fa
Feedback
Artak Sargsyan | ՔՈՉԱՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Artak Sargsyan | ՔՈՉԱՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

رفتن به کانال در Telegram

Politician Opposition leader

نمایش بیشتر
473
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
-47 روز
-2430 روز

در حال بارگیری داده...

کانال‌های مشابه
هیچ داده‌ای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
ابر برچسب‌ها
هیچ داده‌ای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
اشارات ورودی و خروجی
---
---
---
---
---
---
جذب مشترکین
سپتامبر '26
سپتامبر '260
در 0 کانال‌ها
اوت '26
+1
در 1 کانال‌ها
Get PRO
ژوئیه '26
+1
در 1 کانال‌ها
Get PRO
ژوئن '26
+5
در 1 کانال‌ها
Get PRO
مه '26
+43
در 0 کانال‌ها
Get PRO
آوریل '26
+44
در 0 کانال‌ها
Get PRO
مارس '26
+217
در 0 کانال‌ها
Get PRO
فوریه '26
+174
در 0 کانال‌ها
Get PRO
ژانویه '26
+171
در 0 کانال‌ها
Get PRO
دسامبر '25
+25
در 0 کانال‌ها
Get PRO
نوامبر '25
+20
در 0 کانال‌ها
Get PRO
اکتبر '25
+23
در 0 کانال‌ها
Get PRO
سپتامبر '25
+21
در 0 کانال‌ها
Get PRO
اوت '25
+21
در 0 کانال‌ها
Get PRO
ژوئیه '25
+284
در 0 کانال‌ها
تاریخ
رشد مشترکین
اشارات
کانال‌ها
08 سپتامبر0
07 سپتامبر0
06 سپتامبر0
05 سپتامبر0
04 سپتامبر0
03 سپتامبر0
02 سپتامبر0
01 سپتامبر0
پست‌های کانال
Կխնդրեմ տարածել,կիսվեք,կարծիք հայտնեք միայն ադեկվատ .... Անպայման բաժանորդագրվել բոլոր էջերին, նույնիսկ եթե հոլովակը կրկնվում է բոլոր էջերում' դրեք լայք(like), կիսվեք և մեկնաբանությու թողեք։ Ձեր տարածելը ազգի իրազեկման մեծ գործ է և կարևոր ։ ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԵԼ ԵՍ ՀԱՅ ԵՄ և ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՄ և Արցախը հարց չէ այլ Հայրենիք #ԱրցախըհարցչէայլՀայրենիք

2
https://vt.tiktok.com/ZSqNpN1rn/
76
3
https://vt.tiktok.com/ZSqNgGfqu/
77
4
https://youtu.be/QB79FwxUuJo?si=D3UWZyRYAKEo0kwE
77
5
Կխնդրեմ տարածել,կիսվեք,կարծիք հայտնեք միայն ադեկվատ .... Անպայման բաժանորդագրվել բոլոր էջերին, նույնիսկ եթե հոլովակը կրկնվում է բոլոր էջերում' դրեք լայք(like), կիսվեք և մեկնաբանությու թողեք։ Ձեր տարածելը ազգի իրազեկման մեծ գործ է և կարևոր ։ ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԵԼ ԵՍ ՀԱՅ ԵՄ և ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՄ և Արցախը հարց չէ այլ Հայրենիք #ԱրցախըհարցչէայլՀայրենիք
60
6
Սեպտեմբերի 1-ին մենք պետք է ոչ միայն շնորհավորենք մեր երեխաներին։ Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք. Ի՞նչ Հայաստան ենք մենք թողնելու նրանց։ Եվ դրանից ավելի կարևոր հարց կա. Ի՞նչ սերունդ ենք մենք դաստիարակելու, որպեսզի նրանք կարողանան այդ Հայաստանը դարձնել ավելի ուժեղ, ավելի արդար և ավելի արժանապատիվ։ Այսօր այդ ապագան նստած է դպրոցական նստարաններին։ Այդ ապագան ձեր երեխաներն են։ Եվ այդ ապագայի առաջին պատասխանատվությունը մերն է։ Շնորհավորում ենք Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ Հատկապես շնորհավորում եմ առաջին դասարան գնացող մեր փոքրիկներին և նրանց ծնողներին։ Թող նրանց առաջին քայլը դեպի դպրոց դառնա մեծ ճանապարհի սկիզբ՝ դեպի գիտելիք, արժանապատվություն, հաջողություն և հայրենիքին ծառայելու մեծ առաքելություն։ Թող կրթված լինի մեր սերունդը։ Թող ամուր լինի մեր ընտանիքը։ Թող գիտակից լինի մեր քաղաքացին։ Եվ թող հզոր լինի Հայաստանը։ ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցություն 01 Սեպտեմբերի 2026թ
129
7
ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք Կուսակցության Շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1 ի կապակցությամբ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 — ԳԻՏԵԼԻՔԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐ ՍԿԶԲԻ ՕՐ Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 1-ը պարզապես ուսումնական տարվա սկիզբ չէ։ Սա այն օրն է, երբ մեր երեխաները ևս մեկ քայլ են անում դեպի իրենց ապագան, իսկ մենք՝ որպես ծնողներ և որպես պետություն, ևս մեկ անգամ հիշում ենք մեր ամենամեծ պատասխանատվության մասին՝ ինչպիսի՞ սերունդ ենք մենք դաստիարակում։ Սրտանց շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և հատկապես այն ծնողներին, որոնց երեխաներն այս տարի առաջին անգամ են անցնում դպրոցի շեմը։ Սիրելի՛ ծնողներ, Այս օրը ձեր երեխայի կյանքում երբեք չի կրկնվելու։ Նրա առաջին պայուսակը, առաջին դասարանը, առաջին ուսուցիչը, առաջին դպրոցական օրը տարիներ անց կմնան որպես ամենաթանկ հիշողություններ։ Բայց հիշե՛ք մի կարևոր բան. Դպրոցը երեխային տալիս է գիտելիք, իսկ ընտանիքը՝ կրթություն։ Պետությունը կարող է փոխել դասագրքերը, կրթական ծրագրերը, չափորոշիչները և մեթոդները։ Կարող են փոխվել իշխանությունները, նախարարները և նույնիսկ կրթության վերաբերյալ պետական մոտեցումները։ Բայց կա մի բան, որը ոչ մի կառավարություն չի կարող փոխարինել՝ ծնողի դերը երեխայի կրթության և արժեքների ձևավորման գործում։ Ձեր երեխան առաջին հերթին ձեզնից է սովորում՝ ինչ է հայրենիքը, ինչ է պատիվը, ինչ է պատասխանատվությունը, ինչ է ազնվությունը, ինչ է աշխատասիրությունը, ինչ է ընտանիքը և ինչ է նշանակում լինել հայ։ Ուստի կրթե՛ք ձեր երեխաներին նաև տանը։ Կարդացե՛ք նրանց հետ։ Խոսե՛ք նրանց հետ։ Սովորեցրե՛ք մտածել, ոչ թե պարզապես անգիր անել։ Սովորեցրե՛ք հարցեր տալ, պատասխանատվություն կրել, հարգել մեծերին, պաշտպանել թույլերին, սիրել աշխատանքը և երբեք չամաչել իրենց հայ լինելուց։ Կրթե՛ք նրանց այնպես, որ վաղը նրանք լինեն ոչ միայն լավ մասնագետներ, այլև Հայ ազգի արժանի զավակներ և Հայաստանի արժանի քաղաքացիներ։ Մեր երեխաների կրթությունը Հայաստանի ազգային անվտանգության հարց է։ Որովհետև պետության սահմանները միայն բանակն ու զենքը չեն պահում։ Պետությունը պահում է նաև կրթված քաղաքացին։ Գիտելիք ունեցող քաղաքացին չի խաբվում հեշտությամբ։ Մտածող քաղաքացին չի դառնում մանիպուլյացիայի զոհ։ Կրթված քաղաքացին կարողանում է ստեղծել։ Պատասխանատու քաղաքացին կարողանում է պաշտպանել իր պետությունը։ Իսկ հայրենասեր քաղաքացին գիտի, թե ինչու է պետք այդ պետությունը պահպանել ու զարգացնել։ Մենք հավատում ենք, որ վաղվա  Հայաստանը սկսվում է ոչ թե պետական շենքերից, ոչ թե օրենքներից և ոչ միայն տնտեսական ցուցանիշներից։ Վաղվա  Հայաստանը սկսվում է ընտանիքից, դպրոցից և կրթված սերնդից։ Մեր քաղաքական տեսլականում կրթությունը ազգային անվտանգության, պետականության և երկրի զարգացման հիմնասյուներից է։ Որովհետև կրթված, մտածող և հայրենասեր քաղաքացին այն հիմքն է, որի վրա կառուցվում է անկախ, հզոր և արժանապատիվ պետություն։ Թող այս ուսումնական տարին մեր երեխաների համար լինի նոր գիտելիքների, նոր երազանքների և մեծ ձեռքբերումների տարի։ Իսկ առաջին դասարան գնացող մեր փոքրիկներին մաղթում ենք, որ դպրոցի շեմը անցնեն ժպիտով, իսկ տարիներ անց այդ նույն շեմից դուրս գան՝ գիտելիքով, արժանապատվությամբ և հայրենիքի հանդեպ մեծ պատասխանատվությամբ։ Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը։ Թող մեր երեխաները սովորեն մեծ երազել, սովորեն արժանապատվորեն ապրել, սովորեն սիրել հայրենիքը և դառնան այն սերունդը, որը կկառուցի ավելի հզոր, ավելի կրթված և ավելի արժանապատիվ Հայաստան։ Մենք պետք է մեր երեխաներին կրթենք ոչ թե պարզապես աշխատանք գտնելու համար, այլ արժանապատիվ կյանք կառուցելու և սեփական երկրի ապագան ստեղծելու համար։ Եվ ամենակարևորը՝ Կրթե՛ք ձեր երեխաներին, որպեսզի նրանք լինեն Հայ ազգի արժանի զավակներ։ Թող նրանք իմանան իրենց պատմությունը, ճանաչեն իրենց մշակույթը, պահպանեն հայոց լեզուն, հարգեն իրենց նախնիների ժառանգությունը և միևնույն ժամանակ լինեն ժամանակակից աշխարհի գիտելիքներին տիրապետող քաղաքացիներ։ Մենք ուզում ենք ունենալ սերունդ, որը չի սպասելու, թե ինչ պիտի անի պետությունն իր փոխարեն։ Մենք ուզում ենք սերունդ, որը ինքն է ստեղծելու, կառուցելու, պաշտպանելու և հզորացնելու Հայաստանը։
102
8
https://youtube.com/shorts/BA7fGgLImpk?si=oGNH0t2kLGaVVztZ
800
9
https://vt.tiktok.com/ZSVVTWdXY/
166
10
Կխնդրեմ տարածել,կիսվեք,կարծիք հայտնեք միայն ադեկվատ .... Անպայման բաժանորդագրվել բոլոր էջերին, նույնիսկ եթե հոլովակը կրկնվում է բոլոր էջերում' դրեք լայք(like), կիսվեք և մեկնաբանությու թողեք։ Ձեր տարածելը ազգի իրազեկման մեծ գործ է և կարևոր ։ ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԵԼ ԵՍ ՀԱՅ ԵՄ և ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՄ և Արցախը հարց չէ այլ Հայրենիք #ԱրցախըհարցչէայլՀայրենիք
79
11
Հարցը Հայաստանի Հանրապետության պետական տարածքն է։ Եվ հենց այդ պատճառով այս հարցը չի կարող լուծվել ինչ-որ քաղաքական գործչի, իշխանության, ընդդիմության կամ առանձին համայնքի բնակչության ցանկությամբ։ Պետության տարածքը կուսակցական սեփականություն չէ։ Այն իշխանության սեփականությունը չէ։ Այն ընդդիմության սեփականությունը չէ։ Եվ առավել ևս որևէ քաղաքական գործիչ իրավունք չունի ժողովրդի փոխարեն այն վերածելու բանակցային մանրադրամի։ ԻՍԿ ՀԻՄԱ՝ ԱՄԵՆԱՊԱՐԶ ՀԱՐՑԸ Նարեկ Կարապետյանը և «Ուժեղ Հայաստանը» պետք է հասարակությանը հստակ պատասխանեն. Երբ դուք ասում էիք՝ «Ալիևի Սահմանադրությունը Հայաստանում չենք թողնելու», ի՞նչ էիք նկատի ունենում։ Միայն Սահմանադրության տեքստի՞ փոփոխությունը։ Թե՞ նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանությունը։ Եթե երկրորդն էր, ապա այսօր որտե՞ղ է ձեր սահմանը։ Որտե՞ղ է ձեր «ոչ»-ը։ Որտե՞ղ է այն սկզբունքը, որի համար, ըստ ձեր իսկ հայտարարությունների, դուք մանդատ էիք վերցնում։ Որովհետև հասարակությանը չի կարելի ընտրություններից առաջ ասել՝ «մեզ մանդատ տվեք, որպեսզի պաշտպանենք Հայաստանը», իսկ ընտրություններից հետո լռել այն ժամանակ, երբ քննարկվում է Հայաստանի տարածքի ճակատագիրը։ Սա արդեն քաղաքական պատասխանատվության հարց է։ Եվ այդ պատասխանատվությունից ոչ իշխանությունը կարող է խուսափել, ոչ էլ իրեն ընդդիմություն ներկայացնող որևէ ուժ։ ՔՈՉԱՐԻ-ի դիրքորոշումը պարզ է. Հայաստանի Հանրապետության տարածքը չի կարող դառնալ ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ էլ որևէ օտար պետության հետ քաղաքական սակարկության առարկա։ Եթե խոսքը ՀՀ տարածքի փոփոխության մասին է՝ պետք է գործի Սահմանադրությունը։ Եթե խոսքը սահմանազատման մասին է՝ թող ներկայացվի դրա ամբողջ իրավական հիմքը։ Իսկ եթե որևէ մեկը ցանկանում է Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ որոշում կայացնել ժողովրդի փոխարեն, ապա թող նախ բաց և ազնիվ կերպով դա ասի ժողովրդին։ Ոչ թե ընտրություններից առաջ և հետո մի բան խոստանա, իսկ հետո՝ լրիվ ուրիշ բան անի ՔՈՉԱՐԻ-Ի ՍԿԶԲՈՒՆՔԸ ՔՈՉԱՐԻ կուսակցության համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կուսակցական բանակցային գործիք չէ։ Մենք չենք ընդունում Հայաստանի պատմական հիշողության ջնջումը։ Մենք չենք ընդունում հայկական տեղանունների փոխարինումը օտար անվանումներով։ Մենք չենք ընդունում պատմության ընտրովի և քաղաքական նպատակներով մեկնաբանությունը։ Մենք չենք ընդունում այն քաղաքականությունը, որի արդյունքում հայկական տարածքը սկզբում ներկայացվում է որպես «խնդրահարույց տարածք», այնուհետև՝ որպես «փոխանակման առարկա», իսկ վերջում՝ որպես բանակցային գին։ Հայաստանը պետք է ունենա ոչ թե «ինչ տանք, որ ինչ-որ բան ստանանք» քաղաքականություն, այլ ազգային, պատմական, իրավական և անվտանգային շահերի վրա հիմնված պետական ռազմավարություն։ Նարեկ Կարապետյանին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զբաղվել Հայաստանի տարածքային հարցերով, ՔՈՉԱՐԻ կուսակցությունը կոչ է անում նախ խորությամբ ուսումնասիրել մեր ժողովրդի պատմությունը, Հայաստանի պետականության պատմությունը, սահմանների ձևավորման գործընթացը և այն քաղաքական իրողությունները, որոնց պայմաններում ձևավորվել են խորհրդային վարչական սահմանները։ Միայն դրանից հետո կարելի է պատասխանատվությամբ խոսել Հայաստանի հողերի մասին։ Հայաստանի հողը սակարկության առարկա չէ։ Հայաստանի պատմությունը բանակցային քարտ չէ։ Հայաստանի ազգային հիշողությունը փոխանակման ենթակա չէ։ Հայաստանի ապագան «տարածք՝ տարածքի դիմաց» բանաձևով չի կառուցվելու։ ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք Կուսակցություն 2026 թ. 25 Օգոստոս
197
12
Նարեկ Կարապետյանը նույնիսկ 2026 թվականի հունիսի 11-ին հայտարարել էր, որ «Ալիևի սահմանադրությունը այլևս Հայաստանում չեն կարողանալու անցկացնել» և շեշտել էր, որ ՔՊ-ն չի կարող Սահմանադրություն փոխել։ Լավ։ Այդ դեպքում այսօր շատ պարզ հարց է առաջանում. Եթե դուք մտաք Ազգային ժողով հենց Սահմանադրությունը պաշտպանելու և իշխանությանը սահմանադրական փոփոխություններ պարտադրելու հնարավորություն չտալու համար, ապա ո՞ր Սահմանադրական դրույթն եք այսօր պաշտպանում, երբ քննարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության հարցը։ Որտե՞ղ է այդ սկզբունքային պայքարը։ Որտե՞ղ է այն «կարմիր գիծը», որի մասին խոսում էիք ընտրություններից առաջ։ Եվ ամենակարևորը՝ Տիգրանաշենի վերաբերյալ ի՞նչ է նախատեսվում անել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի շրջանակում։ Գործող Սահմանադրության 205-րդ հոդվածը հստակ ասում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով։ Հանրաքվեի վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը։ Ավելին՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածը նույնպես տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը ներառում է հանրաքվեի ենթակա հարցերի շարքում, իսկ 11-րդ հոդվածը սահմանում է դրա նախաձեռնման ընթացակարգը։ Հետևաբար հասարակությունն իրավունք ունի ստանալու շատ պարզ պատասխան. Եթե Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածքի մաս է, և եթե նախատեսվում է դրա իրավական պատկանելության փոփոխություն, ո՞ր սահմանադրական ընթացակարգով է դա իրականացվելու։ Կլինի՞ հանրաքվե։ Եթե չի լինելու՝ ինչո՞ւ։ Եթե լինելու է՝ ո՞վ է որոշելու դրա հարցը։ Եվ եթե խոսքը պարզապես սահմանազատման մասին է, ապա թող իշխանությունը և ընդդիմությունը հստակ բացատրեն հասարակությանը՝ որտեղ է ավարտվում սահմանների ճշգրտումը և որտեղ է սկսվում Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությունը։ Սա մանրուք չէ։ Սա Հայաստանի Հանրապետության տարածքի մասին հարց է։ Նույնիսկ Հայաստանի Սահմանադրական դատարանի 2024 թվականի որոշման մեջ արձանագրվել է, որ ՀՀ տարածքի փոփոխության հարցերը, անկախ փոփոխվող տարածքի չափից կամ ընթացակարգի ձևից, ենթակա են Սահմանադրության 205-րդ հոդվածով նախատեսված կարգավորմանը։ ՈՒՐԵՄՆ՝ ՀԱՐՑԵՐԸ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Նարեկ Կարապետյան, երբ ընտրություններից առաջ ասում էիք, որ գնում եք Ազգային ժողով՝ թույլ չտալու, որ Հայաստանում «Ալիևի Սահմանադրություն» ընդունվի, մենք ուզում ենք հասկանալ՝ 1. Ո՞ր Սահմանադրական նորմն եք այսօր պաշտպանում Տիգրանաշենի հարցում։ 2. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությունը պետք է կատարվի Սահմանադրության 205-րդ հոդվածով նախատեսված հանրաքվեի միջոցով։ 3. Եթե ոչ՝ ո՞ր իրավական նորմի վրա եք հիմնվում։ 4. Եթե այո՝ ինչո՞ւ այդ մասին հասարակությանը հստակ չեք ասում։ 5. Ձեր նախընտրական ծրագրում և քարոզարշավի ընթացքում ժողովրդին ասե՞լ եք, որ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ հատված կարող է հանձնվել կամ փոխանցվել Ադրբեջանին։ 6. Եթե նման բան չեք ասել, ապա ի՞նչ ժողովրդական մանդատով եք այսօր պատրաստվում ընդունել կամ աջակցել նման քաղաքական որոշմանը։ 7. Ո՞վ է Հայաստանի ժողովրդի փոխարեն որոշելու՝ Հայաստանի տարածքից որևէ հատված պետք է փոխանցվի՞, թե՞ ոչ։ 8. Իսկ եթե այդ հարցը վերաբերում է ոչ թե սովորական վարչական ճշգրտման, այլ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը, ապա ինչո՞ւ չպետք է դրա մասին որոշի Հայաստանի ժողովուրդը։ ԵՎ ՄԻ ՀԱՐՑ ԷԼ՝ ՏԻԳՐԱՆԱՇԵՆՑՈՒՆ Արդյո՞ք Տիգրանաշենի բնակչության կարծիքը ինքնուրույն որոշիչ է Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ։ Ո՛չ։ Տիգրանաշենցին չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքի սեփականատերը, որպեսզի կարողանա իր անձնական համաձայնությամբ «հանձնել» կամ «չհանձնել» պետական տարածքը։ Տիգրանաշենը, եթե այն ՀՀ տարածքի մեջ է, պարզապես որևէ անձի կամ համայնքի սեփականությունը չէ։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին է։ Հետևաբար այստեղ հարցը միայն Տիգրանաշենցու համաձայնությունը չէ։ Հարցը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է։ Հարցը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է։ Հարցը ամբողջ հայ ժողովրդի իրավական և քաղաքական կամքն է։
116
13
Եթե խոսքը Հայաստանի Հանրապետության տարածքի, Հայաստանի քաղաքացիների և հայկական պատմական հիշողության մասին է, ապա հայ քաղաքական գործիչը պարտավոր է օգտագործել հայկական անվանումը՝ Տիգրանաշեն։ Տեղանվան փոփոխությունը պատմական իրականության փոփոխություն չէ։ Անվանումը կարող է փոխվել քաղաքական իշխանությունների կողմից, բայց ժողովրդի պատմական հիշողությունը դրանով չի ջնջվում։ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՄԱՍԻՆ ՔՈՉԱՐԻ-Ի ՎԱՂՈՒՑ ԱՐՏԱՀԱՅՏԱԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցության ղեկավարությունը բազմիցս հասարակությանը զգուշացրել է, որ «Ուժեղ Հայաստանի» և գործող իշխանության քաղաքական օրակարգերի միջև առկա են էական համընկնումներ։ ՔՈՉԱՐԻ-ի քաղաքական գնահատականը վաղուց հստակ է եղել․ «Ուժեղ Հայաստանը» չի ներկայացնում այնպիսի սկզբունքային ընդդիմադիր այլընտրանք, որը հասարակությանը առաջարկում է գործող իշխանության քաղաքականությունից արմատապես տարբերվող պետական ռազմավարություն։ Մենք նաև հրապարակայնորեն արտահայտել ենք այն քաղաքական գնահատականը, որ «Ուժեղ Հայաստանը» կարող է ծառայել որպես իշխանության համար ընդունելի կամ վերահսկելի ընդդիմության ձևավորման նախագիծ։ Այսօր մենք այդ գնահատականը կրկնում ենք՝ հիմնվելով ոչ թե անձնական հակակրանքի, այլ քաղաքական դիրքորոշումների համադրության վրա։ Երբ իշխանությունն ասում է՝ առաջնորդվենք Ալմա-Աթայի տրամաբանությամբ և խորհրդային վերջին վարչական սահմաններով, իսկ ընդդիմադիր ներկայացող ուժը պատասխանում է՝ «դրա դիմաց մենք պետք է ստանանք այլ տարածքներ», հասարակությունն իրավունք ունի տալու ամենակարևոր հարցը. Ո՞ՐՆ Է ԱՅՍՏԵՂ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ։ Եթե երկու ուժերն էլ Հայաստանի տարածքային հարցը քննարկում են նույն՝ տարածքային փոխհատուցման և բանակցային սակարկության տրամաբանության շրջանակում, ապա հասարակությունը պետք է դա տեսնի և ճիշտ գնահատի։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Նարեկ Կարապետյանի կողմից հնչեցվող հարցերի բնույթը։ Դրանց մի զգալի մասը տպավորություն է թողնում, որ դրանք ոչ թե ինքնուրույն և անկեղծ քաղաքական հարցադրումներ են, այլ նախապես համաձայնեցված կամ առնվազն գործող իշխանության քարոզչական օրակարգին հարմարեցված հարցեր։ Նման հարցադրումների կրկնվող բնույթը և դրանց հաջորդող իշխանական քարոզչական թեզերի հետ ակնհայտ համընկնումը հիմք են տալիս լրջորեն կասկածի տակ դնելու դրանց իրական քաղաքական նպատակը։ Ավելին՝ Նարեկ Կարապետյանի նման հարցադրումները առաջին անգամ չեն հնչում։ Տպավորություն է ստեղծվում, որ նրա կողմից առաջ քաշվող հարցերը հաճախ ծառայում են գործող իշխանության կողմից արդեն իսկ ձևավորված քաղաքական թեզերը հանրային դաշտում շրջանառելու և իշխանության քարոզչական օրակարգը առաջ տանելու նպատակին։ Եթե քաղաքական գործչի հարցադրումները մշտապես կառուցվում են այնպես, որ իշխանության ներկայացուցիչին հնարավորություն տան կրկին ներկայացնելու իշխանության համար ցանկալի թեզերը, ապա հասարակությունն իրավացիորեն կարող է այդ հարցերի անկեղծությունն ու ինքնուրույնությունը կասկածի տակ դնել։ Մենք նաև անընդունելի ենք համարում այն քաղաքական գործելակերպը, երբ իշխանության հետ քաղաքական հակասություններ ունեցող ուժերի ներկայացուցիչները կամ իշխանությանը քննադատող հարցադրումների անվան տակ գործող քաղաքական դերակատարները, գիտակցաբար կամ անգիտակցաբար, վերարտադրում են հենց գործող իշխանության օրակարգը։ Նարեկ Կարապետյանի հնչեցրած հարցերի բնույթը, հատկապես դրանց կրկնվող տրամաբանությունը, հասարակության մոտ կարող է հիմնավոր տպավորություն ստեղծել, որ դրանք ոչ թե իշխանությանը դժվար դրության մեջ դնելու, այլ իշխանությանը հերթական անգամ իր քարոզչական թեզերը տարածելու հնարավորություն տալու համար են։ ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷԻՔ՝ «ԱԼԻԵՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԹՈՂՆԵԼՈՒ» ՀԱՄԱՐ։ ՀԻՄԱ Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ Չենք կարող չհիշեցնել նաև «Ուժեղ Հայաստանի» և անձամբ Նարեկ Կարապետյանի այն քաղաքական դիրքորոշումը, որով ընտրություններից առաջ և հետո  հասարակությանը ներկայացվում էր, որ անհրաժեշտ է մանդատներ վերցնել և մտնել Ազգային ժողով՝ որպեսզի իշխանությունը չկարողանա ընդունել կամ փոխել Սահմանադրությունը՝ այն ներկայացնելով որպես «Ալիևի Սահմանադրություն»։
98
14
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԷ ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցությունը խստորեն քննադատում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ Տիգրանաշենի և Հայաստանի տարածքային իրավունքների վերաբերյալ վերջին հայտարարությունները։ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանին վերադարձվում են որոշ տարածքներ, ապա Ադրբեջանը պետք է Հայաստանին վերադարձնի այլ տարածքներ՝ խոսելով նաև տասնյակ հազարավոր հեկտարների մասին։ ՔՈՉԱՐԻ կուսակցությունը հարցի այսպիսի ձևակերպումը համարում է սկզբունքորեն սխալ և վտանգավոր։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ Հայաստանի տարածքային իրավունքները չեն կարող չափվել հեկտարներով, վաճառվել, փոխանակվել կամ դրվել «տարածք՝ տարածքի դիմաց» սակարկության սեղանին։ Պետական սահմանների և տարածքային իրավունքների հարցը ապրանքափոխանակություն չէ։ Հայաստանը չի կարող որևէ տարածքից հրաժարվել այն հիմնավորմամբ, որ դրա դիմաց մեկ այլ տարածք է ստանալու։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության նկատմամբ գոյություն ունեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերաբերյալ իրավական կամ պատմական իրավունքներ, դրանց հարցը պետք է բարձրացվի ինքնուրույն՝ իրավական, պատմական և քաղաքական հիմքերով, այլ ոչ թե ներկայացվի որպես մեկ այլ հայկական տարածքի «գին»։ Սա է սկզբունքային պետական քաղաքականության և տարածքային սակարկության տարբերությունը։ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ Հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում և չի ավարտվում խորհրդային վարչական քարտեզներով։ Խորհրդային վարչական բաժանումները ձևավորվել են այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը չուներ լիարժեք պետական ինքնիշխանություն և իր տարածքային հարցերի վերաբերյալ որոշումների կայացման ամբողջական ազատություն։ Հետևաբար քաղաքական գործիչը պարտավոր է տարբերակել՝ պատմական հայրենիքը, պատմական հիշողությունը, իրավական սահմանները, պետական սահմանները և խորհրդային վարչական սահմանները։ Այս հասկացությունների մեխանիկական նույնացումը պատմական և պետական մտածողություն չէ։ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագիրը նույնպես չի կարող վերածվել Հայաստանի ամբողջ պատմության փոխարինողի կամ այնպիսի փաստաթղթի, որը ինքնաբերաբար լուծում է յուրաքանչյուր տարածքի պատմական, իրավական և սահմանային բոլոր հարցերը։ Պատմությունը պետք է ուսումնասիրել ամբողջությամբ, ոչ թե ընտրել միայն այն քարտեզը կամ փաստաթուղթը, որը հարմար է տվյալ օրվա քաղաքական օրակարգին։ Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԵՎ Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ» Այսօր հասարակությունը պետք է տեսնի քաղաքական մոտեցումների իրական տարբերությունը, այլ ոչ թե միայն ընդդիմադիր հռետորաբանությունը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Տիգրանաշենի հարցում առաջ է մղում Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային վերջին վարչական սահմանների տրամաբանությունը։ Իսկ Նարեկ Կարապետյանի հնչեցրած մոտեցումը, ըստ էության, նույնպես կառուցված է տարածքային փոխհատուցման տրամաբանության վրա՝ եթե դուք տալիս եք, մենք էլ պետք է ստանանք։ Սակայն սա սկզբունքային այլընտրանք չէ։ Սա նույն խնդրին այլ ձևակերպմամբ մոտենալու փորձ է։ ՔՊ-ն ասում է՝ սահմանազատում, քարտեզ, Ալմա-Աթա և խորհրդային վերջին վարչական սահմաններ։ «Ուժեղ Հայաստանը» պատասխանում է՝ եթե Հայաստանը տարածքներ է տալիս, ապա դրա դիմաց պետք է այլ տարածքներ ստանա։ Իսկ ՔՈՉԱՐԻ-ն ասում է՝ Հայաստանի տարածքային իրավունքները չեն կարող վերածվել հաշվապահական փոխանակման։ ՏԱՐԱԾՔԸ ՏԱՐԱԾՔԻ ՀԵՏ ՉԻ ՓՈԽԱՆԱԿՎՈՒՄ Մենք դեմ ենք այն մտածելակերպին, որի շրջանակում Հայաստանի տարածքային հարցերը վերածվում են պարզ հաշվարկի՝ «այսքան հեկտար տվեցինք՝ այսքան հեկտար պետք է ստանանք»։ Հայաստանի հողը ապրանք չէ։ Հայաստանի պատմությունը պայմանագրային փոխանակման առարկա չէ։ Հայաստանի ազգային հիշողությունը բանակցային քարտ չէ։ Եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ունի տարածքային վերահսկողություն կամ կան տարածքային խնդիրներ, դրանք պետք է լուծվեն Հայաստանի Հանրապետության շահերից բխող իրավական և քաղաքական հիմքերով։ Դրանք չպետք է օգտագործվեն որպես մեկ այլ հայկական տարածքի դիմաց փոխանակման միջոց։ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՋՆՋԵԼ ԱՆՎԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՔՈՉԱՐԻ կուսակցությունը անընդունելի է համարում նաև հայկական քաղաքական գործիչների կողմից հայկական բնակավայրի ադրբեջանական անվանման անքննադատ օգտագործումը։
173
15
https://www.facebook.com/share/p/1H55CSJ1G1/
141
16
Կխնդրեմ տարածել,կիսվեք,կարծիք հայտնեք միայն ադեկվատ .... Անպայման բաժանորդագրվել բոլոր էջերին, նույնիսկ եթե հոլովակը կրկնվում է բոլոր էջերում' դրեք լայք(like), կիսվեք և մեկնաբանությու թողեք։ Ձեր տարածելը ազգի իրազեկման մեծ գործ է և կարևոր ։ ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԵԼ ԵՍ ՀԱՅ ԵՄ և ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՄ և Արցախը հարց չէ այլ Հայրենիք #ԱրցախըհարցչէայլՀայրենիք
55
17
Հստակ հայտարարել՝ նախատեսվո՞ւմ է արդյոք այդ տարածքների փոխանցումը Ադրբեջանին։ Եթե այո՝ հրապարակել այդ փոխանցման իրավական հիմքը։ Հրապարակել Ալմա-Աթայի հռչակագրի այն կոնկրետ դրույթը, որը, ըստ կառավարության, պարտադրում է Հայաստանին հանձնել հենց այդ տարածքները։ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը պատմական հիշողությունը փոխելու, ազգային տեղանունները օտարացնելու կամ երկրի տարածքային հարցերի վերաբերյալ միակողմանի քաղաքական հրաժարում արձանագրելու լիազորություն չէ։ Վարչապետի և պետական իշխանության պարտականությունն է պահպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պաշտպանել պետության տարածքային ամբողջականությունը, ամրապնդել պետական շահը, պահպանել հայ ժողովրդի պատմական հիշողությունը և պետական մակարդակով պաշտպանել Հայաստանի հիմնավորված դիրքորոշումները։ Հայ ժողովուրդը իրավունք ունի իմանալու. Ի՞նչ է բանակցվում։ Ի՞նչ է ճանաչվում։ Ի՞նչ է հանձնվելու։ Ո՞ր քարտեզով։ Ո՞ր իրավական հիմքով։ Եվ հատկապես՝ ինչի՞ց է Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում։ Հայաստանի պատմությունը չի կարող վերաշարադրվել քաղաքական նպատակահարմարությամբ։ Տիգրանաշենը՝ Տիգրանաշեն է։ Վերին Ոսկեպարը՝ Վերին Ոսկեպար է։ Հայկական պատմական տեղանունները պետք է պահպանվեն։ Մենք կողմ ենք խաղաղությանը, բայց խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողության ջնջման, ազգային ինքնության թուլացման և միակողմանի զիջումների վրա։ Հայաստանի պետականությունը մեզ չի տրվել ժամանակավոր օգտագործման համար։ Այն ժառանգել ենք նախորդ սերունդներից և պարտավոր ենք պահպանել ու փոխանցել հաջորդներին։ Պատմությունը չի հանձնվում։ Տեղանունը չի օտարվում։ Պետական շահը չի զիջվում միակողմանիորեն։ Տարածքը չի հանձնվում առանց իրավական հիմքի։ Խաղաղությունը չի կառուցվում միակողմանի զիջումների վրա։ ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք Կուսակցություն
131
18
Հայաստանի պատմությունը չի կարող գնահատվել միայն այն հանգամանքով, թե տվյալ պահին որ պետությունն է գոյություն ունեցել կամ որ պետությունն է այսօր ներկայացնում տվյալ տարածքի նկատմամբ պահանջ։ ԱԼՄԱ-ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Վարչապետը կրկին հղում է կատարում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին։ Մենք հստակ տարանջատում ենք քաղաքական հռչակագիրը և կոնկրետ տարածքների հանձնման իրավական ակտը։ Ալմա-Աթայի հռչակագիրը ինքնին չի պարունակում Տիգրանաշենը, Բարխուդարլուն, Սոֆուլուն կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանին հանձնելու դրույթ, չի հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամբողջական պետական սահմանը սահմանող քարտեզ և չի պարունակում Հայաստանից Ադրբեջանին փոխանցվող տարածքների ցանկ։ Եթե կառավարությունը պնդում է հակառակը, թող հրապարակայնորեն ներկայացնի. Ո՞ր կոնկրետ քարտեզը։ Ո՞ր կոնկրետ իրավական փաստաթուղթը։ Ո՞ր կոնկրետ սահմանագիծը։ Ո՞ր կոնկրետ պայմանագիրը։ Չի կարելի ընդհանուր քաղաքական հռչակագրից մեխանիկորեն բխեցնել Հայաստանի կողմից կոնկրետ բնակավայրերի նկատմամբ հրաժարում։ ՔԱՐՏԵԶԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԻՆ Մենք չենք ժխտում քարտեզների նշանակությունը։ Բայց հարցը պարզ է՝ ո՞ր քարտեզի մասին է խոսքը։ Խորհրդային տարիներին կազմվել են տարբեր ժամանակների, տարբեր մարմինների և տարբեր նպատակների բազմաթիվ քարտեզներ ու վարչատարածքային փաստաթղթեր։ Եթե քարտեզն է չափանիշը, ապա կառավարությունը պարտավոր է հրապարակել դրա ստեղծման թվականը, կազմող մարմինը, իրավական հիմքը, կիրառման նպատակը և իրավական նշանակությունը։ Միայն «քարտեզի վրա այդպես է» ձևակերպումը բավարար չէ Հայաստանի Հանրապետության տարածքային հարցի վերջնական որոշման համար։ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԸ Միջազգային հարաբերությունների պատմությունը ցույց է տալիս, որ պետությունը կարող է ունենալ չլուծված տարածքային վեճ և միաժամանակ պահպանել դիվանագիտական հարաբերություններ, բանակցություններ և տնտեսական համագործակցություն։ Դրա օրինակներից մեկը Ճապոնիայի և Ռուսաստանի հարաբերություններն են։ Ճապոնիան շարունակում է պահպանել իր պաշտոնական դիրքորոշումը Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային տարածքների վերաբերյալ՝ միաժամանակ ունենալով Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների և բանակցությունների պատմություն։ Այսինքն՝ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ։ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ։ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԻ ՀԱՆՁՆՈՒՄ։ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐՈՒՄ։ Հետևաբար Հայաստանի համար նույնպես խաղաղության ճանապարհը չի կարող ինքնաբերաբար նշանակել սեփական պատմական, իրավական կամ բանակցային դիրքորոշումներից հրաժարում։ ՄԵՆՔ ԴԵՄ ԵՆՔ ՈՉ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻՆ ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցությունը կողմ է խաղաղությանը։ Դեռևս նախընտրական շրջանում մենք ներկայացրել ենք մեր խաղաղության բանաձևը՝ որպես տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար ազատության, խաղաղ համակեցության, բաց սահմանների և տնտեսական համագործակցության հնարավորություն։ Մենք կողմ ենք Հայաստանի սահմանների բացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Բայց խաղաղությունը չի կարող կառուցվել այնպիսի քաղաքականության վրա, որի շրջանակում Հայաստանը բանակցությունների մեկնարկից առաջ ինքն է հայտարարում, որ կոնկրետ տարածքները Հայաստանի տարածքը չեն։ Պետությունը չպետք է նախապես հրաժարվի իր բանակցային դիրքից և այնուհետև բանակցի այն մասին, թե ինչ կարող է ստանալ։ Խաղաղությունը պետք է լինի փոխադարձ, սահմանազատումը՝ իրավական և թափանցիկ, իսկ Հայաստանի պետական դիրքորոշումը՝ հստակ և պաշտպանված։ ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցությունը ՀՀ վարչապետից պահանջում է. Հրապարակել այն կոնկրետ քարտեզները, որոնց հիման վրա Տիգրանաշենը, Բարխուդարլուն, Սոֆուլուն և Վերին Ոսկեպարը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Հրապարակել այդ քարտեզների իրավական հիմքը և իրավական նշանակությունը։ Հրապարակել այն բոլոր իրավական փաստաթղթերը, որոնց հիման վրա, ըստ կառավարության, Հայաստանը հրաժարվում է այդ տարածքների նկատմամբ որևէ իրավունքից։
125
19
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցության հայտարարությունը ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի օգոստոսի 20-ի ասուլիսում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանների և հայկական բնակավայրերի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները։ Այս անգամ վարչապետը չի սահմանափակվել ընդհանուր ձևակերպումներով։ Նա կոնկրետ անվանել է տարածքները՝ Տիգրանաշենը՝ ադրբեջանական «Քյարքի» անվամբ, Բարխուդարլուն, Սոֆուլուն և Վերին Ոսկեպարը՝ «Յուխարի Ասկիպարան» անվամբ, և դրանք ներկայացրել է որպես Հայաստանի Հանրապետության տարածք չհանդիսացող տարածքներ։ Սա արդեն պարզապես սահմանազատման վերաբերյալ ընդհանուր քաղաքական հայտարարություն չէ։ Սա Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կոնկրետ բնակավայրերի և տարածքների վերաբերյալ պետական նշանակություն ունեցող քաղաքական դիրքորոշման հրապարակային արտահայտություն է։ Եվ հայ ժողովուրդն իրավունք ունի ստանալու հստակ պատասխան. Տիգրանաշենը հանձնվելո՞ւ է։ Բարխուդարլուն հանձնվելո՞ւ է։ Սոֆուլուն հանձնվելո՞ւ է։ Վերին Ոսկեպարը հանձնվելո՞ւ է։ Եթե ոչ՝ ապա ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության վարչապետը դրանք ներկայացնում որպես Հայաստանի տարածք չհանդիսացող տարածքներ։ Եթե այո՝ ապա ո՞ր պայմանագրով, ո՞ր քարտեզով և ո՞ր իրավական հիմքով։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ՈՉ ԹԵ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԳՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը միայն կառավարության ղեկավարումը կամ ընթացիկ քաղաքականության իրականացումը չէ։ Պետության ղեկավար մարմինների առաջնային պարտականություններից է պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետական շահը և ազգային անվտանգության հիմնարար շահերը։ Վարչապետը, որպես պետության բարձրագույն քաղաքական պատասխանատվություն կրող պաշտոնատար անձ, պետք է նաև պետական մակարդակով պահպանի այն պատմական հիշողությունը, որի վրա ձևավորվել և շարունակվում է հայ ժողովրդի պետականությունը։ Պետական պաշտոնը չի տալիս պատմությունը վերաշարադրելու իրավունք։ Պետական պաշտոնը պարտադրում է պատմության, պետականության և ազգային շահի նկատմամբ առավելագույն պատասխանատվություն։ Հայաստանի վարչապետի խոսքը պետք է ամրապնդի Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշումը, ոչ թե թուլացնի այն։ Հայաստանի իշխանության գործը պետք է լինի ոչ թե սեփական երկրի պատմական հիշողության վերաձևակերպումը, այլ՝ պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը, պաշտպանել պետական շահը, պահպանել ազգային պատմական հիշողությունը, պաշտպանել հայկական պատմական տեղանունները, և յուրաքանչյուր միջազգային բանակցության ժամանակ պաշտպանել Հայաստանի Հանրապետության օրինական ու հիմնավորված դիրքորոշումը։ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ՝ ՏԻԳՐԱՆԱՇԵՆ Է ՔՈՉԱՐԻ կուսակցությունը հատկապես անընդունելի է համարում Հայաստանի վարչապետի կողմից հայկական բնակավայրերի ադրբեջանական անվանումների օգտագործումը։ Տիգրանաշենը՝ Տիգրանաշեն է։ Վերին Ոսկեպարը՝ Վերին Ոսկեպար է։ Տեղանունը պարզապես աշխարհագրական անվանում չէ։ Այն պատմական հիշողության, ազգային ինքնության և պետականության բաղկացուցիչ մասն է։ Երբ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը հայկական բնակավայրի փոխարեն առաջնային կերպով օգտագործում է այլ պետության անվանումը, դա այլևս միայն լեզվական ընտրություն չէ։ Այն կարող է ունենալ քաղաքական և խորհրդանշական նշանակություն։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսքում Հայաստանի բնակավայրերի անունները պետք է հնչեն հայերեն՝ պահպանելով դրանց հայկական պատմական անվանումները։ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՇՐՋԱՆՑԵԼ Կա նաև մեկ հիմնարար պատմական հանգամանք, որը չի կարելի անտեսել։ Այն ժամանակաշրջաններում, երբ քննարկվող տարածքները հայկական պետականության կամ հայկական վարչաքաղաքական տարածքի կազմում էին, Ադրբեջանի Հանրապետությունը որպես անկախ պետություն գոյություն չուներ։ Ուստի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության գոյությունը չի կարող ինքնաբերաբար հետադարձ ուժով որոշել այդ տարածքների ամբողջ պատմական պատկանելությունը։ Պատմական հարցերը պետք է գնահատվեն ժամանակագրության, սկզբնաղբյուրների, իրավական ակտերի, վարչատարածքային փաստաթղթերի և պատմագիտական ուսումնասիրությունների ամբողջության հիման վրա։
129
20
https://youtube.com/shorts/93zj06IWF94?si=Ac65LQw5Uwl25DT0
122