149
Подписчики
Нет данных24 часа
-37 дней
-730 день
Архив постов
если смотреть сердцем, то я всегда буду с тобой.
— Антуан де Сент-Экзюпери.
‘Маленький Принц’.
Եթե մի օր իրեն տեսնեք, փոխանցեք, խնդրում եմ, որ մեր միջև դեռ շատ չխմած սուրճի բաժակներ կան ու կցկտուր բառեր՝ օդում: Մենք կիսատ կատակներ ունենք ու չքննարկած թեմաներ:
Ասացեք, որ ինքն ինձ համար շատ հարազատ ու սիրելի է՝ չնայած որ ինձ այդպես էլ չճանաչեց: Ավելի ճիշտ՝ չճանաչեց այնպես, ինչպես ես կուզեի, որ ճանաչեր: Չտեսավ իմ այն կողմը, որը կուզեի տեսանելի լիներ:
Փոխանցեք նաև, որ աշխարհում ամենաշատը ատում եմ անզորության զգացումը: Կարոտը անզորության դրսևորում է, ու ես ատում եմ կարոտել: Բայց կարոտում եմ, ու շատ: Մեջբերեք նաև այն խոսքս, որ ես չեմ պատրաստվում ոչինչ փոխել ու վերադարձնել: Մարդիկ ունեն գնալու իրավունք, ու ես հարգում եմ այդ իրավունքը: Իմ կարոտն ինձ է պատկանում, այլ ոչ թե իրեն: Ու ես չեմ մեղադրում:
Ներողություն խնդրեք իմ անունից՝ այդպես էլ հրաժեշտ տալու ճիշտ ձև չսովորելու համար:
Ու գոռացեք այնքան բարձր, որ իր ականջներն ընդունակ չլինեն ընկալելու ձայնային ելևէջները: Չլսելու աստիճան բարձր գոռացեք, որ սիրում եմ իրեն:
Սյունե Սևադա ✨
Уже доступно! Исследование Telegram 2025 — ключевые инсайты года 
