cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

EconoMood

Տնտեսական միտումներ ու լուրեր Հայաստանում և նրա շուրջ

Больше
Рекламные посты
746
Подписчики
Нет данных24 часа
-37 дней
+630 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

Фото недоступноПоказать в Telegram
🔎 Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է ՀՀ ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցը, համաձայն որի՝ 2024թ.-ի մայիսին սպառողական գների համաթիվը նվազել է 0.3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դիտարկվող ժամանակահատվածում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նվազել են 2%-ով, իսկ հագուստի և կոշկեղենի գները՝ 1.3%-ով: 🔹 Մայիսի վերջին ՀՀ դրամն արժևորվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ 0.2%-ով՝ ապրիլի վերջի համեմատ և 4%-ով՝ ռուբլու նկատմամբ։ 2023թ.-ի սեպտեմբերից ի վեր գրանցված կայուն անկումից հետո միջազգային պահուստները մայիսին ավելացել են 30 մլն ԱՄՆ դոլարով։ Աղբյուրը՝ Worldbank.org
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
✈️ Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 1-ից մեկնարկել է Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով չվերթները: 🔹 Չվերթներն իրականացվելու են շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: 🔹 Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ Wizzair.com:
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
🔎 EconoMood-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է Հայաստանում արդյունաբերության ծավալի դինամիկան ընթացիկ տարվա ապրիլին: 📊 2024թ.-ի ապրիլին Հայաստանում արդյունաբերության ծավալը կազմել է շուրջ 229.6 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 16.6%-ով, մինչդեռ նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 13.1%-ով: ՀՀ-ում 2024թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արդյունաբերության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ՝ ✔️մշակող արդյունաբերություն՝ +27%, ✔️ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ +13.9%, ✔️ ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ +4.8%, Հանքարդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալը նվազել է 15%-ով:
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
🔎 Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) ներկայացրել է Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը 2024թ.-ի հունիսի 1-ի դրությամբ. ▪️ ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 63.5 հազար մարդ, ▫️ ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 38.8 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով, ▪️ ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 18.3 հազար գործատուի հետ, որից հավաքագրվել է 5436 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 597-ը նոր ստեղծված աշխատատեղ է, ▫️ Աշխատանքի է տեղավորվել 5549 աշխատանք փնտրող (3148-ը՝ կին, 1207-ը՝ երիտասարդ, 66-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ): ▪️ Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 9566 գործազուրկի կարգավիճակը:
Показать все...
📈 2024թ.-ի հունվար-մայիսին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 11.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ. ✔️ առևտրի շրջանառություն՝ +24.6%, ✔️ արդյունաբերություն՝ +22%, ✔️ շինարարություն՝ +14.9%, ✔️ ծառայություններ՝ +3.7%։ 📊 2024թ.-ի հունվար-մայիսին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.2 անգամ. արտահանումն աճել է 2.5 անգամ, իսկ ներմուծումը՝ 99.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 📉 Նույն ժամանակահատվածում ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.8%-ով։
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
📊 Ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 5.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2%: 📈 EconoMood-ի հաղորդմամբ՝ դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. ✔️շինարարություն՝ 18.1%, ✔️առևտրի շրջանառություն՝ 17.6%, ✔️արդյունաբերություն՝ 6.9%, ✔️ծառայություններ՝ 2.8%։ ▪️ 2024թ.-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 32.2%-ով. արտահանումն աճել է 57.4-%, իսկ ներմուծումը՝ 17.2%-ով: 📈 Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 0.3%։
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
🔎 Համաձայն ՀՀ ՊԵԿ-ից ստացված պաշտոնական օպերատիվ տեղեկատվության՝ 2024թ.-ի մայիսի վերջի դրությամբ հարկման բազա ունեցող անձանց (եկամուտներ ապահոված աշխատատեղերի) թվաքանակը կազմել է 752 հազար 260, որը 2023թ.-ի մայիսի նկատմամբ աճել է 4.7%-ով։ 📈 Ընդհանուր տնտեսությունում միջին հարկման բազան (աշխատավարձը) կազմել է 296 հազար 690 ՀՀ դրամ, անվանական աճը՝ 6.7%: Հարկման ընդհանուր բազան կազմել է 223.2 մլրդ դրամ, անվանական աճը՝ 11.7%։ 🔗 Ըստ առանձին ոլորտների տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ Mineconomy.am
Показать все...
10:20
Видео недоступноПоказать в Telegram
🔎 ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին ձեռնարկել է 1177 օպերատիվ-հետախուզական միջոցառում: ▪️ Բացահայտվել է շուրջ 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն: Պետական բյուջե է վերականգնվել մոտ 18.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է շուրջ 7.4 մլրդ դրամով կամ 66%-ով։ ▫️ Պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 25.4 մլրդ դրամ։ Նախնական հաշվարկների հիմքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է 125 քրեական վարույթ։ ՀՀ ՊԵԿ
Показать все...
ՀՕՀ.mp4226.57 MB
Фото недоступноПоказать в Telegram
📊 Ընթացիկ տարվա ապրիլին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է 35 մլրդ 574.7 մլն դրամ, իսկ հունվար-ապրիլին՝ 107 մլրդ 770.1 մլն դրամ, որոնք աճել են՝ համապատասխանաբար 17.8%-ով և 13.7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 🔎 EconoMood-ի հաղորդմամբ՝ 2024թ.-ի ապրիլին ՀՀ-ում իրականացված շինարարության ծավալներում տնտեսական գործունեության տեսակներից զգալի մասնաբաժինները պատկանում են անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 52.1%, տրանսպորտին՝ 14.1%, կրթությանը՝ 8.7%, էլեկտրականությանը, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարմանը՝ 4.5%։ 📉 Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում առաջնային դիրք են զբաղեցնում կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող շինարարության ծավալները՝ 13 մլրդ 789.3 մլն դրամ, որոնք նվազել են 28.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Показать все...
Фото недоступноПоказать в Telegram
📊 EconoMood-ը ներկայացրել է ԵԱԶԲ կողմից հրապարակված «Մակրոտնտեսական կանխատեսում 2024 - 2026թթ․» զեկույցում ներառված կանխատեսումները 2024թ.-ի համար։ ▪️ Հիշեցնենք, որ ԵԱԶԲ-ն 2024թ․-ին Հայաստանում կանխատեսել է 7.5% տնտեսական աճ և 1.5% գնաճի մակարդակ։
Показать все...
Выберите другой тариф

Ваш текущий тарифный план позволяет посмотреть аналитику только 5 каналов. Чтобы получить больше, выберите другой план.