780
مشترکین
+224 ساعت
-47 روز
-330 روز
آرشیو پست ها
780
...ու վաղվանից առաջ
մի լուսավոր գիշեր`
մոռանալու համար,
քո գնալուց հետո
եկած այս օրը
ինձ չի հերիքում.
| Արմեն Սարգսյան |
780
Երբ սերը հեռանում է, խնդրիր` դուռը բաց թողնի:
Անջատիր երաժշտությունը:
Ականջդ դիր լռությանը:
Շշնջա.
-Շնորհակալ եմ, որ այցելեցիր.
| Սարայ Քեյ |
780
Ես խեղդվում եմ, բայց չեմ դիպչում ոչնչի, որովհետև էս աշխարհը փոքր է ինձ համար,
ու թվում է`
որ կողմ էլ դիպչեմ, քանդվելու եմ.
Քո պաշտպանության պակասից կորանում է մեջքս...
#Գայա780
...նրանք գնում են մարդուց մարդ,
անկողնուց անկողին,
քանդում են հազար տարվա հարաբերություններ մի քանի օրվա հավեսի համար`
մտածելով, թե նոր մարդու հետ են զգալու թիթեռնիկներ ստամոքսում ու գլխապտույտ զգացումներ`
չհասկանալով, որ մեկին կպած մնալն ավելի ինտիմ ա, քան բոլորին էմոցիաներդ տալը...
| Ստեփանյան Արփի |
780
Մարդիկ կան, որ ամբողջությամբ գիտեն ներսիդ դասավորվածությունը
և քեզ սիրելու ձևը,
բայց սովորաբար դու նրանց չես ընտրում:
780
Դու արժանի ես այնպիսի սիրոլ ով լսում է քեզ, երբ դու երգում ես,
ով աջակցում է քեզ քո բոլոր անհեթեթություններ մեջ,
ով հարգում է քո ազատությունը,
ով ուղեկցում է քեզ քո թռիչքի ժամանակ և չի վախենում վայր ընկնելուց։
Արժանի ես մեկին, որը կցրի ստերդ, քեզ կբերի հույս, սուրճ ու պոեզիա:
️
| Ֆրիդա Կալո |
780
Ինձնից լավ
ապրել են,
մեռել,
գրել,
ինձնից լավ երգել են
Սանտա Լուչիան.
ի՞նչ անեմ հիմա,
ի՞նչ։
Մարդիկ-բարդիկ
տարան ամեն ինչ,
ոլորուն մաշկս
ճմռթվում է դանդաղ
չարդուկվող փալասի նման։
Ինձ մնաց միայն
իմ խենթությունը մենավոր,
ի՞նչ անեմ,
երբ ոչ մի զգացում իմը չէ,
եւ ոչ մի ողբերգություն
չի ցավեցնում սիրտս։
Մնա՞մ
էս գերեզմանոց քաղաքում,
մնա՞մ
չհիշվող էս կապիկների թատրոնում՝
ուրախ մեռնելու համար:
| Վարդան Սմբատյան |
780
Մի սրտնեղիր: Անսովոր ոչինչ չի կատարվել:
Սիրտն ինչպե՞ս է տրոփում: Կծկվում է, հետո ընդարձակվում է և դրա արդյունքում արյունը մղվում է դեպի անոթները: Այդպես էլ մենք ենք ու մեր կյանքը՝ կծկումների մեջ: Պիտի սեղմվենք, հետո բացվենք, հետո կրկին սեղմվենք, որ ապրենք:
Ուրեմն մի սրտնեղիր, քանի դեռ սրտնեղում ես:
| Հովիկ Չարխչյան |
اکنون در دسترس! پژوهش تلگرام ۲۰۲۵ — مهمترین بینشهای سال 
