cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

ArtsakhStrong

Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի: Խրիմյան Հայրիկ

Больше
Рекламные посты
3 563
Подписчики
-324 часа
-237 дней
-10930 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

00:37
Видео недоступноПоказать в Telegram
🇦🇲 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գնացել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
Показать все...
👎 11👍 1
Այդտեղ` ապագայում, հուսամ արդեն անկախ պետություն ունեք եւ իրագործել եք մեր դարավոր երազանքը: Եթէ այո՛, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործած երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում, բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով եւ եթե կարդաք այս տողերը, ես կդառնամ ձեր ներկայի եւ իմ ապագայի մի մասնիկը: Երբ գնացի Բեռլինի կոնգրես` մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ եւ առաջ պետք է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երեւի լսել եք երկաթե շերեփի մասին: Եւրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ եւ արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Ռուսաստանը, որ թվում էր` մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում եւ չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անօթի երեխա լիներ, որի առջեւ բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր, բայց ամենից կարեւորը որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում: Այդտեղ` ապագայում, վստահ եմ` դուք չեք փնտրում օտար տերերի եւ ձեր հույսը չեք կապում ոչ եւրոպացիների, ոչ ռուսների եւ ոչ էլ մեկ այլ պետության հետ: Եթե ունեք անկախ պետություն, ապա ձեր միակ տերը պետք է լինի ձեր իսկ կառավարությունը: Հուսամ, որ կառավարությունը ձեզ անտեր չի թողնում, իսկ եթե անտեր է թողնում` ի՞նչ իմաստ ունի ձեր անկախությունը: Ժողովրդի ամենամեծ դժբախտությունն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարվում են նույնկերպ, ինչպես օտարները: Մենք դարեր շարունակ ապրեցինք օտարի լծի տակ. մեզ հետ վարվեցին դաժանորեն և անարդար։ Մենք փնտրեցինք արդարություն եւ չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հուսով եմ` այդտեղ արդարություն կա։ Թուրքը հայի հետ շատ անարդար վարվեց: Հայը հայի հետ մի՞թէ կարող է նույնկերպ վարվել: Այստեղ` անցյալում, մեր ժողովրդի ամենամեծ ողբերգություններից մեկն իր տգիտությունն է: Անկիրթ ժողովուրդն ինչպե՞ս կարող է իր տեղը գտնել այս խորամանկ աշխարհում: Թուրքիայի իշխանությունները դա թույլ չեն տալիս, քանզի մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտանգն են տեսնում։ Որքան մեծ է ժողովրդի կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը։ Ես իմ ողջ կյանքը նվիրեցի հայկական գավառներում լուսավորություն տարածելուն, բայց միայնակ՝ շատ բան չկարողացա անել: Եթե դուք պետություն ունեք, կրթե՛ք մեր ժողովրդին, լուսավորություն տարածե՛ք գավառներում: Անկիրթ ժողովուրդն անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն եւ մի օր ստիպված` անկիրթ ժողովուրդն օտար տերերի կընտրի: Այնժամ, երբ հասարակ ժողովուրդը գավառներում կտքնի կացության ծանր բեռի տակ, մեծահարուստ հայերը Պոլսում կապրեն ցոփ խրախճանքի մեջ: Նրանք անտարբեր են ժողովրդի դրության` կարծես օտար լինեն: Թուրքիայի իշխանությունները նրանց հետ նույնիսկ կդաշնակցեն, որ ժողովրդին հնազանդ պահեն: Հուսամ` ձեր պետության մեջ մեծահարուստներն այդպես անբարտավան չեն եւ չեն դաշնակցի վատ իշխանության հետ` ընդդեմ ժողովրդի: 1876-ին, երբ օսմանյան սահմանադրությունն ընդունվեց, մեզանում փրկության հույս արթնացավ։ Կարծեցինք, որ հինգ հարյուր տարեկան Թուրքիայի պառաված եւ ամուլ մայրը երկնելով, հին աշխարհի համար նոր` մանուկ սահմանադրություն կծներ, բայց մեր հույսերը չարդարացան եւ ժամանակը ցույց տվեց, որ դրանք թղթին գրված գեղեցիկ տառեր էին, իսկ ժողովուրդը շարունակեց տառապել: Այդտեղ` ապագայում, գուցե դուք էլ գեղեցիկ սահմանադրություն եւ օրենքներ ունեք: Ես կփափագեմ, որ ձեր օրենքները թղթի վրա չեն մնում, ինչպես օսմանյան սահմանադրությունը: Եւ վերջում կուզենամ պատգամել. ունեցե՛ք այնպիսի դեսպաններ, ովքեր պատշաճորեն կբարձրաձայնեն ժողովրդի պահանջները համայն աշխարհին եւ հոգեւորականն իր հոտը թողած չի զբաղվի դիվանագիտությամբ: Ունեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ժողովրդին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելությունից: Եւ երբեք մի՛ փնտրեք օտար տերերի: Եւ եթե այդտեղ` ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլեւս երբեք, երբեք չկորցնեք ձեր անկախությունը: Խրիմյան Հայրիկ - Նամակ անցյալից
Показать все...
1
Այս դրույթների մասին բազմիցս է խոսվել, սակայն հարկ է մեկ անգամ ևս շարադրել. 1․ 1998թ․-ին տեղի ունեցած պալատական հեղաշրջումն, այո՛, հիմնքն է դրել այն գահավիժման, ինչը շարունակվում է մինչ օրս։ 2. Անկախ այն հանգամանքից, թե «հայտնի մարմիններից» երկուսը՝ Քոչարյանն ու Սերժը հետագայում ինչպես են իրենց դրսևորել, բուն հեղաշրջման ժամանահատվածում նրանք որոշիչ դեր չեն ունեցել և չէին կարող ունենալ: Որոշիչ դեր ունեցել է Վազգեն Սարգսյանը և նրա ուղղակի մասնակցությամբ ու թելադրանքով են, «իրատեսությունից դեպի ռոմանտիզմ» անցման փուլում, իրականացվել տարբեր պատգամավորների և պաշտոնյաների նկատմամբ ճնշումները, ինչի արդյունքը եղել է ԱԺ «Հանրապետություն» խմբակցության կազմաքանդումը, ինչն էլ, ինքնին, այլ ելք չի թողել, քան հանրապետության նախագահի հրաժարականը: 3. Ոչ ոք չի կարող գուշակել, որ եթե տեղի չունենար Հոկտեմբերի 27-ը, ապա ինչ ուղղությամբ կշարժվեին մեր իշխանությունները: Սակայն, եթե հաշվի առնենք Կարեն Դեմիրճյանի գործոնն ու Վազգեն Սարգսյանի՝ ռոմանտիզմից հեռվանալու որոշակի քայլերը, ապա, շատ հնարավոր էր, որ պետությունը շատ արագ կվերադառնար իրատեսության ռելսերի վրա: Բայց սա, ինչպես ասում են, «եթեների» շարքից է: 3. Արդյո՞ք հեղաշրջման գործընթացն անշրջելի էր։ Ո՛չ, անշրջելի չէր լինի, եթե, որպես պալատական հեղաշրջման պատրվակ օգտագործված, իշխանության եկած և իրար հաջորդած «հայտնի մարմինները» Ղարաբաղյան հիմնախնդրի վերեբարյալ նախաձեռնողականություն դրսևորեին խնդիրը լուծելու ուղղությամբ, այլ ոչ թե առաջնորդվեին «ժամանակն աշխատում է մեր օգտին» իրենց իսկ ծնած աղանդի թելադրանքով: 4. Ինչպես մի առիթով նշել է նախագահ Տեր-Պետրոսյանը, անձերի փոփոխությունը էական չէր, էականը՝ իրականացվող քաղաքականության խաթարումն էր: 5. Մյուս հիմնային հարվածը դա 2000-2002թթ.-ի ընթացքում Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելու անհեռատես քաղաքականությունն էր, ինչը, ինքնին, նշանակում էր՝ չեղարկել Ղարաբաղը որպես հակամարտության առանձին կողմ միջազգայնորեն ընդունված մոտեցումը: 6. Հաջորդ հարվածը դա 2007 թվականից հետո թափ առնող ոչմիթիզական քարոզչությունն էր: Իշխանությունները մի կողմից հովանավորվում էին այդ տրամադրությունները, իսկ մյուս կողմից, ամենակոշտ մեթոդներով, լռեցնում ու պախարակում էին հազվադեպ հնչող հակընդդեմ կարծիքները: 7. Տվյալ հարվածները, եթե «սոսկ» հարվածներ էին, թեկուզ՝ հետևանքներ թողնող, ապա 2018-2020թթ.-ին իրականացված քաղաքականությունը մեր պետականության համար ուղղակի նոկաուտային էր: Կրկնում եմ՝ որքան էլ մինչ այդ տեղի ունեցած իրադարձություններն ու զարգացումներն անշրջելի հետևանքներ թողած լինեին, միևնույնն է դրանք որևէ առնչություն չունեն 2018թ.-ից հետո իրականացված փաշինյանական քաղաքականության՝ բանակցություններն ուղղակի տորպեդահարելու, նախապայմաններ թելադրելու, համանախագահներին ձեռ առնելու, Տիգրանակերտից անսահման հորիզոն տեսնելու, Ադրբեջանը ներսից պայթեցնելու ցանկության հետ: Հարութ Ուլոյան
Показать все...
Բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծե այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչան են: Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգեւոր Հայաստանի համար: Նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգեւոր կորուստն անդառնալի է: Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել: Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը, քանի որ, երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար: Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը: Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը: Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի եւ Հոգեւոր Հայաստանը, կենդանի կլինի մեր Հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի եւ այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը: Վահան Տերյան - «Հոգևոր Հայաստան», 1914 թ.
Показать все...
👍 1
06:50
Видео недоступноПоказать в Telegram
19.04.2024թ. Երևանի ոստիկանության Շենգավիթի բաժին. Հայաստանի քաղաքացու խոշտանգումների արձանագրություն. Քննիչի ու ոստիկանության աշխատակիցների կողմից
Показать все...
1
19.04.2024թ. Երևանի ոստիկանության Շենգավիթի բաժին. Հայաստանի քաղաքացու խոշտանգումների արձանագրություն. Քննիչի ու ոստիկանության աշխատակիցների կողմից
Показать все...
2
Իմ համոզմամբ առավել վտանգավոր են կառուցողականի եւ ադեկվատի մորթու մեջ ապրող զանգվածները, որոնք ընդունակ են ամեն մի անբարոյականության քաղաքագիտական եւ փիլիսոփայական բացատրություն գտնել։ Ամեն աղետից հինգ րոպե առաջ վերլուծություն գրել՝ մոտալուտ փլուզումը ներկայացնելով որպես բնականոն գործընթաց։ Կամ էլ դեմքի լուրջ արտահայտությամբ խոսել խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին՝ կոնֆորմիզմի թմբիրից ռացիոնալ գիտելիքի փշրանք շպրտելով Ալիեւի եւ Փաշինյանի սպառնալիքներից ահաբեկված մարդկանց դեմքերին։ Հրապարակախոս Կարպիս Փաշոյան
Показать все...
👍 3
2:58:18
Видео недоступноПоказать в Telegram
Արցախի հարց. իրատեսությունից մինչև «ամեն ինչ կամ ոչինչ»
Показать все...
1
Показать все...
🔥Արցախի հարց իրատեսությունից մինչև «ամեն ինչ կամ ոչինչ»🔥

00:00 Ղարաբաղ. Իրատեսությունից ռոմանտիզմ (Մաս 1, 1988-1998) 00:44:26 Ղարաբաղ. Ռոմանտիզմից ոչմիթիզականություն (Մաս 2, 1998-2018) 01:25:00 Ղարաբաղ. Սեփական կետից պարտություն (Մաս 3, 2018-2020) 02:17:50 Ղարաբաղ․ Հայաթափում (Մաս 4, 2020-2024) ⚡Տեսանյութում ներկայացված են 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2024 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ։⚡

🔥🔥Էդ բոլոր նեղացողներին ու պահանջողներին, թե ինչու՞ եք լռել, ինչու՞ ոչինչ չեք ձեռնակրում, ինչու՞ եք ժողովրդին թողել բախտի կամ բախտախնդիրների քմահաճույքին, ընդամենը մի երկու բան ունեմ ասելու։ Դուք լուծումներ չեք ուզում, տիկնայք և պարոնայք։ Դուք հրաշքներ եք ուզում։ Դուք ուզում եք որ ինչոր մարդիկ ինչ-որ լուծումներ առաջարկեն, որոնք որևէ կերպ, նույնիսկ մի միլիմետրով չեն նվազեցնի ձեր նվիրական իղձերի ու հավակնությունների մակարդակը։ Դուք լուծումներ եք ուզում առանց դառը ճշմարտություններ լսելու կարողության։ Դուք հիմա էլ լուծումներ առաջարկողների հետևից չեք գնալու, եթե իրական լուծումներ առաջարկողները միավորվեն ու քաղաքական հայտ ներկայացնեն։ Դուք հայհոյելու եք էդ մարդկանց։ Դուք նրանց ասելու եք, որ նրանք առաջարկածը լուծում չի, այլ դավաճանություն։ Դուք լուծումներից խուսափելու պարագայում մռայլ կանխատեսումները համարելու էք էդ մարդկանց դիվական ցանկությունների արտահայտություն, ոչ թե տրամաբանության ու փաստերի պարտադրանք։ Դուք էդ մարդկանց մեղադրելու եք ռուսի ու թուրքի ագենտ լինելու մեջ։ Դուք էդ մարդկանց մեղադրելու եք արևմտյան արժեքների նկատմամբ հակակրանքի մեջ։ Դուք մերժելու եք էն տեսակետը, որ մասնավոր խնդիրները մեծ ու հիմնական խնդիրներից ածանցյալ են ու պահանջելու եք մասնավոր խնդիրներին լուծումներ առանց հիմնավոր խնդիրը լուծելու։ Իսկ ամեն հերթական աղետից հետո դուք պնդելու եք, որ անկախ ամեն ինչից արդյունքը կանխորոշված էր, որ մեզանից ոչինչ կախված չէր, որ մեր թիկունքում գործարք էր կնքվել, և այլն։ Բայց իհարկե դրանից շատ չանցած մեղադրելու եք Լևոնին, որ հարցը 1994-ին կամ 1998-ին չլուծեց, որովհետև այ էդ դեպքում կանխորոշված չէր ու ամեն ինչ Լևոնից էր կախված։ Դուք շարունակելու եք դիտել լևոնշիրինյանների հարցազրույցներն ու չեք դիտելու Աշոտ Սարգսյանի հարցազրույցները։ Հերթական աղետից հետո երբ պատահաբար Աշոտ Սարգսյանի կամ Լևոն Զուրաբյանի ինչ-որ վերլուծություն լսեք, դուք զայրացած հարցնելու եք բա որ էսքանն էն ժամանակ գիտեիք, ինչու՞ չէիք ժողովրդին իրազեկում, բայց միևնույն է շարունակելու էք լևոնշիրինյանների մատուցած մտավորական օպիումն ըմբոշխնել։ Դուք հաջորդ ընտություններին ընտրելու եք Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին ու դրան հաջորդող նոր աղետների համար մեղադրելու եք էդ ընտրության վտանգավորության մասին զգուշացրած մարդկանց։ Ինչպես դասականը կասեր` խոսենք, որ ի՞նչ լինի։ Քաղաքագետ Արման Գրիգորյանն
Показать все...
5👍 2