Oratert.am
رفتن به کانال در Telegram
نمایش بیشتر
📈 تحلیل کانال تلگرام Oratert.am
کانال Oratert.am (@oratert) در بخش زبانی ارمنی بازیگری فعال است. در حال حاضر جامعه شامل 20 710 مشترک است و جایگاه 11 143 را در دسته اخبار و رسانهها و رتبه 98 را در منطقه ارمنستان دارد.
📊 شاخصهای مخاطب و پویایی
از زمان ایجاد در невідомо، پروژه رشد سریعی داشته و 20 710 مشترک جذب کرده است.
بر اساس آخرین دادهها در تاریخ 02 اکتبر, 2026، کانال فعالیت پایداری دارد. در ۳۰ روز گذشته تغییر اعضا برابر -322 و در ۲۴ ساعت گذشته برابر -8 بوده و همچنان دسترسی گستردهای حفظ شده است.
- وضعیت تأیید: تأیید نشده
- نرخ تعامل (ER): میانگین تعامل مخاطب 1.88% است و در ۲۴ ساعت نخست پس از انتشار، محتوا معمولاً 1.39% واکنش نسبت به کل مشترکان کسب میکند.
- دسترسی پستها: هر پست به طور میانگین 390 بازدید دریافت میکند. در اولین روز معمولاً 288 بازدید جمعآوری میشود.
- واکنشها و تعامل: مخاطبان بهطور فعال حمایت میکنند؛ میانگین واکنش به هر پست 1 است.
📝 توضیح و سیاست محتوایی
توضیحی برای کانال ارائه نشده است.
به لطف بهروزرسانیهای پرتکرار (آخرین داده در تاریخ 03 اکتبر, 2026)، کانال همواره بهروز و دارای دسترسی بالاست. تحلیلها نشان میدهد مخاطبان بهطور فعال با محتوا تعامل دارند و آن را به نقطه اثرگذاری مهم در دسته اخبار و رسانهها تبدیل کردهاند.
20 710
مشترکین
-824 ساعت
-787 روز
-32230 روز
در حال بارگیری داده...
کانالهای مشابه
هیچ دادهای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
ابر برچسبها
هیچ دادهای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
اشارات ورودی و خروجی
---
---
---
---
---
---
جذب مشترکین
اکتبر '26اکتبر '26
اکتبر '260
در 0 کانالها
سپتامبر '26
+1
در 0 کانالها
Get PRO
اوت '26
+1
در 0 کانالها
Get PRO
ژوئیه '260
در 0 کانالها
Get PRO
ژوئن '260
در 0 کانالها
Get PRO
مه '260
در 0 کانالها
Get PRO
آوریل '26
+1
در 0 کانالها
Get PRO
مارس '260
در 0 کانالها
Get PRO
فوریه '26
+8
در 0 کانالها
Get PRO
ژانویه '260
در 0 کانالها
Get PRO
دسامبر '25
+406
در 0 کانالها
Get PRO
نوامبر '25
+10 081
در 0 کانالها
Get PRO
اکتبر '25
+5 697
در 0 کانالها
Get PRO
سپتامبر '250
در 0 کانالها
Get PRO
اوت '25
+1
در 0 کانالها
Get PRO
ژوئیه '25
+24 431
در 3 کانالها
| تاریخ | رشد مشترکین | اشارات | کانالها | |
| 03 اکتبر | 0 | |||
| 02 اکتبر | 0 | |||
| 01 اکتبر | 0 |
پستهای کانال
Կիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը խուսափել է լուրջ վնասվածքից։ Այդ մասին, ըստ armsport.am-ի, հայտնել է ակումբի հաղորդակցության գծով տնօրեն Կիրիլ Բրեյդոնը։
Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Հայաստան - Կիպրոս (0:2) խաղում 21-ամյա ֆուտբոլիստը մեկնարկել էր, սակայն 52-րդ րոպեին վնասվածք էր ստացել ու փոխարինվել՝ դաշտը լքելով պատգարակի օգնությամբ։ Խաղից հետո Եղիշե Մելիքյանը նշել էր ոտքի կոտրվածքի կասկած։
Նախնական տվյալներով՝ արված համակարգչային շերտագրությամբ Արտյոմ Բանդիկյանի մոտ չեն հայտնաբերվել ո՛չ կոտրվածք, ո՛չ էլ կապանների խզում։ Առաջիկայում նա կմիանա թիմին Մոսկվայում՝ ակումբի բժշկական շտաբի հսկողությամբ անցնելով լրացուցիչ բուժզննում։
| 2 | Բաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը
Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ խաղաղության գործընթացի «անվերադարձությունը» ապահովելու համար պետք է վերացնել, ըստ Բաքվի, խաղաղության համաձայնագրի դրույթների և Հայաստանի Սահմանադրության միջև անհամապատասխանությունը։ Նա նաև ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման «ներկայիս փուլի և ձեռք բերված գործնական արդյունքների» մասին։
Ադրբեջանը պնդում է, որ ապագա համաձայնագրի և Հայաստանի Սահմանադրության միջև «իրավական անհամապատասխանության» վերացումը անհրաժեշտ պայման է «անվերադարձությունը» ապահովելու և ձևավորված «դե ֆակտո խաղաղությունը» կայունացնելու համար։ Քննարկվել են նաև Միջին միջանցքն ու TRIPP-ը, որոնց, ըստ Բաքվի, իրականացումն ու Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն ու խաղաղության ամրապնդմանը։ | 47 |
| 3 | Մոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել Ուկրաինա
Ռուսաստանի ԱԳՆ-ն հոկտեմբերի 3-ի հայտարարությամբ կրկին նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին, Ուկրաինայում գտնվելու և երկիր այցելելու վտանգների մասին։
Ռուսական կողմը ավելի վաղ կոչ էր արել Կիևում գտնվող օտարերկրացիներին ու դիվանագետներին լքել քաղաքը և հրաժարվել Ուկրաինա այցելություններից, իսկ երկրի բնակիչներին՝ չմոտենալ ռազմական ու վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Նախազգուշացումը ներառված էր 2026-ի մայիսի 25-ի հայտարարությունում ու դիվանագիտական նոտաներում և հնչել էր նաև մայիսի 27-ին Միխայիլ Գալուզինի անցկացրած ճեպազրույցում։ | 100 |
| 4 | Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ
Իսրայելի ավիահարվածի հետևանքով Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել, առնվազն 5 մարդ զոհվել է։
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ ևս 6 մարդ ծանր վիրավորվել է։ | 112 |
| 5 | Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ուկրաինայի ֆինանսների նախարար Մարչենկոյի խոսքով՝ Բրյուսելը չի օգնի Կիևին գտնել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը։ Նա նշել է, որ Եվրահանձնաժողովը չի կարողանա ծածկել այդ գումարը, քանի որ այս տարի չունի համապատասխան գործիքներ։
Ավելի վաղ Մարչենկոն նախազգուշացրել էր, որ բյուջեի պակասուրդի պատճառով Ուկրաինայում կարող են ուշացումներ լինել սոցիալական վճարումների հարցում։ | 114 |
| 6 | Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 6-ին նշում է Սուրբ Թեկղի, Վառվառա և Պեղագեա կույսերի հիշատակության տոնը։
Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ այդ օրը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի Մասունքը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ ժամը 10:30-ին։
Սուրբ Մասունքը Ծաղկեվանքում կլինի մինչև ժամը 14:00։ | 95 |
| 7 | Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»
Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից դադարեցվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտության 001» խորհրդի գործունեությունը։ Այն ստեղծվել է 1990-ականներին, շուրջ երեք տասնամյակ գործել ԵՊՀ-ում, կազմակերպել թեկնածուական և դոկտորական պաշտպանություններ։ Ավելի քան երկու տասնամյակ խորհուրդը ղեկավարել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը։
Օգոստոսի վերջին ԵՊՀ-ը որոշեց չշարունակել Ղազինյանի աշխատանքը, ինչը նա վիճարկում է դատարանում՝ գնահատելով որպես քաղաքական։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ժամկետը մինչև 2026-ի դեկտեմբեր երկարաձգված խորհրդի դադարեցումն էլ կապվում է նրա անձի հետ։ | 393 |
| 8 | 🔥 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր, ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱ՞Մ, ԹԵ՞ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ. «ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԻ ԹԻՎ 100 (1660) ՀԱՄԱՐՈՒՄ
🗓 Հոկտեմբերի 3, 2026 / Շաբաթ
📌 Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դադարեցվել է շուրջ 30 տարվա պատմություն ունեցող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը, որը երկու տասնամյակից ավելի ղեկավարում էր ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը: Արդյո՞ք սա վարչական ու քաղաքական ճնշումների շարունակությունն է:
📌 Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի
Ինչո՞ւ են առաջին անհրաժեշտության դեղերը Հայաստանում 2-ից մինչև 4.5 անգամ ավելի թանկ, քան հարևան Վրաստանում, և ինչպես է շուկայի կարգավորման քաղաքականությունը սահմանափակում մրցակցությունը:
📌 Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ
Սյունիքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայողի թափանցման ու տեղի բնակիչներին վիրավորելու միջադեպը ցույց տվեց ՀՀ անվտանգային ու իրավապահ համակարգի անգործունակությունը: Ինչո՞ւ թշնամու կողմից զգուշացված լինելով հանդերձ՝ պատկան մարմինները 2 օր չեն կարողացել հայտնաբերել նրան:
📌 «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը»
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի անդրադարձը Սյունիքի միջադեպին, «խաղաղության» քարոզչական փուչիկին, «Թրամփի ուղուն» (TRIPP) և հայ-ռուսական հարաբերությունների խորքային տրանսֆորմացիային:
📌 «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Եկեղեցու դեմ արշավների, արտաքին քաղաքականության անգրագիտության և կառավարման համակարգային լուծումների մասին:
📌 Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում
«Team Holding»-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումը՝ ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում:
📌 «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց»
44-օրյա պատերազմում անմահացած Մհեր Գրիգորյանի մոր՝ տիկին Նազիկի հուզիչ հուշերը որդու, նրա երազանքների և անկատար մնացած նպատակների մասին:
📌 Ի՞նչ տվեց Հայաստանի ՄՔԴ-ին միանալը
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո արդյո՞ք արդարացան հանրային սպասումները, թե՞ առկա է լուրջ խզում պաշտոնական հիմնավորումների ու քաղաքական իրական արդյունքների միջև:
🌐 Կարդացեք ավելին past.am կայքում: | 290 |
| 9 | Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը «Հայելի» մամուլի ակումբի խմբագիր Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում քննադատեց, որ «Հ1»-ը «մեր պարտությունները» նշում է «շատ ուրախ», դա որակելով «ազգային խայտառակություն»։
Նա ասաց, որ բացթողումը սկսվեց Արցախի պարտությունից և չպետք է թույլ տրվեր կապիտուլյացիա։ Քարապետյանի խոսքով՝ Արցախից հայաթափումից առաջ վերջին զրույցում Բակո Սահակյանին և Ռուբեն Վարդանյանին առաջարկել է դուրս գալ, սակայն Սահակյանը հրաժարվել է։ | 304 |
| 10 | Հավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի հետ զրույցում ասել է, որ հերթով բոլոր խնդիրները ցույց են տալու եվրոպացի գործընկերներին։ Նրա խոսքով, կարճ ժամանակում հենց նրանք են օգնելու հեռացնել այս իշխանությանը։
Կարապետյանը նշել է, որ մտադիր են ունենալ նորմալ հարաբերություններ եվրոպացի գործընկերների հետ և բերել խաղաղություն՝ առանց զիջումների, վստահելի խաղաղություն։ Նա հավելել է, որ չի լինելու խաղաղություն, երբ «եվրոպացիներին լսեն՝ ռուսների դեմ, ռուսներին լսեն՝ եվրոպացիների դեմ, ամերիկացիներին լսեն՝ բոլորի դեմ»։ | 295 |
| 11 | Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքների համար մի շարք հասցեներում ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը։
Անջատումները նախատեսված են Երևանի տարբեր փողոցներում (Վերֆելի, Սիսվանի, Աղբյուր Սերոբի, Բագրատունյաց, Նոր Նորք 6-րդ զանգված) և այլ հասցեներում, ինչպես նաև Արտաշատում, Վայքում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Սևանում, Գավառում, Դիլիջանում, Գյումրիում ու մի շարք գյուղերում՝ ըստ հասցեների նշված ժամային միջակայքներով։ | 278 |
| 12 | Ցանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ Կարապետյան
«Այսօր փառաբանում են մեր պարտությունները, հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում. սա համարում եմ ազգային խայտառակություն», — հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը՝ վստահեցնելով, որ «շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք»։
Նրա խոսքով, այսօր ցանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, իսկ «չարիքի իշխանությունը» պարտավոր է ամեն ինչ կատարել։ | 257 |
| 13 | Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանուն
Հոկտեմբերի 2-ին Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի 3-րդ տուրում Հայաստանը Նիկոսիայի GSP-ում հյուրընկալվեց Կիպրոսի ընտրանուն և պարտվեց։
19-րդ րոպեին հաշիվը բացեց Լեոնիդաս Կոնոմիսը, 31-րդին տարբերությունը կրկնապատկեց Անդրոնիկոս Կակուլիսը։ Նախավարժանքում վնասվածք ստացած Արթուր Ղարիբյանին մեկնարկային կազմում փոխարինեց Արթուր Միրանյանը։ Էդգար Սևիկյանը դեղին քարտ ստացավ, և նա Չեռնոգորիայի հետ առաջիկա հանդիպումը կբաց թողնի։
52-րդ րոպեին Պիլեասը հեռացվեց, սակայն հաշիվը չփոխվեց, և սա Հայաստանի երկրորդ անընդմեջ պարտությունն էր։ Զուգահեռն՝ Լատվիա–Չեռնոգորիա՝ 1–2, Հայաստանը՝ 3 միավորով 3-րդ, Կիպրոսը՝ 4 միավորով 2-րդ, առաջատարը՝ Չեռնոգորիան, հաջորդ խաղը՝ հոկտեմբերի 5-ին, արտագնա՝ Չեռնոգորիայի հետ։ | 259 |
| 14 | Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ-53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, ժամը 17:30-ի սահմաններում, Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ-53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում ձևակերպվել են փաստաթղթեր, որտեղ պարզվում են բեռնատարների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։ | 270 |
| 15 | Հոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր»-ը հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 09:00–21:00, կդադարեցվի ջրամատակարարումը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ Նաիրյան 168-180, Սայաթ-Նովայի 17, 19, 21, 23, 25, 27, Նալբանդյան 44, 61, 63, 65, 42, Շինարարների 3, 5 շենքերում, ինչպես նաև Գործարանային, Խաղաղության, Ս. Սևանցու, Գրիբոյեդով, Կոմիտաս, Բաբաջանյան, Էներգետիկների, Ձկնորսներ փողոցներում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ | 265 |
| 16 | «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ
Այսօր, հոկտեմբերի 2-ին, ժամը 18:10-ի սահմաններում «Nissan March» ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշին, ապա երթևեկությունը կարգավորող ցուցանակին։
Վթարի հետևանքով 3 անձ ստացել է վնասվածքներ։ Քաղաքացիները առաջինն օգնություն են ցուցաբերել, ապա «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու քննչական խումբը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։ | 295 |
| 17 | Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը
Նիդերլանդների գետերում ջրի չափազանց ցածր մակարդակը բարդացնում է նավարկությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է NOS-ը։
Էյսել, Նեդերեյն և Վաալ գետերի որոշ հատվածներում խորությունն այնքան է նվազել, որ ծառայությունները այլևս չեն կարող լիովին չափել նավուղին։
Նիդերլանդների ենթակառուցվածքների նախարարության ջրային կառավարման վարչության տվյալներով՝ այլևս հնարավոր չէ վստահ որոշել, արդյոք անվտանգ է նավարկել այս գետերի մեծ մասում։ Գործակալության տվյալներով՝ հետազոտական նավերի մեծ մասը չափազանց մեծ խորախորք ունի, ուստի նավավարները պետք է ինքնուրույն գնահատեն անվտանգության մակարդակը։ | 280 |
| 18 | Աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ
Հոկտեմբերի 2-ին, ժամը 17:25-ին, ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ-ը։
Նախնական տվյալներով, նա վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության ընթացքում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ | 276 |
| 19 | ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված բողոքների և ահազանգերի հիման վրա՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին չհայտարարված այցեր են իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ից։
Այցերի ընթացքում նրանք առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, արձանագրել բարձրացված հարցերը և ուսումնասիրել իրավունքների ապահովման վիճակը, ներառյալ պահման պայմանները։ Հարցերը քննարկվել են հիմնարկների վարչակազմերի հետ, իսկ այցերի մանրամասները խորհրդապահական են։
Այցերի արդյունքները կամփոփվեն, և անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է, իսկ նման այցերը շարունակական բնույթ ունեն։ | 247 |
| 20 | «Մանչեսթեր Սիթին» բողոքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը
«Մանչեսթեր Սիթին» հայտնել է, որ բողոքարկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հանձնաժողովի որոշումը, որով ակումբը մեղավոր էր ճանաչվել ֆինանսական կանոնակարգի բազմաթիվ խախտումների մեջ։ Ակումբը նշում է, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին ներկայացրել է համապարփակ բողոք՝ ընդգծելով, որ եզրակացությունը ունի իրավական, սկզբունքային և փաստարկային բացատրելի սխալներ։
Ակումբը պնդում է իր անմեղությունը՝ վկայակոչելով ի նպաստ իրեն անհերքելի ապացույցների մեծ ծավալ, և շեշտում է, որ կպահպանի պատշաճ իրավական ընթացակարգերը։ Ավելի վաղ Պրեմիեր լիգան մեղավոր էր ճանաչել ակումբին նաև հետաքննությանը չհամագործակցելու համար, իսկ հնարավոր պատժամիջոցների մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա։ Ըստ բրիտանական մամուլի, «Սիթիին» կարող է սպառնալ նաև տիտղոսներից զրկում։ | 251 |
