝ տանկերների և առևտրային նավերի համար:
@IRI2day
2 739
📍Իրանն ու ԱՄՆ-ն հերթական հարվածներն են հասցրել միմյանց։
📍ԱՄՆ-ն ռազմական ու քաղաքացիական օբյեկտներ է թիրախավորել Իրանի հարավում, ինչից հետո Թեհրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ու Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին։
📍Իրանի ու Իսրայելի փոխադարձ հարվածները դադարել են։
@IRI2day
2 739
🔻Իրանից հայտարարեցին Իսրայելի դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին՝ միաժամանակ զգուշացնելով, որ Թել Ավիվի գործողությունների շարունակման դեպքում (այդ թվում՝ Լիբանանի հարավում) նոր հարվածներ կլինեն:
📍Օրվա ընթացքում հաղորդվել են Իրանի տարբեր քաղաքներում իսրայելական հարվածների մասին: Դեռ պարզ չէ՝ Թել Ավիվը դադարեցնում է պատասխան գործողությունները, թե ոչ: Իսրայելի բանակից ավելի վաղ հայտարարել էին, որ սրացումը կարող է մի քանի օր տևել կամ վերաճել լայնածավալ պատերազմի:
@IRI2day
2 739
🔺Իրանն Իսրայելի ուղղությամբ հարվածների նոր ալիք է սկսել,
🔺Իսրայելին հարվածներ են հասցնում նաև Եմենի հութիները,
🔺Հութիները նաև հայտարարել են, որ արգելափակում են Բաբ էլ-Մանդեբի նեղուցով իսրայելական նավերի անցումը,
🔺Իրանի Մեհրաբադի և Քերմանշահի օդանավակայանները դադարեցրել են թռիչքները:
📍Իրավիճակի սրումը պայմանավորված է Լիբանանում Իսրայելի գործողությունների ընդլայնմամբ: Թեհրանը շարունակում է պնդել, որ Լիբանանը հրադադարի մաս պետք է լինի:
@IRI2day
2 739
🔺Ի պատասխան Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնման՝ ԻՀՊԿ-ն գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին՝ զգուշացնելով, որ գործողությունների շարունակման կամ Իրանին պատասխանելու դեպքում ավելի ծանր հարվածներ կհասցնի։
🔺Առավոտյան լուրեր են շրջանառվել, որ Իսրայելը օբյեկտներ է թիրախավորել Թեհրանում, Սպահանում, Թավրիզում։ Առայժմ Իրանից հաստատել են Մահշահրում նավթաքիմիական ընկերության դեմ հարձակումը:
🔺Մինչև այդ էլ ԱՄՆ-ն էր Պարսից ծոցի իրանական կղզիներում օբյեկտներ խոցել: Թեհրանն էլ պատասխանել էր Քուվեյթում ու Բահրեյնում օբյեկտների թիրախավորմամբ:
🔺Իրան-ԱՄՆ նման փոխադարձ հարվածները վերջին շրջանում պարբերական էին դարձել: Իսրայելի պարագայում սա ապրիլի հրադադարից հետո առաջին դեպքն է:
@IRI2day
2 739
❗️CNN-ը, հղում անելով 4 իրազեկ աղբյուրի, գրել է, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում Իսրայելը «գաղտնի կերպով էլիտար ռազմական ու հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում»:
❗️Աղբյուրների տվյալներով՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում՝ Իրանի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ։ Ըստ լրատվամիջոցի՝ այնտեղ տեղակայված ստորաբաժանումները հետախուզական տվյալներ են հավաքագրել ու ԱԹՍ-ներով գործողություններ իրականացնել:
❗️Նշվում է, որ ստորաբաժանումները սկզբում տեղակայվել են արտակարգ իրավիճակներում փրկարարական գործողությունների համար, սակայն հետագայում նրանց գործունեության շրջանակն ընդլայնվել է:
Մանրամասները՝ CNN-ի հոդվածում:
@IRI2day
2 739
📍Իրանի ԱԳՆ խոսնակը՝ TRIPP-ի մասին․
«Իրանը ողջունում է տնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սակայն խիստ կասկածամտությամբ է վերաբերվում Ամերիկայի չարամիտ մտադրություններին։ ԱՄՆ-ն տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի, և Թեհրանը հստակորեն դեմ է արտահայտվել նման ապակայունացնող ներկայությանը։
Իրանը Հարավային Կովկասում խաղաղությունը, կայունությունն ու տնտեսական առաջընթացը համարում է իր ազգային շահերին համահունչ և մշտապես նշել է, որ տարածաշրջանային զարգացումներին արտատարածաշրջանային տերությունների կործանարար միջամտությունը լուրջ մարտահրավեր է նետում տարածաշրջանի երկրների խաղաղությանը, կայունությանը և հավաքական շահերին, և ոչ մի բարիք չի բերի տարածաշրջանի ժողովուրդներին»:
@IRI2day
2 739
📌ԱՄՆ-Իրան հրադադարի երկշաբաթյա ժամկետն ավարտվեց․ ինչ վիճակ է դրանից հետո
1️⃣Այս ժամկետը դնելուց առաջ ԱՄՆ նախագահը խոստանում էր ոչնչացնել ամբողջ քաղաքակրություն։ Հետո կողմերը երկու շաբաթ ժամկետ սահմանեցին բանակցությունների համար։ Իսկ այդ ժամկետն այսօր լրացել է, ու ԱՄՆ նախագահը հայտարարել է հրադադարի «անժամկետ» երկարաձգման մասին, ինչն իրականում իրավիճակին ավելի մեծ անորոշություն է հաղորդում:
Թեև չկան ակտիվ ռազմական գործողություններ, բայց Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունն ավելի է խորացել։ Ծովային շրջափակման ընթացքում ԱՄՆ-ն Իրանի դրոշով երթևեկող նավ է առգրավել, Իրանն էլ շարունակում է Հորմուզի նեղուցը սահմանափակել և այսօր արդեն երկու նավ է կալանել: Այս կերպ, կողմերից յուրաքանչյուրը հավանական բանակցությունների համար ճնշման իր լծակն է ստեղծում:
2️⃣Շրջափակումն Իրանն ընկալում է որպես հրադադարի խախտում և ճնշման ներքո բանակցություններ ու զիջումներ պարտադրելու փորձ, ուստի բանակցությունների անցկացումը պայմանավորում է դրա վերացմամբ: Մյուս կողմից, Թեհրանը բանակցություններում ԱՄՆ պահանջները համարում է առավելապաշտական։
Երբ հրադադարը հաստատվեց, Իրանում հաղթանակ հռչակեցին ու լիակատար հաղթանակի պատումը ձևավորեցին: Երկու շաբաթ անց այդ «հաղթանակը» դիվանագիտության դաշտում դեռ չի ամրագրվել, քանի որ երկու կողմն էլ բանակցության էին գնացել հաղթողի դիրքերից, ինչի հետևանքով առաջացել է այս փակուղին։
3️⃣Ներկայիս անորոշությունն այն է, ինչից Իրանն ամենաշատն էր խուսափում: Թեհրանն այս պատերազմը ընկալել է որպես վերջնական հանգուցալուծման հասնելու հնարավորություն ու ձգտում էր վերջ տալ «պատերազմ-հրադադար-բանակցություն» շրջափուլին և ձևավորել նոր ստատուս-քվո:
Ներկա վիճակում և հատկապես համաձայնության բացակայության դեպքում ստացվելու է, որ Իրանը ստացավ պատերազմ ու կորուստներ, այդ պատերազմից էլ դուրս եկավ տնտեսական ճգնաժամի խորացմամբ, շարունակվող ու գուցե նոր պատժամիջոցներով և ռազմական գործողությունների վերսկսման մշտական սպառնալիքով:
4️⃣Սա Իրանի համար խնդիր է առաջացնում նաև ներքին ճակատում. հանրային միասնությունը կամ վերահսկողությունն ավելի հեշտ է պահպանել պատերազմական իրավիճակում, քան երբ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակ է: Փոխարենը հանրությունն իր վրա ավելի շատ է զգալու պատերազմի տնտեսական հետևանքները, և մարդիկ իշխանությանը հարց են ուղղելու, թե ինչ է իրենց տվել հայտարարված հաղթանակը:
5️⃣Էլիտայի ներսում կան գործիչներ (հիմնականում ուլտրապահպանողական թևից, բայց ոչ միայն), որոնք հանդես են գալիս պատերազմի շարունակման օգտին, քանի որ համարում են, որ պետք է պատերազմի միջոցով հասնել ի սկզբանե հայտարարած նպատակներին և համոզված լինել, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ այլևս չեն ձեռնարկվի: Ավելացել է նաև զիջումների նկատմամբ զգայունությունը։
Այս պատճառով է, որ բանակցային թիմը ղեկավարող Ղալիբաֆը ելույթ է ունենում՝ հանդարտեցնելով, որ չեն պատրաստվում զիջումների գնալ, որ բանակցությունների գնալը թուլություն չի նշանակում: Նա նաև վերահաստատում է, որ Իրանը հաղթել է՝ բացատրելով, որ հակառակորդի ռազմական, ֆինանսական առավելության պայմաններում վարել են ասիմետրիկ պատերազմ ու տարել ռազմավարական հաղթանակ: Միաժամանակ նա իրատեսականության կոչ է անում՝ ընդգծելով, որ ուռճացված են այն հայտարարությունները, թե իրենք թշնամուն լիովին ոչնչացրել են։
6️⃣Թեհրանին պետք է նյութականացնել դիմադրության արդյունքները, ուստի ընթացիկ անորոշությունը Իրանին ձեռնտու չէ, բայց այն կարող է պահպանվել, մինչև որ կողմերից մեկը կգնա զիջման կամ էսկալացիայի: Իրանում, համենայն դեպս, զիջման հարցում շատ զգայուն են:
@IRI2day
2 739
❗️Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբը հայտարարել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է խոչընդոտել դեպի Իրան և Իրանից մեկնող նավերի տեղաշարժը, Հորմուզի նեղուցում «վերականգնվում է խիստ վերահսկողության ռեժիմը»:
@IRI2day
2 739
📌Իրավիճակը բանակցությունների ձախողումից հետո
1️⃣ Պահպանվում է ոչ ակտիվ ռազմական գործողություններ, ոչ լիարժեք հրադադար դրությունը: Լարվածությունը հիմնականում կենտրոնանում է Հորմուզի նեղուցի շուրջ:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Թրամփի հրահանգով այսօրվանից իրանական բոլոր նավահանգիստների ուղղությամբ «ծովային շրջափակում» է սկսելու։ Ըստ հայտարարության՝ սահմանափակումները կտարածվեն բոլոր այն նավերի վրա, որոնք մուտք են գործում կամ հեռանում են իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից, իսկ այն նավերը, որոնք չեն ուղևորվում դեպի իրանական նավահանգիստներ կամ չեն գալիս այնտեղից, կկարողանան ազատորեն անցնել Հորմուզի նեղուցով։ Գործողությունների նպատակն Իրանի նավթի արտահանումը թույլ չտալն է:
2️⃣ Իրանից խոստացել են պատասխանել թշնամական գործողություններին՝ ընդգծելով, որ եթե Հորմուզի նեղուցին ռազմանավ մոտենա, դա հրադադարի խախտում կհամարվի: Իրանցիները նաև ակնարկում են, որ, Հորմուզում գործողություններին ի պատասխան, Բաբ էլ-Մանդեբի նեղուցը կարող է փակվել (հութիների կողմից):
3️⃣ Բանակցությունների նոր փուլի մասին հստակ ինֆորմացիա դեռ չկա: Եթե կողմերի ընթացիկ դիրքավորումը պահպանվի, ապա դժվար թե հերթական բանակցությունները որևէ արդյունք ունենան: Թե՛ պատերազմից առաջ, թե՛ հիմա կողմերը լիովին հակադիր մոտեցումներ են հայտնում,ու նախկինում եղած հարցերին հիմա ավելացել է նաև Հորմուզի խնդիրը:
4️⃣ ԱՄՆ-ն, օրինակ, պահանջում է հարստացված ուրանի դուրսբերում, ուրանի չհարստացում, միջուկային հիմնական օբյեկտների ապամոնտաժում, պրոքսիներին աջակցության դադարեցում, Հորմուզի նեղուցի բացում ու տուրքերի չգանձում:
5️⃣ Իրանի համար նման պայմաններն անընդունելի են. պատերազմը ցույց տվեց, որ ռազմական առումով գերակայություն ունեցող հակառակորդի դեմ Թեհրանի հիմնական ու արդյունավետ լծակներից են Հորմուզի նեղուցը, պրոքսիները, հրթիռային պոտենցիալը, հետևաբար այս ամենից Թեհրանը չի հրաժարվելու:
6️⃣ Փոխզիջումների բացակայության պայմաններում ռազմական գործողությունների վերսկսման հարցը մնում է օդում առկախված: Նման գործողությունները կարող են վերսկսվել նաև Իսրայելի թեթև ձեռքով:
@IRI2day
2 739
📍Գիշերը բանակցությունները նորից շարունակվել են, բայց կողմերին որևէ համաձայնության հասնել չի հաջողվել։
📍Ըստ Իրանի ԱԳՆ խոսնակի՝ 2-3 կարևոր հարց կա, որոնց շուրջ մոտեցումները շատ տարբեր են։
📍Ամերիկյան պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն։
📍 Դեռ հայտնի չէ՝ բանակցությունների նոր փուլ կլինի, թե ոչ։
@IRI2day
2 739
📍 Բանակցություններն ավարտվել են։ Դրանք տևել են շուրջ 15 ժամ։
Մի շարք առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունները պահպանվում են։ Քննարկումները կշարունակվեն վաղը (այսօր)։
@IRI2day
2 739
📍Իրանցիներն ասում են՝ ԱՄՆ-ն որոշ հարցերում առավելապաշտական մոտեցում ունի ու դրանով «խոչընդոտում է առաջընթացին»։
📍Ըստ իրանական կողմի՝ հիմնական հակասություններից մեկը Հորմուզի նեղուցին է առնչվում։
📍Բանակցություններն, այնուամենայնիվ, շարունակվում են։
@IRI2day
2 739
📍 Բանակցությունները շարունակվում են, այդ թվում՝ փորձագիտական խմբերի միջև։
Դրանց նախնական արդյունքների մասին ինֆորմացիան հակասական է, ուստի առայժմ չեմ տեղադրում։
📍Անհրաժեշտության դեպքում բանակցությունները կարող են երկարաձգվել ևս մեկ օրով։
@IRI2day
Уже доступно! Исследование Telegram 2025 — ключевые инсайты года 
