fa
Feedback
Գարիկ Մկրտչյան

Գարիկ Մկրտչյան

رفتن به کانال در Telegram

Էջում հրապարակելու եմ խորացված մասնագիտական ինֆորմացիաներ Wildberries-ի հետ կապված

نمایش بیشتر
1 211
مشترکین
-324 ساعت
-177 روز
-4130 روز
آرشیو پست ها
☀️ Բարի լույս։ Փոքր հիշեցում Խնդրում ենք այսօրվա հանդիպմանը միանալ մոտ 30 րոպե շուտ, որպեսզի հասցնեք հանգիստ տեղավորվել ☕️, ստուգել կապը և պատրաստվել մեկնարկին։ Մաղթում ենք լավ օր։ ✨ Մեկնարկը՝ 19:00 @cragir_bot

photo content

Ժող վեբինարը…. Դժվարա բառերով ներկայացնելը Եթե ձեռներեցական հակում ունեք և ցանկանում եք բիզնեսում x2 x4 x10 անել ձեր կապիտալը ՝ Չուշանաք ⤵️ Այս շաբաթ՝ 19:00 👉@cragir_bot

Ընկերներ! Սկսում ենք ծրագրի նախակազմակերպչական շրջանը։ ⬆️ Ովքեր արդեն գրանցվել են՝ անցեք հետևյալ հղումով և միացեք ալիքին՝ 👉 @cragir_bot Հանդիպումների կազմակերպման, ժամանակացույցի և միանալու հղումների մասին կտեղեկացնենք հենց այնտեղ։ ✔️Շնորհակալ եմ Ձեր ակտիվության համար ,անկախ նրանից որ Այս թելեգրամյան ալիքը չեմ դարձնում մասայական ինֆորմացիաների տարածման հարթակ, ես այն կսկսեմ իրականացնել փոքրաթիվ լսարանի համար, այնուհետև ինֆորմացիաները նոր հասանելի կդարձնեմ ավելի լայն շրջանի լսարանի համար և ուրախ եմ կիսվելով ձեզ հետ այն ամենով ինչ ստանալու եք Պատրաստվեք ⏳🔥

Ինձ միշտ դուր է եկել բիզնեսի նուրբ գաղտնիքները բացահայտել լսարանի համար դա իմ հոսքային ընթացակարգի մեջ մնալու իրական ձևաչափն
Ինձ միշտ դուր է եկել բիզնեսի նուրբ գաղտնիքները բացահայտել լսարանի համար դա իմ հոսքային ընթացակարգի մեջ մնալու իրական ձևաչափն է, և, պահելով ձևաչափը, ես մեծ ցանկություն ունեի վաղուց վերադառնալ բիզնեսի «գաղտնի» չակերտների մեջ ասված նրբությունների բացահայտումներին։ Ինձ համար բիզնեսի դաշտը եղել է շատ էքսպերիմենտալ, խաղային և շատ մեթոդների կիրառմամբ մասշտաբային։ Երևի թե մասնակցել եմ ավելի քան 500 նախագծի։ Իրականացրել եմ ավելի քան 700 կոնսուլտացիա՝ միջին, խոշոր և միջազգային ընկերությունների համար։ Վարել եմ կոնֆերանսներ՝ ավելի քան 70 հանդիպմամբ։ Բիզնեսների որոշակի տեսակներ մասշտաբայնացրել եմ մի քանի երկրում։ Եվ այս ամենի արդյունքում անընդմեջ ձևավորել եմ չարտահայտված գաղափարներ, որոնց առանցքում ընկած են պարզ, տրամաբանական և հեշտ մեթոդներ՝ պատկերացում բիզնեսի ընկալման, հասանելիություն իրական պատկերի և այդ ամենի պարզության ու թափանցիկության վերաբերյալ։ Հետսովետական հասարակության մեջ, որտեղ անտեսանելի քողը կարող էր պատկերը փակել բիզնեսի ընկալման իր տրամաբանության պարզության անկյունում, ինձ ոգեշնչել է այն ամենը, ինչը ինձ համար բիզնեսը դարձրել է պարզ, հասանելի և, ամենակարևորը, հեշտ կիրառելի՝ կիսվել կարևորագույն արդյունքներով, որոնք, կրճատելով բավականաչափ աշխատանք, միացնում են հնարավորությունը բիզնեսին և մարդուն։ Եվ այս ամենի շուրջ ես արդեն տարիներ շարունակ, հավաքագրելով մեխանիզմները, կրթական մեթոդաբանությունը և կուտակած փորձը, որոշել եմ Ձեզ տրամադրել «բիզնեսից պարզ նամակ» պրոեկտը։ Այն իրականացնելու եմ 3-4 ամիս հետո, այնուհետև, ամենայն հավանականությամբ, ինքս կրթական ոլորտից (դասավանդման առումով) դուրս գամ՝ թողնելով ակադեմիան իր ակտիվ ծրագրերով,Ինքս ժամանակավորապես ընգրկվելու Միացյալ Նահանգների իմ ծրագրերին։ Բայց Մինչ այդ՝ Պրոեկտում լինելու են բոլոր այն մեթոդաբանությունները, սխեմաները, հաշվարկները, գերկարճեցնող բիզնես մոտեցումները, ֆինանսական ներգրավման աղբյուրները, ինչպես նաև տեխնիկական մասշտաբայնացման կառավարման և թվայնացման սխեմաները և, ամենակարևորը, բիզնեսի ընկալելի պարզ պատկերացումը, որը կուտակել եմ տարիների ընթացքում։ Ես նույնիսկ կասեի՝ ֆինանսական գլոբալ ներգրավման պատկերացումը «Ձեր կյանք»։ Նախագիծը ունենալու է վերաթողարկման շրջան, և մինչև այդ շրջանը կազմակերպելու եմ օնլայն բաց հանդիպումներ սահմանափակ քանակության մարդկանց համար (անվճար), որտեղ ձևավորելու եմ ծրագիրը և պատվիրակեմ ապագա մենթորությանը (որին այս միջոցառման ընթացքում կարող եք ընդգրկվել)։ Ծրագիրը վերաբերվելու է՝ բիզնեսին, աշխատանքային և մարդկային հարաբերություններին, մարկետինգին, ներկայիս լավագույն և աշխատանքը կրճատող գործիքակազմերին, վաճառքներին, տենդեռներին և ֆինանսական տարատեսակ ներգրավման աղբյուրներին, առանց մեծ ներդրման 0-ից բիզնեսի կառուցմանը, աշխատակազմի ներգրավմանը և այն ամենին, ինչը անհրաժեշտ է բիզնեսի ընկալումը հասանելի և պարզ դարձնելու համար, ինչպես նաև շատերի համար իրական բեկման կետ, որը թույլ կտա մասնակցին ընդլայնվել այնքան, որքան նա կկամենա։ Անկեղծորեն կասեմ՝ ինձ համար սա պատասխանատու պահ է, որպեսզի ես «Բիզնեսից պարզ նամակ» պրոեկտով կարողանամ հաղորդել այն պարզությունը և այն թափանցիկությունը, որը բիզնեսը և հնարավորությունները դարձնում են ավելի հասանելի և մոտ մարդուն։ Դրա համար կխնդրեմ՝ այս հրապարակումը ընդունեք որպես մարտահրավեր Ձեր և ինձ միջև, և ես այն կիրականացնեմ արդեն մոտակա մեկնարկի ժամանակահատվածից սկսած։ Wildberries-ը ինձ համար միշտ եղել է բիզնեսի համար նախատեսված գործիք, բայց ոչ բիզնես ամբողջություն, չնայած որ այնտեղ էլ աշխատում են բավականաչափ օրինաչափ մեխանիզմներ։ Բայց բիզնեսը ինձ միշտ ավելի բազմաբովանդակ և մարդկային է եղել ակտիվորեն կյանքը վարելու համար, քան հիմնականում ենթակառուցվածքային բիզնեսները։ Մարտահրավերըս ընդունելով՝ կարող եք անցնել հղումով և գրանցվել ծրագրի նախակազմակերպչական շրջանին, որտեղ միասին կառուցելու ենք ամբողջ պրոեկտը օնլայն հանդիպումների մասնակցությամբ։ Ձեզանից հասնում է միայն միանալ և հանդիպումների ընթացքում կամ դրանից հետո թողնել մեկնաբանություններ՝ որպես ակտիվ ունկնդիր։ Հանդիպումները լինելու են շաբաթական և մի շրջան՝ ամենօրյա։ Այս ամենը ինձ անհրաժեշտ է միայն հստակ կարգապահության, արտաքին գնահատականի ,տրամաբանական պրոեկտի կառուցման և միասնականորեն նոր շունչ նոր կարգապահություն նոր մոտիվացիա ստանալու համար։ Ծանոթացում և Գրանցում

Մինչև այս ամսվա վերջ կարող եք միանալ B Power-ին, որպեսզի հասցնեք նախապատրաստվել սեպտեմբերին պահանջարկ ունեցող ապրանքատեսակների վաճառքին։ Այսպես դուք կունենաք մոտ 2 ամիս ժամանակ՝ հուլիսից սկսած ապրանքները պատրաստելու, տեղադրելու և վաճառքը կազմակերպելու համար։ Սպարասկման կենտրոն

Իսկ ի՞նչ է նշանակում, երբ հոգ տանելը դառնում է գումար աշխատելու միակ աղբյուրը։ 👉 Այն տանում է դեպի բիզնեսի օրգանիկ և բնական զարգացման,իսկ տնտեսության և սպառողի կողմից ՝ շահերի և վստահության բարելավման 🚀 Պարզապես այս կերպ ամենինչ ստացվում է առանց բարդությունների , լարվածության և ուժերի հյուծման - ©️ Իսկ արդեն ֆինանսի մասշտաբը իսկզբանե պետք է գնահատել ճիշտ գնահատեք վերևի շեմը, եթե շուկան փոքր է, Ձեր հոք տանելու հնարավորությունները սահմանափակ են լինելու (Սա էլ ՀՀ -ի առանձնահատկություններն են)

Արմերիկայի բիզնեսը հոգ տանելու մասին է։ Այստեղի բիզնեսը (մասնակիորեն)՝ գումար աշխատելու։

⭐️ B Power Plus ծրագրի մեկնակին մնաց 11 օր @BPower_plus_bot
⭐️ B Power Plus ծրագրի մեկնակին մնաց 11 օր @BPower_plus_bot

Ի՞նչն է արդյունավետ համագործակցության առանցքը 💬 Առաջին անգամ, ինչ-որ ինֆորմացիա կամ առաջարկ լսելուց ես փորձում եմ այն մի փոքր ավելի զուսպ ընկալել․ այսինքն՝ վառը դարձնել առավել նեյտրալ, շատ մեծը՝ մի քիչ ավելի չափավոր։ 🔻Մարդիկ հակում ունեն առաջին շփման դիապազոնում ետնապատկերը բերել առաջին դաշտ,(անկախ իրավիճակից) իրենք իրենց և Ձեզ աննկատ մոլորեցնելով ։ 🔻Մարդկանց մեծ մասը սխալվում է հենց այս կետում՝ ընդունելով սպասվածից ավելի լայն ներկայացված իրականությունը։ 🔹Հետևելով այս ամենին, առավել հաճախակի ես շբվում իրականության հետ և Համագործակցություններիդ ճանապարհը գալիս է առավել էֆֆեկտիվ մակարդակի։ 🔹Ինչպես նաև, հետևելով այս ամենին, ավտոմատ ինքդ էլ խոսքիդ մեջ դառնում ես առավել չափավոր և իրականում այն աննկատ առավել արժևորում։

Wildberries Manager-ը նա է, ով արձագանքում է փոփոխություններին։ Մնացած դեպքերը, շարքային աշխատակցի աշխատանք է։

Եթե դու հարուստ ընտանիքից չես 🤵 ապա հարուստ ընտանիքը պետք է սկսվի քեզանից։

💡 Մրցակիցներ դուրս բերելիս ընտրեք այն վաճառողներին, որոնց վաճառքի ծավալը մոտ է այն շրջանառությանը, որը դուք ակնկալում եք ձեր ներդրումից։ 👉 Այդ մրցակիցների մոտ արդեն ձևավորված են այն բանալի բառերը, որոնցով ալգորիթմը բերում է վաճառքներ։ Եթե գտնեք այդ ակտիվ բառերը և օգտագործեք ձեր քարտում, ալգորիթմը ավելի արագ կարող է գտնել ձեր աշխատող վաճառքի բառերը։

📊 Մարտի 2-ից մեկնարկվել է վերլուծված ապրանքատեսակների տրամադրման շրջանը։ Այն կշարունակվի մինչև մարտի 28-ը։ ❕Հիշեցում Եթե ցան
📊 Մարտի 2-ից մեկնարկվել է վերլուծված ապրանքատեսակների տրամադրման շրջանը։ Այն կշարունակվի մինչև մարտի 28-ը։ ❕Հիշեցում Եթե ցանկանում եք միանալ ծրագրին, կարող եք դա անել մինչև շրջանի ավարտը։ Գրանցում

❗ Սա գիտե՞ք ինչ է նշանակում հայ ձեռներեցների համար Որ կարող եք Ձեր Բիզնեսի համար Չինաստանից ապրանք քանակությամբ գնել՝ անմիջապ
+1
Սա գիտե՞ք ինչ է նշանակում հայ ձեռներեցների համար Որ կարող եք Ձեր Բիզնեսի համար Չինաստանից ապրանք քանակությամբ գնել՝ անմիջապես մատակարարից, իսկ Wildberries-ի միջոցով ստանալ այն Հայաստանում 📦 Սա իրականում ավելի մեծ փոփոխություն է, քան դուք պատկերացնում եք

photo content
+1

Ժող, այսօր Mpstats գործիքի համար գործում է զեղչ՝ 💰 10.000 դրամ (1 ամսվա համար) 📦 ամբողջական փաթեթ Մանրամասների ու միանալու համար գրեք իրեն՝ @Mp4sellers

Ժող ջան, բարևներ ☀️ քանի Շաբաթ–Կիրակի է, հրապարակում եմ հոլովակ՝ ալգորիթմների հետ կապված ⚙️📊 էն մարդիկ, ում ապրանքը նոր է մտել ու չի վաճառվում ⏳ հատկապես իրենց պետք կգա 👌🔥 Հղում