cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Կյանքը պայքար է✨🤍

Больше
Рекламные посты
204
Подписчики
Нет данных24 часа
Нет данных7 дней
Нет данных30 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

Ես էլի քեզ էի ընտրելու, երբ էլ որ պատահեիր իմ կյանքում...Էլի կորցնելու էի ինձ՝ անծանոթների մեջ քո բաճկոնը տեսնելիս, էլի սիրտս թրթռալու էր, երբ մոտենայիր ու խոսեիր հետս...Անցյալը հետ վերադառնալու հատկություն չունի, բայց եթե ինձ հարցնեն՝ հնարավորության դեպքում ի՞նչ կփոխեի, ես կասեի՝ ոչինչ...Անկեղծ սիրելուց հետո ո՞վ է զղջում, չստացվելու դեպքում միայն ափսոսում են։ Երջանիկ օրերը կրկնել են ուզում, սրտում են պահում, բայց չեն զղջում։ Ես գիտեի, որ երջանկությունը ցնդել կարող է, մտածում էի, որ մի վայրկյանում կարող եմ կորցնել ամեն ինչ ու ապրել անցյալի հիշողություններով միայն։ Շատ բան չի փոխվել...Թեյն էլի ահագին շաքարով եմ խմում։ Գիտեմ, որ չի կարելի, բայց քաղցրի պակաս եմ զգում։ Ինչպես քո դեպքում. չէիր կարելի, բայց ձգում էիր։ Ձեռքերս էլի միշտ սառն են՝ առաջվա նման, երբ դու դեռ չկայիր...Բայց այդ ժամանակ միայն ձեռքերիս սառնությունն էի զգում։ Հիմա սառույցը մի տեսակ ներսից է։ Ես միշտ մրսում եմ... Հնար լիներ քեզ մի ձևով հնացնելու, այդ հնա՜րն էլ կշրջանցեի. ես չեմ ուզում՝ դու հնանաս...Մոռանաս մեկին, ում հետ երջանի՞կ ես եղել. այդպես չի լինում։ Ես էլի քեզ կընտրեի, եթե ժամանակը հետ գնար... Գ. Նավասարդյան #հուշացած_ակնթարթներ գրքից
Показать все...
Ես չեմ կորցնում, ինձ են կորցնում, գիտե՞ք դա ի՞նչ է, դա այն է, որ ես արդեն էլ չեմ վախենում կորցնելուց, հանգիստ բաց եմ թողնում նրանց, ովքեր ուզում են գնալ, որովհետև իմ կողքին չեն կարող լինել այնպիսիք՝ ովքեր չեն վախենում ինձ կորցնել, քանի որ, Ես՝ լռել գիտեմ, Գիտեմ սպասել, հանդուրժել գիտեմ, Գիտեմ նվիրվել ու ներել գիտեմ, ատելուց առավել սիրել գիտեմ, Գիտեմ պայքարել... Եվ ի՞նչ չգիտեմ... Չգիտեմ ասենք՝ մարդկանց մոռանալ, ընկեր ուրանալ,ճակատագրից բախտից նեղանալ,ես սիրել գիտեմ ու ապրել գիտեմ ու գիտեմ նաև մարդկանց ապրեցնել... Հռիփսիմե Մարտիրոսյան
Показать все...
Թող ինձ ներեն տարիներս, Որ ապրեցի այդչափ անփույթ ու անզգույշ, Որ թերթեցի վայրկյանի պես՝ Մոռանալով, որ կորցրածս, ի՞նչ էլ լինի էլ, ի՞նչ էլ անեմ, էլ չեմ գտնի, Շտապեցի , որ չուշանամ ժամանակից, Որ մաքրագրեմ տարիներս անսխալ ու ժպիտներով, առանց արցունք, Շտապեցի, բայց ուշացա մի ամբողջ կյանք, Այն վատնեցի երջանկության սկզբում բառի, Հետո տողի փնտրտուքում... Շտապեցի... ու ուշացա ինքս ինձնից, Սևագրեցի գիրքը կյանքիս, Բայց մաքրագրել ու խմբագրել չհասցրի ... Շտապեցի, ու կորցրեցի մի ամբողջ կյանք, Շտապեցի ... բայց չհասա ժամանակին , Ու ամեն ինչ կիսատ մնաց , անվերջաբան... Թող ինձ ներեն տարիներս, Որ չապրեցի, Որ վատնեցի այդչափ անփույթ ու անխնամ... ...Վերջին տողիս, վերջին բառն էլ կիսատ մնաց...💔💔💔 Լուսինե Նազարեթյան
Показать все...
Մահանալուց հետո մարդիկ ուղղակի երկրից են գնում։ Նրանք մեզ շարունակում են սիրել երկնքից... Հարազատ մարդու կորուստը մեզ կիսատ է դարձնում։ Մի օր արթնանում ես ու զգում, որ ինչ-որ բան այն չէ, այնպես չէ, ինչպես երեկ։ Քեզ թվում է` հոգուցդ մի կտոր պոկվել ու գնացել է հեռու, որ դու էլ իր հետ չապրես, իրենով չապրես կամ ուղղակի, որ քեզ նեղություն չտա... Մեր սիրած մարդկանց կորստից հետո շատ բան չի փոխվում, աշխարհում ամեն ինչ նույնն է մնում։ Ինչ-որ մի տեղ նույն պահին ճիչով նոր մարդ է լույս աշխարհ գալիս, ինչ-որ մի տեղ սիրահար զույգերն ամուսնական առաջին տանգոն են պարում...Ուղղակի երկրի վրայից մի մարդ է պակասում` իր բարի աչքերը թողնելով սրտիդ մեջ։ Դու միշտ կհիշես նրան, սկզբից ավելի շատ, քան հետո... Ժամանակ կանցնի, կծիծաղես էլ, կպարես էլ։ Կյանքը շարունակվում է...Նա կուզեր, որ դու շարունակեիր ապրել, իսկ ինքը... Մահացած մարդիկ ապրում են վերևում, հետևում են մեզ, լսում, տեսնում, նույնիսկ ավելի շատ, քան առաջ. չէ՞ որ երկինքը սահմաններ չունի։ Ես ուզում եմ հավատալ, որ այսպես է, ինձ պետք է, որ այսպես լինի... © Գ. Նավասարդյան #Ինձ_պիոններ_չնվիրես
Показать все...
🥀 Մենք միշտ կարոտում ենք…Էական չէ, թե ում կամ ինչին։ Այս անիծված զգացողությունը մեզ հետ է մեր ողջ կյանքի ընթացքում։ Այն սրտից դուրս չի գալիս, ուղղակի կյանքի տարբեր փուլերում միայն հասցեատիրոջն է փոխում: Կարոտը ինչ-որ մեկն է, ում թողել ենք հեռվում, կարոտը մեկի ձայնն է, որ հալվում է մեր ականջներում, կարոտը մեր սիրած վայրերն են՝ այս աշխարհի թեկուզ անշուք, բայց հարազատ անկյունները, որոնց շարունակ ձգտում է մեր սիրտը, կարոտը միշտ խոնավ աչքերդ են, որ ամեն վայրկյան պատրաստ են անձրևելու… Գ. Նավասարդյան #հուշացած_ակնթարթներ
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
Всю жизнь ожидаешь встречи с кем-то, кто поймет тебя и примет таким, какой ты есть. А в самом конце обнаруживаешь, что этот кто-то всегда с тобой. И это — ты сам. Ричард Бах
Показать все...
Մարդու մեջ դրականը տեսնողին եմ սիրում, խնդիրները հերթով լուծող, դրանցիղ չկռացող, չչարացող, դրանցով զոհի կերպար չվերցնող ուժեղին եմ սիրում, իր սխալները նկատող, դրանք փոխել փորձող, բայց դրանցով չբարդույթավորվող հասունին եմ սիրում, սուտը չսիրող, նրա օգնությանը ոչ մի դեպքում չդիմող, ճշմարտության դառը հաբը գերադասող ազնիվին եմ սիրում, կյանքը գեղեցկացնող, գեղեղիկը տեսնող ու գնահատող «արվեստագետին» եմ սիրում, վերքը սպիացնող, սպեղանի դնող ու մխիթարող «բժիշկին» եմ սիրում, առանց խնդրելու պարզած ձեռքն ու հենվելու ամուր թիկունքն եմ սիրում, լավությունը չվաճառող, դրա դիմաց պատասխան չսպասող բարեգործին եմ սիրում, ժամանակը չվատնող, ամեն վայրկյան ձգտող ու հասնող նպատակասլացին եմ սիրում, խորը զգացմունքներն, անկեղծ ժպիտներն ու մաքուր խիղճն եմ սիրում.. Ակարի Կ.
Показать все...
Միգուցե հիմա կյանքիդ լավագույն պահերը չես վայելում, բայց վստահ եղիր՝ գալու է այդ ժամանակը: Միշտ հիշիր, որ տխրությունը, անհաջողությունը, բացասական լիցքերը, մտքերը, մարդիկ.. բոլորը անցողիկ են, մանավանդ, երբ ԴՈՒ ես բաց թողնում: Դժվար է, իհարկե: Եթե կլինեն մարդիկ, ովքեր կծաղրեն կամ կհանդիմանեն ապրումներիդ համար, ուղղակի իմացիր՝ նրանք քո խորությունը չունեն: Լաց եղիր ու դատարկիր հոգիդ բոլոր արցունքներից: Բայց, երբ պատրաստ լինես, բաց բոլոր պատուհաններդ ու դռներդ, որ գաղջ հոգիդ չորանա, լուսավորվի, թեթևանա: Միգուցե հիմա կյանքիդ լավագույն պահերը չես վայելում, բայց գիտե՞ս, կյանքը սիրում է սիրված լինել, ու, երբ նա սիրված է, տալիս է իր լավագույնը քեզ: Գիտեմ, որ դժվար է: Բայց դու պայքարիր ինքդ քեզնով հպարտանալու, ինքդ քո լավագույն տարբերակը դառնալու համար: Ու ժպտա: Էդպես դու ավելի սիրուն ես: Ակարի Կ.
Показать все...
⭐Մի քանի տարի հետո դուք կափսոսաք այն բանի համար՝ ինչ չեք արել, այլ ոչ թե ինչ արել եք: Այդ պատճառով բարձրացրեք խարիսխները, հեռացեք խաղաղ նավահանգստից, որսացեք քամին առագաստներով, մի հետաձգեք պահը։ 💞Առաջ շարժվեք , քայլեք դեպի երազանք...
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
Նա կողքիդ է, ու քեզ ուրիշ ոչինչ պետք չէ աշխարհից… #սիրելուց_հետո #սերգիրք
Показать все...
Выберите другой тариф

Ваш текущий тарифный план позволяет посмотреть аналитику только 5 каналов. Чтобы получить больше, выберите другой план.