fa
Feedback
Hrant's braindump

Hrant's braindump

رفتن به کانال در Telegram

Այս ալիքը իմ օրվա ընթացքում ունեցած մտքերի, գաղափարների և դիտարկումների հոսքն է՝ անկախ դրանց հասունության աստիճանից: Այստեղ կգտնեք կարճ հաղորդագրություններ, հղումներ և մտորումներ, որոնք կարող են լինել չստուգված: Գուցե օգտակար լինի

نمایش بیشتر
1 654
مشترکین
+624 ساعت
+687 روز
+9730 روز
آرشیو پست ها
2027ին նոր ավելացված ռեսուրսների կեսը կծառայի էդ երկուսին

Ասում ա որ նոր ավելացվող հաշվողական ռեսուրսների աճող տոկոսը ի վերջո ծառայում ա OpenAI և Anthropic

Էս տարի մոտ 30 գիգավատտ հզորության նոր դատացենտրներ ա ավելանում աշխարհում, մյուս տարի ևս 50 գիգավատտ ա նախատեսվում։ Մյուս տարվա 0.25 գիգավատտը Հրազդանի Firebirdն ա։ Այսինքն մյուս տարվա կես տոկոսը։ ?!

https://youtu.be/aV26V1UvkJw?si=WSdKsHAe3j168DpZ Հաշվողական ռեսուրսների վիճակը աշխարհում

Շունը ծխելուց լավ ա
Շունը ծխելուց լավ ա

էս Inklingը ավելի տուպոյ ա: Կեսից որ հոգնում ա, ասում ա «վերջացրել եմ գործը», մինչդեռ խնդիրը չի լուծվել: Կարճ ասած, էս /goal-
էս Inklingը ավելի տուպոյ ա: Կեսից որ հոգնում ա, ասում ա «վերջացրել եմ գործը», մինչդեռ խնդիրը չի լուծվել: Կարճ ասած, էս /goal-ի հետ շատ վատ ա աշխատում

մի հատ էլ անվճար ուժեղոտ մոդել գտա․ Thinking Machines-ի Inkling-ը OpenRouter-ում անվճար ա, բայց ասում են, որ մեր արածները օգտ
մի հատ էլ անվճար ուժեղոտ մոդել գտա․ Thinking Machines-ի Inkling-ը OpenRouter-ում անվճար ա, բայց ասում են, որ մեր արածները օգտագործելու են իրենց մոդելը լավացնելու հարցում: Կոնկրետ դեպքում ես շատ ուրախ կլինեմ, որ իմ արածները տեսնես ու օգտագործեն :D

բայց նոր հասկացա, որ ենթաագենտների մեծ մասը ուղղակի սպասում են, թե երբ են հաշվարկները վերջանալու: Իսկ հաշվարկները շատ են, մի
բայց նոր հասկացա, որ ենթաագենտների մեծ մասը ուղղակի սպասում են, թե երբ են հաշվարկները վերջանալու: Իսկ հաշվարկները շատ են, մի քանի հարյուր միլիոն գրաֆ ա կառուցել, փորձում ա բոլորը ներկի: Վատ ստրատեգիա չի, ես էլ եմ արել ժամանակին, բայց շատ ձանձրալի ա: Հիմա փորձում եմ համոզեմ, ուրիշ բաներ էլ փորձի

մոռացել էի, որ կարող եմ զուգահեռացնել ենթա-ագենտներով
մոռացել էի, որ կարող եմ զուգահեռացնել ենթա-ագենտներով

ասեցի գնա ավելի փոքրը գտի, գիշերը դեմդ ա
ասեցի գնա ավելի փոքրը գտի, գիշերը դեմդ ա

ահա էս երկու գրաֆներն ա գտել ու պնդում ա որ չեն ներկվում: չգիտեմ ոնց կարամ արագ «մարդավարի» ստուգեմ: Իրա ասելով՝ solverներով
+1
ահա էս երկու գրաֆներն ա գտել ու պնդում ա որ չեն ներկվում: չգիտեմ ոնց կարամ արագ «մարդավարի» ստուգեմ: Իրա ասելով՝ solverներով ստուգել ա: Ես էլ որ solverներից գրեթե չեմ հասկանում, դա էլ չեմ կարող ստուգել: Պետք ա «մարդավարի» թուղթ ու գրիչով ստուգեմ երևի ․․․․

5 ժամ 3 րոպեում գտավ երկու գրաֆ, որ երկկողմանի են և միջակայքային ներկելի չեն, ու գրականության մեջ հայտնի չէին: Սրանք ավելի փո
5 ժամ 3 րոպեում գտավ երկու գրաֆ, որ երկկողմանի են և միջակայքային ներկելի չեն, ու գրականության մեջ հայտնի չէին: Սրանք ավելի փոքր չեն, քան իմ PhDի ժամանակ գտածները, բայց նույն չափի են: Իրա ասելով solver-ներով ստուգել ա, որ հաստատ ճիշտ ա: Հիմա մտածում եմ ես ո՞նց ստուգեմ: Ասեմ նկարի տեսնեմ․․․

էս էլ որ պայուսակիս մեջ դնեմ կոմպը, ինքը շարունակի աշխատել
էս էլ որ պայուսակիս մեջ դնեմ կոմպը, ինքը շարունակի աշխատել

եթե ես ասպիրանտ ունենայի էս թեմայով զբաղվող, ու մի ամսում էսքան գործ արած լիներ (թեկուզ անարդյունք) կհամարեի որ սուպեռ ուժեղ ասպիրանտ եմ գտել, արտակարգ թեզ ստանալու հույս կա: Սա էսքան արդյունքին հասավ 3․5 ժամում

3.5 ժամ հետո հավաքեց մի քանի հազար գրաֆ, որ նման էին գրականությունից հայտնի չներկվող գրաֆներին, ու ստուգեց: Նկատեք, որ մտքերի
3.5 ժամ հետո հավաքեց մի քանի հազար գրաֆ, որ նման էին գրականությունից հայտնի չներկվող գրաֆներին, ու ստուգեց: Նկատեք, որ մտքերի մեջ հենց կասկած ա առաջանում, որ կարող ա երկար տևի, հիշում ա որ իրա առաջ նպատակ ա դրված, ու դուխով անում ա երկար գործը: Չգտավ ոչ մի նոր չներկվող գրաֆ էս հազարների մեջ, բայց դե հանձնվել չկա: Տեսնեմ էլ ինչ ա մտածելու

ահագին հետաքրքիր պլան ա մտածել Sol-ը: օգտագործում ա մաթեմատիկական solver-ներ՝ գրաֆների ներկումները ստուգելու համար: Մենք սենց բան մտածել էինք 10+ տարի առաջ, բայց չէինք արել: Փոխարենը ես զրոյից C++ով ծրագիր էի գրել նման գործ անող, որը պարզ չի՝ ավելի արագ միտք էր թե չէ: Հիմա սա առաջին կես ժամում արդեն դա արեց 😀

հետո փոխեցի Ox-alpha մոդելին, որը փաստորեն էս շաբաթ անվճար ա, ու դրեցի /goal — էս պլանով շարժվել, մինչև գտնվի ավելի լավ երկկողմանի գրաֆ