ru
Feedback
𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐

𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐

Открыть в Telegram

Գեղեցկությունը ` պարզության մեջ 🤍

Больше
969
Подписчики
+124 часа
+27 дней
-330 день
Архив постов
Հիշողություններ 🩵

+1
... ու Սե՞ր ) 🫶🏼

sticker.webp0.11 KB

Լավ օր եմ մաղթում, ժպտացե՜ք 🫂

Արևային մարդ էլի ) ☀️
Արևային մարդ էլի ) ☀️

Պատկերացնու՞մ եք, էն մարդն ով սուրճ չէր սիրում, հիմա առաց սուրճի չի կարողանում արթնանալ 😂

sticker.webp0.20 KB

☕️ • 🍪

Ու մոռացա ասեմ Տեսա, որ լիքը բաց թողնված նամակներ ունեմ ձեզնից ... Ձեր սիրուն խոսքերի ու շնորհավորանքների համար շաաաատ շնորհակալ եմ 🥹🥹🥹🥹 էս խառնաշփոթից ա, որ չեմ հասցնում պատասխանել, վաղը բոլորիդ անհատապես կգրեմ ու կգրկեմ էդքան հրաշքի կտոր լինելու համար 🫂 Բարի գիշեր այ իմ սրտիկներ 🪄

... Ես ու Նարեկը դեռ մի օր ենք աշխատել միասին 😂🪄
... Ես ու Նարեկը դեռ մի օր ենք աշխատել միասին 😂🪄

sticker.webp0.28 KB

Եկեք պատմեմ էս սիրուն պահերի տակ ինչքան դժվար բաներ կան թաքնված 🤍 ... ... Որ իմանաք ինչքա՜ն դժվար ա հիմա ինձ, կպատկերացնեք ի
+4
Եկեք պատմեմ էս սիրուն պահերի տակ ինչքան դժվար բաներ կան թաքնված 🤍 ... ... Որ իմանաք ինչքա՜ն դժվար ա հիմա ինձ, կպատկերացնեք ինչքան շատ ուժ ու համբերություն կա իմ մեջ միշտ ամեն ինչին դիմանալու ... 🤍 Երկու տեղ միարժամանակ աշխատել, առավոտ ժամը 7-ից վազվզել ու գիշերը նոր վերադառնալ տուն, օրվա ընթացքում մարսել էն ինֆորմացիան, որ տալիս են ինձ, սովորել, հասկանալ ու լիարժեք յուրացնել ... հետո վազել աշխատանքի, շփվել տարատեսակ մարդկանց հետ ու դիմանալ բոլորին 😅 ու էս բոլորին գումարած իմ գերհոգնած վիճակը, իմ առողջական խնդիրը ու կողքից մնացած խնդիրները )) Ու դե նորմալ չեմ սնվում, նորմալ չեմ քնում ու անբացատրելի գերհոգնած վիճակում եմ, բայց էս ամենին քիչ մնաց, շա՜տ քիչ ... ✨ Ու գիտե՞ք տան անդամները, ընկերներս ու ինձ հետ աշխատող բոլոր մարդիկ ոչ մի գրամ չեն տեսնում ու չեն զգում էս ամենը ... Ես կարողանում եմ դիմանալ ու հավատալ, որ իմ մեջ շատ ուժ կա դեռ մի քիչ էլ դիմանալու ու բոլոր խնդիրները լուծելու, որոնք հիմա անհանգստացնում են ինձ : Ամեն ինչ լավ կլինի լսեցի՞ք : Հավատացեք ձեզ ու ձեր փոքրիկ մարմիններում թաքնված մե՜ծ ուժին... 🫂

sticker.webp0.05 KB

Իսկ հիմա ինձ մնում ա ուղղակի գրկել էս աղջկան ու ասել, որ ինքը երբեք էլ մենակ չի ու որ ես միշտ եմ իրա հետ ) Ու որ ապրի ինքը էս
Իսկ հիմա ինձ մնում ա ուղղակի գրկել էս աղջկան ու ասել, որ ինքը երբեք էլ մենակ չի ու որ ես միշտ եմ իրա հետ ) Ու որ ապրի ինքը էսքան ուժեղ, դիմացկուն ու աշխատասեր երեխա լինելու համար 🧚🏻 ... Ու բարի գիշեր 🌙

Վերևինը կարդացի՞ք ապրեք 🤍 Հիմա ուզում եմ ասեմ, որ նկարի վրա տեղադրված սքրիններում բոլոր էն մարդիկ են, ովքեր ուղղակի ինչ-որ օր եղել են իմ կյանքում ... մեկը քոլեջից ա, մյուսը դպրոցից, մյուսը "Ամենադրականից", մյուսը հին աշխատավայրից ու իրենցից մեկն էլ նոր աշխատավայրից ու ինձ համարյա չի ճանաչում ... Ես իրենցից ոչ մեկի հետ մշտական կապի մեջ չեմ ... առիթից՝ առիթ, ծնունդից՝ ծնունդ ու վերջ, բայց տեսեք ինչքան ուրախ են, որ ինչ-որ նոր ու կարևոր կետի եմ հասել իմ կյանքում : Ինչքան անկեղծ ուրախ են ինձ համար ... էլի ասեմ, էն մարդիկ ում հետ տարին մի անգամ եմ խոսում )) Ու միևնույն ժամանակ եկեք հիշենք վերևի գրածս ... Բոլոր էն մարդիկ, որոնց ես աջակցել եմ, իրենցից ոչ մեկ էս պահին չկա՜ 🫂 որոնց կողքին միշտ եղել եմ, էս պահին չկա՜ն ) Որոնց համար հնարավոր ամեն ինչ արել եմ, էս պահին ափսոսել են գրեն ուղղակի, որ "Շող, մենք ուրախ ենք քո համար գիտե՞ս, մենք վստահ էինք, որ դու կարաս"... ... Գիտե՞ք ինչի ա ցավոտ... որովհետև իրանցից յուրաքանչյուրը տեսել ա իմ տանջանքները, իմ վախերը, անհանգստությունները ու էն մեծ սպասումը, որ ես ունեմ ... իրանցից յուրաքանչյուրը գիտեր, ինչքան էի ես ձգտում սրան ... բայց իրականում ես չեմ նեղանում ոչ մեկից ու չեմ փոշմանում իմ ոչ մի արածի համար ... 🤍 Միևնույն ա ես իմ ձևով ձեզ ընկեր կլինեմ, դուք ձեր ձևով՝ ինձ ) 🫂

Ես տխրել էի մի քիչ, բայց անկեղծ էսօրվա դրականի չափաբաժինը էնքա՜ն մեծ էր, որ ուղղակի որոշեցի չկենտրոնանալ ու ուրախ մնալ, պատրաստվել վաղվան, բայց մտա ինստագրամ ու առաջինը էս ընկերության մասին փոստը ընկավ աչքիս(վերևում տեղադրել եմ) ու հասկացա, որ ճիշտ կլինի էս մտքերն էլ էստեղ թողնեմ ... ... Էնքան կարևոր ու մեծ դեր ունի իմ կյանքում իմ շրջապատը ... Իմ ընտանիքը, ընկերները, ծանոթները տարբեր ոլորտներից ու նույնիսկ հետևորդներս, հա : Ու ես ամենաշա՜տը իրենց կողմից աջակցությանն եմ միշտ սպասում, որովհետև ես տալիս եմ էդ աջակցությունը միշտ : Ես ընկեր ունեմ, ում հետ գնացել եմ իր աշխատանքի համար հարցազրույցների, ամբողջ օրվա ընթացքում... հարցազրույցների ժամանակ սպասել եմ դրսում համբերատար, իր տխրությամբ տխրել եմ ու հաջողությամբ կրկնակի շատ ուրախացել ... Ես իմացել եմ, որ հասել ա իր նպատակին ու պինդ գրկել եմ, ասել, որ ուժեղ ա ու կկարողանա հաստատ : Ես երջանկացել եմ իր հաջողությամբ ու վստահեցրել որ ավելիին կհասնի ... Ես ունեմ ընկեր, ով աշխատանք էր փնտրում վերջերս ու ես հնարավոր ամեն ինչ արեցի, որ դիմի էն հաստիքի համար, որտեղ նախկինում աշխատում էի, փորձեցի ամեն ձև օգնել, որ գտնի աշխատանք ու գտավ ... շատ շուտ գտավ 🤍 Մի ուրիշ ընկեր էլ ունեմ ում հետ դիմել էինք էն հաստիքի համար, որտեղ հիմա աշխատում եմ : Մի օր զանգեց, ասեց "Շոոոոող, ինձ էլ էն հարցազրույցի կանչել" ու ես տեղիցս վեր թռա, ուրախացա էդ պահին երևի ավելի շատ քան հենց ինքը ... հիշում եմ էդ պահի էմոցիաներս ... Ի վերջո չստացվեց, չընդունեցին ինչի համար մինչև օրս տխուր եմ, բայց ես հնարավոր ամեն ինչ արել էի ... Ընկերներիցս մյուսին էլ մինչև օրս համոզում եմ, որ իրեն ընձեռնված լավ աշխատանքային առաջարկը բաց չթողնի, ընդունվի ու փորձում եմ ամեն հնարավոր ձևով աջակցել ...

Շրջապատիր քեզ այնպիսի մարդկանցով, որոնք՝ հավատում են քեզ, ուրախանում են քո հաջողություններով, ոգեշնչում են քեզ 🫶🏼
+8
Շրջապատիր քեզ այնպիսի մարդկանցով, որոնք՝ հավատում են քեզ, ուրախանում են քո հաջողություններով, ոգեշնչում են քեզ 🫶🏼

sticker.webp0.20 KB

Ընդունվում են շնորհավորանքներ, գրկախառնություններ, բարեմաղթանքներ բան 😂🪄