fa
Feedback
Փաստ

Փաստ

کانال بسته

«Փաստ» առցանց օրաթերթ

نمایش بیشتر

📈 تحلیل کانال تلگرام Փաստ

کانال Փաստ در بخش زبانی ارمنی بازیگری فعال است. در حال حاضر جامعه شامل 29 017 مشترک است و جایگاه 8 482 را در دسته اخبار و رسانه‌ها و رتبه 60 را در منطقه ارمنستان دارد.

📊 شاخص‌های مخاطب و پویایی

از زمان ایجاد در невідомо، پروژه رشد سریعی داشته و 29 017 مشترک جذب کرده است.

بر اساس آخرین داده‌ها در تاریخ 23 ژوئیه, 2026، کانال فعالیت پایداری دارد. در ۳۰ روز گذشته تغییر اعضا برابر -606 و در ۲۴ ساعت گذشته برابر -25 بوده و همچنان دسترسی گسترده‌ای حفظ شده است.

  • وضعیت تأیید: تأیید نشده
  • نرخ تعامل (ER): میانگین تعامل مخاطب 5.27% است و در ۲۴ ساعت نخست پس از انتشار، محتوا معمولاً 3.39% واکنش نسبت به کل مشترکان کسب می‌کند.
  • دسترسی پست‌ها: هر پست به طور میانگین 1 528 بازدید دریافت می‌کند. در اولین روز معمولاً 985 بازدید جمع‌آوری می‌شود.
  • واکنش‌ها و تعامل: مخاطبان به‌طور فعال حمایت می‌کنند؛ میانگین واکنش به هر پست 5 است.

📝 توضیح و سیاست محتوایی

نویسنده این فضا را محل بیان دیدگاه‌های شخصی توصیف می‌کند:
«Փաստ» առցանց օրաթերթ

به لطف به‌روزرسانی‌های پرتکرار (آخرین داده در تاریخ 24 ژوئیه, 2026)، کانال همواره به‌روز و دارای دسترسی بالاست. تحلیل‌ها نشان می‌دهد مخاطبان به‌طور فعال با محتوا تعامل دارند و آن را به نقطه اثرگذاری مهم در دسته اخبار و رسانه‌ها تبدیل کرده‌اند.

29 017
مشترکین
-2524 ساعت
-1307 روز
-60630 روز

در حال بارگیری داده...

کانال‌های مشابه
هیچ داده‌ای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
ابر برچسب‌ها
هیچ داده‌ای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
اشارات ورودی و خروجی
---
---
---
---
---
---
جذب مشترکین
ژوئیه '26
ژوئیه '26
+1
در 3 کانال‌ها
ژوئن '26
+477
در 9 کانال‌ها
Get PRO
مه '26
+2 383
در 7 کانال‌ها
Get PRO
آوریل '26
+1 409
در 7 کانال‌ها
Get PRO
مارس '260
در 7 کانال‌ها
Get PRO
فوریه '26
+1 822
در 6 کانال‌ها
Get PRO
ژانویه '26
+4 315
در 7 کانال‌ها
Get PRO
دسامبر '25
+6 430
در 6 کانال‌ها
Get PRO
نوامبر '25
+35
در 5 کانال‌ها
Get PRO
اکتبر '25
+1
در 6 کانال‌ها
Get PRO
سپتامبر '25
+6
در 5 کانال‌ها
Get PRO
اوت '25
+7
در 15 کانال‌ها
Get PRO
ژوئیه '25
+8
در 8 کانال‌ها
Get PRO
ژوئن '25
+6 991
در 9 کانال‌ها
Get PRO
مه '25
+17 390
در 8 کانال‌ها
Get PRO
آوریل '25
+6 226
در 11 کانال‌ها
Get PRO
مارس '25
+16 021
در 9 کانال‌ها
تاریخ
رشد مشترکین
اشارات
کانال‌ها
23 ژوئیه0
22 ژوئیه0
21 ژوئیه0
20 ژوئیه0
19 ژوئیه0
18 ژوئیه0
17 ژوئیه0
16 ژوئیه0
15 ژوئیه0
14 ژوئیه0
13 ژوئیه+1
12 ژوئیه0
11 ژوئیه0
10 ژوئیه0
09 ژوئیه0
08 ژوئیه0
07 ژوئیه0
06 ژوئیه0
05 ژوئیه0
04 ژوئیه0
03 ژوئیه0
02 ژوئیه0
01 ژوئیه0
پست‌های کانال
Վեհափառին հետո կաղաչեն, որ գոնե բանտերում իրենց այցելի․ Բագրատ Սրբազան

2
🌍 Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները «Փաստ» օրաթերթը գրում է. Եթե դեռ մեկ տասնամյակ առաջ տարածաշրջանում հիմնական մրցակցությունն ընթանում էր Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Իրանի միջև, ապա այսօր այդ հավասարակշռությունը զգալիորեն փոխվել է, իսկ գլխավոր շահառուներից մեկը դարձել է Թուրքիան։ Անկարան այլևս չի սահմանափակվում միայն իր սահմանների անվտանգությամբ կամ հարևանների նկատմամբ ազդեցության պահպանմամբ։ Այն հետևողականորեն կառուցում է ռազմավարություն, որի նպատակն է Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Արևելյան Միջերկրականում, Սևծովյան տարածաշրջանում և Աֆրիկայում ստեղծել ազդեցության միասնական աշխարհաքաղաքական համակարգ։ Այս ռազմավարությունը ներառում է ռազմական, դիվանագիտական, տնտեսական, մշակութային, էներգետիկ, ռազմարդյունաբերական, տեղեկատվական և գաղափարախոսական բաղադրիչներ՝ Թուրքիային հնարավորություն տալով հանդես գալ որպես տարածաշրջանային գերտերության հավակնություններ ունեցող պետություն։ Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ ազդեցությունն այլևս չի սահմանափակվում միայն քարտեզի վրա նշված սահմաններով։ Այն ընկալվում է որպես ռազմական ներկայության, դաշնակիցների ցանցի, պաշտպանական համագործակցության, տնտեսական կախվածության, ենթակառուցվածքային ծրագրերի և քաղաքական հավատարմության համադրություն։ Այս ռազմավարության ամենացայտուն դրսևորումներից մեկը Հարավային Կովկասն է։ Արցախյան պատերազմից հետո Թուրքիան փաստացի դարձավ տարածաշրջանի վրա մեծ ազդեցություն ունեցող ուժերից մեկը։ Թուրքական ղեկավարությունը Ադրբեջանի ռազմական հաջողությունը բազմիցս ներկայացրել է ոչ միայն որպես Բաքվի, այլև որպես Թուրքիայի հաղթանակ՝ ընդգծելով թուրքական ռազմական, տեխնոլոգիական, հետախուզական և քաղաքական աջակցության առանցքային դերը։ Այս մոտեցումը ձևավորում է ընկալում, որ Ադրբեջանն իր ռազմավարական հաջողությունների համար պարտական է Թուրքիային, ինչն էլ ավելի է խորացնում Անկարայի ազդեցությունը Բաքվի քաղաքական որոշումների վրա։ Միաժամանակ ադրբեջանական բանակը լայնածավալ կերպով վերափոխվում է թուրքական ռազմական մոդելով։ Խոսքը ոչ միայն սպառազինության և համատեղ զորավարժությունների, այլև կառավարման համակարգի, հրամանատարական մշակույթի, ռազմական կրթության, կապի համակարգերի և ռազմավարական պլանավորման վերաձևավորման մասին է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի պաշտպանական համակարգն ապագայում ավելի սերտորեն կմիավորվի Թուրքիայի ռազմական համակարգին, իսկ երկու երկրների համագործակցությունը կդառնա ոչ թե ժամանակավոր, այլ ինստիտուցիոնալ։ Թուրքիայի հավակնությունները, սակայն, չեն սահմանափակվում Հարավային Կովկասով։ Նրա գլխավոր ռազմավարական ուղղություններից մեկը շարունակում է մնալ Մերձավոր Արևելքը, որտեղ Անկարան իրեն տեսնում է որպես բնական առաջնորդ։ Սիրիայում տեղի ունեցած փոփոխություններից հետո ձևավորված նոր իշխանությունները պրոթուրքական դիրքորոշում ունեն և կրում են Թուրքիայի ազդեցությունը։ Միաժամանակ նախկին բուֆերային համակարգի թուլացման հետևանքով թուրքական ազդեցությունը մոտեցել է Իսրայելի սահմաններին։ Դա չի կարող չանհանգստացնել Իսրայելին։ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների լարվածությունը պայմանավորված է ոչ միայն Գազայի շուրջ տարաձայնություններով, այլև այն իրողությամբ, որ երկու պետությունների ազդեցության գոտիներն աստիճանաբար հատվում են։ Բացառված չէ, որ ապագայում Սիրիան դառնա Թուրքիայի և Իսրայելի անուղղակի մրցակցության կամ սահմանափակ բախումների հիմնական հարթակը։ Թուրքիայի ազդեցության աճին նպաստում է նաև մյուս դերակատարների թուլացումը։ Վերջին տարիներին ակնհայտ է դարձել Իրանի ազդեցության հարաբերական նվազումը։ Թեհրանը շարունակում է պահպանել նշանակալի դիրքեր, սակայն միջազգային պատժամիջոցները, տնտեսական խնդիրներն ու արտաքին ճնշումները սահմանափակում են նախկին ազդեցությունը պահպանելու հնարավորությունները։ Ստեղծվող վակուումը կրկին փորձում է լրացնել Թուրքիան։ Միևնույն ժամանակ արաբական աշխարհը չի կարողանում ձևավորել միասնական ռազմավարություն Անկարայի ազդեցության աճին հակազդելու համար։ Արաբական պետությունների միջև առկա են խորքային հակասություններ, մրցակցություն և տարբեր առաջնահերթություններ։ Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքի մյուս կարևոր գործոնը Ռուսաստանի հարաբերական թուլացումն է։ Ուկրաինայում շարունակվող պատերազմը սահմանափակել է Մոսկվայի հնարավորությունները միաժամանակ ակտիվորեն ներգրավվելու այլ տարածաշրջաններում։
801
3
Ռուսաստանը ստիպված է եղել նվազեցնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, իսկ Թուրքիան արագորեն օգտվել է այդ հնարավորությունից՝ ընդլայնելով իր ներկայությունը նախկինում ռուսական ազդեցության տակ գտնվող տարածքներում։ Անկարայի համար ռազմավարական առումով ձեռնտու է, որ Ուկրաինայում պատերազմը երկար շարունակվի, քանի որ այդ ընթացքում Ռուսաստանի քաղաքական, ռազմական և տնտեսական ռեսուրսները կենտրոնացած կմնան եվրոպական ուղղությամբ։ Սակայն Ռուսաստանը վերջնականապես չի հրաժարվել տարածաշրջանային դերակատարությունից։ Եթե պատերազմն ավարտվի, Մոսկվան հավանաբար կփորձի վերադառնալ նախկին ազդեցության գոտիներ։ Այդ վերադարձը, սակայն, տեղի կունենա բոլորովին այլ պայմաններում։ Ռուսաստանը ստիպված կլինի մրցակցել արդեն զգալիորեն հզորացած Թուրքիայի հետ, որն ընդլայնել է իր ռազմական արդյունաբերությունը, տնտեսական ազդեցությունը, դիվանագիտական կապերն ու ռազմավարական ներկայությունը։ Հետևաբար հետպատերազմյան փուլում Մերձավոր Արևելքում, Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր տարածաշրջանային մրցակիցը կարող է դառնալ հենց Թուրքիան։ 📰 Շարունակությունը կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ #Փաստ #Օրաթերթ #Միջազգային #Թուրքիա #ՀարավայինԿովկաս #Աշխարհաքաղաքականություն
595
4
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը։ Կյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ: Շնորհա
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը։ Կյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ: Շնորհակալ եմ բոլորին՝ վստահության, աջակցության, համատեղ պայքարի և անցած ճանապարհի համար։ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան
620
5
بدون متن...
710
6
Գյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հայաստանում սոցիալ-տնտեսական խնդիրներն աստիճանաբար ավ
Գյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հայաստանում սոցիալ-տնտեսական խնդիրներն աստիճանաբար ավելի տեսանելի են դառնում՝ դուրս գալով առանձին ոլորտների շրջանակներից և ազդելով տնտեսության տարբեր ճյուղերի վրա։ Վերջին շաբաթներին մայրուղիների փակման ակցիաներ իրականացնող լոլիկագործները, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ անցկացնող ձկնաբույծները և գյուղատնտեսության այլ ներկայացուցիչների դժգոհությունները վկայում են, որ ոլորտում կուտակված խնդիրները խորանում են։ Շարունակությունն՝ այստեղ
691
7
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի․ ՆԳՆ
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի․ ՆԳՆ
651
8
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1միլիարդ դրամ գրավ։ Այս մասին հայտնեցին Գլխավ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1միլիարդ դրամ գրավ։ Այս մասին հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։
749
9
Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներին Հայաստանի նոր խորհրդարանի ձևավորումը քաղաքական առումով
Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներին Հայաստանի նոր խորհրդարանի ձևավորումը քաղաքական առումով կարող է նշանավորել ոչ միայն օրենսդրական աշխատանքի հերթական փուլը, այլև իշխանության և ընդդիմության միջև պայքարի նոր շրջանի սկիզբը։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների՝ մանդատներն ընդունելու որոշումը քաղաքական շրջանակներում դիտարկվում է որպես խորհրդարանական հարթակում պայքարը շարունակելու և իշխանությունների գործողություններին ներսից հակազդելու ընտրություն։ Առավել մանրամասն՝ այստեղ
738
10
Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում են🟡 💉Արմավիրի մարզում հուլիսի 15-ի վ
Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում են🟡 💉Արմավիրի մարզում հուլիսի 15-ի վաղ առավոտյան դանակահարության դեպք է գրանցվել։ 🩺Ժամը 04:05-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է դիմել տղամարդ։ Շարունակությունն՝ այստեղ
711
11
🚨 Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի «Փաստ» օրաթերթը գրում է. Եթե հասարակության մեջ ձևավորվում է ընկալում, որ բռնությունը, ինքնադատաստանը, ուժի կիրառումը և քրեական ենթամշակույթի կանոններով հարաբերությունների կարգավորումը դառնում են ավելի հաճախ հանդիպող երևույթներ, ապա խնդիրը դուրս է գալիս պարզապես վիճակագրության շրջանակից և վերածվում պետական կառավարման, հասարակական համերաշխության ու իրավական մշակույթի ճգնաժամի։ Վերջին տարիների պաշտոնական տվյալներն ու հանրային մեծ արձագանք ստացած դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանում հանցավորության աճի վերաբերյալ մտահոգությունները չեն նվազում։ Հասարակության անվտանգության զգացումը չի ձևավորվում միայն թվերով. այն կախված է մարդկանց առօրյա փորձից և պետության նկատմամբ վստահությունից։ Եթե քաղաքացին զգում է, որ ցանկացած կենցաղային վեճ կարող է վերածվել ծանր բռնության, իսկ հասարակական վայրերում զենքի կիրառման մասին լուրերը դառնում են սովորական, ապա ձևավորվում է անվստահության և անապահովության մթնոլորտ։ Հանցավորության պատճառները բազմաշերտ են։ Գործազրկությունը, աղքատությունը, եկամուտների անհավասարությունը, սոցիալական շարժունակության սահմանափակ հնարավորությունները և ապագայի նկատմամբ անվստահությունը ստեղծում են միջավայր, որտեղ մեծանում են հանցավոր վարքագծի ռիսկերը։ Սակայն միայն տնտեսական գործոններով հնարավոր չէ բացատրել, թե ինչու են առօրյա վեճերը երբեմն վերածվում ծանր բռնությունների։ Այստեղ մեծ դեր ունեն նաև հասարակության ներսում ձևավորված արժեքային փոփոխությունները, փոխադարձ անհանդուրժողականությունը, ագրեսիվ խոսույթը և հասարակական բևեռացումը։ Այս ամենը նաև այն ատելության չափաբաժնի հետևանքն է, որը իշխանությունները 2018 թվականից հետո ներարկել են հանրային ու քաղաքական դաշտ։ Իշխանության ներկայացուցիչների փողոցային բառապաշարը, ծայրահեղ անհանդուրժողականությունն ու բացահայտ թշնամանքը աստիճանաբար տարածվում են նաև հասարակության ներսում։ Երբ քաղաքացին չի հավատում, որ իր խնդիրը հնարավոր է լուծել իրավական ճանապարհով, մեծանում է ինքնադատաստանի, ուժի կամ ոչ պաշտոնական մեխանիզմների կիրառման վտանգը։ Այդ պայմաններում քրեական ենթամշակույթը շարունակում է պահպանել իր ազդեցությունը՝ առաջարկելով օրենքին հակասող սեփական «կանոնները»։ Առանձնահատուկ մտահոգիչ են զենքի կիրառմամբ հանցագործությունները։ Զենքի առկայությունը ցանկացած հակամարտության դեպքում բազմապատկում է ողբերգական հետևանքների հավանականությունը։ Այն, ինչ նախկինում կարող էր ավարտվել բանավոր վեճով, կարող է վերածվել սպանության կամ ծանր վնասվածքների։ Հանցավորության կանխարգելման հարցում առանցքային դեր ունեն պետական ինստիտուտները, հատկապես՝ իրավապահ մարմինները։ Արդյունավետ համակարգը պետք է ոչ միայն բացահայտի արդեն կատարված հանցագործությունները, այլև կանխի դրանց առաջացումը՝ աշխատելով համայնքների, ռիսկային խմբերի և հասարակության հետ։ Սակայն մեր իրականության մեջ իրավապահ մարմինները չափազանց մեծ ռեսուրսներ են հատկացնում քաղաքական գործընթացներին, ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և իշխանության հակառակորդների նկատմամբ քրեական հետապնդումներին, մինչդեռ հանրային անվտանգության ապահովման ու հանցագործությունների կանխարգելման արդյունավետությունը բավարար չէ։ Այս իրավիճակը թուլացնում է իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։ Իսկ երբ մարդիկ չեն հավատում, որ պետական ինստիտուտները հավասարապես պաշտպանում են բոլոր քաղաքացիների իրավունքները, նվազում է նաև օրենքի նկատմամբ հարգանքը։ Հանցավորության խնդիրը նաև կրթական և մշակութային հարթություն ունի։ Եթե ագրեսիան, վիրավորանքը, նվաստացումն ու ուժի պաշտամունքը ներկայացվում են որպես հաջողության կամ հեղինակության միջոց, դրանք աստիճանաբար դառնում են վարքագծային նորմ։ Ուստի հանցավորության դեմ պայքարը պետք է ներառի ոչ միայն պատիժ, այլև իրավական կրթություն, փոխադարձ հարգանքի վերականգնում, երկխոսության մշակույթ և հակամարտությունների խաղաղ լուծման խրախուսում։ 📰 Շարունակությունը կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ #Փաստ #Օրաթերթ #Հասարակություն #Հանցավորություն #Իրավապահներ
777
12
📌 🇦🇲 Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից «Փաստ» օրաթերթը գրում է. Potokmedia.ru-ն «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ քաղաքագետ Գենադի Պոդլեսնիի, Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի ապրիլյան հանդիպումից հետո Մոսկվան վերանայել է իր դիրքորոշումը Երևանի քաղաքականության վերաբերյալ։ Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը հստակեցրել է, որ Հայաստանը այլևս չի կարող համատեղել ԵԱՏՄ-ի նկատմամբ իր պարտավորությունները և Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։ Նրա գնահատմամբ՝ դրանից հետո Ռուսաստանը խստացրել է հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ վերահսկողությունը։ Սահմանափակումները վերաբերում են հանքային ջրերի, ծաղիկների, ալկոհոլի և բուսական արտադրանքի որոշ բեռնափոխադրումներին, իսկ պաշտոնական պատճառաբանությունը եղել են բուսասանիտարական պահանջների խախտումները։ Միևնույն ժամանակ, ըստ Պոդլեսնիի, Եվրամիությունը մեծացրել է իր աջակցությունը Երևանին։ Հայաստան կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է տնտեսական օգնության նոր միջոցառումների, առևտրային արտոնությունների ընդլայնման և վիզային ազատականացման շարունակման մասին։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ» ցուցահանդեսում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Քաղաքագետի կարծիքով՝ պատահական չէ, որ բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվում, իսկ հետագա զարգացումները այժմ կախված են հայկական կողմի կայացվելիք որոշումներից։ 📰 Շարունակությունը կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ #Փաստ #Օրաթերթ #Միջազգային #Հայաստան #Ռուսաստան #ԱրտաքինՔաղաքականություն
632
13
🍅 «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ «Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում Հայաստանի սոցիալտնտեսական կյանքում նկատվող միտումներն արդեն անցնում են տեղային դժգոհությունների սահմանը՝ վերածվելով խորքային, համակարգային ճգնաժամի։ Մայրուղիներ փակող լոլիկագործները, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ անող ձկնաբույծները և գյուղատնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչները հստակ ազդակ են ուղարկում՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ահռելի վնասներ կրած տնտեսվարողները աստիճանաբար սկսում են դուրս գալ փողոց։ Գյուղացին ու արտադրողը կանգնած են կոտրած տաշտակի առջև, երբ իրացման ավանդական շուկաների խաթարումը, լոգիստիկ թանկացումներն ու արտահանման անհաղթահարելի խոչընդոտները ուղղակիորեն հարվածում են իրենց ապրուստին ու գոյությանը։ Մինչ դաշտերում, ջերմոցներում ու ֆերմաներում ճգնաժամն օրեցօր խորանում է, պաշտոնական հռետորաբանության մեջ տիրում է բոլորովին այլ՝ զուգահեռ իրականություն։ Իշխանություններն ակնհայտ շինծու անհոգությամբ հայտարարում են, թե իբր մեզ համար բացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ծաղկի շուկան, կամ թե եվրոպական երկրներն անհամբեր սպասում են հայկական պտուղ-բանջարեղենին։ Սակայն պաշտոնական այս սնամեջ ոգևորության հետևում թաքնված են սիմվոլիկ, ողորմելի ծավալներ։ Իրականության մեջ Եվրոպա հասնող խմբաքանակները հատուկենտ են կամ լավագույն դեպքում կրում են փորձնական բնույթ և որևէ կերպ չեն փոխարինում հազարավոր տոննաներով սպառման ավանդական ծավալներին։ Ավելին, ջրի երես են դուրս գալիս ու առավել տեսանելի են դառնում լոգիստիկան ավտոմատացնելու և համակարգային լուծումներ տալու խնդիրները։ Հասկանալի է, որ առանց հաշվարկված լոգիստիկայի ու իրական նախադրյալների՝ «եվրոպական շուկաների» մասին հեքիաթները լոկ PR թեզեր են։ Եվ այստեղ առաջանում է ամենաբնական հռետորական հարցը․ եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ։ Ակնհայտ է նաև, որ սոցիալական այս խնդիրները րոպե առ րոպե խորանալու են, որովհետև սա դեռ սկիզբն է։ Իշխանություններին հաջողվեց ընտրական շրջանը չակերտավոր «կտերով» և սուտ խոստումներով ձգել, բայց քաղաքական մանիպուլյացիաներն ունեն սպառման հստակ ժամկետ։ Երբ մարդն իրական աղետը զգում է սեփական գրպանի և սառնարանի պարունակության վրա, երկրում անխուսափելիորեն սկսվելու են սոցիալական ցնցումներ։ Եվ եթե իշխանություններին թվում է, թե ամեն սոցիալական ցնցում կարող են կանխել կամ լռեցնել քաղաքական ռեպրեսիաների միջոցով, ապա դա վտանգավոր ինքնախաբեություն է։ Տնտեսական ճգնաժամը չի լուծվում ուժային մեթոդներով ու բերման ենթարկելով. իրավիճակն արդեն պահանջում է ուղիղ վիրահատական միջամտություններ՝ տնտեսության կազմակերպման, արտաքին առևտրի կառավարման և լոգիստիկ շղթաների վերանայման հարցերում։ 📰 Շարունակությունը կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ #Փաստ #Օրաթերթ #Տնտեսություն #Գյուղատնտեսություն #Արտահանում
575
14
Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: ՀՀ քննչական կոմիտե
550
15
🌾 Հունձն այլևս խնդիր չէ․ Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ «Փաստ» օրաթերթը գրում է. Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի և հարակից Գյուլագարակ, Կուրթան ու Գարգառ բնակավայրերի բնակիչների կողմից բարձրացված գյուղտեխնիկայի սուր պակասի խնդիրն արդեն ստացել է իրական լուծում։ Գյուղացիները դեռևս նախորդ հանդիպումների ընթացքում բարձրաձայնել էին անհրաժեշտ տեխնիկայի բացակայության մասին, ինչը լուրջ խոչընդոտ էր ստեղծում ցանքսի և բերքահավաքի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար։ Բարձրացված հարցին ընդառաջ՝ «Ուժեղ Հայաստանն» ու Սամվել Կարապետյանը իրականացրել են աջակցության ծրագիր, որի շրջանակում ուսումնասիրվել է տեղական շուկան, և, հաշվի առնելով Լոռու մարզի լեռնային ռելիեֆն ու կլիմայական առանձնահատկությունները, տարածաշրջան է ներմուծվել «Gomselmash G55» մոդելի ժամանակակից հացահատիկահավաք կոմբայն։ Նորագույն տեխնիկայի կիրառումը թույլ կտա արմատապես փոխել իրավիճակը։ Եթե նախկինում հին կոմբայնների պատճառով հացահատիկի կորուստը հասնում էր 20 տոկոսի և ավելի, ապա նոր սարքավորման շնորհիվ այն կնվազի մինչև 1-3 տոկոս։ Էապես կնվազեն նաև ֆերմերների ծախսերը։ Եթե մինչ այժմ գյուղացիները ստիպված էին այլ մարզերից տեխնիկա վարձակալել՝ մեկ հեկտարի քաղի համար վճարելով 25-30 հազար դրամ, ապա նոր կոմբայնի դեպքում կվճարեն միայն վառելիքի և վարորդի աշխատանքի համար, ինչի արդյունքում քաղի արժեքը կնվազի ավելի քան երկու անգամ՝ հասնելով մոտ 15 հազար դրամի։ Բերքի կորստի կրճատումն ու ծախսերի նվազեցումը հնարավորություն կտան իջեցնել տեղական հացահատիկի ինքնարժեքը, բարձրացնել Լոռու մարզի ֆերմերների մրցունակությունն ու ապահովել արագ և անկորուստ բերքահավաք։ 📰 Շարունակությունը կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ #Փաստ #Օրաթերթ #Լոռի #Ստեփանավան #Գյուղատնտեսություն #Բերքահավաք
569
16
⚡ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից «Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով՝ հետընտրական խմորումները չեն դադարում ՔՊ կուսակցության շարքերում։ Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը շատ դժգոհ է կատարված աշխատանքներից ու արձանագրված արդյունքից, բոլորին «պատերով է տալիս»։ Միևնույն ժամանակ, չնայած ցույց է տրվում, թե ներքին ընտրություններ են կազմակերպվում, իրականում իր ուզածով է կազմում թե՛ ԱԺ խմբակցությունը, թե՛ խորհրդարանի ղեկավարությունը, թե՛, բնականաբար, կառավարության կազմը։ Այդ ամենի արդյունքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ ներսում ձևավորվել են խմբեր, որոնք իրար մեջ դժգոհում են, որ ստեղծված վիճակի իրական մեղավորը հենց Փաշինյանն է։ Ավելին՝ ոմանք նույնիսկ վստահ են, որ եթե Փաշինյանն առաջին համարը չլիներ և ամբողջ ընտրարշավն իր վրա չվերցներ, կուսակցությունն ավելի շատ քվե կստանար։ Պատճառաբանությունն այն է, որ Փաշինյանի հակավարկանիշը, որը չափազանց բարձր է եղել, ամենից շատն է աշխատել հենց ՔՊ-ի դեմ։ Ըստ մեր աղբյուրների՝ կան քպական շրջանակներ, որոնք կարծում են, որ ավելի լավ կլիներ՝ ցուցակը գլխավորեր կուսակցությունից այնպիսի մեկը, որն այդպիսի հակավարկանիշ չունի։ Այդ դեպքում, նրանց կարծիքով, կարիք չէր լինի այդքան միջոցներ ներգրավել իշխանությունը պահելու համար և դեռ մի բան էլ հույսը դնել Վահագն Հովակիմյանի վրա։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ այսպիսի խոսակցությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանի ականջին։ Եթե դա իսկապես այդպես է, ապա, ըստ ամենայնի, արձակուրդից վերադառնալուց հետո Փաշինյանը կարող է սկսել արդեն ներկուսակցական ռեպրեսիաներ։ 📰 Շարունակությունը կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ #Փաստ #Օրաթերթ #Քաղաքականություն #ՔՊ #ՆիկոլՓաշինյան #Ներքաղաքական
531
17
🛡️ Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով «Փաստ» օրաթերթը գրում է. Պետության արտաքին դիմադրողականությունն ու կայունությունը երբեք չեն սահմանափակվում միայն պաշտոնական խողովակներով կամ դիվանագիտական կորպուսով։ Աշխարհի ցանկացած կենսունակ պետության թիկունքին կանգնած են անհատներ, որոնք ունեն միջազգային ծանրակշիռ կապեր, հեղինակություն և խոշոր կապիտալ՝ յուրատեսակ «անվտանգության բարձիկ» ձևավորելով սեփական երկրի շուրջ։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի պետական ռազմավարության առանցքային նպատակներից է եղել հենց այսպիսի ազդեցիկ գործիչների չեզոքացումն ու մեկուսացումը հայկական պետականության հիմքերից, քանի որ Բաքվում հստակ գիտակցում են՝ թուլացնելով նրանց՝ թուլացնում են հենց Հայաստանը։ Սակայն այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակառակորդի այս բազմամյա ծրագիրը, ըստ հոդվածի, զարմանալիորեն կյանքի է կոչվում հենց երկրի ներսում։ Այս մտահոգիչ իրողության հերթական փաստագրումն է Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան հրապարակումը, որտեղ նա ներկայացրել է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մանրամասները։ Փաստաբանի փոխանցմամբ՝ 2025 թվականի հունիսի 18-ից առ այսօր՝ շուրջ 395 օր, Սամվել Կարապետյանը գտնվում է կալանքի տակ։ Վարդևանյանը նշել է նաև, որ դեռևս 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի իրավասու մարմինները Կարապետյանի նկատմամբ հայտարարել էին հետախուզում, իսկ օրերս պարզ է դարձել, թե ինչ մեծ ոգևորություն է նրա կալանքը առաջացրել Ադրբեջանի իշխանությունների շրջանում։ Նա արձանագրել է, որ մենք գտնվում ենք քաղաքական հետապնդումների խայտառակ շրջափուլում, ունենք քաղբանտարկյալներ, և իրավունքը պետք է գերակայի։ Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի պետական քաղաքականության կարևորագույն նպատակներից մեկն ազդեցիկ հայերի, խոշոր կապիտալի և միջազգային կապեր ունեցող գործիչների մեկուսացումն ու չեզոքացումն է եղել տարիներ շարունակ։ Ըստ հրապարակման՝ այն, ինչին Բաքուն երկար ժամանակ փորձում էր հասնել միջազգային հարթակներում, այսօր, ցավոք, իրականություն է դառնում Հայաստանի ներսում։ Հիշեցվում է նաև, որ Իլհամ Ալիևը վերջերս անձամբ էր թիրախավորել Սամվել Կարապետյանին՝ խոսելով նրա միջազգային ազդեցության, եվրոպական կապերի և Հայաստանի շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացրած լոբբիստական աշխատանքի մասին։ Հոդվածի հեղինակները շեշտում են, որ Կարապետյանի միջազգային կապերն ու հնարավորությունները ծառայեցվել են ոչ թե անձնական բիզնես շահերին, այլ հայկական պետականության հզորացմանը՝ անկախ տվյալ պահին իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժից։ Այսօր, ըստ հոդվածի, Բաքվի համար անհանգստության պատճառ դարձած գործիչը շուրջ 400 օր մեկուսացված է՝ հայոց եկեղեցուն պաշտպանելու հրապարակային հայտարարությունից հետո։ Հեղինակների գնահատմամբ՝ նման ազդեցիկ անձի մեկուսացումը հարված է հայկական պետականության արտաքին դիմադրողականությանը։ Հոդվածի վերջում ընդգծվում է, որ երբ Բաքվի ցանկություններն ու հայաստանյան իրավապահ համակարգի գործողությունները հանդիպում են նույն կետում, դա դադարում է պարզապես իրավական գործընթաց լինելուց և վերածվում է քաղաքական հետապնդումների այնպիսի շրջափուլի, որը թուլացնում է պետության արտաքին ազդեցության լծակներն ու դիմադրողականությունը։ 📰 Շարունակությունը կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ #Փաստ #Օրաթերթ #Հայաստան #Քաղաքականություն #ՍամվելԿարապետյան #Պետականություն
523
18
⚖️ «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը» «Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում քաղաքական նոր փուլը, ըստ հոդվածի, լինելու է ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ, այլ համակարգային, լարված և անզիջում քաղաքական դիմակայության նոր փուլ։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների կողմից մանդատները վերցնելու որոշումը ներկայացվում է որպես գիտակցված քայլ՝ մտնելու քաղաքական պայքարի գլխավոր հարթակ։ Հեղինակի գնահատմամբ՝ ապագա խորհրդարանը դասական օրենսդիր մարմին չի լինելու։ Այն վերածվելու է քաղաքական բախումների, իրավական պաշտպանության և իշխանության գործողությունների քննադատության առաջնագծի։ Նշվում է, որ իշխանությունները, ունենալով վարչական և իրավապահ լծակներ, շարունակելու են ճնշումները ընդդիմության նկատմամբ, սակայն հենց այդ պայմաններում է ձևավորվելու նոր որակի խորհրդարանական դիմադրություն։ Հոդվածում ընդգծվում է, որ, չնայած ներքին ճնշումներին, ընդդիմությունը չի նահանջում, իսկ կարևոր գործիքներից մեկը կարող է դառնալ միջազգային հարթակներում Հայաստանի ներքաղաքական գործընթացների ակտիվ ներկայացումը՝ արտաքին քաղաքական ճնշում ձևավորելու նպատակով։ Միաժամանակ առանձնահատուկ կարևորություն է տրվում մարզերում և համայնքներում հետևողական աշխատանքին։ Որպես օրինակ նշվում է, որ «Ուժեղ Հայաստանը» ընտրություններից հետո շարունակում է հանդիպումները քաղաքացիների հետ և փորձում է տեղերում լուծել կոնկրետ խնդիրներ՝ պահպանելով անմիջական կապը ընտրողների հետ։ Հոդվածի եզրակացությամբ՝ խորհրդարանական աշխատանքի, արտաքին ճնշումների և տեղերում իրականացվող համակարգված գործունեության համադրումը կարող է ձևավորել ավելի արդյունավետ ընդդիմություն, որն ունակ կլինի մեծացնել հանրային վստահությունն ու նպաստել քաղաքական փոփոխություններին։ 📰 Շարունակությունը կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ #Փաստ #Օրաթերթ #Քաղաքականություն #Խորհրդարան #Ընդդիմություն
555
19
🗳️ Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու «Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, թե 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ։ Սակայն, ինչպես նշվում է հոդվածում, դժվար է նման գնահատական տալ այն ընտրություններին, որոնց արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկել են ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը։ Հազվադեպ երևույթ էր, որ միանգամից 7-8 քաղաքական ուժ դիմեց ՍԴ՝ պահանջելով վերանայել կամ չեղարկել ԿԸՀ որոշումը։ Հոդվածում հիշատակվում են նաև Արամ Վարդևանյանի, Հովհաննես Խուդոյանի, Արծվիկ Մինասյանի, Արամ Օրբելյանի և Լիպարիտ Դրմեյանի ներկայացրած իրավական փաստարկները, որոնք, ըստ հրապարակման, առնվազն հիմք էին տալիս ավելի զուսպ գնահատականների։ Միաժամանակ ուշադրություն է հրավիրվում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի և Եվրոպական խորհրդարանի համատեղ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունների վրա։ Դիտորդների գնահատմամբ՝ քարոզարշավը եղել է խիստ բևեռացված, ուղեկցվել է սադրիչ հռետորաբանությամբ, իսկ ընտրություններից առաջ կատարված օրենսդրական փոփոխությունները չեն համապատասխանել լավագույն միջազգային փորձին։ Նշվում է նաև, որ քարոզարշավի ընթացքում շրջանառվել են ընտրական խախտումների և ընտրակաշառքների վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներ, հրապարակվել են գաղտնալսված մասնավոր զրույցներ, իսկ նման գործելակերպը, ըստ դիտորդների, կարող էր զսպող ազդեցություն ունենալ ընտրողների վրա։ Առաքելությունն արձանագրել է նաև, որ վարչապետը մի շարք ելույթներում կիրառել է վիրավորական և հրահրող արտահայտություններ, հրապարակայնորեն սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին, իսկ ընտրություններից առաջ իրականացված սոցիալական և տնտեսական նախաձեռնությունները լայնորեն ընկալվել են որպես իշխող ուժին նպաստող քայլեր, ինչը, ըստ միջազգային չափանիշների, կարող է խաթարել հավասար մրցակցային պայմանները։ Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ այս գնահատականները ոչ թե ընդդիմության, այլ Փաշինյանին սատարող եվրոպական դիտորդական առաքելության եզրակացություններն են։ Հետևաբար, ինչպես եզրափակում է հրապարակումը, որքան էլ փորձ արվի ընտրությունները ներկայացնել որպես «ազատ, արդար և թափանցիկ», դա չի փոխում դրանց շուրջ ձևավորված հանրային գնահատականն ու «դառնահամը»։ 📰 Շարունակությունը կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ #Փաստ #Օրաթերթ #Քաղաքականություն #Ընտրություններ #Հայաստան
805
20
Բանտը չի կարող կանգնեցնել մեր պայքարը. Նարեկ Կարապետյան
Բանտը չի կարող կանգնեցնել մեր պայքարը. Նարեկ Կարապետյան
904