fa
Feedback
Dear •

Dear •

رفتن به کانال در Telegram
782
مشترکین
اطلاعاتی وجود ندارد24 ساعت
+17 روز
-230 روز
آرشیو پست ها
Ամենամտերիմը նա, ով այլևս չկա քո ժամերում, ով այլևս չի գալիս...

...իսկ դու արժանի ես ՄԻՇՏ սիրված լինել. 🤍

Էն աղջկա, ով ամեն օր խնամված ու արդուկած վերնաշապիկով գալիս ա մի փոքրիկ խանութ գործի, որը փողոցի վրա ա,վաճառում ա ծխախոտ,հաց, բուլկի...բայց ամեն օր նույն խնամվածն ա. Էն աղջկա, ով. ֊Գիտեինք տղա ա, բերինք. աղջիկ էր, դրա համար երրորդն ունեցանք, որ տղա ունենանք, մեզ պահի։ Ով մեծացել ա (էդ միամիտ ծնված աղջիկը) ու տուն ա պահում, փոքր եղբորն ապահովում, մոր ու հոր դեղերն ու մնացած ամեն ինչ. Էն աղջկա, ով ամենաշատնա աշխատում, բայց. ֊Աղջիկ ա, թող աղջկա աշխատավարձ ստանա, աղջկա համար կասմետիկայի փող ըլնի հերիքա. Էն աղջկա, ով տան մեծն ա, ով պատասխանատու ա բոլորի հաջողությունների ու անհաջողությունների համար, ով առանց հարցնելու ոչ մի համով բան չի ուտում բոլորդ կերե՞լ եք, կարա՞մ ուտեմ։ Ով ամենաշատն ա ստանում ու ամենաքիչն ա ծախսում իր սեփական կարիքների համար. Էն աղջկա, ով. ֊Պապ դու արդեն մեծ ես, մի՛ աշխատի, ես սաղ կանեմ, հիմա ի՞նչ անենք, որ տղա չես ունեցել. Էն աղջկա, ով իր ամբիցիաներով առաջ ա գնում, սուպերաշխատասեր ու խելացի։ Ողջ օրը սեքսիստ զզվանքների հետ պայքարում ա լավ աշխատելու համար, բայց. ֊Մի՛ մոռացի, որ աղջիկ ես, քեզ համեստ պահի։ Արա, էս ո՞վ ա էսի, լրիվ տեղը չի բերում. Էն աղջկա, ով հայր չունի ու ողջ կյանքը մոր տառապանքն ա տեսել։ Բայց հավատում ա սիրուն, տղամարդկանցից չի զզվում ու երազում ա իր առողջ ընտանիքի մասին. Էն աղջկա, ով երեխա ա ունեցել ու պայքարովա հասնում ամենատարրական բաներին, որովհետև. ֊Քեզնից ի՞նչ մեր։ Դու չգիտես, տո՛ւր մենք կանենք։ Բայց չի հանձնվում ու ողջ օրն անցնում ա պատերազմելով իր կանացի ու մայրական իրավունքների համար, որ երեխեն ամենալավը ստանա. Էն աղջկա, ով հիսունն անց ա, ում աչքերում էնքան չարաճճիություն ու սեր կա, ով ծիտ ա, բայց մեկ-մեկ մոռանումա դրա մասին. Էն աղջկա, ով լավ ա սովորում ծնողների համար ու որովհետև ստացվում ա, բայց երազում ա պարուհի դառնա ու ճզմելով իր երազանքը` պարապում ա, որ դիմի ժող, որովհետև. ֊Արա ի՞նչ պարող, էդ էր մնում պակաս. Էն աղջկա, ով 70 անց ա, կյանքից բան չհասկացավ, որովհետև ծնվեց, ապրեց տասը տարին մեկ մեռնող ու հարություն առնող Հայաստանում, բայց երազանքն աչքերում ռադիո ա լսում, տվ նայում, մեկ-մեկ պամադա ա քսում, իջնում հացի. Գտեք ձեզ... բոլոր աղջիկների մարտի ութը շնորհավոր։ Դուք եք աշխարհը, դուք վերջն եք, դուք կհաջողեք միշտ ու ամենուր. 🤍 | Stefani Harutyunyan |

Կնոջը կամ պետք է աստվածացնել կամ թողնել, հեռանալ. միջին դրություն գոյություն չունի... | Ռեմարկ |

Հոգու խորքում և հենց ամենախորը և կարևոր բաների մեջ մենք անասելի մենակ ենք... | Ռայներ Մարիա Ռիլկե |

🤍

Սարսափելի ոչինչ չի եղել. Քեզ չեն հասկացել, և դու էլ չես հասկացել երբեմն... Սարսափելի ոչինչ չի եղել. Քեզ կարող են չներել, չհավ
Սարսափելի ոչինչ չի եղել. Քեզ չեն հասկացել, և դու էլ չես հասկացել երբեմն... Սարսափելի ոչինչ չի եղել. Քեզ կարող են չներել, չհավատալ, որ դա այն էր, ինչ հարկավոր էր քեզ, որ ինչպես և նրանք, այնպես էլ դու կարող ես անել մի բան, որը հետագայում չի ցավեցնի քեզ... Սարսափելի ոչինչ չի եղել. Դու կարող ես անցնել քաղաքից քաղաք, գտնել հազարավոր մարդկանց և նաև կորցնել, լինել անտանելի վատ և բարդ, լինել ճոճվող, լինել անզեն, անսեր, անզգա... Սարսափելի ոչինչ չի եղել. Քեզ կարող են չներել, քեզ կարող են չներել, քեզ կարող են չներել. Սարսափելի ոչինչ չկա... #Գայա

Ամենանհնարինը հավաքելն էր բառերը, որ ասեմ՝ քեզանից հետո ոչինչ չի փոխվել. Եվ որքան դժվար է ուղեղում տանել քեզ ու գլխով չհենվել քո գլխին... | Վեն Մաքելվին |

Թեկուզ անցնեն տարիները շատ, ես կպսասեմ քո գալուն...

Մարդուն բաժին ընկած բոլոր դժվարություններից ամենադաժանը պարզապես սպասելն է... | Խալեդ Հոսեյնի |

Անկախ նրանից, թե որքան կոտրված ես` հարցրու դիմացինիդ, թե ինքն ինչպես ա... Երբեմն մարդուն հարկավոր ա լսել էդ բառերը... Եվ երբեմն հիշիր, որ միայն դու չես, որ ցավում ես.

...ո՞ւր էիր, երբ ունեի ես հենց ՔՈ կարիքը... | D'Litte |

Վախենում եմ, որ կմոռանամ քեզ ու չեմ հասցնի քո դեմ քո առաջ, քո ուսերին հենված` ներել քեզ... | Վեն Մաքելվին |

Մեզ վիճակված է նորից հանդիպել` փետրվարյան մի օր. Ես խաղադրույք եմ կատարում 31-ի վրա... | Իոսիֆ Բրոդսկի |

Ու դու, որ ամենախաղաղ անկյունը պիտի լինեիր, չեղար... #Գայա

...որովհետև սպասելը մեռնելու է նման, դրա համար ՉՈւՇԱՆԱՍ... | Մենելաոս Լուդեմիս |

...մեկը լիներ, ում համար բարձրաձայն կկարդայիր գրածներդ..... | Վեն |

Աշխարհում բնավ շատ չեն այն մարդիկ, ում ներկայությամբ կարելի է լաց լինել... | Բյոլլ |

Մենակությունն ամենաապահով տեղն է, որ ես գիտեմ: | Էդգար Ալլան Պո |

Ինձ այնքան են դանակով խոցել, որ երբ ինձ ծաղիկ են տալիս, չգիտեմ, թե դա ինչ է: | Չարլզ Բուկովսկի |