885
Подписчики
-224 часа
-37 дней
-1630 дней
Архив постов
Վայ ինձ բնության մեջ տուն, որ աչքերս միշտ դրախտ տեսնեն ու, որ միշտ ինձ հանգիստ զգամ 🤍
+4
… 🤍
Մտա տուն էլի ու սկսեցի լացել էն մտքից, թե ինչքան բան ունեմ անելու ու մտածելու դեռ ) Հենց էն միտքը, որ հազար հատ մտածելիք ու անելիք կա արդեն ճնշող ա ... Միշտ ամեն խնդրի ու դժվարության միջից դուրս գալը լավ հատկանիշ ա հա, բայց պահ ա գալիս, որ էլ չես ուզում դիմանաս, մտածես, ուզում ես ապրես առանց ճնշումների ... ու երևի էդ ճնշումներն ու պահանջներն ամենաշատը ինձնից են : Ամեն ինչ հասցնելու, ամեն ինչ ունենալու, ամենաշատը աշխատելու կամ ամենաշատ գիրքը կարդալու օրինակ) Ամեն ինչի մեջ լինելու ու ամեն ինչի մեջ լավագույնը լինելու պահանջը, վախը, ցանկությունը... Չգիտեմ, դժվար ա) Ասեմ Ձեզ ես էս ամենը 10-ի հասկանում եմ, ստեղ էլ գրում եմ ինքս ինձ բացատրելու ու խոստովանելու համար, բայց միևնույն ա հիմա էլի կգնամ կսկսեմ մտածել, կարդալ, տանջվել ու նորից չքնել 🫱🏻🫲🏼
+1
Այս հրեշտակային դեմքով և արդեն նեռվայնացած սկսում ենք օրը 😂 բայց գնում եմ քաղաքից դուրս, էդ հույս ա տալիս, որ դեռ ամեն ինչ կորած չի 🫱🏻🫲🏼
Ձեռքս չգիտեմ ինչի ա դողում 🥲, բայց ուրախ եմ, 3 ամիս ա գալիս եմ գրադարան Հոսեյնից վերջին գիրքը վերցնելու ու չի լինում: Էսօր կար, երջանկացա 🤍
Ուղղակի վերցրու հեռախոսը, և ինչ-որ մեկին գրի` սիրում եմ քեզ շատ 🎀
Ու աշխարհը ավելի բարի կդառնա ...
