WaVe (EIF Youth Initiative)
رفتن به کانال در Telegram
Դարձի՛ր համահայկական ամենաերիտասարդական կամավորական նախաձեռնության մասը։ Փոխի՛ր իրականությունը։ Դարձի՛ր նոր փոփոխությունների հիմնասյունը։
نمایش بیشتر978
مشترکین
-124 ساعت
-57 روز
-1030 روز
آرشیو پست ها
Այսօր` փետրվարի 17-ին, «Գիտալիք»-ի շրջանակում հրավիրել ենք Ժաննա Հարությունյանին և վստահ ենք, որ բավականին հետաքրքիր հանդիպում է նախատեսվում։ ✨
Ժաննան երկար տարիներ աջակցում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի երիտասարդական նախաձեռնություններին, և այդ ամենի հետ զուգահեռ գրանցում է իր անձնական և մասնագիտական հաջողությունները։
Վերջին մեկ տարվա ընթացքում Ժաննան գրանցել է ամենակարևոր հաղթանակը, հաղթանական սեփական եսի, վախերի նկատմամբ։ Քանի որ «Ալիք» երիտասարդական նախաձեռնության ներքո կարևորում ենք ոչ միայն մասնագիտական աճը, այլ նաև՝ անձնական, ուրախ ենք, որ Ժաննան այսօր կպատվի, թե ինչպես է կարողացել գրանցել իր առաջին վազքի հաղթանակը, մարաթոնը, ինչ դեր ունի այդ ամենի մեջ կամքի ուժն ու նպատակասլացությունը, ազատության զգացողությունը։
📌 Բաց մի՛ թողեք այսօրվա հանդիպումը՝ «Անցնելով սեփական սահմանները»
📎 Հանդիպման մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել:
Գրանցման հղում․ https://forms.gle/hZWJKFKH4z4hLfQN6
🚀✨ Տիեզերք և Արհեստական Բանականություն
Մարտի 1-ին, ժամը 11:00-ից 14:00 (3 ժամ) տեղի կունենա բացառիկ միջոցառում՝ նվիրված Տիեզերքի և Արհեստական բանականության թեմաներին։
📍 Վայրը՝ Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր
(Բագրևանդ 52/16)
Միջոցառման ընթացքում մասնակիցները կլսեն հետաքրքիր և ոգեշնչող զեկույցներ՝
🌌 Տիեզերքի ուսումնասիրության նորագույն ձեռքբերումների մասին
🤖 Արհեստական բանականության կիրառությունների մասին տիեզերական ոլորտում
Բանախոսները կլինեն ակումբի անդամները և հրավիրված հյուրերը։
Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։
Միացե՛ք մեզ՝ բացահայտելու Տիեզերքի և ԱԲ-ի միահյուսված ապագան։
Օրակարգը և այլ մանրամասներ՝ շուտով🚀
Անհրաժեշտ է նախապես գրանցվել․
Գրանցման հղում՝ https://forms.gle/wMr1LDVcrUN33Riv7
Բարի երեկո, սիրելի մասնակիցներ: Արհեստական բանականության ակումբի շրջանակում ցանկանում ենք փոքրիկ հետաքրքիր միջոցառում կազմակերպել Երևանում, Ինժեներական քաղաքում: Սակայն ցանկանում եք, որ օրը դուք ընտրեք: Շնորհակալ ենք:
Այսօր փետրվարի 10-ն է, և դա նշանակում է, որ ժամանակն է նորից լիցքավորելու գիտելիքի, երազանքների ու ոգեշնչման մեր 30 րոպեանոց պաշարը ✨
📅 Այսօրվա մեր խոսնակն է Զարուհի Խլոյանը։
2017–2021 թվականներին Զարուհին կամավորել է տարբեր կազմակերպություններում, իսկ 2021-ին համահիմնադրել է «ՏԵՐԵՄ» հիմնադրամը, որի շրջանակում ներգրավվել է 325,000 ԱՄՆ դոլար և իրականացվել են 6 ազդեցիկ նախագծեր։
📌 «Քո երազանքները կարևոր են» հանդիպման թեման մեզ կհուշի, որ յուրաքանչյուր գաղափար կարող է սկիզբ դառնալ փոփոխության, իսկ յուրաքանչյուր երիտասարդ՝ դառնալ այդ փոփոխության շարժիչ ուժը։
✨ Ինչպես ասել է Ուոլթ Դիսնեյը․
«Եթե կարող ես երազել դրա մասին, ապա կարող ես նաև իրականացնել այն»։
Սիրով սպասում ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքներին ու պատրաստ են քայլ անել դրանց ուղղությամբ 💫
📎 Հանդիպման մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել, իսկ եթե նախորդ անգամ բաժանորդագրվել եք «ԳիտԱլիք»-ի ծանուցումներին, ապա հանդիպման հղումը արդեն ուղարկվել է ձեր օրացույցով 😊 (https://forms.gle/tf8XFh9sTJiGGMbN9)
Սիրելի՛ երիտասարդներ, ալիքցիներ և ապագա ալիքցիներ 🌊
Ուրախ ենք հայտարարել, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Ալիք» երիտասարդական նախաձեռնության 2026-2027 թթ․ անդամների հավաքագրման փուլը մեկնարկել է 🚀
Եթե ցանկանում եք՝
✨ ծանոթանալ երիտասարդական տարբեր կրթական ծրագրերի,
🎤 մասնակցել բովանդակալից հանդիպումների, 🚀 հետաքրքիր թեմաներով հանդես գալ որպես խոսնակ,
📚 սովորեցնել ու սովորել,
🤝 դառնալ ակտիվ համայնքի մաս,
🌍 կամ պարզապես դառնալ ալիքցի և օգտվել մի շարք հնարավորություններից,
ապա ժամանակն է միանալու «Ալիքին»։
Հայտը կարող են լրացնել 12-29 տարեկան բոլոր երիտասարդները՝ տարբեր համայնքներից։
Լրացրե՛ք հայտը մինչև փետրվարի 25-ը👉https://forms.gle/zDSC5bveoYPjHdk57
Այսօր հունվարի 27-ն է, օրը՝ երեքշաբթի✨
Եվ սա նշանակում է, որ ժամանակն է լրացնելու գիտելիքի փոխանակման և շփման 30 րոպեանոց պաշարը։
📅 Այսօր մեր խոսնակն է Լիլի Հակոբյանը։ Ովքեր ճանաչում են Լիլիին, վստահ ենք, որ տեղյակ են, որ նա ակտիվ ալիքցի է, ակտիվ երիտասարդ Գորիս քաղաքում և Սյունիքի մարզում։ Այս պահին Լիլին տեղափոխվել է Երևան՝ ուսումնական նպատակներով, սակայն շարունակում է կապը սերտ պահել Սյունիքի հետ։
📌 «Ակտիվ երիտասարդություն, ինքազարգացում և ազդեցություն» թեման մեր բոլոր երիտասարդ հյուրերին հնարավորություն կտա բացահայտել սեփական ներուժը, հասկանալ ակտիվ լինելու կարևորությունը, կիսվել փորձով ու մտքերով և տեսնել, թե ինչպես կարող է յուրաքանչյուր երիտասարդ իր քայլերով ազդեցություն ունենալ իր շրջապատում և համայնքում։
Խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումի միջոցով. https://forms.gle/jG7HwvfXdXqYRTmx5
Սիրելի՛ երիտասարդներ ✨
Ուրախ ենք ազդարարել 2026 թվականի «ԳիտԱլիք» հանդիպումների շարքի մեկնարկը 🚀
📅 Այս երեքշաբթի մեր հյուրը կլինի ակտիվ և նախաձեռնող երիտասարդ Էլինա Գևորգյանը, ով հաջողությամբ համատեղում է աշխատանքն ու կրթությունը՝ միաժամանակ սովորելով երկու ուսումնական հաստատություններում։
💡 Էլինան մեծ կարևորություն է տալիս հանրային կառավարման ոլորտում քաղաքացիների իրազեկվածությանը և մասնակցությանը։ Քանի որ թեման բավական լայն է, իսկ մենք հավատարիմ ենք մնում 30 րոպեի սկզբունքին, նա կներկայացնի ամենակարևորն ու օգտակարը՝
📌 «Քաղաքացիների մասնակցությունը հանրային կառավարման գործընթացներում» թեմայի շրջանակում։
🤝 Սիրով սպասում ենք պատասխանատու, ակտիվ և գիտելիքներով զինվել ցանկացող երիտասարդներին։
Միացի՛ր, տեղեկացվա՛ծ եղիր, մասնակցի՛ր 💬
Հանդիպմանը գրանցվելու համար՝ https://forms.gle/1sdhcjTmdi8WoGk67
Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր ալիքցիները` իմանալու համար նոր հնարավորությունների մասին❤️
🚀 Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է։
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում սպասվում է շատ հետաքրքիր միջոցառում 12-18 տարեկան երիտասարդների համար։
Միջոցառումն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Ալիք» երիտասարդական նախաձեռնության շրջանակում։ «Ալիք»-ը հարթակ է, որտեղ կամավորությունը, տեխնոլոգիաները և կրթական հնարավորությունները դառնում են մեկ ամբողջություն։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն՝
💡 «Ալիք» նախաձեռնության ակումբներն ու ծրագրերը՝ 12–29 տարեկանների համար։
💡 «AI4ALL - youth chapter» անվճար կրթական ծրագիրը՝ 14-18 տարեկանների համար։
Խնդրում ենք Ձեր մասնկացությունը հաստատել նախապես գրանցումով․ https://forms.gle/KuSyrXSSnHrgE8W98
Սիրով սպասում ենք 🚀
✨ Նոյեմբերի 25-ին հետաքրքիր հանդիպում է սպասվում
🚀Այսօրվա «ԳիտԱլիք»-ի թեման է «Միջազգային փորձը համայնքային զարգացման գործում»։
👀Մեր խոսնակը Նելի Ներսիսյանն է. ակտիվ երիտասարդ և ապագա դիվանագետ, ով մեծ փորձ ունի երիտասարդական, միջազգային և համայնքային ծրագրերում։
⚡Հանդիպման ընթացքում Նելլին կպատմի իր փորձառության մասին, ինչպես նաև
կներկայացնի, թե ինչ հնարավորություններ կան և ինչպես այդ ամենը կարող է նպաստել համայնքի զարգացմանը
Միանում ենք այսօր, ժամը 20:00-20:30-ին
Անհրաժեշտ է' նախապես գրանցվել. https://forms.gle/PnGkkT1d4H98yswP7🚀 ՁԻՀ «Ալիք» նախաձեռնությունը մեկնարկում է ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ
Ուրախ ենք հայտնել, որ ստեղծում ենք մի հարթակ, որտեղ կհամախմբվեն թե՛ ինժեներության բոլոր սիրահարները, թե՛ այն երիտասարդները, ովքեր ցանկանում են բացահայտել ինժեներական/ճարտարագիտական ոլորտները։
Եթե ցանկանում եք՝
✨ ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ ինժեներության մասին,
✨ հանդիպել ինժեներների և այս ոլորտի ուսանողների հետ,
✨ բացահայտել ինժեներության մասնագիտական հնարավորությունները,
✨ բացահայտել կրթական նոր ուղղություններ ու ծրագրեր,
✨ և ավելին,
ապա Ինժեներական ակումբը հենց Ձեզ համար է։
Մանրամասները՝ շուտով։
📅 Խնդրում ենք գրանցվել մինչև նոյեմբերի 30-ը, 23:59։
Գրանցման հղում․ https://forms.gle/PsZD9BgNSJmcCWh79
EIF-ի «Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն մեկնարկում են նոր հարթակ երիտասարդների համար, ովքեր ցանկանում են սովորել, զարգանալ և մաս կազմել կանաչ նախաձեռնություններին։
💡 Ակումբում դուք կարող եք․
✨սովորել կանաչ տեխնոլոգիաների,
✨կայուն էներգետիկայի և կլիմայի մասին,
✨մասնակցել քննարկումների, աշխատարանների ու կրթական ծրագրերի,
✨ներգրավվել նորարարական էկոնախագծերում։
Ակումբի շրջանակում նախատեսվում են բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնցից առաջինը կլինի «Կանաչ փոդքասթներ» նախաձեռնությունը՝ ստեղծվող հենց ակումբի անդամների մասնակցությամբ։
🎙 «Կանաչ փոդքասթներ» նախաձեռնությունն իրականացվում է «Ավելի լավ եկամուտ և աշխատունակություն էներգաարդյունավետ շինարարության և վերանորոգման մեջ» ծրագրի ներքո, որը համաֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) RECONOMY ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրը, որն իր հերթին իրագործվում է Հելվետաս շվեյցարական փոխգործակցության կողմից։
https://forms.gle/5fr8uhbwo6Ykf3Uc7
EIF-ի «Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն մեկնարկում են նոր հարթակ երիտասարդների համար, ովքեր ցանկանում են սովորել, զարգանալ և մաս կազմել կանաչ նախաձեռնություններին։
💡 Ակումբում դուք կարող եք․
✨սովորել կանաչ տեխնոլոգիաների,
✨կայուն էներգետիկայի և կլիմայի մասին,
✨մասնակցել քննարկումների, աշխատարանների ու կրթական ծրագրերի,
✨ներգրավվել նորարարական էկոնախագծերում։
Ակումբի շրջանակում նախատեսվում են բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնցից առաջինը կլինի «Կանաչ փոդքասթներ» նախաձեռնությունը՝ ստեղծվող հենց ակումբի անդամների մասնակցությամբ։
🎙 «Կանաչ փոդքասթներ» նախաձեռնությունն իրականացվում է «Ավելի լավ եկամուտ և աշխատունակություն էներգաարդյունավետ շինարարության և վերանորոգման մեջ» ծրագրի ներքո, որը համաֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) RECONOMY ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրը, որն իր հերթին իրագործվում է Հելվետաս շվեյցարական փոխգործակցության կողմից։
https://forms.gle/5fr8uhbwo6Ykf3Uc7
Բոլոր գրանցված մասնակիցներն այս պահին ստացան հղում, խնդրում ենք ստուգել և մուտք գործել ժամը 20։00-ին։ Շնորհակալություն։
«Ալիք»-ը վերադարձել է երկրորդ ալիքի ուժով։ 🌊
Վստահ ենք՝ Ձեզ հետաքրքիր է, թե ինչ նորություններ ունենք, ինչ է սպասվում և ինչպես կարող եք դառնալ ավելի ակտիվ մեր համայնքում։
Այսօր «ԳիտԱլիք»-ում մենք կներկայացնենք՝
✨ «ՁԻՀ-ի երիտասարդ դեսպաններ» նախաձեռնությունը,
✨ «Ալիք»-ի մարզային համայնքի ձևավորումը և ներգրավված լինելու հնարավորությունները։
Եթե ցանկանում եք
🔹 միանալ կրթական գործընթացներին ու նախաձեռնություններին,
🔹 զարգացնել Ձեր գիտելիքներն ու հմտությունները,
🔹 կիսվել փորձառությամբ և լինել համայնքի ակտիվ մասը,
ապա այսօրվա «ԳիտԱլիք»-ը հենց Ձեզ համար է։
📅 Այսօր՝ նոյեմբերի 18
🕗 Ժամը՝ 20:00
🔗 Հանդիպմանը գրանցվելու հղում․ https://forms.gle/UQnZYZCX1aKxThvn8
✨ Նոյեմբերի 15-ին, ժամը՝ 20։00-ին սպասվում է հետաքրքիր հանդիպում ՁԻՀ-ի «Ալիք»
Երիտասարդական նախաձեռնության «Արհեստական բանականություն» ակումբի շրջանակում։
🌐 Միացե՛ք վեբինարին «AI-ի դերը թվային մարքեթինգում», որի ընթացքում կիմանաք՝
🔹 Ինչպե՞ս է AI-ն փոխում թվային մարքեթինգի խաղի կանոնները,
🔹 Ո՞ր գործիքներն են այսօր ամենաարդյունավետը,
🔹 Ինչպե՞ս խուսափել AI-ի ռիսկերից և կիրառել այն խելացիորեն։
Հանդիպումը կվարի ակտիվ երիտասարդ Ռոբերտ Կարապետյանը, որ իր քայլերն է անում այս ոլորտում և ցանկանում է կիսվել իր ձեռք բերած գիտելիքներով և փորձով։
🚀 Մասնակցությունը՝ նախապես գրանցումով․ https://forms.gle/ubBLBBiSp7H6NSNK6
ՁԻՀ-ի երիտասարդ դեսպան Արսեն Կարապետյանը և փոխդեսպան Տաթև Հարությունյանը ներկայացնում են «Wave-Կոտայք» համայնքը։
Ուրախությամբ ցանկանում ենք նշել, որ սովորելով Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցում՝ Արսենը և Տաթևն օգտվել են «Մեդիագրագիտության» շաբաթվա ընթացքում տրված առաջադրանքից և փորձել են իրենց ձայնն էլ ավելի լսելի դարձնել՝ պատրաստելով օգտակար և կիրառելի նյութ երիտասարդների համար։
Այս անմիջական և ազատ փոդքասթի ընթացքից կարող եք սովորել, թե ինչպես զերծ մնալ ֆիշինգային հարձակումներից, և ընդհանրապես ինչ է ֆիշինգը, ինչպես խուսափել արհեստական բանականության կողմից գեներացված կեղծ նյութերից և կարողանալ ստուգել աղբյուրները, մեդիագրագիտության և միդիաէթիկային առնչվող այլ հարցերի։
Ամբողջությամբ կարող եք դիտել հղումով. https://youtu.be/kr4bkR1Mn7o?si=Hzr6nz_yBR5-wYnk
✨ Այսօր երեքշաբթի է, աշնանային խաղաղ երեկո 🍁. ժամանակն է վերցնել տաք թեյդ, լցվել էներգիայով և գրանցվել այսօրվա հանդիպմանը։
Նոյեմբերի 10-ին նշվում է Գիտության օրը, և մեր թիմը չէր կարող անտեսել այս կարևոր իրադարձությունը։
👨🚀 ՁԻՀ-ի Արագածոտնի երիտասարդ դեսպան, «Ալիք» նախաձեռնության ակտիվ անդամ Սուրեն Ռուստամյանը կանցկացնի հետաքրքիր հանդիպում՝
«Տիեզերագնացության պատմությունը․ Ռայթ եղբայրներից մինչև տիեզերական տուրիզմ» թեմայով։
📅 Հանդիպում ենք այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը՝ 20։00-20։30։
Գրանցումից հետո` 10 րոպեի ընթացքում, կստանաք Ձեր մասնակցությունը հաստատող հղումը և նամակը։
👥 Հանդիպումը բաց է բոլոր 12–29 տարեկան երիտասարդների համար՝ նախնական գրանցմամբ։
Միացե՛ք մեզ, որովհետև սովորելը միշտ ավելի հետաքրքիր է, երբ միասին ենք 🌟
Ուրախ ենք նաև տեղեկացնել, որ այսուհետ «ԳիտԱլիք»-ը կհյուրընկալի մեր ակտիվ անդամ Լեյլի Կարապետյանին։
🔗 Գրանցման հղում՝ https://forms.gle/o6D8DF7p2knBTstEA
