cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

Рекламные посты
11 809
Подписчики
+424 часа
+17 дней
+58930 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

Սա հայրենիքի պայքար է. «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը երթ է անում «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները Գյումրիում սկսել են իրազեկման ավտոերթ` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների, որոնք մայիսի 4-ից Կիրանցից քայլերթով շարժվում են դեպի Երևան։
«Ժամանակն է սթափվելու, միանալու, ու սա կուսակցական պայքար չէ, սա հայրենիքի պայքար է։ Այս իշխանությունն ապաշնորհ է, նրանք միայն պատրաստ են վաճառել` հանուն իրենց աթոռի և շահի։ Նրանք ոչինչ չեն անում հանուն այն հայրենիքի, որտեղ մենք ենք ապրում»,– ասաց մասնակիցներից մեկը։
@ArmeniaSputnik
Показать все...
Այրվել է MAN մակնիշի ավտոբուս ՆԳՆ–ն հայտնում է, որ չշահագործվող ավտոբուսը կայանված է եղել Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում։ @ArmeniaSputnik
Показать все...
Թե բա, կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից, գրել է կիրանցեցի Գոհար Վարդանյանը։ «Կիրանցում ապրում է 360 մարդ, 300 չափահաս մարդ: Գոնե 50-%ին հարցրել եք` գո՞հ են, թե ոչ։ Ըստ իրենց` սահմանազատման-սահմանագծման աշխատանքները առայժմ դադարել են: Սակայն դեռևս մնացել է դրվելու 3 սյուն, որոնց տեղը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ենթակա չէ փոփոխության»: Ընդգծել է` եթե չդրվեն այդ երեք սյուները, ես նույնպես լավից վատից գոհ կլինեմ, քանի որ Կիրանցի համար ոչ թե կլինի շատ վատ, այլ պարզապես վատ: @ArmeniaSputnik
Показать все...
Ժողովրդագրական ինչ տվյալներ են գրանցվել ՀՀ–ում 2024–ի հունվար–մարտ ամիսներին։ @ArmeniaSputnik–ի ինֆոգրաֆիկան ներկայացնում է ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների դինամիկան և համեմատում դրանք 2023–ի նույն ժամանակահատվածի հետ։
Показать все...
«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, պատասխանելով Yerevan.Today-ի հարցին, թե ոնց կարձագանքեք Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած մտքի, որ Բագրատ սրբազանի առաջնորդած երթի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ 1 շահառուն Ռոբերտ Քոչարյանը, ասել է. «Կպատասխանեմ իրեն մատչելի աղբյուրից՝ դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»։ @ArmeniaSputnik
Показать все...
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում. Վանեցյանի պատասխանը Փաշինյանին 🔺Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում, գրել է Արթուր Վանեցյանը։ 🔺Նիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում։ 🔺Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ @ArmeniaSputnik
Показать все...
Sputnik Արմենիա

Լինելով ԱԱԾ տնօրեն` նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ` ԶՊՄԿ–ի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանը ինչ–որ բաներ պատմեց Արթուր Վանեցյանի և հայտնի գաղտնալսման մասին «Բայց ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, իհարկե, ամբողջը չի եղել։ Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է, որպես ահաբեկման գործիք։ Մենք հստակ տեղեկատվություն ունենք, որ այդ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Ձայնագրության մյուս մասն էլ օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար»։ @ArmeniaSputnik

Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Մայր աթոռի պատասխանը ▪️Եկեղեցի պիտի շարունակի մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանությունը, ազգային կյանքում միասնականության ամրապնդումը՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ ▪️Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին: @ArmeniaSputnik
Показать все...
❗️Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, հայտնում է Ազգային ճակատը։ @ArmeniaSputnik
Показать все...
Հայաստանում ապրիլին սննդամթերքի գները շարունակում են մնալ 4,5%-ով ցածր, քան նախորդ ապրիլին և 1,4% - ով բարձր, քան 2024 թվականի մարտին։ Թե ինչպես են փոխվել սննդամթերքի գները Հայաստանում 2024 թվականի ապրիլին, դիտեք մեր ինֆոգրաֆիկայում։⤴️ @ArmeniaSputnik
Показать все...
Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Վերածննդի հրապարակում «Մարդիկ կտեղավորվեն այստեղ, կխոսենք, կզրուցենք։ Մեզ բարի ընթացք»,– ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Չնայած եղանակն այդքան էլ բարենպաստ չէ` կարկուտ և անձրև է տեղում, սակայն քաղաքացիները շարունակում են իրենց պայքարը։ Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր։ @ArmeniaSputnik
Показать все...