212
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-17 روز
+530 روز
آرشیو پست ها
212
Repost from FFA Official
🇲🇩-🇦🇲 Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Մոլդովայի դեմ ընկերական խաղերին։
📆✈️ Հանդիպումները կկայանան սեպտեմբերի 15-ին և 17-ին:
https://www.youtube.com/watch?v=ih8l9IMH6Y4
212
➡Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը մեկնաբանել է Մոլդովայի հետ առաջիկա կայանալիք ընկերական խաղերը և նշել, որ սա լավ հնարավորություն է Հունգարիայի դեմ ընտրական փուլի խաղից առաջ փորձարկելու հավաքականի երիտասարդ խաղացողներին և նախապատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին։
➡Հատկանշական է, որ մեկ տարի առաջ մենք կրկին հանդիպել ենք ընկերական խաղով Մոլդովայի հետ։ Որպես հիշեցում տեղադրում եմ այդ խաղի տեսագրությունը մեր օրը մի փոքր ֆուտզալային դարձնելու համար։
✔https://www.youtube.com/watch?v=7Bk4OHqkzug
212
🥳🥳🥳Այսօր Հայաստանի ֆուտղալի հավաքականի և Յունիսպորտի առաջատար խաղացողներից Սարգիս Մարգարյանի ծննդյան օրն է։
🥳🥳🥳Շնորհավորում ենք և մաղթում նոր հաջողություններ և նպատակների իրականացում։
212
Repost from FFA Official
🇦🇲🆚🇲🇩 Մինչ ԱԱ 2028-ի որակավորման հիմնական փուլի մեկնարկը, Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2 ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի դեմ։
🌍✨Պատրաստվում ենք մեծ մեկնարկին։
FFA Official
212
Repost from FFA Official
🇦🇲 Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-13-ը մարզական հավաք կանցկացնի՝ նախապատրաստվելով Մոլդովայի դեմ ընկերական հանդիպումներին։
📍 Մոլդովա
📅 Սեպտեմբերի 15 և 17
Մանրամասները՝ https://www.ffa.am/hy/news/futsal-training-camp
FFA Official
212
➡Հաջորդ մրցակիցը․
✔Դուկաս (ASE Doukas Futsal) - ակումբը Հունաստանի չեմպիոնն է։ Այս թիմը Հունաստանի ֆուտզալում ամենահարգելի և ամենատիտղոսակիր անուններից է։ Դուկասը սպորտային ակադեմիան հիմնադրվել է 1979 թվականին, իսկ ֆուտզալային ակումբը բացվել է հեռավոր 1996 թվականին և մասնակցել Հունաստանի ֆուտզալի առաջին առաջնություններին։ Թիմը 7 անգամ նվաճել է Հունաստանի չեմպիոնի կոչումը և ռեկորդային 9 անգամ նվաճել է գավաթը։
Դուկասը նույնպես հաջողությամբ հաղթահարել է ՉԼ նախնական փուլը և հայտնվել Յունիսպորտի հետ նույն խմբում։
⬇Տեղադրում եմ Դուկասի ամենաթարմ խաղերից, հենց ՉԼ նախնական փուլում Դուկաս-Բլյու Մեջիք Դուբլին հանդիպումը․
https://www.youtube.com/watch?v=xu6OVptMkdo
212
➡Մեր մյուս մրցակիցը․
✔Դիֆերդանժ 03 - թիմը ներկայացնում է Լյուքսեմբուրգը։ Դիֆերդանժը Լյուքսեմբուրգի բազմակի չեմպիոն է և ունի բավական հին պատմություն՝ հիմնադրվել է 2003 թվականին համանուն ֆուտբոլային թիմի հետ միասին։ Նրանք հանդիսանում են Լյուքսեմբուրգի 7-ակի չեմպիոն, 5 անգամ նվաճել են գավաթը և 3 անգամ սուպերգավաթը։ Նրանք պարբերաբար ներկայացնում են Լյուքսեմբուրգը Չեմպիոնների Լիգայում և հիմնականում կարողանում են հաղթահարել նախնական փուլը և դուրս գալ հիմնական փուլ։ Հետաքրքրական է, որ Դիֆերդանժը և Ժալգիրիսը հանդիպել են իրար 2024-25 թվականի ՉԼ հիմնական փուլում, որտեղ Ժալգիրիսը հաղթել է 7-0 հաշվով։
⬇Տեղադրում եմ անցած տարվա ՉԼ հիմնական փուլի Լինց-Դիֆեդանժ հանդիպումը․
https://www.youtube.com/watch?v=8mK9-0agihM&list=PLkCAGILghAxFyDSPuBXkmcHTPwLVzZVpI&index=8
212
➡Մեր մյուս մրցակիցը․
✔Դիֆերդանժ 03 - թիմը ներկայացնում է Լյուքսեմբուրգը և հանդիսանում է Լյուքսեմբուրգի չեմպիոնը։
Այս թիմը բավական հին է իր պատմությամբ, հիմնադրվել է հեռավոր 200
212
➡Անցնենք Յունիսպորտի մրցակիցներին հիմնական փուլում։
✔Ժալգիրիս - Լիտվայի ամենատիտղոսակիր ակումբն է, որը հիմնադրվել է 2013 թվականին Վիտիս (Vytys Futsal) անվան տակ և թիմն արդեն երրորդ տարում սկսում է գրանցել հաջողություններ և հաղթում իր առաջին տիտղոսներն ու քիչ-քիչ դառնում դոմինանտ։ 2020 թվականին հայտնի Ժալգիրիս ակումբը հայտարարում է, որ Վիտիսը միանում է Ժալգիրիսին և այսուհետ հանդես է գալու այդ անվան տակ։ Ակումբը 5-ից ավել անգամ դուրս է եկել ՉԼ հիմնական փուլ և 2020-21 թվականներին եղել է եվրոպական թիմերի լավագույն տասնյակում զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը։
⬇Տեղադրում եմ նաև հղում անցյալ տարվա ՉԼ հիմնական փուլի Պիաստ-Ժալգիրիս խաղի դրվագներով․
https://www.youtube.com/watch?v=kswPiB5s8so
212
➡Խոսենք Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի անցկացման ամբողջական կառուցվածքից։ Այսպիսով ՉԼ փուլերն են․
✔ Նախնական փուլ - այս փուլում մասնակցում են բոլոր ցածր ռեյտինգ ունեցող թիմերը բաժանվելով խմբերի, ամեն խմբում 4 թիմ և խմբի հաղթողը տեղափոխվում է հիմնական փուլ։
✔Հիմնական փուլ - այստեղ արդեն թիմերը բաշխվում են Ա ուղի և Բ ուղի խմբերի մեջ, որտեղից Ա ուղում ներառվում են ՉԼ հաղթողները, դրան հաջորդող 11 ամենաբարձր ռեյտինգով ակումբները և 15-ից 19-րդ տեղերում գտնվող ակումբները։ Ա ուղուց 1/16 են դուրս գալիս խմբերի առաջին 3 տեղերը։ Իսկ Բ ուղում տեղակայվում են ռեյտինգով 12-ից 15-րդ տեղերում գտնվող ակումբները և այն ակումբները, որոնք նախնական փուլը հաղթահարել են։
✔ Բ ուղու հաղթողները միանում են Ա ուղուց որակավորված երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին և արդեն իրենց հաղթողները խաղում են Ա ուղու 1-ին ու 2-րդ տեղ զբաղեցրած թիմերի հետ կազմելով 1/16 եզրափակիչը, որից հետո մնում են հաղթող 8 ակումբներ։
✔ 1/16-ի հաղթող 8 ակումբները ձևավորում են 1/4-ը։
✔1/4 հաղթած 4 թիմերը ձևավորում են 4-ի եզրափակիչը, որն էլ անց է կացվում մեկ վայրում։
212
➡️Կոնվերս-Ամերիա 0-0 (1-3)
Խաղը դասական իմաստով եզրափակիչ էր։ Թիմերը զգույշ էիմ խաղում, ռիսկի քիչ էին գնում և փորձում չսխալվել, ինչը հաջողվեց երկու թիմերին էլ։ Խաղի ընթացքում փոփոխական գրոհներ էին, փոփոխական պահերով, բայց թիմերից որ մեկին չհաջողվեց խաղի մեջ գոլ խփել։ Իսկ այ 6 մետրանոց հարվածաշարում Ամերիայի այսպիսի խաղերի մեծ փորձն իրենն ասեց, զգացվում էր որ թիմն ավելի վստահ է մոտենում 6 մետրանոցին, իսկ Կոնվերսը պատրաստ չէր 6 մետրանոց հարվածաշարին։ Ամերիային կարելի է ասել չեմպիոնություն պարգևեց նաև թիմի ամենափորձառու խաղացող Նարեկ Դավիթյանը, ով բացի խաղադաշտում իր անփոխարինելի դերին նաև 6 մետրանոցների ժամանակ կանգնում է դարպասում և այսօր 2-3 սեյվ կատարեց ու Ամերիան չեմպիոն է։
Շնորհավորում ենք Ամերիայի թիմին չեմպիոնության կապակցությամբ, իսկ Կոնվերսը շատ լավ թիմ է և եթե այս թիմով շարունակել մարզումները վստահաբար ավելի ամուր թիմ են դառնալու։
🥇Ամերիա
🥈Կոնվերս
🥉Ակբա
212
➡️Արդշին-Ակբա 1-3
Առաջնության երրորդ տեղի խաղը կայացավ, որտեղ Ակբան ավելի ուժեղ դուրս եկավ։ Երկու թիմն էլ բավական լավ տպավորություն էին թողել և մանավանդ Արդշինբանկի թիմը ի սկզբանե տպավորություն էր, որ նույնիսկ եզրափակիչ կարող է հասնել, բայց փորձը, խաղային ձեռագիրը չբավականացրեցին։ Այսօր ևս Ակբան ավելի կենտրոնացած էր և ավելի մեծ ցանկությամբ խաղաց։ Շնորհավորում ենք Ակբայի թիմիմ երրորդ տեղը զբաղեցնելու կապակցությամբ։🥉🥉🥉
212
➡️Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների Լիգայի հիմնական խմբում։ Ընթացքում կանդրադառնանք բոլոր թիմերին և կխոսենք հիմնական փուլից։
212
➡️Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայից անցում ենք կատարում Ֆուզալ Կոնֆերենս լիգա, որտեղ այսօր կկայանան եզրափակիչ խաղերը` երրորդ տեղի խաղը և եզրափակիչը։
Իմ կարծիքով Ամերիան մի փոքր ավելի փորձառու է և ֆավորիտ է, բայց Կոնվերսի թիմն էլ ամուր և ձեռագրով թիմ է։
212
➡️Յունիսպորտ-Վեյլիմդորֆ 5-2
Շատ բարդ երկրորդ կես ստացվեց և Յունիսպորտը մեծ աշխատանք տարավ` ցույց տալով, որ բացի գրոհներից կարող են նաև շատ ամուր պաշտպանվել։ Մի ամբողջ երկրորդ խաղակես Վեյլիմդորֆը գրոհեց 5 խաղացողով և կարողացավ 2 անգամ գրավել դարպասը։ Եթե մի քանի պահ Յունիսպորտն ավելի որակյալ գործեր կարող էին պատժել նաև գերմանական թիմին և հաշիվն ավելի մեծ կլիներ։ Ինչպես նշեցի ոչ ոքիի միտքը խանգարեց գերմանական թիմին, զգացվում էր, որ ի սկզբանե նրանք մտել էին դաշտ ոչ ոքին որպես տարբերակ դիտարկելով ու հենց սկսեցին զիջել հաշվում թիմը քանդվեց, իսկ երկրորդ կեսն արդեն բավական չէր կորցրածը հետ բերելու։
Շնորհավորում ենք մեր չեմպիոն Յունիսպորտին Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլ դուրս գալու կապալցությամբ և անհամբեր սպասում իրենց ելույթներին արդեն ՉԼ-ի հիմնական փուլում։
Շնորհավոր տղաներ և շնորհակալություն։🥳🥳🥳🇦🇲🇦🇲🇦🇲
212
➡️Առաջին խաղակես. Յունիսպորտ-Վեյկիմդորֆ 4-0
Խաղասկիզբը բավական բարդ եղավ մեր թիմի համար և խաղը շատ լարված ու հավասար էր ընթանում, գնդակով մի փոքր ավելի շատ Յունիսպորտն էր, բայց Վեյլիմդորֆը քայլ առ քայլ հավասարեցնում էր խաղը, մինչև մեր դարպասապահի հեռահար կրակոցը։ Մեր առաջին հոլից հետո գերմանական թիմը քանդվեց, կարծես պատրաստ չէին կամ խաղային պլանում չունեին առաջինը գոլ ընդունելու տարբերակ։ Սպասենք երկրորդ կեսին, ճիշտ է հաշիվը 4-0 է բայց թուլացնել պետք չէ, ֆուտզալում 4 գոլը հետ բերելը բարդ բան չէ, բայց վստահ եմ մեր տղաները դա բոլորից լավ գիտեն և շարունակելու են ագրեսիվ գրոհները ու էլի գոլեր խփեն։
