PARA.TV
Открыть в Telegram
5 757
Подписчики
-524 часа
-187 дней
-8030 дней
Архив постов
5 757
ԱԽ նախկին քարտուղար, տխրահռչակ Արմեն Գրիգորյանը մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել, և որն օգտագործելով՝ դավաճանել է սեփական ժողովրդին.Աբրահամյան
5 757
✅ Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։
Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։
Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՀՎԿԱԿ
5 757
🔹Ուկրաինայի և ԱՄՆ բանագնացների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է
📌Բանակցությունների առաջին փուլից հետո լրագրողների համար արված համատեղ հայտարարության ժամանակ ԱՄՆ մյուս բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նշել է, որ Միացյալ Նահանգների թիմը «շատ ոգևորված» է՝ իր բնորոշմամբ «բովանդակալից և կարևոր» քննարկմամբ։
5 757
ԱՄՆ բանագնացները Զելենսկիին ասել են, որ ցանկանում են առաջընթաց բանակցություններում մինչև ձմեռ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
5 757
Հարյուր հազար մարդ է մասնակցել Մոսկվայի կրոնական երթին, որը գլխավորում էր պատրիարք Կիրիլը
📌Երթը տանում էր Ռուս ուղղափառ եկեղեցու ամենասուրբ մասունքներից մեկը՝ Սմոլենսկի Աստվածածնի պատկերակը, Սուրբ իշխան Դմիտրի Դոնսկոյի մասունքները և Մոսկվայի բոլոր սրբերի պատկերակը։ Հավատացյալները քայլել են մոտավորապես 6,5 կիլոմետր՝ Քրիստոս Փրկչի տաճարից մինչև Նովոդևիչի վանքի դարպասները։
5 757
Սուրբ Պատարագ Գեղարդավանքում
___
Սուրբ Պատարագը Քրիստոսի փրկագործական զոհաբերության խորհուրդն է, որտեղ երկինքն ու երկիրը միանում են, և մենք հանդիպում ենք կենդանի Քրիստոսին։
Պատարագի գագաթնակետը Սուրբ Հաղորդությունն է, երբ ճաշակում ենք Քրիստոսի Մարմինն ու Արյունը՝ մեղքերի քավության և հավիտենական կյանքի համար։
5 757
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների հաջորդ քայլերը, որոնք կհայտարարվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ բանակցությունների հաջորդ քայլերի «էական» ծրագրերը, որոնք կհայտարարվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում», – հաղորդում է Reuters-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը
5 757
Զելենսկին հանդիպեց Ուիթքոֆին և Քուշներին։
Ամերիկացի բանագնացները պետք է Կիևին փոխանցեն Մոսկվայի դիրքորոշումը և քննարկեն պատերազմը հնարավոր դադարեցնելու ամերիկյան առաջարկները։
5 757
Մարգարա-Վանաձոր ճանապարհին բախվել են Mercedes-ը և Opel Corsa-ն․ վերջինի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ
5 757
2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է․ Շարմազանով
5 757
Պուտինը հրահանգել է կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով
Դա կապված է այնտեղ ամերիկացի բանակցողների շփումների նախապատրաստման և անցկացման հետ։
5 757
«Ձեզ հետ միասին, երկրի բոլոր քաղաքացիների հետ միասին, մենք կհաղթահարենք ցանկացած դժվարություն և ցանկացած մարտահրավեր։ Դրանք բոլորը ժամանակավոր են, անցողիկ։ Բայց Մոսկվան, Ռուսաստանը, հավերժական է»։
Պուտինը շնորհավորել է Մոսկվայի բնակիչներին
5 757
«News.5tv.am»-ի տեղեկություններով, դատախազ Խաչատուր Գալստյանին ի սկզբանե ասվել է, որ գործը անհեռանկար է, այն նախաքննության փուլում կկարճվի, և նա ստիպված չի լինի դատարանում հրապարակայնորեն պաշտպանել շինծու մեղադրանքը, ինչը դատախազությունում ևս ամոթալի բան են համարել: Բայց գործը ուղարկել են դատարան և Գալստյանին փաստի առաջ են կանգնեցրել՝ կա՛մ դիմում գրել ու գնալ, կա՛մ էլ գնալ դատարան, պաշտպանել ապօրինի մեղադրանքն ու մասնագիտական հանրության ու ժողովրդի աչքում հեղինակազրկվել, Գալստյանն էլ ընտրել է առաջին տարբերակը:
Գործով հանրային մեղադրող է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը:
5 757
Ֆլորիան Էսկյուդիեն նշանակվել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան
«Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»,- ասված է դեսպանատան ֆեյսբույան գրառման մեջ:
5 757
Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրագություններին, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանը վճռականորեն կարձագանքի այս վայրագություններին: Կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք լռում են նման բարբարոսության առջև կամ փորձում են արդարացնել այն, պետք է իմանան, որ իրենց լռությունը չի նշանակում չեզոքություն», – ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան Սիրիկում հարսանեկան խնջույքի վրա ԱՄՆ-ի հարձակմանը:
5 757
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր քաշը՝ 977 տոննա
5 757
44-օրյա պատերազմի ժամանակ 4,800 զոհ ունեցանք, ղարաբաղյան տարածքի կորուստ ունեցանք. Վահագն Խաչատուրյան
Ըստ հրապարակված պաշտոնական վերջին տվյալների` 44-օրյա պատերազմում հայկական կողմն ունեցել է 3833 զոհ
5 757
Ես խոսում եմ Պուտինի հետ. ես նրան շատ լավ եմ ճանաչում: Պուտինը չի ձգտում հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա:
Դոնալդ Թրամփ
