𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Открыть в Telegram
966
Подписчики
Нет данных24 часа
-27 дней
-230 день
Архив постов
Պատկերացրեք իրավիճակ, երբ դուք շատ լարված գնում եք քննության բան, հանձնում եք շատ լարված ու ամենատխուր վիճակով դուրս եք գալիս ու մտածում, որ 90%-ով չեք ստանա, դե հիմա ստացվել ա նենց, որ տվյալ առարկայից հեռու եք էլի մի քիչ ( մի քիչ շատ 😂 ) ու ասենք տենց լարված ու անհամբեր սպասում եք էդ քննության պատասխանին։ Տենց երկու օր ա սպասում եք, գնում եք աշխատանքի ամբողջ ընթացքում էդ մտքերով բան, արագ տուն եք գալիս նույնսիկ փողոցում՝ սառելով արագ-արագ նայում եք, որ ի վերջո տեսնեք ինչ եք ստացել ու հանգստանաք բան 😂😂😂😂😂 ու .... ու բոլորի անունը լինում ա ցուցակում իսկ ձերը չէէէէէէէ , մենաաաակ ձերը 😂🤌🏻 ոոոոոնց էլի, կամ ինչիիիիիիի, ոնց ա հնարավոր ես տամ ու իմ անունը ու ոչ էլ գնահատականը չլինի ու միևնույն ժամանակ ես՝ ով էդքան անհամբերությամբ սպասում էր 😂 հիմա չգիտեմ լացեմ թե ծիծաղեմ 😂 սենց ապուշ բաներ մենակ իմ հետ են լինում երևի )
Hello ) 🐻
Իմ օրն էնքան վատ ա սկսել անկեղծ ... ամբողջ մարմինս ցավում ա, չհաշված որ գիշերը շատ ուշ եմ քնել ու աչքերս էլ են ցավում շատ ։ Եվ ամենակարևորը ոտքս էլի ուժեղ հարվածել եմ, կապտել ա ու հազիվ եմ քայլում 😂
Ասեք, որ իդեալական վիճակ ա քննության գալու համար ☁️
Մեկ էլ պարզվեց էսօր շնորհակալություն հայտնելու միջազգային օրն էր, նոր իմացա 😂 ամեն դեպքում դուք ամեն օր շնորհակալ եղեք ու միշտ 🫶🏻
Գիտեմ որ արդեն երկար եմ գրում, բայց էս էլ ասեմ, նոր հանգիստ պատրաստվեմ ու գնամ աշխատանքի ✨
Ձեր մեջ սովորություն զարգացրեք " Շնորհակալ լինելու " ամենալավ բանն ա, որ կարա պատահի ձեզ հետ ... սովորեք շնորհակալ լինել բոլոոոոոր պարագաներում, էնքան կարևոր բան ա էդ ) ✨ Շա՜տ բան կփոխվի ձեր կյանքում եթե սովորեք գնահատել ու շնորհակալ լինել ամեն մեծ ու փոքր բանի համար...🫶🏻
Լավ օր բոլորիդ ☁️
Քննությունս էլ հանձնել եմ )
Չգիտեմ ոնց ու էնքան էական չի էս պահին անկեղծ ... կարևորը էն ամենահաճելի պահն ա, որ բոլոր մտերիմներդ քեզնից անհանգիստ սպասում են ու ուզում են օգնել մի բանով )) Որ մենակ չես ու թեկուզ հեռու բայց լիքը մարդ ա կողքիդ ☁️
Ու ապրեք հա՞... հիմա հասկանում եմ, որ ճիշտ մարդկանց կողքին եմ ու որոնք մենակ լավ ձևով են անդրադառնում ինձ վրա ... որոնց կողքին ես ինձ մենակ չեմ զգում ու կարողանում եմ լիքը դժվար բաներ հաղթահարել 🤎 էնքան շնորհակալ եմ անկեղծ, սենց ուզում եմ իմ շրջապատի բոլոր մարդկանց գրկեմ պինդ ու ասեմ ինչքան շնորհակալ եմ եեեես 🥹🫂
Էս կյանքը էնքաաաա՜ն հեշտ ա դառնում լավ մարդկանց կողքին ) 🫶🏻 Բոլոր անհանգստություններով ու վախերով, լացակումած զանգում ես մեկին, խոսում ես ու սկսում ծիծաղել, չվախենալ... գրում ես մյուսին տալիս ես բոլոր անհասկանալի հարցերը, միանգամից բոլոր հարցերիդ պատասխանում ա ու վերջ, էլ բան չի թողնում որ մտածես ✨ ...
Էնքան շատ եմ ուզում ես էլ սենց ընկեր լինեմ, չգիտեմ հիմա ինչքանով եմ տենց ընկեր, բայց ուզում եմ իմ շրջապատի մարդկանց նման լավը լինեմ իրենց համար ... որ իմ կողքին էլ մարդկանց հեշտ ու թեթև լինի, որ կարողանամ օգնել ամեն խուճուճ պարագայում 🤎
Յուրաքանչյուր մեծ երազանք սկսվում ա երազողից: Միշտ պետք ա հիշել, որ դու ուժ, համբերություն ու ամենակարևո՜րը մեծ ցանկություն ունես՝ հասնելու աստղերին և փոխելու աշխարհը ... 🫶🏻 ես հիմա ամբողջ ուժով հավատում եմ իմ էն մեծ ու փոքր երազանքներին, որոնք մինչև Փետրվար պիտի իրականան ... ու կիրականանան 🤍
