ru
Feedback
Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Открыть в Telegram

Ասում են՝ ժամանակակից աշխարհի պահանջն է՝ ամեն կերպ հասնել ընթերցողին։ Փորձում եմ հետ չմնալ։ Դիմացեք)))։

Больше
1 393
Подписчики
Нет данных24 часа
Нет данных7 дней
-430 день
Архив постов
Թող պայքար լիներ, փողոց լիներ... տեսնեի՝ թե էտ ո՞նց են ԲՀԿ-ին դուրս թողնում ԱԺ-ից։

Լսեք Սրբազանին։ Լսեք, խաղաղվեք ու կիմանաք, թե ինչ պետք է անեք։ https://youtu.be/oqDpRoo44hs?si=_yT42cQ33AJUXKqF

Հունիսի 7-ին մեր ժողովուրդն ընտրատեղամասերում հերթ էր կանգնել, որպեսզի հեռացնի Նիկոլին։ Դատախազ փոխելու համար չէր հերթ կանգնել։ Ոչ էլ դատավոր նշանակելու։ Եվ ոչ էլ, առավել ևս, ընդդիմադիր մանդատների։ Ժողովուրդը միայն մեկ նպատակով էր հերթ կանգնել, որպեսզի երկրում լինի իշխանափոխություն։ Ու հիմա ընդդիմության ցանկացած քայլ՝ լինի դա մանդատ վերցնել, կամ չվերցնել, դատախազ նշանակել, կամ չնշանակել, պետք է բխի ժողովրդի՝ իշխանափոխություն իրականացնելու պահանջից։ Դա է մեր հանրության քաղաքական պատվերը։ Ուրիշ պատվեր ընդդիմությունը չի ստացել։ Ընդ որում՝ իշխանափոխության պահանջն ապագային չի վերաբերվում։ Այսօրվան է վերաբերվում։ Ու եթե իշխանափոխության գործընթացի մեկնարկը ևս երկու-երեք օր ուշացավ, առավել ևս՝ ընդհանրապես չսկսվեց, վստահեցնում եմ՝ ընդդիմությունը ժողովրդի համար ավելի ատելի կդառնա, քան նույնիսկ Նիկոլի իշխանությունն է։ https://www.youtube.com/watch?v=YNFqqQYstwE

Ուշադրություն։ Քիչ առաջ ինձ զանգեց Հովհաննես Սահակյանը և հայտնեց, որ իրավապահներն իրեն ձերբակալում են օդանավակայանում։ Հովհաննեսը՝ վերջին երկու օրերին համացանցում ակտիվ տարածվող տեսանյութի «հերոսն» է։ Այն մարդը, որն ասում էր, թե քվեարկելու է ու շուտ մեկնի Հայաստանից, որ եթե «վիճակը խառնվի», չմնա «բարդություններին»։ Հովհաննեսին ես ճանաչում եմ ավելի, քան տասը տարի։ Երեկ եթերում պատմել եմ, թե իրականում ով է նա։ Նաև ասել եմ, որ եթեր հեռարձակված հատվածը ոչ թե Հովիկի մտքերն են, այլ իրոնիան։ Մարդը, ով տարիներ շարունակ կանգնած է եղել մեր ԶՈՒ կողքին, ամեն ինչ արել է ուժեղ Հայաստան ունենալու համար, պարզապես վիրավորված էր, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հանդեպ նման վերաբերմունք են ցուցաբերում իշխող ՔՊ-ն ու նրանց կողմնակիցները։ Հենց այդ վիրավորանքից դրդված է նման պատասխան տվել լրագրողին։ Ընդ որում, ասեմ, որ Հովհաննեսը գրեթե ամեն ամիս է Հայաստան գալիս, բիզնես ծրագրեր է իրականացնում այստեղ։ Այսինքն, այնպես չէ, որ հենց ընտրությունների համար է եկել։ Պարզապես նրա իրոնիան (իսկ իրականում վիրավորանքը) սխալ է հասկացվել։ Բայց նույնիսկ եթե մարդը խուսափեր «բարդություններից» և ցանկանար շուտ վերադառնալ, դրա հանցանքը ո՞րն է։ Մի խոսքով՝ մարդու ազատությունն այս պահին սահմանափակված է։ Իր խոսքերի համաձայն՝ ոստիկանությունը ձերբակալում է իրեն։

Այսօր կրկին հերթապահ եմ: Սկսում ենք, միացեք))): https://www.youtube.com/live/fTYUf1jW9Zc?si=j_P0PLdXaXYwlE7K

Քարոզարշավը գրեթե ավարտված է: Ով ինչ «զենք» ուներ հանեց ու «կրակեց»: Ես ու Կարապետյան Կարենն էլ որոշել ենք այդ ամենն ի մի բեր
Քարոզարշավը գրեթե ավարտված է: Ով ինչ «զենք» ուներ հանեց ու «կրակեց»: Ես ու Կարապետյան Կարենն էլ որոշել ենք այդ ամենն ի մի բերել ու տեսնել, թե ինչ է կարելի ակնկալել հունիսի 7-ին: «Վերլուծական Live»-ն է ուղիղ եթերում: Միացեք: https://www.youtube.com/live/Ml6RZZWDH0A?si=FQy1GHGsIHUqy0Mk

Հայաստանի ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացի, ըստ իս, ընտրության ընդամենը 4 տարբերակ ունի՝ 1. Ուժեղ Հայաստան 2. «Հայաստան» դաշինք 3. Միասնության թևեր 4. ԲՀԿ Ուրիշ ընտրություն չունի Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացին: Նա նույնիսկ քվեարկությանը մասնակցել-չմասնակցելու ընտրության հնարավորություն չունի. պետք է մասնակցի: Ցավոք, այսպիսինն են այսօրվա իրողությունները: Ու, եթե այսպես չվարվենք, վաղը շատ ավելի դաժան իրողությունների առջև ենք կանգնելու: Անպայման գնացեք ընտրության, սիրելի հայրենակիցներ: Գնացեք և ընտրեք այս չորս ուժերից մեկին:

Արման Թաթոյան, Նարեկ Կարապետյան, Լևոն Զուրաբյան եռյակը լավ աշխատեց։ Ափսոս, որ հնարավոր չեղավ ավելի վաղ նման համագործակցություն սկսել։ Միասին նրանք շատ ավելի ուժեղ և արդյունավետ կլինեին, քան այսօր են։ Բայց ոչինչ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Լիահույս եմ, որ Թաթոյանի առաջնորդած ուժը կմասնակցի ապագա խորհրդարանի աշխատանքներին։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա այդպես լինի. նրանք մեծ պոտենցիալ, շատ ասելիք ու ավելի շատ անելիք ունեն։ Նարեկ Կարապետյանը նույնպես գերազանց տպավորություն թողեց։ Նա նոր սերնդի քաղաքական գործչի լավ օրինակ է։ Ամեն անգամ ինքն իրեն գերազանցում է, և դա հնարավոր չէ չտեսնել։ Մարդը երազանք և նպատակներ ունի ու գնում է այդ երազանքի և նպատակների ետևից։ Գովելի է ու հարգանքի արժանի։ Իսկ եթե այս մարդկանց ու նրանց թիմակիցներին գումարենք նաև «Հայաստան» դաշինքի ու ԲՀԿ-ի՝ հատկապես երիտասարդ գործիչների պոտենցիալը, ապա կարող ենք ստանալ վաղուց սպասված քաղաքական շատ գեղեցիկ պատկեր։ Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր չորս այս ուժերը կարող և պարտավոր են լուրջ փոփոխություններ բերել մեր երկրում։ Իսկ մեր՝ ընտրողներիս գործը, նրանց համապատասխան լիազորություններով օժտելն է։ Ես արդեն որոշել եմ, թե չորս այս ուժերից՝ որի օգտին եմ քվեարկելու հունիսի 7-ին։ Իսկ դու՞։

⛪ Երբ է հաջորդ տաղավարը։ Ի՞նչ տոն է այսօր։ Ի՞նչ է նշանակում Վարդավառը կամ Համբարձումը։ Այժմ այս ամենը կարող եք իմանալ մեկ Tel
⛪ Երբ է հաջորդ տաղավարը։ Ի՞նչ տոն է այսօր։ Ի՞նչ է նշանակում Վարդավառը կամ Համբարձումը։ Այժմ այս ամենը կարող եք իմանալ մեկ Telegram բոտից։ 📅 Ամենօրյա հիշեցումներ եկեղեցական տոների մասին ✝️ Տոների և ծեսերի բացատրություններ 🤖 Հարցեր ու պատասխաններ Հայ Եկեղեցու վերաբերյալ 📲 @HayEkegh_bot Միացեք հիմա և բաց մի թողեք Հայ Եկեղեցու ոչ մի տոն։

Երեկ փաստորեն երկու շքերթ է եղել՝ մեկը Հանրապետության հրապարակում, մյուսը՝ լրատվական դաշտում... Ես իհարկե հասկանում եմ, որ մեր լրատվամիջոցները լսարան պահելու խնդիր ունեն, բայց մյուս կողմից էլ՝ երկիր չկորցնելու խնդիր կա։ Որ կողմ նայում ես, նիկոլական քարոզչություն է։ Որ կայքը բացում ես՝ նիկոլ, նիկոլ, նիկոլ... Բա հետո՞։ Ի վերջո, նախընտրական շրջան է, ընտրություններին նախորդող վերջին շաբաթը։ Հերիք չի՞ նիկոլի քարոզչությամբ զբաղվել։

Փաշինյանի տապալման հնարավորությունը միջազգային քաղաքականության հաշվարկների գործոն է դարձել։ ԱՄՆ պետքարտուղարի անակնկալ այցը դրա վկայություններից է. ամերիկացիներն այդքան էլ վստահ չեն, որ Փաշինյանը կընտրվի և շտապում են րոպե առաջ պոկել նրանից այն, ինչ մեր տարածաշրջանում անհրաժեշտ է Վաշինգտոնին։ Այս շտապողականությունը կարևոր մեսիջ է, որը մեր ժողովուրդը և հատկապես մեր ընդիմությունը պետք է լավ ընկալեն։ Հայաստանում լուրջ փոփոխություն ունենալու նոր շանս է տրվել մեզ։ Մենք պարզապես պարտավոր ենք օգտվել այդ շանսից։ https://youtu.be/yWv3ObKG7UE?si=QDrGp7ZMfH-YCyJP

Միացեք «Վերլուծական Live»-ին: Սկսում ենք: https://www.youtube.com/live/i9aq2K-57oI?si=DVEsePX2DUlJwul6

Վերջին օրերին Ռուսաստանից անընդհատ սպառնալիքներ են հնչում։ Ավելի ճիշտ՝ կիսասպառնալիքներ։ ՌԴ ներկայացուցիչները փորձում են հասկ
Վերջին օրերին Ռուսաստանից անընդհատ սպառնալիքներ են հնչում։ Ավելի ճիշտ՝ կիսասպառնալիքներ։ ՌԴ ներկայացուցիչները փորձում են հասկացնել մեզ բոլորիս, թե ինչ կլինի, եթե Հայաստանը որոշի անդամակցել ԵՄ-ին, առավել ևս՝ եթե դա իրականություն դառնա։ Շատ փորձագետներ համոզված են, որ Ռուսաստանի այդ սպառնալիքները մեկ նպատակ ունեն՝ ամեն ինչ անել, որպեսզի հունիսի 7-ին մեր ժողովուրդը նորից չքվեարկի երկիրը աղետի տանող իշխանության օգտին։ Չգիտեմ։ Եթե իսկապես դա է նպատակը, ապա իմ կարծիքով Մոսկվայի հաշվարկը սխալ է. այդկերպ նրանք միայն կոնսոլիդացնում են մեր հանրության հակառուսական տրամադրություններ ունեցող հատվածին Նիկոլի իշխանության շուրջ։ Իսկ հակառուսական էլեկտորատը Հայաստանում մեծ է։ Շատ մեծ։ Ու ոչ անհիմն մեծ։ Կարծում եմ՝ Ռուսաստանում էլ դա լավ գիտեն։ Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ է անում Մոսկվան և ինչու՞ է դա անում։ Օգնու՞մ է Նիկոլին՝ չեմ կարծում։ Կրկին սխա՞լ է գործում՝ հնարավոր է։ Բայց ուրիշ տարբերակներ էլ կան, որոնց մասին մեկ ժամ անց կխոսեմ «Վերլուծական Live»-ի ընթացքում։ Իսկ հաղորդման երկրորդ հատվածում Կարեն Կարապետյանի հետ կքննարկենք Հայաստանի նախընտրական իրողությունները։ Վերջին օրերին Ռուսաստանից անընդհատ սպառնալիքներ են հնչում։ Ավելի ճիշտ՝ կիսասպառնալիքներ։ ՌԴ ներկայացուցիչները փորձում են հասկացնել մեզ բոլորիս, թե ինչ կլինի, եթե Հայաստանը որոշի անդամակցել ԵՄ-ին, առավել ևս՝ եթե դա իրականություն դառնա։ Շատ փորձագետներ համոզված են, որ Ռուսաստանի այդ սպառնալիքները մեկ նպատակ ունեն՝ ամեն ինչ անել, որպեսզի հունիսի 7-ին մեր ժողովուրդը նորից չքվեարկի երկիրը աղետի տանող իշխանության օգտին։ Չգիտեմ։ Եթե իսկապես դա է նպատակը, ապա իմ կարծիքով Մոսկվայի հաշվարկը սխալ է. այդկերպ նրանք միայն կոնսոլիդացնում են մեր հանրության հակառուսական տրամադրություններ ունեցող հատվածին Նիկոլի իշխանության շուրջ։ Իսկ հակառուսական էլեկտորատը Հայաստանում մեծ է։ Շատ մեծ։ Ու ոչ անհիմն մեծ։ Կարծում եմ՝ Ռուսաստանում էլ դա լավ գիտեն։ Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ է անում Մոսկվան և ինչու՞ է դա անում։ Օգնու՞մ է Նիկոլին՝ չեմ կարծում։ Կրկին սխա՞լ է գործում՝ հնարավոր է։ Բայց ուրիշ տարբերակներ էլ կան, որոնց մասին մեկ ժամ անց կխոսեմ «Վերլուծական Live»-ի ընթացքում։ Իսկ հաղորդման երկրորդ հատվածում Կարեն Կարապետյանի հետ կքննարկենք Հայաստանի նախընտրական իրողությունները։ Հղումը կտեղադրեմ քիչ ավելի ուշ։

Երկու տարի առաջ՝ Մայիսի 28-ին, Սարդարապատի բարձունքից Բագրատ Սրբազանը պատգամ հղեց մեզ ամենքիս։ Այդ օրը Սրբազանը խոսեց մեր երազանքների մասին։ Նա խոսեց մեր ուղու մասին։ Ճշմարտության մասին խոսեց ու այդ ճշմարտությամբ զինեց ամենքիս։ 100 տարի անցնի, թե 1000... Սրբազան Հոր ահա այս խոսքերը պետք է լինեն մեր ժողովրդին առաջնորդողը։ Մեզ ուժ տվողը... Ծնունդդ շնորհավոր, Սրբազան Հայր։ Մեզանից ոչ ոք դեռ չի գիտակցել, թե ինչ արեցիր դու վերջին տարիներին և ինչ ես շարունակում անել։ Բայց, վստահ եմ, կգա ժամանակ, երբ խոսելով հեղափոխության մասին՝ սերունդները կասեն, որ իրականում Հայաստանում մեկ հեղափոխություն է եղել։ Մտքի հեղափոխություն, գաղափարի հեղափոխություն, արժեքների հեղափոխություն... Եվ այդ հեղափոխությունը դու ես արել։ Աստված օգնական, Սրբազան ջան։ https://www.facebook.com/reel/979306188183686

Երկու տարի առաջ՝ Մայիսի 28-ին, Սարդարապատի բարձունքից Բագրատ Սրբազանը պատգամ հղեց մեզ ամենքիս։ Այդ օրը Սրբազանը խոսեց մեր երազանքների մասին։ Նա խոսեց մեր ուղու մասին։ Ճշմարտության մասին խոսեց ու այդ ճշմարտությամբ զինեց ամենքիս։ 100 տարի անցնի, թե 1000... Սրբազան Հոր ահա այս խոսքերը պետք է լինեն մեր ժողովրդին առաջնորդողը։ Մեզ ուժ տվողը... Ծնունդդ շնորհավոր, Սրբազան Հայր։ Մեզանից ոչ ոք դեռ չի գիտակցել, թե ինչ արեցիր դու վերջին տարիներին և ինչ ես շարունակում անել։ Բայց, վստահ եմ, կգա ժամանակ, երբ խոսելով հեղափոխության մասին՝ սերունդները կասեն, որ իրականում Հայաստանում մեկ հեղափոխություն է եղել։ Մտքի հեղափոխություն, գաղափարի հեղափոխություն, արժեքների հեղափոխություն... Եվ այդ հեղափոխությունը դու ես արել։ Աստված օգնական, Սրբազան ջան։

Սիրելի ընկերներ, սկսում ենք։ Համեցեք «Վերլուծական Live»-ի։ Կսպասեմ ձեր մեկնաբանություններին, կարծիքներին ու հարցադրումներին։ https://www.youtube.com/watch?v=0j70d1tpb0w

Աշխարհաքաղաքական զարգացումներն ու հայկական «ստվերը»։ Մինչ օրվա կես դեռ գիտեի, թե ինչ պիտի խոսեմ այսօրվա «Վերլուծական Live»-ու
Աշխարհաքաղաքական զարգացումներն ու հայկական «ստվերը»։ Մինչ օրվա կես դեռ գիտեի, թե ինչ պիտի խոսեմ այսօրվա «Վերլուծական Live»-ում, բայց հիմա արդեն չգիտեմ. թեման այլ մասնագետ է պահանջում։ Հոգեբուժ է պետք։ Ժամը 22։00-ին ուղիղ եթերում կլինեմ։ Հղումը քիչ հետո կտեղադրեմ այստեղ։

🎥🔴 ԱՆՈՆՍ․ «Իմնեմնիմի» փոդքասթ #284 📍Դիտեք վաղը՝ մայիսի 16-ին, ժամը 22.00-ին AntiFake TV յութուբյան ալիքում 🔺Հերթապահներ՝
🎥🔴 ԱՆՈՆՍ․ «Իմնեմնիմի» փոդքասթ #284 📍Դիտեք վաղը՝ մայիսի 16-ին, ժամը 22.00-ին AntiFake TV յութուբյան ալիքում 🔺Հերթապահներ՝ քաղաքագետ Հրանտ Մելիրք-Շահնազարյան, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյան 🔺 Հյուրերը՝ 📍Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան 📍«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Անանյան

Պատերազմից գրեթե 6 տարի է անցել, իսկ զոհերի անունները դեռ հրապարակված չեն։ Ինչու՞։ Չունի՞ պետությունն իր զոհված զինվորների անունները ճշտելու հնարավորություն։ Իհարկե՝ ունի։ Եվ ուրեմն ինչու՞ չի արվում դա։ Ի՞նչն է թաքցվում։ Զոհերի թի՞վը։ Ապուշ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե եթե հանկարծ պարզվի, որ 44-օրյա պատերազմում ոչ թե 3900 զոհ ենք ունեցել (իշխանությունների ներկայացրած թիվը), կամ 5000 զոհ (ընդդիմության տվյալները), այլ, օրինակ, 7000 զոհ՝ դրանից կորստի ցավն ավելի թեթև է դառնալու։ Ո՛չ։ Ցավը նույնն է մնալու։ Դա այդ նույն ցավն է, որն այսօր էլ մեր շատ հայրենակիցների գերեզման է տանում։ Գրեթե ամեն շաբաթ ինչ-որ մարդու՝ հիմնականում արցախցի, անժամկետ հեռանալու մասին լուր եմ ստանում։ Բա ինչի՞ց են մահանում այդ մարդիկ։ Պատերազմի զոհ չե՞ն։ Բա ի՞նչ են։ Բայց ո՞վ նրանց անունը կներառի պատերազմի զոհերի թվում… Իսկ 44-օրյա պատերազմին հաջորդած պատերազմական գործողությունների զոհե՞րը։ Նրանց ի՞նչ ցուցակում է ուզում «տեղավորել» Նիկոլի իշխանությունը։ Ու հիմա դրել թվի կռիվ է տալիս։ Կարծես, եթե 1000 հոգի զոհված լինեին, ցավն ու կորստի չափերն այլ էին լինելու… Ամեն ինչն իրենց արշինով են չափում՝ մեզ էլ նույն այդ չափի գերին փորձում դարձնել։ Ու չես կարող բացատրել նման համբալներին, որ հարցը նույնիսկ զոհերի թիվը չէ։ Հարցն այն է, որ Հայրենիք ենք կորցրել։ Ու չկա մխիթարություն։ Ո՛չ մեկ զոհի համար կա մխիթարություն, ո՛չ 1000-ի, ո՛չ էլ 10.000-ի։

Այսօրվա «Վերլուծական Live»-ում երկու թեմա ենք քննարկելու՝ Իրան և ներքաղաքական զարգացումներ։ Հյուրս Կարեն Կարապետյանն է։ Ի տար
Այսօրվա «Վերլուծական Live»-ում երկու թեմա ենք քննարկելու՝ Իրան և ներքաղաքական զարգացումներ։ Հյուրս Կարեն Կարապետյանն է։ Ի տարբերություն ինձ՝ ինքը դեռ կարողանում է հետևել նախընտրական զարգացումներին։ Ուստի, վստահ եմ, հետաքրքիր է լինելու։ Մեկ րոպեից ուղիղ եթերում կլինենք։ Միացեք։ https://www.youtube.com/watch?v=RDccYSacE3M