4 085
مشترکین
-524 ساعت
-447 روز
-17630 روز
آرشیو پست ها
4 085
Օգոստոսի 31. Երկու Հսկաների՝ Անդրանիկի հիշատակի և Սարոյանի ծննդյան օրն է.
***
․․․Սարոյանը մի փոքր լռեց ու ասաց.
-Գիտէ՞ք, թէ ալ ում եմ շատ պարտական։ Չէք գիտեր... Անդրանիկին։ Վահագնին պատմած եմ. ան ինծի հետ բոլորովին ուրիշ լեզուով կը խօսէր, կ՛ուզէր, որ ամէն ինչ հասկնամ... Ու կը հասկնայի։ Եւ գիտէ՞ք ինչու այդքան շուտ մեռաւ...Որովհետեւ իր տխրութիւն ահագին էր, իր կորուստ ահագին էր ու այդ կորուստ միշտ իր մէջ էր... Ուզեց իր դժբախտութիւն ընդունիլ ու տանիլ, բայց դժբախտութիւն շատ, շատ ահագին էր ու չկրցաւ տանիլ։ Ան աւելի մեծ էր, քան մենք կը հասկնանք։ Ամերիկոյ մեծ-մեծ թերթերուն մէջ գրած եմ անոր մասին, բայց դարձեալ պիտի գրեմ, շատ պիտի գրեմ...
Վահագն Դավթյանի << ԲԱՐԻ ՀՍԿԱՆ>> գրքից հատված․
Լուսանկարը՝ Պողոս Պողոսյանի
4 085
Բարի լույս։ Այսօր Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնն է։ Սուրբ Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Սուրբ Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին: Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում: Արկադիոս կայսեր օրոք (395 - 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Սուրբ Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով: Հայ իրականության մեջ Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետն՝ իր հրատարակած օրացույցի մեջ: Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե
սրբերի մասունքների, թե նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել: Սուրբգրային լավագույն վկայությունն այն դրվագն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես մեռած մարդու դիակը, դիպչելով Եղիսե մարգարեի ոսկորներին, վերակենդանանում է (Դ Թագ. 13: 21): Ուստի, Եկեղեցին հարգանք ցուցաբերելով աստվածային զորությամբ օժտված իրերի նկատմամբ, դրանց միջոցով իր պաշտամունքն ու երկրպագությունն է մատուցում ճշմարիտ Աստծուն:4 085
Աստվածածնի Միածին Որդին երկինք համբարձվելուց հետո յուրաքանչյուր օր հրեշտակների ինը դասերից մեկում անցկացրեց: Հրեշտակներն ուրախությամբ տոնախմբում էին Քրիստոսի Համբարձումը մինչև տասներորդ օրը, երբ Քրիստոս հրեշտակների վերին զորություններից` իշխանություններից ու պետություններից վեր անցավ և մտավ խորհրդանշական վարագույրի ներքին կողմը` նստելով Իր Հոր աջ կողմում: Նույպես և Միածնի մայրը երկրից յոթնաստղ լուսեղեն խորան վերափոխվելիս անցավ հրեշտակների ինը դասերի միջով` ամեն դասում լինելով մեկ օր: Հրեշտակներն օրհնություն և բարեբանություն էին մատուցում և պատվում Բանն Աստծո մորը և ծնողին: Իսկ տասներորդ օրը Աստվածածինը հրեշտակների ինը դասերից վեր անցնելով` մտավ վարագույրի ներքին կողմը և նստեց Միածին Որդու աջ կողմում: Մենք սա սովորեցինք մեր լուսավորչից` Սուրբ Գրիգորից, և սա մեզանում հաստատվեց ավանդությամբ, որով և հայերս Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը տոնում ենք իննը օր:
4 085
Իմ արմատները.
Քարերի մեջ են Իմ արմատները:
Նախաստեղծ ու բիրտ
Հավիտենության Դարերի մեջ են:
Այս ես եմ: Այսքանն եմ:
Ես Հայաստանն եմ:
Համո Սահյան
4 085
Հպարտ եմ ես նրա համար,
Որ փառահեղ՝ պատմությունդ,
Եվ անունդ այնքան հին է:
Հպարտ եմ ես նրա համար,
Որ փլվել է թեպետ տունդ,
Բայց չի խախտվել նրա հիմը:
Հպարտ եմ ես, որ քեզ համար
Որդիներդ դարեր ընկան,
Որ սուրբ պահեն քո անունը:
Հպարտ եմ ես, որ քեզ համար
Թանկ է եղել թանաքն այնքան,
Որքան կարմիր քո արյունը:
Հպարտ եմ ես քո մատների
Ճարտարությամբ անհատնելի,
Քեզ թարգմանող քո գրքերով:
Հպարտ եմ ես անվամբ քո սուրբ,
Լեզվով, որով երբ չես խոսում՝
Նույնն ես ասում քո երգերով:
Հպարտ եմ ես քո անցյալի
Մաքառումով ու պայքարով,
Տոկունությամբ, կամքով համառ:
Հպարտ եմ ես քո պանծալի,
Քո լուսավոր այս ներկայով,
Որ… գալիք է այլոց համար:
Պարույր Սևակ
