China Business Tours
رفتن به کانال در Telegram
Միակ ընկերությունը Հայաստանում, որը կազմակերպում է բարձրակարգ բիզնես տուրեր դեպի Չինաստան։
نمایش بیشتر208
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-27 روز
-130 روز
در حال بارگیری داده...
کانالهای مشابه
هیچ دادهای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
ابر برچسبها
هیچ دادهای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
اشارات ورودی و خروجی
---
---
---
---
---
---
جذب مشترکین
سپتامبر '26سپتامبر '26
سپتامبر '26
+3
در 0 کانالها
اوت '26
+8
در 0 کانالها
Get PRO
ژوئیه '26
+6
در 0 کانالها
Get PRO
ژوئن '260
در 0 کانالها
Get PRO
مه '26
+2
در 0 کانالها
Get PRO
آوریل '26
+1
در 0 کانالها
Get PRO
مارس '26
+7
در 0 کانالها
Get PRO
فوریه '26
+9
در 0 کانالها
Get PRO
ژانویه '26
+19
در 0 کانالها
Get PRO
دسامبر '25
+13
در 0 کانالها
Get PRO
نوامبر '25
+226
در 0 کانالها
| تاریخ | رشد مشترکین | اشارات | کانالها | |
| 26 سپتامبر | 0 | |||
| 25 سپتامبر | 0 | |||
| 24 سپتامبر | 0 | |||
| 23 سپتامبر | 0 | |||
| 22 سپتامبر | 0 | |||
| 21 سپتامبر | 0 | |||
| 20 سپتامبر | 0 | |||
| 19 سپتامبر | 0 | |||
| 18 سپتامبر | 0 | |||
| 17 سپتامبر | 0 | |||
| 16 سپتامبر | 0 | |||
| 15 سپتامبر | 0 | |||
| 14 سپتامبر | 0 | |||
| 13 سپتامبر | 0 | |||
| 12 سپتامبر | +1 | |||
| 11 سپتامبر | 0 | |||
| 10 سپتامبر | 0 | |||
| 09 سپتامبر | 0 | |||
| 08 سپتامبر | 0 | |||
| 07 سپتامبر | 0 | |||
| 06 سپتامبر | 0 | |||
| 05 سپتامبر | 0 | |||
| 04 سپتامبر | +1 | |||
| 03 سپتامبر | +1 | |||
| 02 سپتامبر | 0 | |||
| 01 سپتامبر | 0 |
پستهای کانال
🏮 Աշնան կեսի տոնը (Mid-Autumn Festival) Չինաստանի ամենասիրված ու ջերմ տոներից մեկն է, որը նշվում է արդեն ավելի քան 3000 տարի։
Այն նշվում է ըստ լուսնային օրացույցի 8-րդ ամսվա 15-րդ օրը, երբ լիալուսինը ամենապայծառն է։
2026 թվականին տոնը նշվում է սեպտեմբերի 25-ին 🌕
Այդ օրը ամբողջ ընտանիքը հավաքվում է մեկ սեղանի շուրջ, հիանում լուսնով, իսկ մարդիկ միմյանց հյուրասիրում են յուեբին կոչվող թխվածքաբլիթներ (տարբեր միջուկներով
լոտոսի մածուկից մինչև աղով ձվի դեղնուց) որպես հարգանքի և ջերմության նշան։
Լուսնային թխվածքաբլիթները վաճառվում են գրեթե ամենուր, գեղեցիկ ու տոնական փաթեթավորմամբ🥮
Այդ օրը երեխաները օդ են բաց թողնում հազարավոր թղթե լապտերիկներ, որոնք ճախրում են քաղաքների երկնքում🏮
Ամբողջ Չինաստանում փողոցները ևս զարդարվում են կարմիր լապտերներով։
Շնորհավորում ենք մեր չինացի գործընկերներին` այս ջերմ ու լուսավոր տոնի առթիվ🌕| 2 | Հանգիստ, որը համատեղում է օվկիանոսը չինական ավանդական բժշկության հետ.... 🏝🧘♀️
Տուրի օրերը դեկտեմբերի 25֊ից հունվարի 5-ը։
Փաթեթը ներառում է.
• ավիատոմս,
• 5* հյուրանոց,
• նախաճաշ,
• երկկողմանի տրանսֆեր,
• շքեղ Ամանորյա շոու֊գալա ընթրիք,
• ճամփորդական ապահովագրություն,
• նախապատրաստական աշխատանքներ (Alipay, օնլայն թարգմանիչ, ինտերնետի կարգավորումներ, քարտեզ և այլն)
• հայ ուղեկցող տուրի ողջ ընթացքում։
Մանրամասների համար` գրել անձնական նամակ կամ զանգահարել 099 687640 հեռախոսահամարին (WhatsApp, Viber, WeChat, TG): | 42 |
| 3 | Փուլ 1 | Հոկտեմբերի 15–19
Հիմնական ուղղվածությունը․ բարձր տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, մեքենաշինություն և արդյունաբերություն.
▪️կենցաղային էլեկտրոտեխնիկա,
▪️էլեկտրոնիկա և ինֆորմացիոն ապրանքներ,
▪️ավտոմեքենաներ և պահեստամասեր,
▪️նոր էներգիա և կանաչ տեխնոլոգիաներ,
▪️արդյունաբերական սարքավորումներ և հաստոցներ,
▪️էլեկտրական սարքավորումներ և լուսավորություն,
▪️ապարատային գործիքներ։
Փուլ 2 | Հոկտեմբերի 23–27
Հիմնական ուղղվածությունը․ տան ապրանքներ, ինտերիեր, կանաչապատում, շինանյութ և նվերներ.
▪️տան և խոհանոցի ապրանքներ,
▪️շինանյութ և սանտեխնիկա,
▪️կահույք,
▪️տան դեկորներ և լուսավորություն,
▪️այգեգործական և դրսի ապրանքներ։
Փուլ 3 | Հոկտեմբերի 31–Նոյեմբերի 4
Հիմնական ուղղվածությունը․ տեքստիլ, հագուստ, կոշիկներ, մանկական ապրանքներ, բժշկություն և սպորտ.
▪️հագուստ և տեքստիլ,
▪️կոշիկներ, պայուսակներ և աքսեսուարներ,
▪️մանկական ապրանքներ և խաղալիքներ,
▪️առողջապահություն և բժշկական սարքավորումներ,
▪️գրասենյակային և սպորտային պարագաներ։
Ո՞ր փուլն է համապատասխանում Ձեր բիզնեսին 😉 | 49 |
| 4 | 🇦🇲 Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստան։
Մենք ժառանգել ենք հազարամյակների պատմություն, հայոց լեզու, հավատ, մշակույթ և հայրենի հող։ Մեր պարտքն է այդ ժառանգությունը ոչ միայն պահպանել, այլև փոխանցել սերունդներին՝ կառուցելով ուժեղ, գիտակից ու դիմակայուն հասարակություն։
Անկախությունը ոչ միայն պետական տոն է, այլև ամենօրյա պատասխանատվություն մեր երկրի ու միմյանց հանդեպ, իսկ նրա ամրությունն ու զարգացումը ձևավորվում են մեր ամենօրյա աշխատանքով, նվիրումով և միասնականությամբ։
Խոնարհումով հիշենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին մեր հայրենիքի պաշտպանության և պետականության ամրապնդման համար...
Թող անկախ Հայաստանը լինի խաղաղ, ուժեղ, զարգացած և արժանապատիվ ապագայի երկիր 🇦🇲 | 56 |
| 5 | 💸Լյուքս սեգմենտին բնորոշ 5 տեխնոլոգիաներ, որոնք չինական ավտոարտադրությունը հասանելի է դարձրել բոլորին.
✅️ 360° տեղում պտտվող (Tank Turn) մեքենաներ,
✅️ անօդաչու ինքնակայանման (Autonomous Valet Parking) համակարգեր,
✅️ հեղուկ հովացման համակարգով գերարագ լիցքավորում (10 րոպեում՝ 400+ կմ),
✅️ սրահում ինտեգրված AI-օգնականներ, որոնք ճանաչում են դեմքի հույզերն ու հոգնածությունը,
✅️ տրանսֆորմեր-սրահներ` 360° պտտվող նստատեղեր, ներկառուցված կինոթատրոն։
Եվ այս շարքը կարելի է երկար շարունակել....
🎯 Իսկ եթե ցանկանում եք առաջինը տեսնել, թե ինչպես է ձևավորվում ավտոաշխարհի ապագան կամ հաստատել ուղիղ բիզնես կապեր ավտոարտադրողների հետ, ապա միացեք մեր Auto Guangzhou 2026 բիզնես տուրին։
💁🏻♀️ Մենք ապահովում ենք տուրի լիարժեք կազմակերպում, իսկ մանրամասներին ծանոթանալու կամ գրանցվելու համար կարող եք գրել անձնական հաղորդագրություն։
📲099 687640 (WhatsApp, Viber, WeChat, TG): | 51 |
| 6 | ✅️Հիմնադրվել է 1957 թվականին, իսկ այս տարվա աշնանային եթերաշրջանը 140֊երորդն է,
✅️ցուցահանդեսը բաղկացած է 3 փուլերից, յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ,
✅️1,55 մլն քառակուսի մետր ցուցահանդեսի ընդհանուր մակերեսը (աշխարհի ամենամեծ ցուցահանդեսային համալիրներից մեկը),
✅️մոտ 74,000 ցուցադրական ստենդների ընդհանուր քանակ յուրաքանչյուր եթերաշրջանի ընթացքում,
✅️ապրանքատեսականին բաժանված է 55 տարբեր կատեգորիաների (տեխնիկա, կահույք, տեքստիլ, շինանյութ և այլն),
✅️32,000-ից ավելի արտադրողներ Չինաստանից և այլ երկրներից,
✅️մոտ 200,000–250,000 օտարերկրյա գնորդներ աշխարհի ավելի քան 200 երկրներից,
✅️մոտ 20-25 միլիարդ դոլար մեկ եթերաշրջանի ընթացքում կնքված պաշտոնական արտահանման պայմանագրերի/գործարքների ծավալը։
Բաց մի՛ թողեք աշխարհի ամենակարևոր բիզնես իրադարձությանը մաս կազմելու հնարավորությունը:
Մանրամասներին ծանոթանալու համար` 📩
📲099 687640 (WhatsApp, Viber, WeChat, TG): | 62 |
| 7 | 🏎Հոլովակում ցուցադրված մեքենան NIO ET9-ն է, չինական ավտոարդյունաբերության գագաթնակետը․ այն համատեղում է Maybach-ի հարմարավետությունը, Porsche-ի սպորտային կառավարելիությունը և էլեկտրական մեքենաների ապագայի տեխնոլոգիաները.
• ռեկորդային արագ լիցքավորում 900 վոլտանոց համակարգի շնորհիվ, ինչը թույլ է տալիս ընդամենը 5 րոպեում լիցքավորել մոտ 255 կմ ընթացքի պաշար,
• մարտկոցի արագ փոխարինում (Battery Swap) հատուկ կայաններում, ընդամենը 3-5 րոպեում,
• համալրված է հիդրավլիկ ակտիվ կախոցով, որը յուրաքանչյուր անիվ կառավարում է անկախ։ Այն կարողանում է «հարթեցնել» ճանապարհի ցանկացած անհարթություն,
• երկու էլեկտրաշարժիչ (AWD), որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 697 ձիաուժ (520 kW), ինչը թույլ է տալիս մեծ ու ծանր լյուքս մեքենային զարգացնել ահռելի արագություն։
💥Ավտոարդյունաբերության ինովացիոն առաջընթացին մոտիկից ծանոթանալու ամենաարդյունավետ տարբերակը Չինաստանում անցկացվող Auto Guangzhou մասշտաբային ցուցահանդեսին ներկա գտնվելն է։
Մասնակցելու կամ մանրամասներին ծանոթանալու համար` 📩
📲099 687640 (WhatsApp, Viber, WeChat, TG): | 63 |
| 8 | Կահույքի ոլորտի ապագան՝ Canton Fair-ում. ինչո՞ւ է սա անհրաժեշտ Ձեր բիզնեսին 🛋️
Կանտոնի ցուցահանդեսի կահույքի բաժինը պարզապես ցուցասրահ չէ. սա խոշորագույն հարթակ է, որտեղ ձևավորվում են ինտերիեր դիզայնի համաշխարհային թրենդները:
Այստեղ ներկայացված են․
▪️ մոդեռն և ֆունկցիոնալ լուծումներ տան, գրասենյակի և HoReCa ոլորտի համար,
▪️ նորարարական նյութեր. էկոլոգիական և էքսկլյուզիվ տեքստուրաներ,
▪️ ուղիղ գնագոյացում արտադրողներից առանց միջնորդների և ավելորդ ծախսերի:
Ի՞նչ է սա տալիս կահույքի սրահներին, դիզայներներին և կառուցապատողներին.
✅️ առաջինը ներմուծել թրենդային մոդելները տեղական շուկա,
✅️ ապահովել շահավետ ինքնարժեք և ստեղծել մրցակցային առավելություն:
Առաջիկա բիզնես տուրի մանրամասներին ու մասնակցության պայմաններին ծանոթանալու համար` 📩
📲 099 687640 (WhatsApp, Viber, TG, WeChat) | 72 |
| 9 | 🏎️ Չինաստանի խոշոր քաղաքներում (Գուանչժոու, Շենժեն, Ուհան) արդեն իսկ mass-market ձևաչափով գործում են տաքսիներ, որոնց ղեկին ոչ ոք չկա: Մեքենան ինքնուրույն վարում է քաղաքային խիտ երթևեկության մեջ և տեղ հասցնում ուղևորին:
Իսկ Auto Guangzhou ցուցահանդեսում ներկայացվող նորագույն էլեկտրոմոբիլները (BYD, Zeekr, Xiaomi) ինտեգրված են AI ռոբոտ-ասիստենտներով: Մեքենան ոչ միայն կատարում է ձայնային հրահանգները, այլև «սովորում» է վարորդի սովորությունները, ճանաչում դեմքի արտահայտությունն ու հույզերը:
Դուք կվստահեի՞ք ռոբոտ-տաքսիներին Ձեր ուղևորությունը 😊 | 71 |
| 10 | Եթե ամբողջ աշխարհում ռոբոտները ավելի շատ լաբորատոր փորձարկումների կամ ֆուտուրիստական ֆիլմերի մաս են, ապա Չինաստանում դրանք մտել են մարդկանց առօրյա կյանք և ծառայություններ։
🏨 Չինաստանի 4 և 5 աստղանի հյուրանոցների մեծ մասում փոքրիկ ռոբոտ-առաքիչն ինքնուրույն կանչում է վերելակը, բարձրանում Ձեր հարկ, զանգում սենյակի հեռախոսին և ձայնային ազդանշանով խնդրում վերցնել պատվերը:
Պեկինի, Գուանչժոուի ու Շանհայի շատ ռեստորաններում սուրճը, կոկտեյլները կամ ավանդական չինական noodle-ները պատրաստում են մեխանիկական «ձեռքերը» (Robotic Arms)՝ ապահովելով բացարձակ ճշգրտություն:
🤖 Չինաստանն աշխարհում առաջիններից է, որտեղ հումանոիդ ռոբոտները դուրս են եկել ցուցադրություններից դեպի իրական կիրառություն. դրանք ողջունում են այցելուներին, պատասխանում հարցերին, կատարում պարային շարժումներ և նույնիսկ թեյ մատուցում:
Իսկ փողոցներում, զբոսայգիներում կամ տեխնոլոգիական ցուցասրահներում հաճախ կարելի է հանդիպել չորսոտանի ռոբոտների, որոնք կատարում են պահպանության, տեղանքի քարտեզագրման կամ պարզապես այցելուներին զվարճացնելու ֆունկցիաներ: | 68 |
| 11 | 🏎️ Չինաստանի խոշոր քաղաքներում (Գուանչժոու, Շենժեն, Ուհան) արդեն իսկ mass-market ձևաչափով գործում են տաքսիներ, որոնց ղեկին ոչ ոք չկա: Մեքենան ինքնուրույն վարում է քաղաքային խիտ երթևեկության մեջ և տեղ հասցնում ուղևորին:
Իսկ Auto Guangzhou ցուցահանդեսում ներկայացվող նորագույն էլեկտրոմոբիլները (BYD, Zeekr, Xiaomi) ինտեգրված են AI ռոբոտ-ասիստենտներով: Մեքենան ոչ միայն կատարում է ձայնային հրահանգները, այլև «սովորում» է վարորդի սովորությունները, ճանաչում դեմքի արտահայտությունն ու հույզերը:
Դուք կվստահեի՞ք ռոբոտ-տաքսիներին Ձեր ուղևորությունը 😊 | 2 |
| 12 | 🚘🇨🇳 Գաղտնիք չէ, որ Չինաստանը գլխավորում է էլեկտրական ու հիբրիդային ավտոմեքենաների շուկան (BYD, Zeekr, Li Auto, Xiaomi, NIO և այլն):
Auto Guangzhou ցուցահանդեսը լավագույն վայրն է հասկանալու, թե ուր է շարժվում ավտոաշխարհը և ինչու են ավանդական բրենդները զիջում իրենց դիրքերը...
Իսկ տեղական ավտոներկրողների համար սա բացառիկ հնարավորություն է նոր ձևավորվող շուկայում իրենց ուրույն տեղը զբաղեցնելու համար։
Տուրի օրերը նոյեմբերի 27֊դեկտեմբերի 3
Մասնակցելու կամ մանրամասներին ծանոթանալու համար 📩
📲099 687640 WhatsApp, Viber, WeChat, TG): | 73 |
| 13 | ⚠️ Կա միայն ՄԵԿ բացառություն.
Ձեռնունայն վերադառնալու ռիսկ կա այն դեպքում, եթե նախապես չեք պլանավորել Ձեր այցը.
• չգիտեք, թե ցուցահանդեսի 3 փուլերից որն է համապատասխանում Ձեր կողմից փնտրվող ապրանքին,
• չունեք հարմար նավիգացիա ու կազմակերպված լոգիստիկա:
💡 Ճիշտ նախապատրաստվելու դեպքում Canton Fair-ից վերադառնում են միայն նոր հնարավորություններով և պատրաստի բիզնես լուծումներով, իսկ մեր ընկերությունը պատրաստ է օգնել Ձեզ այդ հարցում 😊 | 82 |
| 14 | Կարճ պատասխան՝ գրեթե ԱՆՀՆԱՐ է 💁🏻♀️
Canton Fair-ը հսկայական մասշտաբներ ունեցող իրադարձություն է, որին մասնակցում են մոտ 32000 տարբեր արտադրողներ ու մատակարարներ ինչպես Չինաստանից, այնպես էլ աշխարհի այլ երկրներից։ Իսկ մասնակիցները ցուցահանդեսից հետ են վերադառնում առնվազն այս 3 ձեռքբերումներով 👇
💡 Նոր բիզնես գաղափարներ.
Այստեղ ցուցադրվում են ապրանքներ, որոնք մեր շուկայում հայտնվելու են միայն ամիսներ (կամ տարիներ) անց: Դուք տեսնում եք ապագայի թրենդները և վերադառնում եք տուն՝ Ձեր ոլորտում առաջինը լինելու մտքով:
📱 Հարյուրավոր նոր կոնտակտներ ու պոտենցիալ գործընկերներ.
Նույնիսկ եթե տեղում պայմանագիր չկնքեք, Ձեր ձեռքի տակ կհայտնվեն ուղիղ արտադրողների, գործարանների ու մատակարարների կոնտակտներ, որոնց հետ հետագայում կարող եք համագործակցել։
👟 Անհավանական քանակի տպավորություններ.
Օրական 15,000–20,000 քայլ, հազարավոր տաղավարներ, ապագայի նորարարություններ ու չինական բիզնես մշակույթի ամբողջ էներգիան:
⤵️ | 86 |
| 15 | Մեկնել Չինաստան՝ ոչ միայն նոր տպավորությունների, այլև իրական լիցքաթափման համար 🧘♀️
Հայնան կղզին կատարյալ վայր է, որտեղ արևադարձային հանգիստը միաձուլվում է առողջության ու էներգիայի վերականգնման հետ.
📍 ավանդական չինական բժշկություն,
📍 հանքային թերմալ լողավազաններ,
📍 ռելաքս պրոցեդուրաներ, մերսումներ,
📍 SPA և էսթետիկ խնամք։
👉 Պլանավորե՛ք Ձեր անմոռանալի ուղևորությունը մեզ հետ։ Գրե՛ք «ՀԱՅՆԱՆ» բառը մեկնաբանություններում և ստացեք տուրի մասին մանրամասները` անձնական հաղորդագրությամբ 📥 | 83 |
| 16 | Ցանկանու՞մ եք երիտասարդանալ մի քանի տարով 🧘♀️
Համեցեք չինական Մալդիվներ Հայնան կղզի 🏝 Այստեղ այդ հրաշքն իրականություն է դառնում արևելյան բժշկության օգնությամբ։
Տուրի օրերը դեկտեմբերի 25֊ից հունվարի 5-ը,
Արժեքը մեկ անձի համար սկսած 1990$-ից։
Փաթեթը ներառում է.
- ավիատոմս,
- 5* հյուրանոց,
- նախաճաշ,
- երկկողմանի տրանսֆեր,
- ճամփորդական ապահովագրություն,
- հայ ուղեկցող տուրի ողջ ընթացքում։
Դիմելու վերջնաժամկետը մինչև սեպտեմբերի 30-ը։
Մանրամասների համար գրե՛ք անձնական նամակ կամ զանգահարեք 099 687640 հեռախոսահամարին (WhatsApp, Viber, WeChat, TG): | 94 |
| 17 | Ցանկանո՞ւմ եք գտնել վստահելի արտադրողներ և ներմուծել ապրանքներ ավելի շահավետ պայմաններով։
Canton Fair-ը հնարավորություն է մեկ վայրում հանդիպելու հազարավոր մատակարարների, ուսումնասիրելու հետաքրքիր ապրանքներ, համեմատելու գները և գտնելու բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ։
Ճիշտ մատակարար՝ ավելի լավ գին, ավելի մեծ հնարավորություն։
Հետևե՛ք մեզ՝ Canton Fair-ի մասին ավելի օգտակար տեղեկատվության համար։
Հարցերի դեպքում գրեք անձնական նամակ կամ զանգահարեք 099 687640 հեռախոսահամարին (WhatsApp, Viber, WeChat, TG): | 97 |
| 18 | بدون متن... | 1 |
| 19 | بدون متن... | 1 |
| 20 | بدون متن... | 1 |
