ժամանակին
رفتن به کانال در Telegram
6 142
مشترکین
-724 ساعت
+1287 روز
+65730 روز
آرشیو پست ها
6 139
այնտեղ, որտեղ սկսվում են հպարտությունն ու կոպտությունը, ավարտվում են սերն ու ընկերությունը:
6 139
աշխարհում, որտեղ կարելի է գնել ամեն ինչ՝ ճանապարհորդություններ, կրթություն, նույնիսկ երջանկության պատրանքը, դեռևս անհնար է գնել մի մարդու, ում կողքին կարող ես պարզապես հանգստանալ։
մեկին, ում կողքին չես վախենա հիվանդանալ, սխալվել, ժամերով լռել կամ լավագույնը չլինել։
եթե բախտ է վիճակվել ունենալ այդպիսի մարդ քո կողքին, ուրեմն դու պարզապես հաջողակ չես․ դու իսկապես հարուստ ես։
6 139
ոչ ոք կատարյալ չէ։ բայց այն մարդը, ով համբերատարությամբ փորձում է հասկանալ քեզ և քո արարքների պատճառները, շատ մոտ է կատարյալին։
6 139
երբեմն Աստված ուշացնում է պատասխանը, որովհետև գիտի՝ երբ է այն մեզ ամենից շատ անհրաժեշտ լինելու։
6 139
դու երբեմն չափազանց շատ ես մտածում այն բաների ու մարդկանց մասին, որոնք չպետք է այդքան մեծ տեղ զբաղեցնեն քո մտքում։
6 139
ամեն ինչ չէ, որ պետք է վերլուծել, ամեն խոսք չէ, որ պետք է սրտիդ մոտ ընդունել, և ամեն իրավիճակ չէ, որ արժանի է քո ներքին խաղաղությանը։
6 139
կյանքն ավելի լավն է դառնում, երբ կողքիդ կա մարդ, ով քեզ միշտ ժամանակ է տրամադրում՝ անկախ աշխատանքից, եղանակից ու հոգնածությունից:
6 139
երբ կրկին չափազանց խիստ լինես ինքդ քո հանդեպ, մտածիր բոլոր այն հրաշալի, բայց անկատար մարդկանց մասին, որոնց սիրում ես։ դու սիրում ու ընդունում ես նրանց՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ։ դու նույնպես արժանի ես այդպիսի սիրո։ սովորիր այդ սերը նվիրել նաև ինքդ քեզ։
6 139
և հանկարծ գալիս է նոյեմբերը, ու հասկանում ես, թե որքան շատ է փոխվել կյանքդ անցած տարվա համեմատ։
6 139
եթե անգամ առաջ գնալու ոչ ոք չունես, գնա՛ մենակ։ քեզ վիճակված մարդկանց կհանդիպես ճանապարհին։
