cookie

Мы используем файлы cookie для улучшения сервиса. Нажав кнопку «Принять все», вы соглашаетесь с использованием cookies.

avatar

Vahe Hovhannisyan

Founder of Alternative Projects Group, Armenia Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր

Больше
Рекламные посты
612
Подписчики
+124 часа
+57 дней
+3930 дней

Загрузка данных...

Прирост подписчиков

Загрузка данных...

Եթե ՄԵԿ հոգին կարողանում է.   1.     Մի ամբողջ ազգ իրար հետ թշնամացնել 2.     Կորցնել Արցախը և շարունակել պաշտոնավարել 3.     «Կլիներ այս նույն վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտությունն ասել երկրի ԱԺ ամբիոնից ու շարունակել պաշտոնավարել 4.     2020թ. հոկտեմբերին չդադարեցնել պատերազմը և շարունակել պաշտոնավարել 5.     Իր իշխանության օրվանից անվերջ պատերազմներ բերել, բայց համոզել, թե ինքը խաղաղության իշխանություն է 6.     Պատերազմ հայտարարել սփյուռքին 7.     Հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանությունը 8.     Պատերազմ հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն   Ուրեմն նրա դիմաց 0-ներ են։ Քանի միլիոն զրո ուզում է լինել՝ 0+0+0+0+....... միևնույն է զրո է։ Ուրիշ բացատրություն չի կարող լինել։ Բայց արդյոք դա իրոք այդպե՞ս է, թե՞ մեզ այդպես են ներշնչել։ Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չզգալու, զրո չլինելու. լինելու մարդ։ Դրա համար ընդամենը պետք է գնալ խաղաղ հանրահավաքի։ Պարզ մոտիվացիայով՝ մարդ զգալու, մարդ լինելու համար։ Մի´ վախեցեք, մի´ թաքնվեք անհատական քայլից, մի´ ասեք՝ ես հոգով ձեզ հետ եմ, բայց թող ուրիշները պայքարեն, օրվա կեսը մի´ եղեք մարդ, մյուս կեսը՝ «մեծարգոյի» տակ ճկվող, մի´ եղեք զրո։ Ինչի՞ համար ենք պայքարում. որ դուրս գանք այս մղձավանջից, որ մարդկային դեմքով երկրում ապրենք, որ Ալիևը երբ ուզի՝ չծաղրի մեզ։ Նա այդ մեկ հոգուն չի ծաղրում, մեզ բոլորիս է ծաղրում։ էդ մեկ հոգու պրոբլեմը չէ, դա մեր վիրավորվելու պրոբլեմն է։ Ուզո՞ւմ ենք դուրս գալ 6-ամյա ստի դժոխքից ու նորմալ, ժամանակակից երկիր կառուցել։ Իսկ երեկվա ելույթն ունենում էր մի մարդ, ով «Արցախը Հայաստան է և՝ վերջ» գոռալով ու 26 տարվա բանակցությունները խափանելով, բերեց պատերազմ, ու հիմա խոսում է խաղաղությունից (մե´նք ենք թույլ տալիս), նա, ով մերժեց պատերազմը շուտ դադարեցնելու հնարավորությունը, խոսում է մարդկային կյանքերի ու խաղաղության մասին։ Ամենաիրական բանը, որ կար մեր կյանքում մինչև նրա հայտնվելը, հայկական Արցախն էր, իսկ նա հիմա խոսում է իրական և պատմական հայրենիքներից։ Դադարեցնել է պետք ստախոս աշակերտի լիրիկական շարադրություներով կառավարումը։ Մեր երկրին զուսպ, գրագետ կառավարում է պետք։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ        
Показать все...
👍 23👏 2
Շարունակության մասին պետք է հիմա մտածենք   Ակնհայտ է, որ վարչապետի փոփոխությունը շարժման հիմնական պահանջն է, պրոցեսի առաջին տրամաբանական հանգրվանը։ Եվ միանգամայն հասկանալի է լայն շրջանակների ու տարբեր խմբերի բնական հավաքական պահանջը՝ լսել (ձևակերպել, ընտրել, որոշել) նոր վարչապետի թեկնածուի անունը։ Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանությունը, և սա է ուզում հասարակությունը։ Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ՝ անկախ նրանից, թե գործող իշխանությունն ինչ տեխնիկական խնդիրներ կստեղծի գրանցման շուրջ։ Գուցե մենք սա հիմա լավ չենք պատկերացնում, բայց դա լինելու է, և նոր իրավիճակը մեզ համար նոր խնդիրներ է ձևակերպելու ու նաև աշխատանքի նոր հնարավորություններ տալու։ Այն է՝ իշխանությունը միայն վարչապետը չէ, և խորքային փոփոխությունները, որոնց մասին է հենց այս շարժումը, հնարավոր չէ իրականացնել մեկ հոգու փոփոխությամբ։ Իսկ հարցի մյուս, նույնքան կարևոր կողմը պետական ներքին կայունության ապահովումն է, պետության ներքին հոմեոստազի ապահովումը։   Փոփոխություններ և կայունություն   Առաջին փուլի փոփոխությունները չեն կարող սահմանափակվել միայն վարչապետի փոփոխությամբ։ Դա չի տա բավարար արդյունք։ Ոչ ոք չի չեղարկել արտաքին ռիսկերը, և մենք դա 24 ժամ պետք է հիշենք։ Արագ փոփոխությունների ծավալը պետք է ներառի.   1.     Վարչապետի փոփոխություն 2.     Անվտանգության խորհրդի կազմի փոփոխություն (որպես կոլեկտիվ պատասխանատվության մարմին պետք է ներառի գիտելիք ու փորձ ունեցող գործիչների՝ կարևորագույն հարցերը քննարկելու համար, ու որպես հակակշիռ «նորերի» իշխանության) 3.     Նախագահի փոփոխություն (չափազանց կարևոր է պետական կարևորագույն ինստիտուտի վերակենդանացման ու ներքին հաշտության  ու այլ կարևոր պրոցեսների երաշխավորը լինելու համար) 4.     ԱԺ նախագահի փոփոխություն   Կայունության ապահովում   Վերը նշված կետերի իրականացման պարագայում.   ա.  Աժ-ն պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը, և ՔՊ խմբակցությունը պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը։ բ.  Փոխնախարարների մակարդակով՝ ցանկության և ունակությունների դեպքում, պետք է շարունակվի բնականոն աշխատանքը։ Այսինքն պետք է ոչ թե խնդիր չդնել, այլ առավելագույնս բացառել փոխնախարարների կադրային ջարդը։ գ.  Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Դա պետության համակարգն է, և ոչ՝ փոփոխվող իշխանությունների։ դ.  Բացառվում է ուժային և իրավապահ համակարգերում պատահական, անգամ՝ վաստակած «շարժման տղերքի» նշանակումը։ Մենք 1991-ից դա գիտենք՝ ինչ է դա և ինչի է բերում։ Միայն մասնագետներ, պրոֆեսիոնալներ՝ համակարգի ներսից կամ համակարգերում աշխատած։   Նոր խաղի կանոններ   Ա/ Պետական համակարգ պետք է վերադառնան փորձառու մասնագետները, ովքեր անարդարացիորեն հեռացվել են կամ չեն ցանկացել աշխատել այս կառավարության հետ (դիվանագետներ, սպաներ և այլն)։ Բ/ Բացառել «արհեստական քվոտավորված մասնակցության» սկզբունքը՝ էսքան մարդ այսինչի կողմից, այսքան՝ այնինչի։ Եթե փոփոխությունները կատարվում են համաժողովրդական ճնշման տակ, ապա «ֆորմալ ազդեցիկների» ինստիտուտը  կորցնում է իր գինը։ Պետությունը կարիք ունի գրագետ, ունակ մարդկանց, այլ ոչ թե՝ սրա կամ նրա ներկայացուցիչների։ Բ/ Կոշտ ձևով պետք է կասեցվի ֆեյքերի ֆաբրիկայի գործունեությունը և սկսվի լուրջ բաց հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչ մեխանիզմներով, ինչ փողերով, ինչ կազմերով է իրականացվել մեդիա տեռորը հայ հասարակության հանդեպ։ Սա շատ կարևոր է՝ հասարակության սթափ բանականությունը վերականգնելու, ներքին հաշտության մթնոլորտի և առողջանալու պրոցեսի համար։   Գ/ Պետք է բացառել որևէ անհատական կամ ինստիտուցիոնալ վրեժ, անձնական քինախնդություն, անձնական հողի վրա վատություն՝ նոր «նախկինների» դեմ։ Սա պետք է լինի գերիշխող մթնոլորտը ու նաև՝ ուժայինների հստակ պարտականությունը։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ  
Показать все...
👍 22
Ստրատեգիական համբերության մասին   Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Շարժումը լավ ալիքի վրա է.  թակում է դռները, որոնք հերթով բացվում են։ Ժամանակի ու համբերության խնդիր է միայն, հերթով բոլորը ներսից բացվելու են։ Մարդիկ հոգնել են այսօրվա վիճակից։ Մարդիկ ուզում են լսել մարդու խոսք՝ կարեկից, մտահոգ, կիրթ, և այդ առաքելությունը փայլուն կատարում է Բագրատ Սրբազանը։ Մարդիկ ուզում են լսել վաղվա մասին հստակ խոսք, ինչը Սրբազանն արեց։ Մարդիկ հասկանում են, որ 1991 թվականի անկախ պետության բովանդակությունը ջարդվել է, և ուզում են հասկանալ, թե ի´նչ բարքերով և ի´նչ բովանդակությամբ է լինելու պետության շարունակությունը։ Շատ երկար տարիներ մեր երկրում մարդկանց հետ չեն խոսել. կա´մ խաբել են, կա´մ շահագործել, կամ էլ՝ երկուսը միասին։ Հիմա եկել է մի մարդ, ով իրենց հետ  խոսում է՝ պարզ, բայց շատ կարևոր բաների մասին ։ Մարդիկ ուզում են ապրել մարդու պես՝ զգալով իրենց հանդեպ հոգատարություն ու հարգանք, ու ոչ՝ մանիպուլյացիա և անվերջ ստորացում։ Սա շատ լավ պրոցես է, և եթե ասում ենք, որ գնում ենք երկրում խորքային, տևական փոփոխությունների, ապա դրանք ոչ մի օրո´ւմ են լինում, ոչ՝ մի շաբաթում։ «Ոստիկանը մերն է կարգախոսով» եկածը բոլորին բոլորի հետ թշնամացրեց։ Ոստիկաններին սարքեց սովորական մարդկանց թշնամի։ Ադրբեջանական բանակի հանդեպ այս օրերին այնքան չարություն չկա, որքան՝ հայ ոստիկանի. սա աննորմալություն է։ Ինչպե՞ս կարողացավ. ամեն մեկս պետք է էդ հարցը մեզ տանք՝ ոստիկան լինի, «մեծարգո» ասող լինի, հարթակում կամ հրապարակում կանգնած լինի. բոլորս էդ հարցը պետք է մեզ տանք։ Ինչպե՞ս ստացվեց, որ մեկ հոգին, մի անհասկանալի «վերապատրաստված» փոքր խմբով կարողացավ մի փոքր երկրի ներսում այսքան թշնամանք ու չարություն տարածել, ամեն ինչ խառնել իրար։ Որքան շարժումը թափ առնի, այնքան այս հարցը շատերն են տալու՝ հարյուր հազարներով, ու ավելի համառորեն։ Դրա համար մի փոքր ժամանակ է պետք։ Սա կոչվում է ստրատեգիական համբերություն։ Այս ժամանակահատվածի ամենակարևոր բառը պետք է լինի գրագիտությունը՝ գրագետ քայլեր, գրագետ լուծումներ, գրագետ պայմանավորվածություններ, գրագետ հաղթանակ։ Երկրում խորքային փոփոխությունները շատ կարևոր են, որպեսզի մենք սկսենք Ադրբեջանի և աշխարհի հետ իրոք բանակցել։ Կիրանցի գյուղամիջի, կամրջամիջի, դպրոցամիջի սյունը-սահմանը խոսում են մի բանի մասին՝ մեզ հետ այսօր չեն բանակցում։ Մեզ ընդամենը ստորացնելով պարտադրում են, որովհետև եթե բանակցող ունենայինք, նա այդ 50-100մետրի հարցը կլուծեր։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ    
Показать все...
👍 24 7🔥 1
Գիշերային Մհերը Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները հայտարարում են ստորագրված արձանագրությունների մասին, որոնք իրականում չբանակցությունների հետևանքով Ալիևի միակամ պահանջների արձանագրությունն են։ Առաջին թուղթը հրապարակվեց ապրիլի 19-ին՝ սկիզբ դնելով այսօրվա պրոցեսներին: Այդ օրերին ես առաջարկել եմ ՝ հրապարակային և խորհրդատվական խողովակներով հարցադրումներ անել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդեպ։ Նրա ստորագրությունն է փաստաթղթերի տակ, իսկ քաղաքական գործունեության մեջ մտնելը պահանջում է քաղաքական, անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն և հաշվետվողականություն։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները: Չգիտես ինչու՝ չարվեց: Դիվանագետների համահայկական խորհրդի կազմած բավականին ծանրակշիռ փաստաթղթում կար հիշատակում, որ ադրբեջանա-վրացական սահմանազատման հանձնաժողովի վրացի պատասխանատուները հետագայում ենթարկվել են քրեական պատասխանատվության՝ թույլ տված անօրինականության, թաքցված քարտեզների և ինքնագլխության համար, որոնք Վրաստանին պատճառել են տարածքային կորուստներ։ Շատ կարևոր է հասկանալ պրոցեսի անատոմիան. Նիկոլը չի կարող միայնակ անել բոլոր գործերը, և պայմանական ասած, նա ամեն ոլորտում ունի իր «կարմիրբերետավորները», որոնք կատարում են ցանկացած հրահանգ, համոզված լինելով, որ ոչ մեկին պարտավոր չեն լինելու հաշվետվություն տալ։ Շատ սխալ են պատկերացնում. Մհեր Գրիգորյանը պարտավո´ր է քաղաքական հաշվետվություն տալ քաղաքական ուժերին և հասարակությանը։ Հայաստանը գիշերային կյանքով ապրող օբյեկտ չէ, որ մարդիկ արթնանան ու առավոտը տեղեկանան իրենց գլխին եկածի մասին։ Պետք էր դա անել ավելի վաղ, բայց հիմա ամենևին ուշ չէ։ Քաղաքական գրագետ աշխատանքը ոչ ոք դեռ չի չեղարկել։ Իմ ասելիքը որևէ մասնավոր անձի մասին չէ (նույն՝ Մ. Գրիգորյանի)։ Բայց Մենք այսպես ստանում ենք նոր վտանգավոր որակի իշխանություն՝ ոստիկանական զորքերով փակված ու գիշերվա քողի տակ գործող, առանց անձնական պատասխանատվության։ Սա մի կառավարման ձև է, որը որպես կանոն բերում է նոր ներքին և արտաքին ցնցումների։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Показать все...
12👏 2👍 1
Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք   Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն։ Այ, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանվում են՝ իրենց հայտարարելով «Նիկոլի զինվորներ»։ Որ պատկերացնեք, թե քանի՜ նման «զինվորներ» են եղել աղետաբեր ռեժիմներում։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների ԲԱՑԱՌՈՒՄ։ ՔՊ-ն պետք է սրա մասին մտածի ու օգտվի այս պատմական շանսից։ ՔՊ-ն պետք է վախենա ոչ թե խաղաղ իշխանափոխության հաջողությունից, այլ՝ դրա տապալումից։   Որն է այս շարժման միավորող ուժը   Թափանիվի հիմքում Ճշմարտության արշավն է, ու սրանով մարդկանց շատ ավելի լայն շրջանակների համար է պրոցեսը բացվում ու դառնում ներառական։ Իշխանությունները սա ֆիքսել են։ Ձևավորվում է կայուն կորիզ, որն օրեցօր քաշում է նոր շրջանակներ։ Տարբեր ընտրազանգվածների մարդիկ ուզում են դուրս գալ կեղծիքի ու կիսաանասունի հոգեվիճակից, ուզում են մաքրվել, լինել սովորական մարդ։  Սրան իշխանությունը հակադրում է. 1.     Բերետավորներ 2.     Կեղծ իդեաներ՝ ռուսական պատվեր, արևմտյան պատվեր, նախկիններ  և այլն։   Կարմիր բերետավոր իշխանությունը   Կարմիր բերետն իրականում ոստիկանի գլխին չի հագցրած, եթե նույնիսկ նա է  հարձակվում, ջարդում խաղաղ քաղաքացուն։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Կարմիր բերետը հագցրած է կառավարության շենքին։ «Արյան գետերի» մոլուցքը այս իշխանության կենսափիլիսոփայությունն է, և հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելու ու Երևանի կենտրոնում ենիչերու նման իրենց պահելը նույն տրամաբանության մեջ են, ոչ մի տարբերություն։ Արյան գետը պետք էր կանգնեցնել դեռ 2020-ին։ Չարվեց։ Կարմիր բերետը իրականում այլ ժամանակներում չափազանց պատվաբեր բան է։ Կան տասյակ կարմիր բերետ ստացած սպաներ, ովքեր Հայաստանի համար ժամանակին արել են չափազանց կարևոր գործեր, որոնց մի մասը պետական  գաղտնիք է։ Այսօր այդ բերետն այլասերում է ոչ թե ոստիկանի գլուխը, որին այն հագցված է, այլ՝ իշխանության որակը, որի գլխին այդ կարմիրն արդեն ոչ թե պատվի արյուն է, այլ՝ իշխանություն պահելու միջոց։ Բայց մենք միակ երկիրը չենք, որ այս թեմային առնչվում ենք։ Կա ուսուցողական պատմություն, թե ինչպես են ուկրաինական Բերկուտի ծառայողները ծնկաչոք ներողություն խնդրում իրենց հասարակությունից՝ անասնական պահվածքի համար։ Նման մի բան եղել է Վրաստանում։   Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան հեղափոխություն   Հայաստանում թափ առնող շարժումը սկսել է իր աջակցության երթը Արևմուտքի հայկական խոշոր համայքներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան և այլն։ Երեկվանից աջակցության խոշոր արշավ սկսվեց Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ՝ Ռուսաստանով մեկ։ Սա նշանակում է, որ իշխանության մյուս պաշտպանական մեխանիզմը նույնպես ջարդվում է. Սրբազան շարժումը ստանում է համահայկական բնույթ, և հայկական աշխարհի զարթոնքը սկսվում է։  Վստահ եղեք՝ ևս մի կարճ փուլ և Հայաստանյան պրոցեսները ողջունելու են թե´ պաշտոնական  Արևմուտքը, թե´ Ռուսաստանը։ Այսպիսին է միջազգային խաղի կանոնը, ողջունում են ուժեղին։ Սա քաղաքական պրոցես չէ, որ ստացվի կամ տապալվի։ Ինձ ճիշտ հասկացեք, ես ուզում եմ, որ շարժման թափ հավաքելու պրոցեսը նույնիսկ մի փոքր երկարի։ «Ճշմարտության շարժումը» հանրային քավարան է։ Մենք դարձել էին փողի մեռած, գույքի գերի էլիտաներով ժողովուրդ, վախկոտ, կուչ եկած, աներազանք հասարակություն։ Ու թանկ գինն արդեն վճարել ենք։ Մենք թափ առնող պրոցեսով պետք է անցնենք մաքրման դժվար փուլ ու առողջացած վիճակում մեզ ծանր հարցեր տանք՝ ինչպես ստացվեց այսպես։ Ու էդ հարցերը ուղղված չեն լինելու միայն այս իշխանությանը։ Պետք է պատասխանենք կարևոր հարցերի. ինչո՞ւայսպես եղավ, ինչո՞ւ 30-ամյա երրորդհանրապետությունը փլուզվեց այսքան արագ ու ողբերգականորեն։ Ու մեր վերականգնումը պետք սկսվի արդարության սկզբունքի վրա։ Սա շատ կարևոր պահ է։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Показать все...
👍 25
Ինչ ունենք այս պահին   Քանի որ ընդունել ենք, որ  սկսել ենք լուրջ պրոցես, և ոչ թե մի օր հավաքվեցինք 70 հազարով ու ցրվեցինք տներով, ապա հաջողությունը անպայման լինելու է։ Այդ ընթացքում կարևոր է պարբերաբար արձանագրել՝ ինչ իրավիճակ ունենք, ինչ աշխատանք պետք է արվի։ Եվ այսպես. ինչ ունենք այս պահին.   1.     Ճշմարտության հրապարակ. կայուն ձևավորված կորիզ, որը դնում է երկրում խորքային փոփոխությունների պահանջ։ Սա արդեն փաստ է, նոր գործոն։ 2.     Հարթակից՝ Բագրատ Սրբազանը հրապարակեց կարևորագույն փաստաթուղթ՝ վաղվա Հայաստանի տեսլականը։ Հստակ ձևակերպումներով, որոնք հասկանալի են թե´ Հայաստանի ներսում, թե´ միջազգային հանրության համար, թե´ հակառակորդների։ 20 կետանոց բազմաշերտ փաստաթղթի 2 կարևորագույն բովանդակություններն են. Հայաստանը հանձնառու է շարունակել խաղաղության հաստատման բանակցությունները, ինչպես նաև սահմանազատման աշխատանքները, երկրորդ՝ այս շարժումը Հայաստանի ներքին կյանքի առողջացման  մասին է, ներքին հաշտության, արդար բարքերով՝ ժամանակակից պետության ստեղծման։ 3.     Գրագետ շրջանակների անմիջական և կիրառական ներգրավվածություն պրոցեսներին։ Հարթակից հնչած հանձնարարություն-խնդրանքին ի պատասխան «Դիվանագետների համահայկական խորհրդի» կազմած փաստաթուղթը բացառիկ է իր լրջությամբ և որակով։ Սա այն բեկումնային պահն է, որն այս շարժմանը նոր որակ է բերում և նաև հետագա գործողությունների նոր ուղղություններ բացում՝ աշխատանք արտաքին աշխարհի, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային գործընկերների, հարևան երկրների հետ։ 4.     Եկեղեցին ստացել է (վաստակել է) բացառիկ ժողովրդականություն։ Եկեղեցու խոսքը հասնում է յուրաքանչյուր տուն, միջավայր, անհատներին։ Սա բացառիկ պատմական ձեռքբերում է. շատ երկար ժամանակ կար լուրջ խնդիր՝ եկեղեցու խոսքը դժվարությամբ էր հանրայնացվում։ Ե՞րբ էր քաղաքացին լսում հոգևորականին՝ պատարագի՞ ժամանակ, քարոզի՞ ժամանակ. ընդունենք, որ քչերն էին լսում ու քչերը հասկանում, եկեղեցական այլ արարողությունների՞, որոնք զանգվածային չեն և ոչ մշտական։ Իհարկե՝ հեռուստաընկերություն, մամուլ, սոցցանցեր օգտակար խողովակներ են, բայց այսօրվա ճշմարիտ խոսքի, առողջացման խոսքի, քրիստոնեական խոսքի և արժեքների տարածման նման հնարավորություն երբևէ չի եղել։ Շարունակենք այս տրամաբանությամբ, և աչքի առաջ կձևավորվի կարևորագույն արդյունք՝ հասարակության իսկական առողջացում, հայ հասարակության և հայ առաքելական եկեղեցու իսկական միասնությունը։ 5.     Անհրաժեշտ է շարունակել մասնագիտական խոսքի, գրագետ ուղերձի զանգվածայնացումը։ Դիվանագետների օրինակի պես, մեր մյուս ինտելեկտուալ, մասնագիտական պոտենցիալով միավորները պետք է հասրակությանը ներակայացնեն իրենց աշխատանքը։ Ամենամեծ մոլորությունն այն է, թե հասարակությունը սպասում է միայն գոռոցի կամ էժան էմոցիայի։ Երկար տարիներ հասարակությունը կարոտ է մնացել գրագետ խոսքի, ու հիմա այդ սկսված պրոցեսը պետք է ուժեղացնել։ 6.     Հստակ ձևակերպվել է աշխատանքի և նպատակի ճանապարհային քարտեզ՝ նոր կառավարություն և դրան հասնելու հիմնական սցենարը։ Սա շատ կարևոր պահ է, որը պահանջելու է համառ աշխատանք։ 7.     Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա։ Եվ այս միտումն արագորեն տարածվելու է՝ մինչև կիրառական լուծում։ Բայց կառավարություն օբյեկտիվորեն կա, և կառավարության անդամների ու պետական համակարգի մտածելու խնդիրն է սա արդեն. իրենք վարչապետի՞նն են, թե՞ Հայաստանի Հանրապետությանը։ Սա վերաբերում է ամբողջ պետական համակարգին, ուժայիններին։ Սա վերաբերում է նաև ՔՊ-ի պատգամավորներին՝ նրանք Նիկոլի պատգամավորնե՞րն են, թե՞ քաղաքական ուժի և ընտրողի։ Ի դեպ, Բագրատ Սրբազանի կողմից հստակ մեսիջ ուղղվեց պետական համակարգին. քաղաքական փոփոխությունները չեն ազդելու ձեր կայուն բնականոն աշխատանքի վրա։ Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը պետության և ոչ թե մեկ հոգուն ծառայելու ինստիտուտն է։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Показать все...
👍 22
Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ   Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում, մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, 44 օր բայրաքթարի ու թշնամու առաջ կանգնի, բայց մենք մի14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների՝ «գործ ունենք, ինչ ասի՞ն որ, հոգնեցինք», մենք կարող ենք տարիներով ճամարտակել, թե կռիվն ինչու դադարեցրին, դեռ մի 44 օր էլ կարելի էր կռվել, բայց ինքներս 4 օր վախենում կամ ալարում ենք տնից դուրս գալ ու մասնակիցը լինելը փոփոխությունների։ Վրացիները մարտի սկզբից խոշոր ակցիաների մեջ են, և միայն երեկ են արձանագրել ամենամարդաշատ երթը՝ 50 հազար։ Մենք ուզում ենք մի օր մի 60 հազարով հավաքվենք ու բոլոր հարցերը լուծվեն հենց այդ օրը։ Մենք հո վրացի չենք, մենք զբաղված ենք, զահլա չունենք։ Հրեաները 1 տարի է՝ փողոցներում մի քանի հարյուր հազարանոց հանրահավաքների են դատաիրավական բարեփոխումների դեմ։ Չեն հոգնում, չեն նվնվում, ընթացքում ազգային համաձայնության կառավարություն են ստեղծում ու պատերազմում։ Մեր և ժամանակի մասին մեր այլասերված պատկերացումները մեզ միշտ բերում են անհաջողությունների։ Պատահական չէ, որ  մեզ մի պահի թվաց, թե արդեն Արցախի հարցը լուծել ենք ու կարող ենք ապրել՝ ոնց կուզենք, մի շերտի տալ անզուսպ հարստանալու ինդուլգենցիա ու մսխել ամեն ինչ։ Ի  վերջո , մենք պետք է մեր ներսում՝ և´ հարթակը, և´ հրապարակը, որոշում կայացնենք՝ ուզո՞ւմ ենք հասնել հաջողության, և պատրա՞ստ ենք այդ հաջողության համար մի քանի օրից ավել պայքարել։ Սա է հաջողության 2 հիմնական գործոններից մեկը (մյուսի մասին՝ հետո)։ Ի վերջո, մեր պատմությունը մեզ պետք է հուշած լինի, որ երկու օրում միայն գաղթ ու էթնիկ զտում է լինում։ Լաչինն ու Դեր Զորը մի բան մեզ պետք է հասկացրած լինեին։ Իսկ հաջողության համար ժամանակ է պետք։ Ընդ որում հենց տրամադրավես երկարաժամկետ պրոցեսի՝ հոգեբանորեն և մենեջմենթի առումով, հաջողությունը կգա շատ ավելի շուտ։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Показать все...
👍 27👏 3
Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».   1.     Պատերազմ բանակի դեմ 2.     Պատերազմ Արցախի դեմ 3.     Պատերազմ Եկեղեցու դեմ 4.     Պատերազմ սփյուռքի դեմ 5.     Պատերազմ 1991-2018 անկախության պատմության դեմ   Այս ատելության կրոնը ծավալվեցանթույլատրելիորեն երկար, հետևաբարկորուստներն ահռելի էին։ Ժամանակն էդադարեցնել։ Ասում է «Եկեղեցին ինչո՞ւ է խառնվումքաղաքական գործընթացի մեջ»։ Պետք է հստակ պատասխանել. Եկեղեցինխառնվում է այն ժամանակ, երբ չկապետություն կամ պետությունը իր կարևորագույն պարտականությունները չիապահովում՝ քաղաքացիների ֆիզիկականանվտանգությունը, պետությանտարածքային ամբողջականությունը, երկրիներսում խաղաղ համակեցությունը: Սահմանին մշտական պատերազմ, սահմանից ներս՝ չդադարող (խրախուսվող) թշնամանք։ Մենք ուզում ենք, որ այս իշխանական կրոնը մերժվի, բացառվի, անիծվի, վերացվի. ում ոնց հարմար է։ Եկեղեցին այս պահին իրականացնում է պատմական առաքելություն՝ համախմբելով ազգի բոլոր շրջանակներին՝ ներքին հաշտության և իրական խաղաղության հովանու տակ։ Ճշմարտության գաղափարն այս առումով շատ ավելի ռացիոնալ է, քան իշխանական կրոնի քարոզիչները փորձում են ներկայացնել։  Իշխանությունն ու իր բազմաբնույթ քարոզիչները, փորձելով փոխել հարցի էությունը, հերթական ու շատ ծանր վնասն են հասցնում մեր երկրին ու հասարակությանը։ Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից, դրանից հետո պետք է սկսվի ռացիոնալ, ժամանակակից պետության կառուցումը։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Показать все...
👍 18 4
Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան՝ ճշմարտության հետևից։ Խոսքը միայն Սրբազան երթի դուրս եկածների մասին չէ, այլ՝ բնակչության մեծ մասի, որն իր հույսը արդեն ուրիշ մարդու և ուրիշ պրոցեսի  հետ է կապում։ Հանրային հաշտեցումը աչքիդ առաջ իրականություն է դառնում։ Տավուշցիների մոտ 70 տոկոսը ձայն էր տվել Նիկոլին, իսկ հայտնի գյուղերում՝ ավելի մեծ տոկոս։ Սա նշանակում է, որ հիմա Նիկոլն  իր ընտրազանգվածի դեմ է կանգնած։ Սա նշանակում է նաև, որ անկախ նրանից՝ ով ում է ձայն տվել, կամ չի տվել, բոլորն այսօր իրենց զգում են անպաշտպան ու խաբված։ Հետևաբար բոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն։ Սա ընտրազանգվածների հակամարտություն չէ, ընտրություն չէ, կուսակցական պրոցես չէ։ Եվ ողջ հմայքն ու ներուժը դրա մեջ է։ Եվ հենց սա է զրկելու այս իշխանությանն իր ուժից, որն է սուտը, նենգությունը, մաղձը, խաբելը։ Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Показать все...
29👍 1👏 1
Այլընտրանքային նախագծեր խումբն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Սա ճշմարտության, արդարության և արժանապատվության համահայկական շարժում է: Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը, և հենց այդ պատճառով պահն է որ յուրաքանչյուր հայ միանա պայքարին:
Показать все...
👍 34 10