cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Genesis Armenia

Больше
Рекламные посты
353
Подписчики
Нет данных24 часа
-17 дней
+230 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավարությունն՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի, Երևանում Արցախի ներկայացուցչությունում այսօր փակ հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ: Քննարկվեցին Արցախի Հանրապետության լուծարման հակասահմանադրական հրամանագրի որոշումը չեղյալ հայտարարելու հնարավորությունները, ռիսկերի չեզոքացմանն ուղղված քայլերը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Արցախի հարցի միջազգայնացման, հայկական գիտամտավոր և կազմակերպչական ռեսուրսն արդյունավետ օգտագործելու ճանապարհների վերաբերյալ: «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ներկայացուցիչներն Արցախի նախագահին փոխանցեցին առարկայական առաջարկներ և դրանց իրագործման ճանապարհային քարտեզ, հայտնեցին Արցախի պետական ինստիտուտների պահպանման և արդյունավետ գործարկման հարցում աջակցության լիարժեք պատրաստակամություն:
Показать все...
Արդեն 3 ամիս է՝ Շենավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ՆԶՊ դասերն անցկացնում են Ռուսլան Թովմասյանի անվան ռազմագիտության դասարանում։ Genesis Armenia-ի և UMCOR Armenia հիմնադրամի համատեղ ջանքերով վերանորոգված դասարանում աշակերտները հնարավորություն ունեն անցկացնելու, թե՛ տեսական, թե՛ գործնական դասեր։ Այսօր հերոս Ռուսլան Թովմասյանի ծննդյան օրն է։ Ռուսլանը հերոսաբար զոհվել է 2022 թ. Իշխանասարում ընթացող մարտերի ժամանակ:
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
#սխալների_ուղղում 9 Հայոց պատմության նոր դասարագրքում տեղ գտած հերթական սխալ պնդումը՝ «հայերենը չի եղել Հայաստանի պետական լեզուն»։ Իրականում հայերենը պետական լեզու է եղել հայոց արքաների կառավարման չորս դինաստիաների ժամանակ՝ սկսած ՔԱ 570 թ.-ից, իսկ օրենքի ուժով՝ 1918-1920 թթ., Հայաստանի առաջին հանրապետության օրոք։ Խորհրդային երկրորդ հանրապետության ժամանակ պետական լեզու էին հայերենը և ռուսերենը, երրորդ հանրապետության ժամանակ՝ հայերենը։ Պետականությունը կորցրած տարիներին հայերը միմյանց հետ հաղորդակցվել են հայերենով։
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
#սխալների_ուղղում 8 Հայոց պատմության նոր դասագրքում նշվում է, որ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասն Արարատյան դաշտում է։ Մինչդեռ 12 մայրաքաղաքների կեսն Արևմտյան Հայաստանում է, մյուս կեսը՝ Արևելյան։
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
#սխալներ_ուղղում 7 Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքի հերթական սխալը․ Փոքր Ասիան՝ Անատոլիա։ Փոքր Ասիայի տարածքն, իրականում, ավելի ընդգրկուն  է։ Իսկ Անատոլիան կազմում է Թուրքիայի միայն կենտրոնական մասը։ Անատոլիայի ափերը ողողում են Միջերկրական և Սև ծովերը, իսկ Փոքր Ասիայի ափերը՝ Սև, Էգեյան, Մարմարա և Միջերկրական ծովի ջրերը։
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
#սխալների_ուղղում 6 Ոչ միայն բովանդակային, այլև քերականական սխալներ՝ Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում Գրված է «Սփյուռքներ», մինչդեռ ճիշտ տարբերակը Սփյուռքն է։ «Ք» տառն արդեն հոգնակիի իմաստ ունի, հետևաբար «ներ» վերջածանցն ավելորդ է։
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
#սխալների_ուղղում 5 Ուտիք նահագն ամբողջությամբ տեղափոխվել է Արցախ։ Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում հեղինակը Ուտիքը տեղափոխել է Արցախ, մինչդեռ Ուտիքի մի մասն է գտնվում Արցախի տարածքում: Նահագը սահմանակից է Գուգարքին, Փայտակարանին, փոքր տարածքով՝ նաև Սյունիքին: Ուտիք նահանգը Մեծ Հայքի 12-րդ նահագն է:
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
#սխալների_ուղղում 4 Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքի հերթական սխալը՝ Արագածի բարձրությունը: Հեղինակը նշել է, որ Արագածի բարձրությունը 4096 է։ Ներկայացնում ենք ճիշտ տարբերակը. 📌Արագածի բարձրությունը 4090 մետր է:
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
#եկեք_քննարկենք Արցախի Հանրապետության ո՞ր կառույցները ՀՀ-ում պետք է առաջնահերթ վերականգնեն գործունեությունը։ 1․ Նախագահական 2․ Ազգային Ժողով 3․ Պաշտպանության նախարարություն 4․ Արտաքին գործերի նախարարություն 5․ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ 6․ ԿԳՄՍ նախարարություն 7. այլ
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
#սխալների_ուղղում_3 Դասագիրք՝ առանց Մեծ և Փոքր Հայքերի Հայոց Պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում հեղինակը պատմում է Մեծ և Փոքր Հայքերի մասին, ներկայացնում Մեծ Հայքի նահանգները, մինչդեռ քարտեզում դրանք որևէ կերպ արտահայտված չեն։ Բացի այդ, հեղինակը Փոքր Հայքը չի ներառել Հայկական Լեռնաշխարհի տարածքում։ Պատմական Հայաստանի ճիշտ քարտեզը ⬆️
Показать все...