Gitakert
Открыть в Telegram
848
Подписчики
Нет данных24 часа
+17 дней
-730 дней
Архив постов
848
Աաաա՜՜՜՜՜։
Նենց բան եմ հիշել քնիս մեջ, որ պետք էր շուտ արթնանալ ու գրել, քանի դեռ չեմ մոռացել։ Բայց սա պարտադիր տեղադրեմ, որ հասկանամ՝ մենակ իմ հե՞տ ա սենց բան եղել, թե՞ էլի իմ պես մարդ կա։ Չնայած հասկանում եմ՝ շատերը լռելու են, քանի որ իրենց հետ «ՀԱՍՏԱՏ ՍԵՆՑ ԲԱՆ ՉԻ ԿԱՐԱ ԼԻՆԻ»։
Ուրեմն, սրանից մոտավորապես 20 տարի առաջ, երբ ես դեռ 5-րդ դասարանում էի սովորում, մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին, ով միաժամանակ մեր դասղեկն էր, հայոց լեզվի դասի ընթացքում հանձնարարեց գրել շարադրություն «Իմ ընկերը» խորագրով։ Դե, երեխա ենք, ոնց պետք ա լինի, երևի պետք ա ընկերոջդ կամ ընկերուհուդ անունը գրես ու սկսես նկարագրել նրան ու ձեր ընկերությունը, չէ՞, թե՞ չէ՞։ 😁 Մի խոսքով, ես տենց եմ արել։
Դասը տևում էր 45 րոպե։ Մոտ մի 15-ը ես մտածում էի՝ տվյալ ընկերոջս ինչպես ճիշտ կարելի ա նկարագրել, քանի որ նա իմ ընկերը լինելուց բացի նաև դասընկեր էր ու շատ չար էր։ Մտածեցի՝ նենց սիրուն կարելի ա գրել, որ ընկեր Սահակյանն էլ մի քիչ փափկի նրա նկատմամբ։
Ես մոտավորապես մի 2 կամ 3 էջ գրել էի ու չհասցրեցի ավարտին հասցնել, քանի որ ընկեր Սահակյանն ասաց՝ վերջ, հերթով կարդում եք։ Ես մեջների բոյովս նստում էի վերջում, բայց այդ օրը չգիտես խի՝ դասղեկի կողքն էի նստած՝ ամենադիմացը։
«Կարդա, Արթուր», — ասաց ընկեր Սահակյանը, ու մոտավորապես շարադրությունս սկսվեց այսպես. «Ես շատ եմ սիրում իմ ընկերներին, բայց ամենաշատը՝ ……-ին»։ Եվս մի 2 հոգու անուն։ (Իհարկե, հիմա ես մի քիչ այլ ձև կսկսեի ու լրիվ այլ կողմ կտանեի։)😂
Դասարանում մի քանի հոգի սկսում են խնդալ, իրար ինչ-որ բաներ խոսել։ Երբ ավարտեցի, ընկեր Սահակյանն ասաց՝ ապրես, Արթուր։ Եվ սկսեցին հերթով կարդալ։ Ես էլ աչքերս փակ լսում եմ բոլորի գրածները, որ հեսա տղերքն իմ մասին էլ կասեն, որ մենք ընկերներ ենք, և մեր ընկերությունն ամենահզորն ա, բայց ոչ ոք իմ անունը այդպես էլ չտվեց։ 😂
Դպրոցից տուն գնալու ճանապարհին տխուր մտա Շողիկ տոտաենց տան ավտոտնակը։ Նա այդտեղ 50 դրամով բուլկիներ էր վաճառում, բայց չկար։ 25 դրամով պլյոնկի մեջ փաթաթած կոզինախ գնեցի ու տենց ցեխ տշելով, լոմկա տուն էի գալիս էն մտքով, որ ես ընկեր չունեմ։
11-ամյա Արթուրի պատկերացրած ու նկարագրած ընկերությունը մնաց թղթի վրա, որը վաղուց էլ գոյություն չունի։
Բայց էս պատմության մեջ մի բանն ա հավես, որ 30 րոպե առաջ քնի մեջ հիշել եմ, արթնացել ու ձեր հետ կիսվելով հռհռում էի։
Երեխա ենք էլի։
Բարի գիշեր )
848
ՇՏԱՊ ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾՔ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ
Փնտրում ենք վարձակալության համար 200 ք.մ.-ից ավելի մակերեսով տարածք՝ Երևանի Փոքր Կենտրոնում։
Կդիտարկենք տարբեր առաջարկներ։
Եթե ունեք համապատասխան տարածք կամ տեղեկություն, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։
Կանխավ շնորհակալ ենք։))
848
Տաթևում եմ։ Կանգնած՝ էն վերևի մասում, նայում էի վանքին ու հիշեցի 1931 թվականի ապրիլի 27-ին տեղի ունեցած երկրաշարժի նկարը։ Եթե չեմ սխալվում, մոտ 9 կամ 10 բալ ուժգնությամբ էր եղել, որի արդյունքում քանդվել էին Տաթևի վանքի գմբեթն ու մի քանի այլ կառույցներ։
848
+6
COP17-ի Կանաչ գոտում Եվրամիության տաղավարում էներգախնայողությունը դառնում է հետաքրքիր ու ինտերակտիվ փորձառություն։
Երիտասարդ եվրոպական դեսպանների ներկայացրած կրթական նախաձեռնությունների, կոմիքսների և ուսուցողական խաղերի միջոցով երեխաները սովորում են էներգիան ավելի արդյունավետ օգտագործել և սեփական ձեռքերով պատրաստում քամու տուրբիններ։
Հատկապես ոգևորիչ է տեսնել, թե ինչպես են խաղն ու ստեղծարարությունը նպաստում բնապահպանական գիտակցության ձևավորմանը։ 💚
848
https://youtu.be/ans3Yx64BUg?si=3F713KA7jiKrQHZL
Առաջարկում եմ դիտել այս հարցազրույցը։ Նենց հետաքրքիր փաստեր եմ իմացե՜լ։
