cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Telegram պաշտոնական ալիք:

Больше
Рекламные посты
1 393
Подписчики
Нет данных24 часа
-77 дней
-1230 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

Фото недоступноПоказать в Telegram
Պատանիների և երիտասարդների շրջանում սպորտն ավելի մասսայականացնելու և առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով անցկացրեցինք «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը: Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփեցինք միջազգային մրցաշարը: Ավելի մեծ ներգրավվածություն ապահովելու համար այս անգամ շեշտը դրել էինք հատկապես թիմային մարզաձևերի վրա. բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինթոն, սեղանի թենիս: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները: Միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ կազմակերպված մրցաշարը կրելու է շարունակական բնույթ՝ ընդլայնվելու հեռանկարով:
Показать все...
19👍 9
00:46
Видео недоступноПоказать в Telegram
Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի երթուղային ցանցի բնականոն աշխատանքը: Իլ դը Ֆրանսի մեր գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային և ճանապարհային ցանցի վերաբերյալ արված ուսումնասիրությունը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային համակարգի բարելավման համար:
Показать все...
39👍 15
Фото недоступноПоказать в Telegram
Փարիզում մեր պատվիրակության հետ ծաղիկներ խոնարհեցինք Կոմիտաս վարդապետի և ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Հուշարձանը գտնվում է Փարիզի սրտում՝ Սենա գետին հարող ընդարձակ ճեմուղու տարածքում, որը բարեկամական Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում երեք տարի առաջ ստացավ «Հայաստանի էսպլանադ» անվանումը:
Показать все...
👍 38 26👎 3
Фото недоступноПоказать в Telegram
Փարիզում մեր պատվիրակության հետ ծաղիկներ խոնարհեցինք Կոմիտաս վարդապետի և ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Հուշարձանը գտնվում է Փարիզի սրտում՝ Սենա գետին հարող ընդարձակ ճեմուղու տարածքում, որը բարեկամական Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում երեք տարի առաջ ստացավ «Հայաստանի էսպլանադ» անվանումը:
Показать все...
1
02:05
Видео недоступноПоказать в Telegram
Կասկադի, իր ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ: Իր կողմից հիմնված «WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES» ճարտարապետական կազմակերպությությունն ճարտարապետների թիմով Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին: Հանդիպման ընթացքում Ժան-Միշել Վիլմոտը ներկայացրեց քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները, որոնք շուտով կներկայացնենք:
Показать все...
39👍 9👎 1
Фото недоступноПоказать в Telegram
🇦🇲🇫🇷 Պաշտոնական այցի ընթացքում հանդիպեցի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Քննարկեցինք Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագրերն, որն իր մեջ ներառում է ուրբանիզմի, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտները: Երևանը մեծապես կարևորում է գործընկեր քաղաքների փորձը և արդյունավետ իրականացվող ծրագրերը, որոնք լավ հիմք են հանդիսանում նոր նախագծերի մեկնարկի համար:
Показать все...
👍 34 23👎 2
Фото недоступноПоказать в Telegram
Երևանի գործընկեր քաղաք Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն, որտեղ ամփոփված են հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները: Մանուշյանը միակն է, ով լինելով ոչ Ֆրանսիայի քաղաքացի ամփոփված է ֆրանսիացի մեծությունների կողքին։
Показать все...
23👍 19👎 1
Фото недоступноПоказать в Telegram
Այս օրերին Երևանը հյուրընկալում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան համաժողովը: Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է, որի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, և կայացվում են որոշումներ Բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ: Դեռևս 2019 թվականից մեկնարկած մեր և ՎԶԵԲ-ի հետ տարվող բանակցությունների արդյունքում որոշվեց ՎԶԵԲ տարեկան ժողովը ամենաբարձր մակարդակով ընդունել Երևանում:
Показать все...
👍 25 15👎 2
01:06
Видео недоступноПоказать в Telegram
Երևանում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնման նպատակով շուրջ 130 հասուն ծառեր և ավելի քան 2000 թփեր ու բույսեր են տնկվել Երևանյան լճի հարակից տարածքում:
Показать все...
45👍 18👎 1
01:53
Видео недоступноПоказать в Telegram
Աշխարհի մեծագույն բեմերը նվաճած Անգլիայի ազգային բալետը պատմական հյուրախաղերով Երևանում է՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ: Երևանը 11-րդ մայրաքաղաքն է աշխարհում, որն ընդունում է անգլիական թատերախմբին։
Показать все...
37👍 13👎 4