Հայք ֍
رفتن به کانال در Telegram
🇦🇲 Կա, Հա՛յ երիտասարդություն, կա Մեծ Հայրենիքը, որ քոնը պիտ լինի վաղը։
نمایش بیشتر1 529
مشترکین
+224 ساعت
-67 روز
-1630 روز
آرشیو پست ها
1 529
🇦🇲 Սիրելի՛ երիտասարդներ, Հայքի շառավիղները մեկնարկել է ընդունելություն:
Ի՞նչ է ուսումնասիրվելու (4 հիմնասյուներ).
🔸 Պատմություն և Հայրենիք․ Արմատների և հայկական լեռնաշխարհի խորքային ճանաչողություն։
🔸 Քաղաքական գիտակցություն․ Նոր հայկական քաղաքական մտքի ձևավորում և իրավունք։
🔸 Ազգային մշակույթ․ Մեր ինքնության հիմնասյուների վերարժևորում։
🔸 Փիլիսոփայություն և Կրոն․ Նոր հայ, արժեքային համակարգի ամրապնդում։
❗️Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը, ինչպես նաև հաջողությամբ հանձնել գրավոր քննությունը (նյութերը կտրամադրվեն նախապես)։
📅 Ուսումնական գործընթացի մեկնարկը՝ սեպտեմբեր:
🔹️Տարիքային խումբ՝ 16-25 տարեկան
🔹️️️Ձևաչափը՝ առկա
🔹Մասնակցությունը՝ անվճար:
Մասնակցության համար լրացրեք հետևյալ հայտը:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
‼️ ԾՐԱԳԻՐԸ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ Է:
1 529
Repost from Գարեգին Նժդեհ ֍
«Ապերախտ ժողովուրդ:
Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին…
Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը…
Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ…
Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ»։
©️Գարեգին Նժդեհ🇦🇲
❗️Հայրենիքը` ամենից առաջ🇦🇲
1 529
Գարեգին Նժդեհը Մայիսի 28-ի մասին 🇦🇲
«Մայի՜ս 28-ը:
Այդ օրը հայությունը հագավ իր փառքի ու հզորության ծիրանին և բազմեց ազատ ու անկախ ազգերի կողքին: Եվ Արարատյան արևը, երկիրը դիտելիս, ասաց այդ օրը՝ «ահա՛ մի թագավոր ժողովուրդ ևս, որ ստրուկ էր երեկ»:
Այս աստվածային օրը մարդկության անիրավության կողմից աշխարհի քարտեզից անհետանալու դատապարտված մեր հայրենիքը, որն աշխարհագրական կետ էր համարվում, այլևս հռչակվեց անկախ:
Հայությունը հաղթեց մահն այդ օրը՝ վերջ դնելով իր դարեր տևող հոգևոր և նյութական ծանր հոգեվարքին: Օտար պետությունների մեջ երևաց հայ եռագույնը, դեսպանը, հյուպատոսը, որոնց միջոցով տարաշխարհիկ և տարալեզու հայությունը հոգեբանորեն կապվեց իր պետությանը, դառնալով հայահպատակ:
Երկարե՞լ։ Բայց ինչո՞ւ, մի՞թե հնարավոր է խոսքով սպառել Մայիսի 28-ի բովանդակ տարողությունը: Ո՛չ, ո՛չ, դա ոչ ոք կհաջողի: Այդ նվիրական թվականը խորհրդանշում է հայրենիքն ու իր անկախությունը, որ Աստծու պես ավելի սրտի, քան ուղեղի մեջ է ապրում»:
1 529
105 տարի առաջ Հայությունը հաղթեց մահին՝ զենք վերցնելով ու պայքարելով։
105 տարի առաջ Հայությունը, որ դատապարտված էր մահվան, ոտքի ելավ և տեր կանգնեց իր երկրին, իր Հայրենիքին։
105 տարի առաջ Հայությունը ցույց տվեց, որ փրկությունը միասնության մեջ է։
Շնորհավո՛ր անկախության տոնդ, մեր Հայաստան 🇦🇲
Հավերժ փա՛ռք անկախությունդ կերտողներին, հավերժ փա՛ռք անկախությանդ համար ընկած Հայորդիներին։
1 529
Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը։
Գարեգին Նժդեհի խոսքերը Արամ Մանուկյանի մասին՝ 1915 թ. Վանի հաջող ինքնապաշտպանությունից հետո.
«Կար ահավոր վտանգը, որ ճակատած Վանի դեմ, գլխովին ոչնչացմամբ կսպառնար Վասպուրականի հայության: Սակայն, փառք բախտին, կար և պիտի հայտնվեր Արամը: Եվ, առաջնորդի իմաստությունը, միացած վասպուրականցիի հերոսականության՝ հրեղեն պատնեշ պիտի կանգներ Վանի շուրջը:
Ան պիտի հեգներ մոլեգնած թշնամիի երեսնօրյա գրոհները՝ խրոխտալով…
Արամն ու Վանը եկան վկայելու աշխարհին, թե, այո՛, հայությունը կարելի է ջարդել, երբ ան անզեն է, անհամերաշխ և անղեկավար, բայց ո՛չ պարտության մատնել, ո՛չ ալ կասեցնել ընթացքը հայ արիության, երբ ան կը ղեկավարվի Ցեղի Ոգիեն»:
1 529
+1
🇦🇲 Այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է։
Կոմանդոսը մեր նորագույն պատմության փառավոր էջերից մեկի՝ Շուշիի ազատագրման կերտողներից էր:
Այսօր մենք Նրան ծաղկող Հայրենիք ենք պարտք: Նրան և բոլոր այն հազարավոր մարտիկներին, որ իրենց կյանքը դրեցին հանուն վեհ նպատակի:
Շնորհավոր, Կոմանդո՛ս...🇦🇲
1 529
«Արթնացի՛ր, Հայաստա՜ն», անհրաժեշտ, բայց տարաժամ կոչ, անհրաժեշտ, որովհետև
ահարկու է մեր կյանքի խռովքը, տարաժամ, որովհետև ճշմարիտ գիտության համար
անասելիորեն խուլ են մեր ականջները, և զարհուրելիորեն կույր՝ մեր աչքերը: Ուրիշ
ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ:
©️ Հայկ Ասատրյան 🇦🇲
1 529
Repost from Հայոց Պատմություն 🇦🇲 Armenian History
+5
Ջահերով երթը Երևանում 🇦🇲
📷 Դավիթ Ղահրամանյան
1 529
Եւ ճշմարիտ հերոսները նրա՛նք են միայն, որոնք մեծագործում են եւ
առաքինանում իրենց վտանգուած հայրենիքը պաշտպանելու ժամանակ:
#Գարեգին_Նժդեհ 🇦🇲
1 529
Repost from Hay Tseghakron
PLEASE SHARE ‼️
We have already raised 19,200,000 AMD 💸
Only 800,000 AMD remains to reach the goal.
Hasmik Vardanyan, 19, from Dvin village (Artashat), was diagnosed in 2023 with aplastic anemia, a life-threatening condition.
She is currently receiving treatment at the Hematology Center and requires blood transfusions every other day, along with platelet medication.
A bone marrow transplant is urgently needed and is scheduled after the New Year. The donor has already been found — her mother — and preliminary treatments have begun.
💰 Total required: 26,500,000 AMD
– 18,000,000 AMD (transplant)
– 8,500,000 AMD (post-operative medication)
The healthcare system has funded 6,500,000 AMD.
She is not supported by any foundation.
📌 To help Hasmik:
💳 Acba Bank:
4355053925729602 (Hasmik Vardanyan)
💸 IDram:
703106978
🌍 USA donations:
https://gofund.me/4b2809154
📱 Telcell:
56661260
📞 Contact:
+374 93 479402 (Emma, mother)
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾԵԼ ‼️
Մենք արդեն հավաքել ենք 19,200,000 դրամ 💸
Նպատակին հասնելու համար մնացել է ընդամենը 800,000 դրամ։
19-ամյա Հասմիկ Վարդանյանի մոտ, Դվին գյուղից (Արտաշատ), 2023 թվականին ախտորոշվել է ապլաստիկ անեմիա, որը կյանքին սպառնացող վիճակ է։
Նա այժմ բուժում է ստանում արյունաբանության կենտրոնում և կարիք ունի արյան փոխներարկման՝ թրոմբոցիտների դեղորայքի հետ մեկտեղ։
Շտապ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որը նախատեսված է Նոր տարուց հետո։ Դոնորն արդեն գտնվել է՝ նրա մայրը, և նախնական բուժումները սկսվել են։
💰 Ընդհանուր անհրաժեշտ գումար՝ 26,500,000 դրամ
– 18,000,000 դրամ (փոխպատվաստում)
– 8,500,000 դրամ (վիրահատությունից հետո դեղորայք)
Առողջապահական համակարգը ֆինանսավորել է 6,500,000 դրամ։
Նա որևէ հիմնադրամի կողմից չի աջակցվում։
📌 Հասմիկին օգնելու համար՝
💳 Acba Bank:
4355053925729602 (Հասմիկ Վարդանյան)
💸 IDram:
703106978
🌍 ԱՄՆ նվիրատվություններ՝
https://gofund.me/4b2809154
📱 Telcell:
56661260
📞 Կապ՝
+374 93 479402 (Էմմա, մայրիկ)
1 529
Այսօր Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է: 🇦🇲
📌 Թեհլերյանը իր հուշերում գրում է.
📖 «Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով:
Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը:
Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց»։
Հավերժ փառք: 🇦🇲
