ru
Feedback

Не попадитесь на канал ботавода! Telemetrio находит и помечает такие каналы 👉 Хотите видеть метку — оформите подписку

Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Открыть в Telegram

Թուրքագետ Անժելա Սիմոնյանի հեղինակային ալիքը։ Այստեղ կիսվում եմ տարածաշրջանային իրադարձությունների վերլուծություններով, իմ ուսումնասիրություններով, թարգմանություններով ու արխիվային հետաքրքիր փաստերով։

Больше
Страна не указанаКатегория не указана
335
Подписчики
-124 часа
+77 дней
+2830 дней
Архив постов
Սիրելիներ, այսօր որոշել եմ կիսվել համացանցում տարածված ծիծաղելի մեմերով, որոնք վերաբերում են տարածաշրջանում ստեղծված իրավիճակ
+9
Սիրելիներ, այսօր որոշել եմ կիսվել համացանցում տարածված ծիծաղելի մեմերով, որոնք վերաբերում են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին))) Չնայած փոստը չի համապատասխանում ալիքիս ֆորմատին, սակայն հետաքրքիր կերպով ցույց է տալիս ներկայիս աշխարհաքաղաքական որոշ դրվագներ։ Արևելյան անդրադարձներ

Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-ի հարվածը իրանական կողմը կտրականապես հերքում, ինչը կարող է մտորումների պատճառ դառնալ , որ սա Ադրբեջանի և նրա դաշնակից Իսրաելի թատերական բեմադրությունը կարող է լինել` հետագայում հյուսիսից Իրանի դեմ նոր ֆրոնտ բացելու համար: պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab

Նկարը մարտի 3-ի նիստից է։ «Պարոնայք, իմացե՛ք, որ Թուրքիայի Հանրապետությունը չի կարող լինել շեյխերի, դերվիշների, մյուրիդների և
Նկարը մարտի 3-ի նիստից է։
«Պարոնայք, իմացե՛ք, որ Թուրքիայի Հանրապետությունը չի կարող լինել շեյխերի, դերվիշների, մյուրիդների և խելագարվածների երկիր»։
— Mustafa Kemal Atatürk

Պատմական էքսկուրս #4 Սիրելի ընթերցողներ, այսօր ևս անդրադառնանք մի կարևոր ու խորհրդանշական օրվա, որը վճռորոշ քայլ դարձավ Թուրքիայում կրոնապետական համակարգից դեպի աշխարհիկ պետություն անցման գործընթացում։ 📜1924 թվականի մարտի 2-ը և 3-ը համարվում են ժամանակակից Թուրքիայի աշխարհիկացման (լաիցիզմի) ամենաորոշիչ պահերը: Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 2-ի փակ նիստում, հիմք դրեց օսմանյան հնամենի կառույցների վերջնական փլուզմանը: Եկե՜ք մանրամասնենք այս երեք հիմնասյուները. 1. Խալիֆայության վերացում Թեև Հանրապետությունը հռչակվել էր 1923-ին, խալիֆի ինստիտուտը դեռ գոյություն ուներ (Աբդուլմեջիդ II-ի դեմքով): Մարտի 2-ին որոշվեց, որ երկիշխանությունը պետք է ավարտվի։ Խալիֆայությունը դիտվում էր որպես հենարան հին կարգերի կողմնակիցների համար և խոչընդոտ էր արևմտամետ բարեփոխումներին: Հաջորդ օրը ընդունված օրենքով Օսմանյան դինաստիայի բոլոր անդամներին հրամայվեց լքել երկիրը: 2. Շարիաթի և Վաքըֆների նախարարության լուծարում Մինչ այդ Թուրքիայում գոյություն ուներ «Շարիաթի և վաքըֆների նախարարություն» (Şer’iye ve Evkaf Vekâleti), որը վերահսկում էր իրավական և տնտեսական կյանքի զգալի մասը՝ հիմնվելով կրոնական կանոնների վրա: Կրոնական գործերը հանվեցին կառավարության կազմից և ստեղծվեց Կրոնական գործերի վարչությունը (Diyanet), որը պետք է զբաղվեր բացառապես հավատքի հարցերով՝ չմիջամտելով քաղաքականությանը: Սա ճանապարհ հարթեց դեպի աշխարհիկ քաղաքացիական օրենսգիրք: 3. Կրթության միավորում (Tevhid-i Tedrisat) Սա թերևս ամենաազդեցիկ բարեփոխումն էր հասարակության ապագայի համար: Մինչ այդ կրթությունը երկփեղկված էր. կային ավանդական կրոնական դպրոցներ (մեդրեսեներ) և ժամանակակից աշխարհիկ դպրոցներ: Այս որոշումների արդյունքում բոլոր կրթական հաստատությունները դրվեցին Կրթության նախարարության ենթակայության տակ: Մեդրեսեները փակվեցին, և կրթությունը դարձավ միասնական, աշխարհիկ և պետական: Մարտի 2-ի նիստը ռազմավարական էր. Աթաթուրքը և նրա թիմակիցները նախապես համոզեցին կուսակցական խմբակցությանը, որպեսզի հաջորդ օրը խորհրդարանում քվեարկությունը անցնի առանց լուրջ դիմադրության: Սա Թուրքիայի պատմության մեջ հայտնի է որպես «Երեք օրենքների օր», որը վերջակետ դրեց թեոկրատական (կրոնապետական) համակարգին: Արևելյան անդրադարձներ

▪️«Al Jazeera» հաղորդել է «հաստատված տեղեկատվություն» տարածաշրջանում լարվածության սրման պատճառով 12 երկրներում զոհերի և վիրավ
▪️«Al Jazeera» հաղորդել է «հաստատված տեղեկատվություն» տարածաշրջանում լարվածության սրման պատճառով 12 երկրներում զոհերի և վիրավորների մասին։ Թարմացված տեղեկատվության համաձայն՝ ամերիկացի զինվորների շրջանում զոհերի թիվը հասել է չորսի։ Արևելյան անդրադարձներ

Նկարում պատկերված է երկիծական ամսագրերից մեկի արձագանքը այս թեմային։ Կին. «Քեզ տալիս եմ հինգ րոպե։ Կամ կբղավես «Կեցցե՛ կանացի
Նկարում պատկերված է երկիծական ամսագրերից մեկի արձագանքը այս թեմային։
Կին. «Քեզ տալիս եմ հինգ րոպե։ Կամ կբղավես «Կեցցե՛ կանացիությունը», կամ ես…»

Պատմական էքսկուրս #3 1935 թվականի այս օրը՝ մարտի 1-ին, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 4-րդ անգամ վերընտրվեց Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Սա պատմական էր նաև նրանով, որ թուրքական խորհրդարանում առաջին անգամ ներկա էին 18 կին պատգամավորներ: ▫️Թուրք կանայք ընտրելու և ընտրվելու լիարժեք իրավունք ստացան 1934 թվականի դեկտեմբերի 5-ին։ 1935-ի փետրվարի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները առաջինն էին, որտեղ նրանք կիրառեցին այդ իրավունքը։ Ընտրությունների արդյունքում 17 կին պատգամավոր անցավ խորհրդարան, իսկ մեկ հոգի էլ ընտրվեց մի փոքր ուշ՝ լրացուցիչ ընտրություններով, դառնալով ընդհանուր 18 կին (մոտ 4.5%)։ ▫️Այդ ժամանակ կանանց ներկայացվածությամբ Թուրքիան աշխարհում զբաղեցնում էր 2-րդ տեղը։ Այս պատգամավորները պարզապես խորհրդանիշներ չէին. նրանք բարձր կրթություն ունեցող մասնագետներ էին՝ ուսուցիչներ, ֆերմերներ, բժիշկներ: ▫️Թուրքական մամուլի արձագանքն այս իրադարձության հետ կապված շատ դրական էր։ Մամուլը շեշտում էր, որ մինչ Եվրոպայի շատ երկրներում (օրինակ՝ Ֆրանսիայում կամ Իտալիայում) կանայք դեռ չունեին ընտրելու իրավունք, Թուրքիան արդեն նրանց նստեցրել էր խորհրդարանի աթոռներին։ Անգամ երգիծական ամսագրերը, որոնք սովորաբար սուր էին, այս թեմայով կատակում էին շատ դրական լույսի ներքո։ Օրինակ՝ պատկերում էին տղամարդկանց, ովքեր տանը երեխա են խնամում կամ ճաշ եփում, քանի դեռ իրենց կանայք «երկիր են փրկում»։ Սա ներկայացվում էր որպես զվարճալի, բայց արդարացի նոր իրականություն։ Արևելյան անդրադարձներ

Repost from ARMTALKS
ԱՄՆ-ը միջնորդի միջոցով Իրանին առաջարկել է այսօր կամ վաղը կնքել կրակի դադարեցման համաձայնագիր, սակայն Թեհրանը կտրականապես մերժել է այս գաղափարը, հայտնում է իսրայելական Yedioth Ahronoth հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրին։

Իրանի տարբեր բարձրաստիճան հոգևորականներ սրբազան պատերազմ` «ջիհադ» են հայտարարում` ի պատասխան այաթոլլահ Ալի Խամենիի սպանության: Այ սա է մերձավորարևելյան քաղաքականությունը` միահյուսված կրոնին ու մշակույթին: պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Երեկվանից տարածվում են հայտարարություններ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակելու, ապա այսօր վերաբացելու մասին։ Նման համատեքստում եկեք հասկանանք ի՞նչ է իրենից ներկայացնում Հորմուզի նեղուցը և ինչո՞ւ է այն այդքան կարևոր համաշխարհային նավագնացության համար։ ▪️Հորմուզի նեղուցը choke point է Պարսից ծոցի մուտքում։ Այն օգտագործվում է համաշխարհային օրական նավթասպառման մոտ 20%-ի տեղափոխման համար։ Իրանը փաստացի վերահսկում է այս կարևոր ծովային երթուղին, քանի որ հանդիսանում է այս նեղ ջրային տարածքին սահմանակից ափամերձ պետություն։ Նեղուցն այնքան նեղ է, որ հնարավոր չէ այն շրջանցել՝ առանց Իրանի կողմից պահանջվող ջրերում նավարկելու։ ▪️Այս աշխարհագրական իրականությունը նոր չէ, իսկ միջազգային ծովային գործունեությունը կարգավորող իրավական շրջանակները ձևավորվել են դարերի ընթացքում։ Դրանց հիմքում գտնվում է lex mercatoria-ն՝ «առևտրականների իրավունքը», որը ձևավորվել է որպես սահմաններից դուրս գործող վաճառականների գործնական փորձից բխող վերազգային առևտրային իրավունքի համակարգ։ ▪️Քանի որ նավթի այդքան մեծ ծավալ անցնում է այս նեղ անցուղով, դրա փակման կամ գործունեության խաթարման ցանկացած սպառնալիք անմիջապես հանգեցնում է համաշխարհային նավթի գների կտրուկ աճին։ Խոշոր խափանումը կարող է առաջացնել լուրջ համաշխարհային տնտեսական ցնցումներ՝ հանգեցնելով գնաճի բարձրացման։ ▪️Պարսից ծոցից ցամաքային ճանապարհով նավթի արտահանման հնարավորությունները շատ սակավ են։ Միայն Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ունեն խողովակաշարային կարողություններ, որոնք թույլ են տալիս շրջանցել նեղուցը, և նույնիսկ դրանք կարող են ապահովել ընդհանուր ծավալի միայն մի մասը։ Արևելյան անդրադարձներ

Ի՞նչ է այս պահին հայտնի Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի մասին (Օր երկրորդ) ▪️Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զոհվել է. այս իրադարձությունը դուրս է գալիս հակամարտության համատեքստից։ ▪️Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Մոհամմադ Փաքփուրը ևս զոհվել են։ ▪️Իրանը գիշերվա ընթացքում գրոհել է մի քանի ամերիկյան բազաներ Քուվեյթում, Իրաքում, Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում, Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայաններում: Հարված է հասցվել նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ խոշորագույն ավիաբազային Կատարում։ ▪️Իսրայելում Իրանի հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել է ավելի քան 120, հայտնում է CNN-ը։ ▪️Այսօր Իրանում ժամանակավոր խորհուրդ կհավաքվի, որը գերագույն առաջնորդի գործառույթներ կկատարի Ալի Խամենեիի մահից հետո։ ▪️ԱՄՆ դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումներ են տեղի ունենում, որոնք կապված են Իրանի հոգևոր գերագույն առաջնորդի զոհվելու հետ։ ▪️Իրանը փակում է ԱՄՆ-ի նավերի մուտքը Պարսից ծոց։ Այսօրվանից ոչ մի ամերիկյան նավ իրավունք չունի մտնել ծոց։ ▪️Իրանը երկու հրթիռ է արձակել Կիպրոսի ուղղությամբ, որտեղ տեղակայված են բրիտանական բազաները: Արևելյան անդրադարձներ

Ինչպես նշել է ընկերս` Վարուժան Գեղամյանը, որ Խամենեյի մահը կարող է դուրս գալ զուտ աշխարհաքաղաքական հակամարտության սահմաններից, ապա նշեմ, որ արդեն նկատվում է այսպիսի գործընթաց, քանի որ Բաղդատում շիա-մահմեդականները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա: պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab

▪️Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
Մենք խորապես վշտացած և մտահոգված ենք ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեր հարևան Իրանի դեմ իրականացված հարվածների կապակցությամբ, որոնք սկսվել են Նեթանյահուի սադրանքներից հետո։
Արևելյան անդրադարձներ

Սիրելի ընթերցողներ, չնայած ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, անհրաժեշտ եմ համարում շարունակել Պատմական էքսկուրս շարքը, քանզի այսօրվա իրականությունը ճիշտ պատկերացնելու համար, միշտ պետք է հղում անենք անցյալում տեղի ունեցած իրադարձություններին։ Պատմական էքսկուրս #2 Փետրվարի 28-ը Թուրքիայի պատմության մեջ հիշվում է հիմնական իրադարձությամբ՝ 1997 թվականի «հետմոդեռնիստական հեղաշրջմամբ». սա Թուրքիայի քաղաքական պատմության ամենավիճահարույց շրջաններից մեկն է։ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը սկիզբ դրեց քաղաքացիական կառավարության դեմ ռազմական միջամտությանը։ Այն ժամանակվա «Refah-Yol» կոալիցիոն կառավարության (Նեջմեթթին Էրբաքան և Թանսու Չիլլեր) վարած քաղաքականությունը Զինված ուժերի և հասարակության մի հատվածի կողմից ընկալվեց որպես սպառնալիք աշխարհիկ կարգերին։ Էրբաքանի այցերը իսլամական երկրներ (Լիբիա, Իրան) և նրա հայտարարությունները աշխարհիկ կարգերի դեմ լարվածություն առաջացրին բանակի հետ։ Ի տարբերություն 1960 կամ 1980 թթ. հեղաշրջումների, այստեղ բանակը չցրեց պառլամենտը, այլ օգտագործեց հետևյալ մեխանիզմները. 1997-ի փետրվարի 4-ին Սինջանի փողոցներով անցան տանկեր։ Զինվորականները դա անվանեցին «Ժողովրդավարությանն ուղղված հավասարակշռում»։ 1997 թվականի փետրվարի 28-ին տեղի ունեցավ ԱԱԽ նիստը, որը տևեց շուրջ 9 ժամ։ Զինվորականները կառավարությանը ներկայացրին 18 կետից բաղկացած պահանջագիր, որոնցից ամենակարևորներն էին.  • 8-ամյա կրթություն: Նպատակն էր փակել կրոնական դպրոցների (Իմամ Հաթիփ) միջնակարգ օղակը։ • Հիջաբի արգելք: Բուհերում և պետական հիմնարկներում գլխաշորի խիստ արգելք։ • Տնտեսական սահմանափակումներ: Այսպես կոչված «Կանաչ կապիտալի» (իսլամամետ գործարարների) դեմ պայքար։ Էրբաքանը սկզբում փորձեց դիմադրել, բայց 1997-ի հունիսին ստիպված եղավ հրաժարական տալ։ «Բարօրություն» կուսակցությունը Սահմանադրական դատարանի կողմից լուծարվեց, իսկ Էրբաքանին արգելվեց քաղաքականությամբ զբաղվել։ Այս իրադարձությունը հող նախապատրաստեց AK Party-ի (Էրդողանի կուսակցության) հետագա հաջողության համար, քանի որ հասարակության մի մեծ հատված իրեն ճնշված էր զգում փետրվարի 28-ի որոշումներից։ Իսկ, ահա, 2012 թվականին Թուրքիայում սկսվեց դատավարություն 28 փետրվարի կազմակերպիչների դեմ, և մի շարք բարձրաստիճան գեներալներ դատապարտվեցին։ Արևելյան անդրադարձներ

🇺🇸Ահա ամերիկյան ռազմաբազաների տեղաբաշխումն ամբողջ Մերձավոր արևելքում։
🇺🇸Ահա ամերիկյան ռազմաբազաների տեղաբաշխումն ամբողջ Մերձավոր արևելքում։

▪️«Մենք նախազգուշացրել էինք, որ այս պատերազմը կտարածվի ամբողջ տարածաշրջանի վրա», — իր X-ի էջում գրել է Իրանի խորհրդարանի ազգա
▪️«Մենք նախազգուշացրել էինք, որ այս պատերազմը կտարածվի ամբողջ տարածաշրջանի վրա», — իր X-ի էջում գրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ազիզին։ Այս խոսքերը ծառայել են որպես Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների լուսանկարի նկարագրություն։ Արևելյան անդրադարձներ

⛴️Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Եմենի «Անսար Ալլահ» (հուսիթական) շարժումը հայտարարել է Իսրայելի և ծովային առևտրային ուղիների վրա հարվածների վերսկսման մասին։ Առաջին հարձակումները կարող են տեղի ունենալ արդեն փետրվարի 28-ի երեկոյան, նշվում է հաղորդագրության մեջ։ Հարվածները նախկինում դադարեցվել էին Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրերի հիման վրա։ Մերձավոր Արևելքը մի տարածաշրջան է, որտեղ հակամարտությունները փոխկապակցված են քաղաքական և անվտանգային նուրբ մեխանիզմներով, և յուրաքանչյուր նոր լարում անմիջապես անդրադառնում է հարակից գործընթացների վրա։ Այդ պատճառով միամտություն է ենթադրելը, որ այսօր Իրանում տեղի ունեցող զարգացումները կմնան զուտ Իրանի սահմանների ներսում՝ առանց տարածաշրջանային շատ լուրջ ազդեցության։ Արևելյան անդրադարձներ

Իրաքյան լրատվամիջոցները հաղորդում են Թուրքիայի հարավում գտնվող ԱՄՆ Ինջիրլիքի ավիաբազայում պայթյունների մասին։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։ Արևելյան անդրադարձներ

Repost from ARMTALKS
🟨 Ռազմական գործողությունների մեջ ներքաշված երեք երկրները տարբեր անուններ են տվել իրենց օպերացիային. ▫️ԱՄՆ «Էպիկ ցասում» ▫️Իսրայել «Առյուծի մռնչոց» (նշվում է նաև՝ «Յեհուդայի վահան») ▫️Իրան «Խայբարի մարտ» (նշվում է նաև՝ «Փոթորիկի վերջը»)