𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Открыть в Telegram
968
Подписчики
Нет данных24 часа
-47 дней
-630 день
Архив постов
Բարի լույս 🫧
…
Ձեր աղջիկը արթնացավ, համով սրճեց տանը, սիրունացավ եկավ գործի 🫶🏻
Ու պատասխանեմ էն նամակներին, որոնք երկու օր ա մնացել են 🙈 չեմ հասցրել պատասխանել)
Ու քնեմ 🌙
Ժամ ինքնախնամքի 🛁
…
Իմ մոտ սովորաբար էս ժամը շատ ուշ ա լինում 🙈 00:00-02:00-ի հատվածներում, որովհետև իմ ամենահանգիստ ժամերն են ու լրիվ մենակ :
• Լոգանք եմ ընդունել 🛁
• Լվացք եմ արել լիքը 😂🧺
• Արդուկել եմ վաղվա շորերս 🫧
• Սենյակս եմ հավաքել ☁️
• Մազերս ու դեմքս եմ խնամել 🫶🏻
Հիմա էլ դրել եմ դիմակ, ծաղիկներիս ու բույսերիս չեմ հասցրել ջրել առավոտյան նոր հիշեցի, էդ էլ անեմ ու քնեմ 😴
Հաաա մոռացա 🤍
Գիրքս վերջացրել եմ օրեր առաջ ու ամեն օր մոռանում եմ կիսվեմ 🥹 անպայման հենց ժամանակ գտնեմ գրքի մասին փոստ էլ կլինի : Կարծում եմ ալիքի գրքասեր սրտիկները սպասում են 🫧
Evening shift like this 🥹🪄
…
Շատ ծանրն էր էս աշխատանքային օրը ... իրականում շատ քիչ եմ կիսվում աշխատանքի բնույթով, բայց շատ ծանր աշխատանք ա սա անկեղծ ծանր ) Էսօր արդեն լացս գալիս էր, չեմ պատկերացնում եթե մի օր Նարեկը չլինի էլ կողքս նստած ոնց եմ դիմանալու չլացեմ ... Մեկ-մեկ իրոք շատ դժվար ա էս ամեն ինչը, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը, evening shiftը ու էս սեր մարդկանց 🪄
Անին Ձեզ սպառնում ա, որ կմնաք առանց ինձ 🥹😂 բա
Մի քիչ ժպիտ Ձեզ 🫂
Բարի լույս սրտիկներ 🤍
Գիշերը առանց հաց ուտելու ու մնացած գործերս անելու միանգամից քնել եմ 10-ին 🥹 էսօր էլ արթնացել ու շաաաատ սոված եկել եմ աշխատանքի 😂
Ու Նարեկը իմ աշխատանքային սեղանին՝
10 րոպե չեմ նայում հեռախոսիս ու Դուք ) 🥹 հա կներեք հիմա սփամ եմ անում, բայց ավելի Սեր հետևորդներ չեք կարա տեսնեք ուրիշ ալիքում զուտ )
Ուտեմ ես Ձեզ վաաաաայ 🥹
Դուք եք երեխեք ... Չգիտեմ ոնց ա ստացվել, բայց ես երջանիկ եմ ուղղակի որ Դուք եք հետևում ալիքին ու Ձեր նման բարի հոգի ունեցող մարդուկներ ) Եթե ես ծայրահեղ վատ չլինեմ ու կարդամ Ձեր գրածները հենց գիշերը երբ վատ եմ, վստահաբար ես ինձ ոչ մի վայրկյան մենակ չեմ զգա 🤍
Ու էս խոսքերը գրում են գրեթե անծանոթ մարդիկ, չնայած ինձ ավելի քան հարազատ եք դարձել ...🫂 Դուք բոլորդ էնքան շատ կաք իմ օրերում, իմ կյանքում ... Ու ես էլի շատ եմ գնահատում ու շատ շնորհակալ եմ 🥹🫂
Կուզեի պատմեի էս օրվա մասին իրականում ... Պատմեի հենց գիշերը երկուսից սկսած ինչքան շատ եմ լացել, ոնց չեմ քնել մինչև լուսաբաց, ոնց եմ կարմրած ու ուռած աչքերով լինզաները տաքսիի մեջ մտցրել աչքս ու 20 րոպե ուշացած մտել գործի ) Կուզեի պատմեի ինչքան վատն էր էս օրը, ինչքան շատ եմ անճար նստել ու լացել, ինչքան բան ա փոխվել ու կոտրվել մեջս էլի ... Էնքան կուզեի էդ պատմեի ու էդ ցույց տայի ) Որովհետև եթե ցույց ես տալիս որ դու օրվա մեջ երկու ժամ փորձել ես ցրվել ու ծիծաղել ուրեմն հենց էդ երկու ժամն էլ երևում ա ու պետք ա մարդկանց ... ու ամենակարևորը էդ հերիք ա բոլորին : Մարդկանց էնքան հերիք ա էն ինչ երևում ա ու էնքան մեկ ա էն ինչ դրա հետևում կա ... լուրջ էնքան մեկ ա ախր ) Իսկ ես արդեն հոգնել եմ ավելի քան ... Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ ես չունեմ ում հետ կարամ կիսվեմ ու լացեմ ուզածիս չափ : Մեկին ում բացարձակ պետք չի լինի բացատրել ինչի եմ վատ ինչ օր եմ ունեցել աչքերս ինչի են կապտած ու ուռած ) Մեկին ով առանց բան ասել կարողանում ա հասկանա, լսի, օգնի, ոչ թե վատացնի առանց էդ էլ վատ վիճակդ ... Երևի պետք ա սովորել ոչ մեկից ոչ մի բան չսպասելու կանոնը, անջատել ուղեղը, սիրտը, զգայարանները ու ապրել տենց անջատված ) Տենց կլինի հեշտ ու հասկանալի էս աշխարհը ) Չգիտեմ ... լուրջ բառերն էլ էն մեկ-մեկ պրծնում, բայց թվում ա թե դեռ ասելիք ունես ու բառերդ են պակասում ...
էսքանը.
Уже доступно! Исследование Telegram 2025 — ключевые инсайты года 
