fa
Feedback
KASA Foundation

KASA Foundation

رفتن به کانال در Telegram

KASA supports Armenia by contributing to the socio-economic and cultural integration of its inhabitants. 🌐 https://www.instagram.com/kasa__foundation 🌐 https://www.facebook.com/KASAFondationHumanitaireSuisse/

نمایش بیشتر
307
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
+67 روز
+630 روز

در حال بارگیری داده...

ابر برچسب‌ها
هیچ داده‌ای
مشکلی وجود دارد؟ لطفاً صفحه را تازه کنید یا با مدیر پشتیبانی ما تماس بگیرید.
اشارات ورودی و خروجی
---
---
---
---
---
---
جذب مشترکین
ژانویه '25
ژانویه '25
+10
در 0 کانال‌ها
دسامبر '24
+11
در 0 کانال‌ها
Get PRO
نوامبر '24
+29
در 0 کانال‌ها
Get PRO
اکتبر '24
+23
در 0 کانال‌ها
Get PRO
سپتامبر '24
+266
در 0 کانال‌ها
تاریخ
رشد مشترکین
اشارات
کانال‌ها
14 ژانویه0
13 ژانویه0
12 ژانویه0
11 ژانویه0
10 ژانویه0
09 ژانویه0
08 ژانویه0
07 ژانویه0
06 ژانویه0
05 ژانویه0
04 ژانویه0
03 ژانویه+1
02 ژانویه+9
01 ژانویه0
پست‌های کانال
2025 թվականին և գալիք տարիներին ՄԻԱՍԻՆ աշխատելու ակնկալիքով՝ «ԿԱԶԱ» հիմնադրամի թիմ✨️
2025 թվականին և գալիք տարիներին ՄԻԱՍԻՆ աշխատելու ակնկալիքով՝ «ԿԱԶԱ» հիմնադրամի թիմ✨️

2
Նախատոնական տրամադրությունը մեր գրասենյակում 🎄✨️🎉
Նախատոնական տրամադրությունը մեր գրասենյակում 🎄✨️🎉
174
3
🇫🇷🎉 «ԿԱԶԱ» հիմնադրամի «Ֆրանկոֆոնիայի զարգացումը» ծրագիրն ամփոփեց տարին՝ իր երախտիքի խոսքն արտահայտելով համագործակից դպրոցն+1
🇫🇷🎉 «ԿԱԶԱ» հիմնադրամի «Ֆրանկոֆոնիայի զարգացումը» ծրագիրն ամփոփեց տարին՝ իր երախտիքի խոսքն արտահայտելով համագործակից դպրոցների ֆրանսերենի ուսուցիչներին շնորհակալագրերի հանձնումով՝ ծրագրի շրջանակներում նրանց դրսևորած ակտիվ և պատրաստակամ համագործակցության համար։
156
4
🎭✨ Ավանդույթի համաձայն՝ հին տարին «ԿԱԶԱ» Գյումրի կենտրոնում ճանապարհում ենք «Փոփոխությունների ապագա դերակատարները» ծրագրի մա+2
🎭✨ Ավանդույթի համաձայն՝ հին տարին «ԿԱԶԱ» Գյումրի կենտրոնում ճանապարհում ենք «Փոփոխությունների ապագա դերակատարները» ծրագրի մասնակից երեխաների ամանորյա ներկայացման բեմադրությամբ։ ❄️🎄 Այս անգամ ներկայացումը «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» պիեսի հիման վրա էր՝ համակցված «Ստվերային ներկայացումով»։ 🌟🎨 Գունազարդ բեմադրությամբ, գալիք տարվա խաղաղության և սիրո կոչով, երեխաները հրաժեշտ տվեցին 2024 թվականին՝ գալիք 2025 թվականը կրկին «ԿԱԶԱ»-ի սրտում դիմավորելու ակնկալիքով։
272
5
«ԿԱԶԱ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, միջմշակութային մարզիչ Լյուսիլ Մոնտարիոլը «Բուն զրույց. Ֆրանկոֆոնիա» հաղորդման շրջանակում խոսել է Հիմնադրամի առաքելության, իրականացվող ծրագրերի մասին, որոնց առանցքում համայնքների և անձերի զարգացումն է ✨️ 🔸️Հաղորդումը հայերեն ենթագրերով կարող եք դիտել այստեղ։
214
6
«ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատորի մասնակիցներից Գայանե Գյոզալյանը Տավուշի մարզի Չինչին գյուղում հիմնել է ընտանե
«ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատորի մասնակիցներից Գայանե Գյոզալյանը Տավուշի մարզի Չինչին գյուղում հիմնել է ընտանեկան հյուրատուն 🏡 «ԿԱԶԱ» հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի և սեփական միջոցների շնորհիվ կատարել են շինարարական աշխատանքներ, ձեռք բերել ներքին հարդարման ու կենցաղային օգտագործման պարագաներ, իրականացրել գովազդային արշավ… 😊 Առաջիկայում պլանավորում են ավելացնել սենյակների քանակը ևս 4-ով, կառուցել երկրորդ հարկ, մեծացնել տարեկան այցելուների թիվը 📈 Իսկ ինչու՞ է այս ընտանեկան բիզնեսը սոցիալական ձեռնարկատիրություն: Քանի որ վերանորոգման աշխատանքներում ներգրավել են գյուղի՝ շինարարության մեջ փորձառու բնակիչներին 👷‍♂️👷‍♀️, համագյուղացիներից գնում են գյուղմթերք (օր․՝ կաթ, մածուն, ձու) հյուրերին հյուրասիրելու համար 🌿
184
7
«ԽԹԱՆ» ՍՁ ինկուբատորը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր համայնքներում ապրող մարդկանց հիմնելու սեփական բիզնեսը՝ միաժամա
«ԽԹԱՆ» ՍՁ ինկուբատորը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր համայնքներում ապրող մարդկանց հիմնելու սեփական բիզնեսը՝ միաժամանակ լուծելով համայնքային որևէ խնդիր։ 🌱💡 Ինկուբատորի նախորդ շրջափուլը հաջողությամբ հաղթահարած 6 թիմերը «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից արժանացել են դրամաշնորհի, հիմնել սոցիալական ձեռնարկություն։ 🏆🤝 Հաջողակներից մեկը Շիրակի մարզի Ամասիա գյուղի բնակիչ Արտաշես Հարությունյանն է։ Նա «ԽԹԱՆ» ինկուբատորի շրջանակում ստացած դրամաշնորհով իր գյուղում հիմնել է ընտանեկան սոցիալական ձեռնարկություն։ Արտադրում են տարբեր չափերի գաթաներ, կեքս, թխվածքաբլիթներ… Արտադրանքն իրացնում են հենց գյուղում՝ համագործակցելով տեղի մթերային խանութների, հանրակրթական հաստատությունների հետ։ Արդեն ձեռք են բերել սննդի արտադրությամբ զբաղվելու հավաստագիր, նպատակն է՝ ընդլայնվել դեպի Գյումրի։ Բիզնեսը մեծ սոցիալական ազդեցություն ունի։ Արտադրության մեջ օգտագործվող կաթնամթերքը՝ կաթը և ձուն, գնում են գյուղացիներից՝ այդպիսով խթանելով համայնքի բնակիչների գյուղմթերքի իրացմանը։
220
8
Դեկտեմբերի 16-ից Ծաղկաձորում մեկնարկել է «Միջմշակութային ձմեռային 4-օրյա ճամբարը»՝ ուղղված մշակութային փոխըմբռմանն ու ինտեգրմ+1
Դեկտեմբերի 16-ից Ծաղկաձորում մեկնարկել է «Միջմշակութային ձմեռային 4-օրյա ճամբարը»՝ ուղղված մշակութային փոխըմբռմանն ու ինտեգրմանը երիտասարդների միջև ✨ Ճամբարին մասնակցում են 20-ից ավելի երիտասարդներ, այդ թվում՝ տարբեր ազգերի ներկայացուցիչ փախստականներ և ապաստան հայցողներ, Արցախից բռնի տեղահանված և տեղացի հայ երիտասարդներ 🤝 Այս յուրօրինակ միջոցառումը նպատակ ունի ձևավորելու երկխոսության միջավայր տարբեր փորձ ու պատմություն ունեցող երիտասարդների միջև, ամրացնել միջհամայնքային կապերը, ստեղծելու նոր կապեր🌍 Ճամբարի շրջանակում նախատեսվում են մշակութային, կրթական, ինքնաճանաչմանն ուղղված աշխատարաններ, այցելություններ, և շատ ավելին:
272
9
🎬Հանրային հեռուստաընկերության եթերում մեր թիմակիցները խոսել են #TeachCup մրցույթի մասին։ 🌐Դիտեք այստեղ
201
10
📚 Ավելի քան 70 ուսուցիչ և ուսուցանող Հայաստանի տարբեր մարզերից ու համայնքներից հավաքվել էր մեկ հարկի տակ՝ մասնակցելու «Teach+4
📚 Ավելի քան 70 ուսուցիչ և ուսուցանող Հայաստանի տարբեր մարզերից ու համայնքներից հավաքվել էր մեկ հարկի տակ՝ մասնակցելու «TeachCup»՝ առաջին ինտելեկտուալ մրցույթին: 🔥 Բուռն էմոցիաներով, թիմային ոգով ու համագործակցության լայն հնարավորություններով անցավ ողջ մրցույթը։ Միավորների հանրագումարի արդյունքում հաղթող ճանաչվեցին՝ 🥇 1-ին հորիզոնականում ՀԱՊՀ հիմնական ԳՏՃՄ դպրոցը ներկայացնող «STEM» թիմը, 🥈 2-րդ հորիզոնականում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացնող «ՄՍԿՀ» թիմը, 🥉 3-րդ հորիզոնականում «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամը ներկայացնող «ԴԿԴ» թիմը։ 🎉Բոլոր մասնակիցներն արժանացան խրախուսական մրցանակների: Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցը ներկայացնող «Սահմանապահներ» թիմն արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին:
289
11
«TeachCup»-ի մեր գործընկերները 🤝 📚 Կենտրոնանալով մարդկային կապերի ամրապնդման, գիտելիքի տարածման և համագործակցության վրա՝ «Կ
«TeachCup»-ի մեր գործընկերները 🤝   📚 Կենտրոնանալով մարդկային կապերի ամրապնդման,  գիտելիքի տարածման և համագործակցության վրա՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը նպաստում է կրթական և սոցիալական նախաձեռնությունների զարգացմանը Հայաստանում: «TeachCup» ինտելեկտուալ մրցույթն այդ նախաձեռնություններից մեկն է, որն իրականություն է դառնում մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում: Մրցույթի շրջանակում մեր գործընկերներներն են՝ 🔸️«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնը   🔸️«Մեկ Ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան 🔸️ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) 🔸️«Վիզուալ Հայաստան» հիմնադրամը 🔸️«Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ-ն 🔸️️«Շտիգեն» ընկերությունների խումբը ️ Շնորհակալ ենք համագործակցության և այս ճանապարհը միասին անցնելու պատրաստակամության համար ✨️
307
12
«ԿԱԶԱ» հիմնադրամի PR թիմին որպես կամավոր միանալու հնարավորություն Երևանում 🤩🎉 Եթե դու՝ ✅ ակտիվ, նախաձեռնող երիտասարդ ես, ✅ս
«ԿԱԶԱ» հիմնադրամի PR թիմին որպես կամավոր միանալու հնարավորություն Երևանում 🤩🎉 Եթե դու՝ ✅ ակտիվ, նախաձեռնող երիտասարդ ես, ✅սիրում ես լուսանկարել և տեսանկարահանել, ✅տիրապետում ես վիդեոմոնտաժի բազային ծրագրերին (InShot, CapCut և այլն), ✅reel-making-ը քո սիրելի զբաղմունքն է, ✅պատրաստ ես մասնակցել «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենշաբաթյա միջոցառումներին և նկարահանել դրանք, ապա այս հնարավորությունը քեզ համար է։ ⏳Հետաքրքրե՞ց: Ուրեմն շտապիր դիմել մինչև դեկտեմբերի 17-ը՝ լրացնելով այս կարճ հայտը։
293
13
🔔«ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության 4-րդ ինկուբատորի հայտադիմումները բաց են մինչև դեկտեմբերի 15-ը: Բոլոր մանրամասներին կարո
🔔«ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության 4-րդ ինկուբատորի հայտադիմումները բաց են մինչև դեկտեմբերի 15-ը: Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այս տեսանյութում: 🌐Գրանցման հղումը https://forms.gle/NwwS668u8mxFeJsx5 Հարցերի դեպքում՝ 📞+374 91 54 18 44 📨 vahe.salahyan@kasa.am Երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 10։00-19։00
283
14
Կամավորության միջազգային օրը Գյումրու մեր կենտրոնում 🤩
Կամավորության միջազգային օրը Գյումրու մեր կենտրոնում 🤩
237
15
بدون متن...
1
16
Կամավորության օրը «ԿԱԶԱ»-ում նշվեց ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրու մեր կենտրոններում 🧡+9
Կամավորության օրը «ԿԱԶԱ»-ում նշվեց ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրու մեր կենտրոններում 🧡
272
17
Դեկտեմբերի 5-ը՝ Կամավորության միջազգային օրը, հիանալի հնարավորություն է արտահայտելու մեր երախտագիտությունը բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ժամանակը, ստեղծագործ միտքն ու գիտելիքները ներդնում են մեր հասարակության բարելավման ուղղությամբ ✨️❤️ «ԿԱԶԱ» հիմնադրամի ստեղծումից ի վեր կամավորական աշխատանքը մեր գործունեության առանցքային հենասյուներից է։ Մեր կամավորները մեր թիմի անբաժան ու արժեքավոր մասն են, որոնք ամբողջացնում են միասին գործելու մեր կամքը և ուժը։ 🌐Մեր կամավորների մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
268
18
🔔«ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության 4-րդ ինկուբատորը մեկնարկում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականա
🔔«ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության 4-րդ ինկուբատորը մեկնարկում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակն է ԽԹԱՆԵԼ տեղաբնակների և Արցախից տեղահանվածների զարգացումն ու ինքնազբաղվածությունը մարզերում՝ աջակցելով սոցիալական և համերաշխ ձեռնարկությունների, հատկապես՝ գյուղատնտեսական, ստեղծմանն ու զարգացմանը: ⏳️Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։ 🌐Մանրամասնեևը և հայտը կգտնեք այստեղ։
352
19
Արդեն 1 տարի է, ինչ «ԿԱԶԱ» հիմնադրամը գործում է նոր հասցեում: Մեկ տարվա ընթացքում մեր թիմը կարողացել է կյանքի կոչել ամենահավա
Արդեն 1 տարի է, ինչ «ԿԱԶԱ» հիմնադրամը գործում է նոր հասցեում: Մեկ տարվա ընթացքում մեր թիմը կարողացել է կյանքի կոչել ամենահավակնոտ նախագծերն ու ծրագրերը, աշխատել սիրով ու նվիրումով, հաճախ՝ ծանրաբեռնված և ուժերի գերլարումով, փորձելով հասնել առավելագույն դրական ազդեցության: Մեկ տարվա ընթացքում «ԿԱԶԱ»-ի գրասենյակում ՝ 🌍 Ընդունել ենք շուրջ 50 զբոսաշրջիկի Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կանադայից։ 🤝Ընդունել ենք շուրջ 900 այցելուի կամավորների, երիտասարդների, փախստականների, հկ ոլորտի, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտալան կառույցների ներկայացուցիչների։ 📚Իրականացրել ենք 50-ից ավել դասընթաց և վերապատրաստում։ 💡Նոր գրասենյակը հնարավորություն է տվել միավորել ծրագրային ու վարչական թիմերին մեկ հարկի տակ, ինչի արդյունքում հնարավոր է դարձել հեշտացնել թիմային աշխատանքը, իսկ գրասենյակը ծառայեցնել նաև որպես կրթական կենտրոն: Թե ինչպես հեշտությամբ գտնեք «ԿԱԶԱ» գրասենյակը, դիտեք այս կարճ տեսանյութում: 📍Հասցե՝ Երևան, Լուսինյանց 23
309
20
📮Ուղարկե՛ք ձեր հարցը «TeachCup»-ին Սիրելի՛ հետևորդներ, «TeachCup» ինտելեկտուալ մրցույթի ժամանակ մեր գործընկեր «ԽորանԱրդ» ինտ
📮Ուղարկե՛ք ձեր հարցը «TeachCup»-ին Սիրելի՛ հետևորդներ, «TeachCup» ինտելեկտուալ մրցույթի ժամանակ մեր գործընկեր «ԽորանԱրդ» ինտելեկտուալ ակումբի կողմից կազմված հարցերից բացի կարող են հնչել նաև ձեր կողմից ուղարկված հարցերը: 📌Ուստի, առաջարկում ենք ուղարկել ձեր նախընտրած տրամաբանական հարցը՝ լրացնելով այս կարճ հայտը։ 🏆Լավագույն հարցի հեղինակը «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից կատանա մրցանակ և կհրավիրվի ներկա գտնվելու «TeachCup» մրցույթին: 🗓Հարցերի ընդունման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 6: Սպասում ենք ձեր հարցերին 😀
350