782
مشترکین
+124 ساعت
-47 روز
-230 روز
آرشیو پست ها
782
Repost from Dear •
Ինչ էլ լինի,
սրբիր առավոտի արցունքը
և մի մոռացիր իմ մասին.
Քեզ կգրկեն հազար անգամներ՝
ավելի ջերմ,
ավելի ամուր,
ավելի վստահ,
քեզ կնվիրեն
աշխարհ,
սիրտ,
աստղեր,
որդի,
քեզ կասեն՝ սիրում եմ
նախքան սկիզբ,
մինչև վերջ,
հավերժ,
անդին
ու կհամբուրեն,
կհամբուրեն քեզ
ագահ,
ինքնիշխան,
կրքահույզ,
քաղցած,
և ոչ ոք, ոչ ոք
չի լցվի քո կյանք
իմ առավոտով,
որ արտասվում է
հիշողությունից
քո տաք մատների․
ինչ էլ որ լինի,
ինձ մի մոռացիր․
| Ժուժա Ռակովսկի |
782
...և լավագույնը սպանության մեջ նրանք են,
ովքեր քարոզում են` մի սպանիր,
և լավագույնն ատելության մեջ նրանք են,
ովքեր քարոզում են սեր,
և լավագույնը պատերազմի մեջ նրանք են,
ովքեր քարոզում են խաղաղություն...
| Բուքովսկի |
782
Իսկ ես չգիտեմ՝ գնացել ես այսքան տարի հետո,
երբ այսքան տարի ես նույն տեղում եմ մնացել.
| Լիլի Մկրտչյան |
782
Ես քո կարիքն ունեմ,
երբ ինքս ինձ չեմ հերիքում,
երբ այնքան շատ եմ ինձ համար.
ես քո կարիքն ունեմ,
երբ բոլորը հեռացել են,
երբ իզուր են մնացել.
ես քո կարիքն ունեմ,
երբ ինձ շատ եմ սիրում,
երբ հոգնել եմ ինձնից.
ես քո կարիքն ունեմ,
երբ աշխարհը կործանվում է,
երբ ամեն ինչ լավ է,
ես քո կարիքն ունեմ,
երբ ձևացնում եմ թե քեզ չեմ հիշում,
երբ դու ինձ մոռացել ես…
| Վիլո Մաթոսյան |
782
Երբ որ աշխարհում սպանում են սեր
ու հավատ թաղում,
ինչո՞ւ ծովերը չեն ելնում ոտքի,
ու անտառները չեն փշաքաղվում...
| Վահագն Դավթյան |
782
Ամեն ինչ կարող էր տեղի ունենալ աշխարհում,
սեր իմ,
այն ժամանակ,
երբ ինձ ժպտում էիր:
| Լիվադիտիս |
782
...գիտեմ` շատ հազվադեպ, բայց պատահում է,
և ո՞ւմ հետ չի պատահել այդպես,
երբ երջանկությունդ շատ է մեծ,
և դու բառեր չես գտնում արտահայտելու համար...
| Հովհաննես Գրիգորյան |
782
Հետո այդ գիշեր
քարտեզը գրկիս պահած`
մատներս տարա ամբողջ աշխարհով ու շշնջացի.
-որտե՞ղ է ցավում.
պատասխանեց`
ամենուրեք,
ամերուրեք,
ամենուրեք:
| Warsan Shire |
782
Մի սիրահարվիր ինձ նման մարդկանց։
Ես քեզ ցույց կտամ հուշարձաններ, թանգարաններ,
այգիներ
ու կհամբուրեմ քեզ ամենագեղեցիկ վայրերում։
Դու երբեք չես կարող վերադառնալ նրանց մոտ
առանց հիշելու իմ համը,
ինչպես որ արյան համն է ընդմիշտ մնում բերանումդ։
Ես կկործանեմ քեզ հնարավոր ամենագեղեցիկ ձևով.
Ու երբ ես գնամ,
դու վերջապես կհասկանաս,
թե ինչու են փոթորիկները կոչվում մարդկանց անուններով։
| Քեյթլին Սիլ |
اکنون در دسترس! پژوهش تلگرام ۲۰۲۵ — مهمترین بینشهای سال 
