𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Открыть в Telegram
968
Подписчики
Нет данных24 часа
-17 дней
-530 день
Архив постов
Երեկոներ կան, որ ուզում ես չավարտվեն ... էնքան սիրուն երկոներ կան, որ ուզում ես ամեն վայրկյանը պինդ պահես, որ չանցնի, չգնա, քո մոտ մնա ... Սովորաբար տենց պահերի նայում եմ շուրջս ու ամեն դետալ մտապահում եմ, որ հետո հիշեմ ժպտամ, երջանկանամ, ուրախանամ որ ապրել եմ ու ունեցել եմ տենց պահեր ... Երեկոներ էլ կան ուզում ես շուտ վերջանան, որ չհասցնես էլի կոտրվես, չհասցնես էլի սպառվես, լացես, չհասցնես էլի մեռնես հոգեպես ... Սենց անընդհատ ժամին ես նայում, տանը մենակ գնում գալիս ես, վերջում հոգնում գալիս ես քո սենյակ պատերին ես նայում, ժամին, սպասում ես թե երբ պիտի հոգնեն աչքերդ որ քնես ... Փորձում ես գրկես քեզ, օգնես, պինդ պահես, որ չթափվեն արցունքներդ բայց իզուր, որովհետև սովորաբար քո մոտ ստացվում ա հանգստացնել ու օգնել բոլորին, իսկ քեզ տենց էլ օգնել չես կարողանում ... 🫂
Բոլորս անցել ենք մեր սովորական կյանքին, ամեն մեկս իր չափով փորձում ա օգտակար լինել, հասնել, ինչ-որ չափով լավ բան անել բոլոր էն մարդկանց համար ովքեր էս պահին ունեն դրա կարիքը: Բոլորիս ներսում անբուժելի ցավ ա, կոտրված վիճակ, շատերիս մոտ տագնապ ու վախ դեռ կա, շատերիս մոտ էլ մեծ հույս, որ հետո կլինի ավելի լավ ... բոլորս նույն հոգեվիճակում ենք, բոլորս փորձելու ենք ապրել, աղոթել ու հավատալ, որ լավ կլինի, չգիտեմ երբ բայց կլինի 🤍 )
...
Կյանքն առաջ ա գնում հա, բոլորս էլ միասին առաջ ենք փորձում շարժվել, բայց մեր ներսում, ամենախորքերում էլի մի հարզատ մասնիկ պոկվեց ... էլի մի բան կիսատվեց մեր մեջ ու հիմա էդ մասնիկը հետ վերադարձնելու հավատով պիտի փորձենք ապրել 🫂
Պետք ա զգաս քեզ ինչքան են սիրում ... էդ Սերը ոչ լսելու ա, ոչ տեսնելու ) Պետք ա մարմնիդ ամեն բջիջով զգաս ու ապրես էդ Սերը ... 🫂
Էս ամեն ինչի մեջ ապրելով օրվա ընթացքում անընդհատ մեռնելս գալիս ա: Ու էս թուլություն չի, էս կոնկրետ հիասթափություն ա, զզվանք ա, վախ ա, սարսափ ա էս կյանքի հանդեպ ...
▫️ Սննդի հավաքման կետեր
1. Տիկնիկային թատրոն (Սայաթ-Նովա 4)
https://instagram.com/anaissardaryan?igshid=MzRlODBiNWFlZA==
2. Armenian Food Bank (Թումանյան 35Գ)
https://instagram.com/armenianfoodbank?igshid=MzRlODBiNWFlZA==
3. Center-Up (Երիտասարդականի ՍԱՍ-ի հարևանությամբ)
https://instagram.com/center__up?igshid=MzRlODBiNWFlZA==
▫️ Տարատեսակ օգնություն` բնակարանից մինչև աշխատանք
https://t.me/irurhet
▫️ Աշխատանքի համար
https://t.me/forartsakhjob
▫️ Անվճար բուժօգնություն
https://t.me/+3rtzKOu3r_wxODUyԲարի օր 🤎
Եկեք սկսենք ամեն մեկս մեր չափով օգտակար լինել : Ներքևում տեղադրում եմ լինկեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ստանալ տարատեսակ օգնություն, խնդրում եմ Դուք էլ տարածեք հնարավորինս և տեղեկացրեք բոլոր Արցախցիներին 🤍
«Սերը երկայնամիտ է, քաղցր է. սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում»
(Ա Կորնթացիս 13:4) 🤍
Հիմա ավելի շատ իրար օգնեք … ավելի շատ միմյանց կողքի եղեք, որ կարողանանք ապրել ...
Уже доступно! Исследование Telegram 2025 — ключевые инсайты года 
