AntiFake.am News
Открыть в Telegram
AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման լրատվական կայքի telegram ալիք։
Больше3 332
Подписчики
Нет данных24 часа
-87 дней
-3630 дней
Архив постов
3 332
Տիգրանաշենը Արարատի մարզի հայկական հող ու գյուղ է, սա անհերքելի է, հանձնման օրակարգը հակահայկական է
3 332
ՀՀ տարածքները սակարկման են հանվել․ սկզբում Արցախն էր, հետո Կիրանցը, Ջերմուկը, այսօր էլ Տիգրանաշենն է
3 332
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
3 332
Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է
3 332
Խնդրանք մատուցեցինք առ Աստված, որ անսասան լինի հայրենի մեր երկիրը, պետությունը և ժողովուրդը
Ավելին՝ https://antifake.am/video/khndrank-matowtsetsink-arh-astvats-or-ansasan-lini-hayreni-mer-erkire-petowtyowne-ew-zhoghovowrde
3 332
Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին. Սերժ Սարգսյան
3 332
Live. Վտանգված անկախություն, արցախյան սպանդ, Նիկոլ-Ալիև համագործակցություն․ «Իմնեմնիմի» փոդքասթ #308
3 332
Երեք տարի առաջ այս օրն սկսվեց մեր վերջին մարտը, մեր վերջին պատերազմը, որի արդյունքում մենք վերջնականորեն կորցրեցինք մեր ազգային կերպարն ու էությունը։ Ստորև ներկայացվող տողերն այդ էությունը կորցրած հայի մասին են։ Այդ մտքերը ոչ այնքան «ալիևի կոլխոզ» հիշեցնող այս դրածոների իշխանության ներկայացուցիչների մասին է, քանզի սրանք առհասարակ չեն ունեցել ազգային կամ նույնիսկ մարդկային էություն, այլ այն դեմքը կորցրած հայի, որ հողի կռվի փոխարեն, փողի կռիվ է տալիս։ Այդ Գաղջ հայն է մեր ողբերգության սկզբնաղբյուրը։ Դա այն հայն է, որ շշուկով անիծում է նիկոլին, բայց որի բիզնեսի հենասյունը հենց նիկոլն է, թուրքը, ազերական վառելիքն ու նարշարաբը (Վրաստանից ներմուծած): Նա է, որ երազում է, որ նիկոլն անգերեզման մնա, բայց հիմա չէ։ Հիմա իր բիզնեսին նիկոլը պետք է։ Նա, ով լռեց, երբ պետք էր գոռալ, մարեց, երբ պետք էր պայթել…
***
ՆԶՈՎՔ
Ահա հասնում ես վերջին կանգառին,
Առջևում անդունդ, հորատ դիվական։
Մի երախ՝ գամված արնոտ պատառին
Գունատ տեսիլք է, չկա տեսլական։
Վերջին հրաժեշտ խենթ կառապանին,
Մի վերջին համբույր ձիերին սևաչ։
Հայացքդ հառած բորբ խառնարանին,
Ափիդ մեջ սեղմած մի արնոտ կակաչ։
Եվ ատելության անսանձ հեղեղը
Քշում է տանում հոգիդ դալկացած
Դեպի հրաբխի անկուշտ խորքերը,
Դեպի գեհենը՝ ամոթից շիկնած։
Անգամ գեհենը չի կարող մարսել
Բազում մեղքերիդ թույնը անիծված։
Հրե ժայթքումով ջանում է փսխել
Նողկանքի աղբյուր հոգիդ հղփացած։
Դու մեղավոր չես, նրանք են տերը
Այս անհագ քաղցի, ոսկու ծարավի,
Որ խենթ քնքշանքի անհաս լեռները
Մի զարկով դարձրին անդունդներ ցավի։
Դու դեռ մեռած չես և քայլում ես դեռ՝
Հոգուդ լաթերը գետնին քարշ տալով։
Շուրջդ հոսում են սև արյան գետեր,
Ոռնում է սիրտդ՝ տենդագին լալով։
Ունայնությունն է գաղջ սրտիդ գինին,
Նզովքն է մարմնիդ նեխած պատառը։
Սառած հայացքդ դժոխքի ճամփին,
Չի փոխվի նամշած հոգուդ աստառը։
Գ.Ա.Պողոսյան
19.09.2026
